ԱՄՆ-ը ՝ Թաբասում կրած պարտությունից մինչև Պահապանների կորպուսի դեմ քինախնդրությունը (2)
Թաբասի անապատում ԱՄՆ ռազմական միջամտությունը այդ երկրին բերեց խայտառակ պարտություն: Դա իրանցի ուսանողների կողմից լրտեսության որջի գրավման ժամանակ պատանդ վերցվածներին ազատ արձակելու փորձ էր:
ԱՄՆ-ը որպես գերուժ գլուխ բարձրացրեց քսաներորդ դարի սկզբում՝ դարեր շարունակ աշխարհի տարբեր երկրներին թալանած եվրոպական երկրներին ուժի լուսանցք մղելով: Ամերիկացիները փորձում էին իրենց ուժը տարածել եվրոպացիների կողմից դարեր գաղութացված երկրներում: Այդ տարածքներից մեկն էլ Ասիայի արևմտյան մասը կամ Միջին Արևելքն էր: Իսլամական հեղափոխության հաղթանակը մարտահրավեր էր այս տիրակալության համար: Փաստորեն տիրակալության հակադրումը դարձավ ԻԻՀ-ի դեմ իմպերիալիզմի դավերի սկիզբը: Այս տարիներին տարածաշրջանի երկրներում և Իրանի սահմանների մոտ ցամաքային, ծովային ու օդային զորակայաններ կառուցելով, նաև Պարսից ծոցում Իրանի արաբ հարևաններին զենքեր վաճառելով, ԱՄՆ-ը փորձել է անվտանգության ու ռազմական ոլորտներում Իրանի դեմ լուրջ սպառնալիքներ դնել: Այսօր ամերիկացի պետայրերը իրանաֆոբիայի նպատակով փորձում են մեղադրանքներ առաջ քաշել Իրանի դեմ ՝ նրան ահաբեկչական խմբերի աջակից երկիր ներկայացնելով : Այդպիսով նրանք միտում են շարունակել տարածաշրջանում իրենց տիրակալական քաղաքականությունները:
Իրանի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ ԱՄՆ-ի անօրինական ու թշնամական քայլերը փաստորեն այդ երկրի կառավարության ոտնձգիչ ինքնության մաս են կազմում: Տարբեր առիթներով ունեցած ելույթում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնում է ԱՄՆ-ի թշնամության նպատակներին ու պատճառներին և նշում, որ ԱՄՆ-ը ձգտում է Իրանի ժողովրդին պարտադրել իր ցանկությունները: Նորին Վսեմություն առաջնորը նաև ասել է, որ ամերիկյան ինքնությունը հենց Ռեյգանի ժամանակաշրջանի ամերիկյան ուղղվածությունն է և դեմոկրատների ու հանրապետականների մոտ նույնն է: Իրանի ժողովրդի թշնամիները վերջին քառասուն տարիներին տարբեր դավեր են նախագծել, որոնք բոլորը տապալվել են և պահապանների կորպուսն այդ հարցում մշտապես եղել է իսլամական հեղափոխության դրոշակակիրը: Համաշխարհային իմպերալիզմը և ԱՄՆ-ը նպատակ ունեն իրենց թշնամանքն ու պարտություններն արդարացնել Իրանի հասարակության միջից ելած կառույցին ահաբեկիչ ներկայացնելով : Կառույց, որի գլխավոր նպատակը մշտապես եղել է ահաբեկչության դեմ պայքարը: Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը անձնուրացությամբ ու նվիրվածությամբ արմատախիլ արեց ահաբեկչությունն Իրանում: Ուստի պարզ է, որ իմպերիալիզմը պետք է զայրացած լինի այս հեղափոխության կառույցից: Պահակազորի ու բանակի ուժերը ահաբեկչությանը դիմակայել են ոչ միայն երկրի սահմաններից ներս, այլև՝ արտերկրում: Դա արվեց ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ և ահաբեկչությունից պաշտպանում են տարածաշրջանի ժողովուրդներին:
Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվա առիթով ունեցած ելույթում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այդ ո՞ր երկրի ուժերն էին, որոնք մեր ուղևորատար ինքնաթիռը խոցեցին Պարսից ծոցի ջրերում: Դուք, որ մշտապես միջամտել եք տարածաշրջանում: Դուք հարձակվում եք անպաշտպան մարդկանց տեղափոխող ինքնաթիռի վրա, ապա հայտարարեցիք, որ շփոթվել եք ռազմական ինքնաթիռի հետ : Բոլորը գիտեն, որ դա չափազանց միամիտ արտահայտություն է: Այդ ահաբեկչական քայլի դիմելով, դուք նպատակ ունեք ասել, որ կարմիր գծեր չեք ճանաչում , կոտորում եք կանանց ու երեխաներին: Ձեր պատգամը տարածաշրջանում ահաբեկչությանը սատարելն էր»:
Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը ժողովրդի ծոցից ելած մի կառույց է , որն ի տես թշնամիներին ցուցադրեց Իրանի ժողովրդի միասնությունը : Պարտադրյալ պատերազմի տարիներին կանգնեց թշնամու դեմ և իր հերոսական քայլերով մշտապես կանգնել է ժողովրդի կողքին և պաշտպանել է նրան: Իրանական 1395 թ.-ի շահրիվարի 28-ին, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների համաժողվում, մեծարգո առաջնորդը պահակազորին անվանել է «Հեղափոխության ամուր խրամատը» և «Ներքին ու արտաքին անվտանգությունը պաշտպանող գործոնը և դեպի վեհ նպատակները գնալու երկրի համար անհրաժեշտ ու եզակի ինքնությունը»: Պարզ է, որ ժողովրդի կողմից նման հովանավորում ունեցող հզոր կառույցն ԱՄՆ-ի կողմից ինչպիսի թշնամանքի թիրախում է հայտնվելու : Իրանի բանակը պահակազորն ու այլ ուժերը միասնական ուժով կանգնած են ժողովրդի կողքին և պաշտպանելու են նրան ԱՄՆ-ի թշնամանքից և թույլ չեն տալու, որպեսզի միջնորդավորված պատերազմի ու ահաբեկչության միջոցով, տարածաշրջանը մատնվի անապահովության: Այսօր միջազգային հանրության կարծիքով, ԱՄՆ- համարվում է աշխարհում ու տարածաշրջանում ճգնաժամ հարուցող ու պատերազմ հրահող մի երկիր : Սա անհերքելի փաստ է: Ալ-Ղաիդան ստեղծելով և ԻԼԻՊ-ին պաշտպանելով, ԱՄՆ-ը Ասիայի արևմուտքը մատնեց ճգնաժամի և շուրջ մեկ տասնամյակ, Իրաքին ու Սիրիային ներքաշեց պատերազմի մեջ: «Բոսթոն գլոբ» ամերիկյան օրաթերթը վերջերս քննադատական հոդված էր գրել ահաբեկչության նկատմամբ Վաշինգտոնի երկակի քաղաքականության և Իրանի ահաբեկչությունը սատարելու արևմտյան ու արաբ դաշնակիցների կողմից մեղադրանք ներկայացնելու նման քայլերը: Օրաթերթում կարդում ենք.«Իրանին ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրելու պատճառն այն է, որ այդ երկիրը դեմ է տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտություններին: Դա է Իրանի միակ մեղքը»: Կահիրեում Իրանի շահերի պաշտպանության գրասենյակը պատասխանել է ԱՄՆ-ի քայլերին և 1948 թ.-ի ապրիլի 9-ին սիոնիստների կողմից Դեյր Յասինում պաղեստինցիների կոտորածի տարելիցի օրը թողած գրությունում հայտարարել է .«Թրամփը, ահաբեկիչ ներկայացրեց ահաբեկչության դեմ պայքարի հերոս Պահապանների կորպուսին, Սակայն իրոք ո՞վ է ահաբեկիչը»: «Ջերուսալեմ փոստ» օրաթերթի հաղորդմամբ, Պոմպեոն Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում , Իսրայելի պատճառով պակազորի անունն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այն ժամանակ, երբ Փարիզը հայտնվեց ահաբեկչական հարձակումների թիրախում, ամերիկացի հայտնի մտավորական Նուամ Չամսկին ԱՄՆ-ի այդ երկրի դաշնակիցների վարած քաղաքականությունը ճանաչեց այդ դեպքերի պատճառը : Այն հարցն առաջ քաշելով, թե արդյոք ԱՄՆ-ի նպատակը ահաբեկչությանը վերջ դնե՞լն է, թե՞ դա խրախուսելը, նշեց .««ԵԹե կա ցանկություն ահաբեկչությանը վերջ դնելու, ապա պետք է նախ հարցնել, թե դա ինչո՞ւ տեղի ունեցավ: Որո՞ն ք էին հիմնական պատճառները: Որո՞նք էին դրա արմատները: Իրանը սակայն երբեք թույլ չի տալու, որ ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային աջակիցների դավերը դառնան իրականություն: Հաղթանակի առաջին իսկ օրերից, իսլամական հանրապետությունը մեկը մեկի հետևից ի դերև է հանել այդ դավերը : Այդ դավադրություններում ԱՄՆ-ի բաժինը միայն պարտությունն է լինելու: