ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականությունը(19.Պաղեստինին աջակցելը Իրանի արտաքին քաղաքականության հաստատուն սկզբունքը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i106673-ԻԻՀ_ի_քառասնամյա_արտաքին_քաղաքականությունը(19.Պաղեստինին_աջակցելը_Իրանի_արտաքին_քաղաքականության_հաստատուն_սկզբունքը)
Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով պատրաստված այս հաղորդաշարը նվիրված է վերջին չորս տասնամյակների ընթացքում ԻԻՀ արտաքին քաղաքականության քննարկմանը: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք անցած քառասուն տարիների ընթացքում Պաղեստինի կայուն դիրքն Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության մեջ: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 24, 2019 13:04 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով պատրաստված այս հաղորդաշարը նվիրված է վերջին չորս տասնամյակների ընթացքում ԻԻՀ արտաքին քաղաքականության քննարկմանը: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք անցած քառասուն տարիների ընթացքում Պաղեստինի կայուն դիրքն Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության մեջ: Ընկերակցեք մեզ:

Նույնիսկ իսլամական հեղափոխությունից առաջ, Պաղեստինի հարցը  կարևոր  է եղել  Իրանի կրոնական առաջնորդների համար: Լուսահոգի Իմամ Խոմեյնին իսլամական հեղափոխությունից առաջ 1968 թվականին արձակված ֆեթվայով (կրոնական հրամանագիր), մուսուլմաններին հորդորեց խոմսից (իսլամական հարկերի տեսակ) գոյացած գումարներով աջակցել Պաղեստինի հեղափոխությանը, որպեսզի այդ երկիրը կարողանա պայքարել իսրայելական թշնամու դեմ:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Պաղեստինի հարցը ռազմավարական նշանակություն ստացավ Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության մեջ: 

Իսլամական Հանրապետության  ստեղծվելուց անմիջապես հետո, Իրանից վտարվեցին Իսրայելի դեսպանատան աշխատակիցները: Իսրայելի դեսպանատունը փոխանցվեց Պաղեստինին և շենքի վրա ծածանվեց Պաղեստինի դրոշը: Պաղեստինի հեղափոխության ժամանակի  առաջնորդ Յասիր Արաֆաթին դիմավորեցին որպես հանրապետության նախագահի: 

Քաղաքագետ Գրահամ Ֆուլլերն Իսրայելի դեսպանատան փակվելու և նրա աշխատակիցների Թեհրանից արտաքսվելու մասին գրում է.«Իրանի հոգևորականներն ու կրոնագետները իրենց համերաշխությունն ու սրտակցությունը դրսևորեցին սիոնիստ օկուպանտների դեմ պայքարում Պաղեստինի իդեալի նկատմամբ»

Առավել դրան, Իրանի իսլամական հանրապետությունը իսլամական երկրներին մշտապես կոչ է արել աջակցել Պաղեստինին՝  Իսրայելի դեմ պայքարում: Իմամ Խոմեյնին 1979 թվականի մայիսին Իսլամի ազատագրական կուսակցությունների ներկայացուցիչների ժողովում ասաց․«Արդեն մոտ 20 տարի, ես արաբական երկրներին հորդորում եմ համախմբվել և հեռացնել Իսրայելին։ Եթե Իսրայելը ուժեղանա չի, բավարարվի Երուսաղեմով»։

 Պաղեստինի ռազմավարական դիրքը պարզվեց Իսլամական հեղափոխության հաղթանակից ընդամենը 6 ամիս անց, երբ լուսահոգի Պաղեստինի իդեալներին աջակցելու վերաբերյալ հղած ուղերձում,  Իմամ Խոեմեյնին  Ռամազանի բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթը (1979 թվականի հունիս) հռչակեց «Ղոդսի (Երուսաղեմի) օր։ Այս օրը աշխարհի մուսուլմաններն  ի  հովանավորություն Պաղեստինի՝ հակաիսրայելական ցույցեր անցկացնելով, դատապարտում են Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ոճրագործությունները։ Ժամանակի ընթացքում Երուսաղեմի օրը և այդ առիթով անցկացվող ցույցերը դարձել են մղձավանջ Իսրայելի ու նրա հովանավորների համար։ Քանի որ այդ օրը Իսրայելի ոճրագործություններն ու Պաղեստինի ժողովրդի նկատմամբ գործադրվող բռնաճնշումները հայտնվում են աշխարհի ժողովուրդների ուշադրության կենտրոնում։

Պաղեստինին աջակցելն Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության վերազգային նպատակներից է, որը հետևում է ճնշվածներին պաշտպանելու և ազատագրական շարժումներին սատարելու սկզբունքին: Լուսահոգի Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասել է․-«Իրանի ազատատենչ ժողովուրդն աշխարհի բռնահարված ժողովուրդներին լիովին կպաշտպանի նրանցից, ում տրամաբանությունը զենք ու զրահն է և կարգախոսը՝ սվինը։ Մենք կաջակցենք ողջ աշխարհում բոլոր ազատագրական շարժումներին, որոնք պայքարում են Աստծո, արդարության, ազատության ու ճշմարտության ճանապարհին»։

Ի դեպ Իրանի իսլամական հանրապետությունը Սահմանադրության 154-րդ հոդվածի հիմամբ, աջակցում է Պաղեստինին և պաղեստինյան շարժումներին։ Սահմանադրության 154-րդ հոդվածում ասված է․ «ԻԻՀ-ն աշխարհում մարդկային հասարակություններում անհատի երջանկությունն իր գերնպատակն (իդեալն) է համարում և անկախությունը, ազատությունը, իրավական կառավարումն ու արդարությունը ճանաչում է որպես մարդու համաշխարհային իրավունքներ։ Հետևաբար, կտրականապես խուսափելով այլ ազգերի (երկրների) ներքին գործերին որևէ կերպ միջամտելուց՝ նա միաժամանակ հովանավորելու է աշխարհի ցանկացած կետում ընչազուրկների արդարացի պայքարն ընդդեմ իմպերիալիստների»։

Իրանի իսլամական հանրապետության կողմից Պաղեստինին ցուցաբերվող հովանավորության կարևոր կետն այն է, որ Իրանն այն դեպքում է բազմակողմանի աջակցություն ցուցաբերում Պաղեստինին, երբ պաղեստինյան խմբերի և ժողովրդի մեծամասնությունը սուննիներ են, ինչը ցույց է տալիս, որ Իրանի իսլամական հանրապետությունը կրոնական ու աղանդավորական մոտեցում չի ցուցաբերում Միջինարևելյան տարածաշրջանի վերաբերյալ քաղաքականությանը։ Ալ-Մայադին հեռուտաալիքի հաղորդավար, վերլուծաբան Սելմի Ալ-Հաջը այդ մասին ասում է․-«Իրանն առանց որևէ  նկատառման ու նախապայմանի, հովանավորում է Պաղեստինի դիմադրությանը»։

Այն դեպքում, երբ արաբական երկրները ԱՄՆ-ի կառավարության ցանկության համաձայն աջակցում են Պաղեստինի հարցի վերաբերյալ քաղաքական անհեթեթ լուծումներին, Իրանի իսլամական հանրապետությունը չորս տասնամյակ շարունակ աջակցել է պաղեստինցի պայքարող խմբերին, նրանց գլխավորող Իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ին և Պաղեստինի իսլամական Ջիհադին և երբեք աղանդավորական մոտեցում չի ցուցաբերել Պաղեստինի հարցի նկատմամբ։

Պաղեստինին հովանավորելու շրջանակում, Իրանի իսլամական հանրապետությունը  մշտապես դեմ է հանդես եկել արաբների ու Իսրայելի խաղաղության բանակցություններին, քանի որ դրանք ոչ միայն չեն ապահովում Պաղեստինի օրինական իրավունքները և չեն նպաստում Պաղեստինի հարցի լուծմանը, այլև միտված են Իսրայելի ամրապնդմանը։ Հակադրվելով արաբների ու Իսրայելի խաղաղության բանակցություններին, Իրանի իսլամական հանրապետությունը մշտապես հովանավորել է Պաղեստինի ժողովրդի ինթիֆադան, այն համարելով Պաղեստինի շահերի ապահովման և Իսրայելի դեմ պայքարի լավագույն եղանակներից մեկը։ Իրանի ղեկավարները և քաղաքական գործիչները մշտապես իրենց օրակարգում են ներառել Պաղեստինին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցը որպես  ոչ թե «արաբական» այլ «իսլամական» հարց։

Իրանի իսլամական հանրապետությունը Իսրայելին համարում է անօրինական ռեժիմ և «քաղցկեղային ուռուցք» Միջին Արևելքում, որը  մեծագույն վտանգն է ներկայացնում համաշխարհային կայունության համար։ Իրանի իսլամական հանրապետությունը քաղաքական ու տնտեսական աջակցություն ցուցաբերելով Պաղեստինին և բոյկոտելով իսրայելական ապրանքները , բազմաթիվ կոնֆերանսներ ու նիստեր է անցկացնում Պաղեստինի հարցով։  Իրանի իսլամական հանրապետությունը, անցած քառասուն տարիների ընթացքում, ՄԱԿ-ում և տարածաշրջանային ու միջազգային այլ կառույցներում և մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպություններում մշտապես  աջակցել է պաղեստինյան հարցին։

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, նշելով, որ Պաղեստինին աջակցելն Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից է, ընդգծել է․-«Իրանի իսլամական հանրապետությունը մշտապես լինելու է Պաղեստինի ժողովրդի կողքին և աջակցելու է Պաղեստինի իդեալին»։

Իրանի իսլամական հանրապետությունն անցած 40 տարիների ընթացքում կտրականապես ընդդիմացել է Պաղեստինի շահերը չապահովող ցանկացած նախագծի։ Այդ թվում է ամերիկյան «դարի գործարք» նախագիծը։  Որպես  Դոնալդ Թրամփի վարչակազմի հիմնական ռազմավարություն,  «դարի գործարք» նախագիծը, փաստորեն ուղղված է Իսրայելի շահերի լիարժեք ապահովմանն ու նպատակների իրագործմանը։ Այն դեպքում, երբ որոշ արաբական երկրներ բացահայտորեն կամ լռությամբ աջակցում են այս նախագծին, Իրանը  բացահայտորեն դեմ է հանդես եկել դրան։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել,որ Պաղեստինին աջակցելն Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության մեջ կայուն սկզբունք է։ Միջինարևելյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Ջաաֆար Ղանադբաշին համոզված է, որ Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության մեջ պաղեստինյան հարցը ոչ թե տակտիկական,  այլ հիմնարար խնդիր է, և  գալիս է իսլամական հավատամքից:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասում է․-«Դիմադրության նկատմամբ Իրանի տեսակետը հստակ ու հիմնավորված է և Պաղեստինի ու Ղոդսի (Երուսաղեմի) խնդիրը միշտ էլ եղել է Իրանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից»: