Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (112)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i106647-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(112)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 23, 2019 22:31 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

 

Տորոնտոյի համալսարանի իրանցի գիտնականի ուսումնասիրությունները պարզել են, որ 290 միլիոն տարիների ընթացքում երկիր մոլորակին դիպչող փոքրիկ մոլորակների թիվը՝ 700 միլիոն տարի առաջվա համեմատությամբ կրկնապատկվել է : Սարա Մազրուին և Բրիտանիայում ու ԱՄՆ-ում նրա գործընկերները քննարկել են երկրի և լուսնի հետ երկրային մարմինների բախման վայրերի խոռոչների ցանկը : Նրանք ճշտել են խոռոչներ , որոնք ունեցել են 20 կիլոմետրից ավելի մեծ ծավալներ: 800 մետրի չափսերը գերազանցող երկրային մարմինները կարող են մոլորակի վրա խոռոչներ ստեղծել:  Հաջորդ փուլում նրանք ճշտել են նաև մոլորակի հետ մարմինների բախման թվականը: Դա այն դեպքում, երբ լուսինը և երկիրն ունեցել են նույն քանակությամբ բախումներ, քանի որ երկուսն էլ տիեզերքում նույն վայրում են գտնվում:

Երկրի հետ երկրային մարմինների բախումը տեղի է ունեցել 650 միլիոն տարի առաջ և սառցակալման պատճառով վերացել է հողային մոլորակի մակերեսից: Ուստի գիտնականները քննարկել են որպես օրինակ լուսնի վրա 650 միլիոնից մեկ միլիարդ տարի առաջ տեղի ունեցած փոքրիկ մոլորակների բախումների պատճառով առաջացած խոռոչները : Լուսինը լավ ուղեցույց է նման գնահատական տալու համար, քանի որ նրա տարածությունը երկրից քիչ է և բախումների հետևանքով խոռոչները երկար ժամանակ մնում են անփոփոխ: Ի հարկե պետք է մտահոգվել երկրի հետ մոլորակների բախման համար, քանի որ նույնիսկ բախումների հավանականությունը մեծանալով հանդերձ, մեկ կամ մի քանի միլիոն տարին մեկ անգամ կա այդ բախումները ֆիքսելու հավանականություն: Մյուս կողմից ՆԱՍԱ-ի տեղեկությունների համաձայն, հավանականությունը փոքր է , որ երկրի հետ բախվելու են այլ մոլորակներ:

Այդ ուղղությամբ  շատ լուրջ վտանգ է ներկայացնում 1.3 կիլոմետր լայնությամբ մոլորակը, որը 861 տարին մեկ անգամ մոտենում է երկիր մոլորակին:  Երկրին այդ մոլորակի չբախվելու հավանականությունը  99.988 տոկոս է : Ըստ իրանցի գիտնականի, ուսումնասիրությունը խոսում է հավանականության թվերով: Նրա խոսքով, այդ բախումները քիչ հավանական են : Մյուս կողմից պարզ չէ, թե շուրջ 300 միլիոն տարի առաջ ի՞նչ է տեղի ունեցել: Հավանաբար մոլորակային մի ընտանիք քայքայվել և մոլորակային գոտու է վերածվել:  

Գիտնականների համոզմամբ, շուրջ 65 միլիոն տարի առաջ (ներկայիս կենտրոնական Ամերիկայում) երկիր մոլորակի հետ փոքր մոլորակի բախումն է դարձել դինոզավրերի կործանման պատճառը: Հետազոտության մասին մանրամասները լույս են տեսել «Սայենս» պարբերականում:


Տորոնտոյի համալսարանի իրանցի գիտնականի ուսումնասիրությունները պարզել են,  երկիր մոլորակի հետ փոքր մոլորակների բախման  չափը:

 

 

Մարդու պատրաստած ռոբոտները սովորաբար կարող են միայն քայլել կամ ցատկել կամ էլ կարող են թռչել: ԱՄՆ-ի Նորթ Իսթերն համալսարանի իրանցի գիտնականները պատրաստել են այդ հատկություններով ռոբոտներ: Այդ ռոբոտները ոչ միայն կարող են իրենց երկու ոտքերով քայլել կամ ցատկել, այլև կարող են մոտ տարածություններում թռչել կամ հաղթահարել ճանապարհին հանդիպող խոչընդոտները: Ռոբոտը կոչվում է Լեոնարդո ՝ " LEg ON Aerial Robotic DrOne "-ի հապավումներով: Նորաստեղծ ռոբոտն ունի 80 սանտիմետր բարձրություն և կարող է շատ լավ պահել հավասարակշռություն: Ռոբոտի գլխավոր մասերը պատրաստված են ածխածնային թելիկներով: Ռոբոտը կշռում է ընդամենը երկու կիլո 700 գրամ:

Ռոբոտի թռիչքն ապահովում է նրա վրա ամրացված հատուկ շարժիչը: Ի հարկե ռոբոտը չի կարող անօդաչու թռչող սարքերի նման օդում տեղաշարժ կատարել , սակայն կարող են հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները: Լեոնարդոն համարվում է Բոստոն դինամիկ ընկերության արտադրած ռոբոտների հզոր մրցակիցը:


ԱՄՆ-ի Նորթ Իսթերն համալսարանի իրանցի գիտնականները պատրաստել են այդ հատկություններով ռոբոտներ: