«Հազարումի գիշեր»-ը և գրքի զարդանախշման արվեստը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i107192-Հազարումի_գիշեր_ը_և_գրքի_զարդանախշման_արվեստը
Մայիսի մեկին հետազոտողների ու համալսարանի դասախոսների ներկայությամբ Գոլեսթանի պալատի Անտրոպոլոգիայի թանգարանում կայացել է «Հազարումի գիշերը և Սանիը Ալ-մոլք»-ի գրքի զարդանախշման արվեստը» թեմայով քննարկման նիստը: Աշխարհում բնագիր գրքերի ամենաբարձր արժեքներից մեկը համարվող «Հազարումի գիշեր» գրքի ձեռագիր տարբերակը ցուցադրվել է Թեհրանի Գոլեսթանի պալատում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 09, 2019 11:28 Asia/Tehran

Մայիսի մեկին հետազոտողների ու համալսարանի դասախոսների ներկայությամբ Գոլեսթանի պալատի Անտրոպոլոգիայի թանգարանում կայացել է «Հազարումի գիշերը և Սանիը Ալ-մոլք»-ի գրքի զարդանախշման արվեստը» թեմայով քննարկման նիստը: Աշխարհում բնագիր գրքերի ամենաբարձր արժեքներից մեկը համարվող «Հազարումի գիշեր» գրքի ձեռագիր տարբերակը ցուցադրվել է Թեհրանի Գոլեսթանի պալատում:

«Հազարումի գիշեր»-ը հնդկական, իրանական ու արաբական ժողովրդական պատմվածքների հավաքածու է, որը լույս է տեսել տարբեր լեզուներով: Գիրքը սկսվում է Սասանյան Շահրիար թագավորի և նախարարի դուստր , նաև պատմող ՝ Շահրզադի պատմություններով: Իրադարձությունների մեծ մասն անցնում են Բաղդադում և Իրանում: Պատմությունների արմատներն իրանական են համարվում, որոնք ազդեցություն են կրել հնդկական ու արաբական ստեղծագործություններից:

«Հազարումի գիշեր»-ն առաջին անգամ թարգմանվել է  18-րդ դարում ՝ ֆրանսերենով: Ավելի ուշ արևմուտքում հասանելի են դառնում անգլերենով և այլ լեզուներով թարգմանությունները: Հնդկաստանից Արևմուտք հասնելուց հետո, «Հազարումի գիշեր»-ն ունեցել է շատ փոփոխություններ: Իրան հասնելուն պես, դրան ավելացան իրանական հին պատմվածքներ: Արաբական երկրներում արաբ հայտնի դեմքեր ավելացան գրքին: Տարբերվում են նույնիսկ գրքի ֆրանսերեն ու անգլերեն թարգմանությունները:

Եվրոպացի գեղանկարիչներ ՝ այդ թվում Մարք Շակալը և Ֆերդինանդ Կլերը պատկերազարդել են գիրքը : Ի հարկե նրանց նկարածներն այնքան էլ չեն առնչվում արևելյան մշակույթին: Պաղեստինցի մտավորական Էդվարդ Սաիդը «Արևելագիտություն» գրքում ասել է.«Արևելքը որի մասին գրել են արևմուտքցիները , իրականում գոյություն չունի: Նույն խնդիրը կա եվրոպացի գեղանկարիչների կողմից գրքի նկարազարդումներում:

«Հազարումի գիշեր»-ը Ղաջարյան  Մոհամմեդ Շահի օրոք , լուսնային հիջրեթի 1259 թվականին ՝ (1843) թվականին, Մոլլա Աբդոլլաթիֆ Թասուջիի կողմից թարգմանվել է պարսկերենի: Ապա Միրզա Մոհամմեդ Ալի Սորուշ Էսֆահանին գրքին հավելել է պարսկերեն լեզվով բանաստեղծություններ: Գրքի բնագիրն ունի 2280 էջ, որից 1142-ը պարսկերեն են և 1134 էջը ՝ պատկերազարդված: Յուրաքանչյուր պատկերազարդված էջում կան երեքից վեց նկարներ: Այս օրինակը պատկերային կարգով , մշակվել է Մոհամմեդ Հոսեյն Քաթեբ Ալ-սոլթան Թեհրանիի գեղագրությամբ: Գեղարվեստական ղեկավարը եղել է Սանիը Ալ-մոլքը: Հիշյալ օրինակը համարվում է  ամենավաճառվածը:

Գոլեսթանի պալատում պահվող ձեռագիր օրինակը պարսկերեն լեզվով գրքի միակ ձեռագիր նմուշն է, որն ունի աշխարհում տեքստի համադրությամբ ամենակատարյալ նկարազարդումները: Սա իրանական պալատների մակարդակում կազմված ձեռագիր վերջին օրինակն է, որը ծառայում է նաև որպես Ղաջարյան շրջանի անտրոպոլոգիայի պատկերավոր աղբյուր:

Սանիը Ալ-մոլքը նկարների համար օգտվել է Ղաջարյան շրջանի մշակութային դետալներից : Այն կարելի է անվանել «Ղաջարյան արքունիքի դիմանկարների հավաքածու»: Այս գրքում Հարուն Ալ-Ռաշիդը և «Հազարումի գիշեր» հեքիաթների թագավորները պատկերվել են Նասերեդդին թագավորի տեսքով: Գրքի 40 նկարներում պատկերվել է Նասերեդդին շահի տեսքով, որը եղել է նաև գրքի մեկենասը: Այս օրինակում կան Ամիր Քաբիրի տեսքով Հարունի նախարար Ջաաֆար Բարմաքիի նկարները: Նասերեդդին Շահ Միրզան գահաժառանգ լինելու տարիներին բնակվել է Թավրիզում և հմայվել է «Հազարումի գիշեր» գրքի հեքիաթներով: Երբ նա Թեհրանում նստեց գահին, հրամայեց նկարազարդել գիրքը: Գոլեսթանի պալատում պահվող գրքի օրինակն ունի 3600 նկարներ , որոնք պատկերվել են 45-ով 30 սանտիմետր չափսերով խանբալիղ թղթի վրա: Բոլոր վեց հատորներն ունեն փայլուն յուղաներկով և Նասերեդդին շահի կնիքը կրող կազմ: Գրքի գրչության ու նկարազարդման համար պահաջվել է յոթ տարի ժամանակ ՝ լուսնային հիջրեթի 1268-1275 թթ. ՝ (1852-1859 թթ.):

«Հազարումի գիշեր» գրքի պատկերներն արված են նատուրալիստական մոտիվներով, որտեղ կան նաև Իրանի գեղանկարչության նշույլներ: Աբոլհասան Ղաֆֆարին ամենայն ճշգրտությամբ է համադրել գունավորումներն ու երանգները: Նկարները պատկերում են ղաջարական հասարակության տարբեր միջավայրները: Թեմաները կարևոր են այդ ժամանակաշրջանի մշակութային ու հասարակական կողմերի և ավանդույթների ճանաչման առումով: Ամառանոցային տեսարանների, բաղնիսների, դպրոցների, զինանոցի, քարվանսարաների պատկերներում հնարավոր է տեղեկություններ ստանալ այն ժամանակաշրջանի սովորույթների, հագուստի, զարդարումների, սննդի, ամուսնությունների ու սգո արարողությունների մասին:

Ստեղածագործության գրչության, պատկերազարդման ու կազմելու աշխատանքներն ավարտվելուց հետո, Հոսեյնալի Խան Մոայյեր Ալ-մամալեքը գրքի մի հատորը ձեռքում պահելով հատուկ արարողակարգով ներկայացավ Նասերեդդին թագավորին: Թագավորը դրվատեց կատարած աշխատանքի համար և պարգևատրեց Աբոլհասան Ղաֆֆարիին ու նրա աշակերտներին:

 

 

 

    Սանիը Օլ-մոլքի զարդանախշման արվեստը և «Հազարումի գիշեր» գրքի նիստը 

 

Սանիը Ալ-մոլք մականվամբ Աբոլհասան Ղաֆֆարին ծնվել է 1192 թ.-ին ՝ (1814 թ.-ին)  Քաշանում: Եղել է Միրզա Մոհամմեդ Ղաֆֆարիի որդին: Սերել է դատավոր Աբդոլմոթալլեբի Ղաֆֆարի Քաշանիի ընտանիքից: Սանիը Ալ-մոլքը եղել է նաև հայտնի գեղանկարիչ Քամալ օլ-մոլք ՝ Մոհամմեդ Ղաֆֆարիի հորեղբայրը: Իրանում գեղանկարչության արվեստը սովորելուց հետո, Ղաֆֆարին 1218 թ.-ին ՝ (1839 թվականին) , Հոսեյն Ալի Խան Նեզամ օլ-դոլե Մաշիր օլ-մոլքի խրախուսմամբ ու օգնությամբ Իտալիա է մեկնել  և մի քանի տարի գեղանկարչությամբ է զբաղվել Ֆլորենցիայի ու Հռոմի թանգարաններում:  Արևմտյան գեղանկարչության արվեստը սերտելուց հետո, Աբոլհասան Խանը հայրենիք վերադարձավ : Նա մշտապես հավատարիմ է մնացել իր ավանդություներին ՝ ստեղծելով գեղանկարչության մեջ գույների ու նախշերի գեղեցիկ համադրում: Նա անձնական մեթոդ է ստեղծել դիմանկարների ոլորտում: Նրա գլուխգործոցը Մուհամմեդ մարգարեի դիմապատկերի ստեղծումն է: Սանիը Օլ-մոլքի գլուխգործոցներից մեկն էլ «Հազարումի գիշեր» գրքի նկարազարդման աշխատանքների ղեկավարումն է  եղել:

«Հազարումի գիշեր» գրքի նկարներն ունեն բարձր որակ ու կենդանի գույներ : Պատկերների մանրամասները համապատասխանում են 13-րդ դարում տարածված օրինակներին: Հերոսների փոխարեն Աբոլհասան Խանն օգտվել է  ժամանակակից դեմքերից: Միրզա Աբոլհասան Ղաֆֆարիի օգնականների անունները չգիտենք:

Գրքի գեղանկարչություններում ուշագրավ է այն հանգամանքը, որ նկարիչը մերթընդմերթ չի հարգել պերսպեկտիվի կանոնները: Թեև Սանիը Օլ-մոլքը գերազանցապես տիրապետել է երկչափ միջավայրում եռաչափ պատկեր ներկայացնելու արվեստին, հաշվի առնելով իր ստեղծագործություններում պերսպեկտիվի օրենքների հարգումը, սակայն նրա ստեղծած պատկերները հիմնականում երկչափ են: Գեղարկարչի կողմից այս չհարգումը եղել է դիտավորյալ: Թվում է , որ հեքիաթների արևելյան մոտիվները հաշվի առնելով, նա չի ցանկացել արևմտյան գեղանկարչական արվեստին բնորոշ եռաչափական մոտիվներով վնասել հեքիաթների արևելյան շնչին: Այդպիսով արվեստագետը ցանկացել է պատմիչներին ձայնակցելով, պահպանել հեքիաթների ֆանտազիայի շունչը:

Գրքում փորձ է արվել նկարներում պատկերված դեմքերի միջոցով պատմել ժամանակի զգեստի ու շպարումների մասին: Հատելով հեքիաթներին բնորոշ ժամանակային սահմանները, նկարիչը ցուցադրել է իր ժամանակակից ժողովրդի սովորույթներն ու հագուստային սովորույթները: Այս նորորարությանը դիմելով, նա հավանաբար փորձել է  այնպիսի միջավայր ստեղծել, որ գրքի այդ ժամանակի ընթերցողն ավելի հեշտ կապ հաստատի գրքի հեքիաթային շնչի հետ : Սանիը Օլ-մոլքի գեղանկարչություններն ունեն առանձնահատուկ գունային փայլեր: Որոշ տեղերում նույնիսկ նկատելի են լուսային շարժումներ: Լույսն այդ նկարներում որոշակի ու հստակ աղբյուրից չի սնվում և ինչպես իրանական ավանդական գեղանկարչությունները, միջավայրին համապատասխան լուսավորում են էջը:

Սանիը Օլ-մոլքը եղել է չափազանց ակտիվ ու կրեատիվ արվեստագետ և իր կյանքի ընթացքում , մի կողմից պատկերազարդել է «Հազարումի գիշեր» գիրքը, իսկ մյուս կողմից զբաղվել է նախագծմամբ, տպագրությամբ ու օրաթերթերի հրատարակմամբ: Գեղանկարչության արվեստը տարածելու համար, նա հիմնադրել է մերօրյա մեթոդներով գեղանկարչության առաջին արվեստի դպրոցը, որտեղ էլ դասավանդել է: Նա եղել է առաջատար դեմքերից, որոնք պետական գեղանկարչության դպրոց հիմնադրելու հետ միաժամանակ, հիմնադրել է արդիական նկարչատունը ՝ հայտարարելով «Առաջին պետական նկարչատան» հիմնադրման մասին: Հայտարարությունում ասվում է .«Ուրբաթ օրերը ոչ-աշխատանքային են: Այցելուները շատ են և տարբեր մարդիկ, տարբեր մասնագիտություններով ցանկանում են տեսնել նկարչությունները: Նրանք գալիս ու տեսնում են այս ստեղծագործությունները»:

Սանիը Օլ-մոլքը եղել է Ղաջարյան ժամանակաշրջանի ամենաազդեցիկ գեղանկարիչներից մեկը:Այն ժամանակ նրան անվանել են Իրանի Ռաֆայելը: Բազմաթիվ գեղանկարչությունների կողքին, նա ավարտել է Նեզամիեի դահլիճի հայտնի «Սաֆե սալամ» պաստառի դեմքերը, որտեղ պահվում են ղաջարական արքունիքի 84 դեմքերի նկարներ: Գոլեսթանի պալատում Հայելիների ու Սալամի դահլիճները հիմնադրվել են հենց նրա ջանքերով: Սանիը Օլ-մոլքը վախճանվել է լուսնային հիջրեթի 1245 թ. ՝ (1866 թվականին) Թեհրանում: