Միգրացիայի երևույթն արվեստագետների դիտանկյունից(3)
(last modified Tue, 02 Jul 2019 12:00:43 GMT )
Հուլիս 02, 2019 16:30 Asia/Tehran

Միգրանտների մասին ֆիլմերը պատմում են այն մարդկանց մասին, ովքեր պարտավոր են լինում ավելի հարմար կյանք վարելու նպատակով լքել իրենց երկիրը և տեղափոխվել այլ երկրներ: Դա կարող է ունենալ և դրական և բացասական հետևանքներ ինչպես գաղթականների, այդպես էլ նրանց ընդունող երկրների համար:Այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանում ներգաղթյալների մասին:

 

 Միգրացիան այսօր ամենաշատ կիրառվող բառերից է: Այն բառերից, որոնք բազմիցս լսում ենք լուրերում: Սա մի բազմաշերտ երևույթ է, որը պետք է քննարկել տարբեր կողմերից: Արվեստն ու գրականությունը հասարակական տարբեր երևույթները ճանաչելու միջոցներից են: Կինեմատոգրաֆիան անշուշտ շատ կարևոր է ոչ միայն հետազոտողների, այլ նաև մյուս մարդկանց համար, որպեսզի կարողանան գտնել մի շարք հարցերի պատասխանները:

 

Վերջին տարիներին, աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում, տեղի են ունեցել պատերազմներ, որոնք բացի ցեղասպանություն, սպանդ և ազգային հարստության ոչնչացում ու միգրացիայի ավելացում, ոչ մի այլ արդյունք չեն ունեցել: Եվ հենց այս հիման վրա, իրանցի ռեժիսորները նկարահանել են տարբեր ֆիլմեր՝ հարևան երկրից էմիգրանտների վերաբերյալ:

 

Առաջին ֆիլմերն անդրադարձել են աֆղանցի փախստականներին ու նրանց խնդիրներին: Մարդիկ, ովքեր այդ երկրի ներքին պատերազմի հետևանքով, պարտավոր են եղել լքել իրենց երկիրն ու ապաստանել այլ երկրներում:

 

Իրանի ու Աֆղանստանի հարաբերությունները սկսվել են 1857թ, երբ Բրիտանիան, որն իշխում էր Հնդկաստանի վրա, Փարիզի պայմանագիրը պարտադրեց Ղաջարներին: Իրանի ներկայացուցչը ստորագրեց մի պայմանագիր, որով պաշտոնապես ճանաչվեց Աֆղանստանի անկախությունը: Այդ օրվանից անցել է 160 տարի, և այս տարիների ընթացքում, երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային ու հասարակական խորը կապերը շարունակվել են: Երբ Իրաքը հարձակվեց Իրանի վրա և դրանից հետո Խորհրդային Միությունը բռնագրավեց Աֆղանստանը, աֆղանցի փախստականները մուտք գործեցին Իրան: Եվ չնայած Իրանն այդ ժամանակ պատերազմի մեջ էր, սակայն ընդունեց միգրանտներին: 2016թ պաշտոնական տվյալների համաձայն, 1միլիոն 600 հազար մարդ, կամ Իրանի բնակչության 2 տոկոսը, կազմում են աֆղանցիներ: Իսկ եթե նրանց թվին ավելացնենք նաև ապօրինի փաստականներին, այդ թիվը կհասնի 3 միլիոնի:  

 

Իրանի կինոն բազմիցս անդրադարձել է աֆղանցիների խնդիրներին, ամուսնություններին, կարոտներին և այլն: Առաջին ֆիլմը, որ այս թեմայով 1988թ. էկրան բարձրացավ, կոչվում էր «Հեծանվորդը»: Ֆիլմը պատմում է Պակիստանում ապրող մի աֆղանցի փախստականի մասին, որն իր հիվանդ կնոջը բուժելու համար ոչ մի ջանք չէր խնայում: Ֆիլմը մեծ արձագանք գտավ Իրանում և բազմաթիվ ռեժիսորներ շարունակեցին այս ընթացքն ավելի շատ անդրադառնալով աղֆանցիների խնդիրներին:

Փասխտականներից շատերը մանուկ կամ պատանի հասակում հեռացել են իրենց երկրից ու ապաստան գտել Իրանում: Նրանք Իրանում ընտանիք են կազմել: Իսկ քանի որ նրանցից շատերն անօրինական են բնակվել Իրանում, չեն գրանցել իրենց ամուսնությունները: Իրանցիների ու աֆղանցիների միջև սիրո պատմությունները շատ են տեղ գտել իրանական կինոյում: 

Իրանցի հայտնի ռեժիսոր Մաջիդ Մաջիդին նկարահանեց  «Երկնքի երեխաները» ,  «Աստծո գույնը» և «Անձրև» ֆիլմերը: Վերջինը պատմում է մի իրանցի բանվորի ու աֆղանցի աղջկա մասին: Ռեժիսորը կարողացավ այս սիրո պատմությունն ու փախստականի կարգավիճակը համատեղելով, մի հետաքրքիր ստեղծագործություն ներկայացնել հանրության դատին: «Անձրև» ֆիլմում Մաջիդին փորձում է  ցույց տալ փախստականների բոլոր դժվարությունները մի սիրահար աֆղանցու աչքերով:

Այս թեմայով ֆիլմերից է նաև Հոսյեն Յեքթափանահի «Ջոմե» ֆիլմը: Ֆիլմը պատմում է  Ջոմե անունով մի տղայի մասին, որը սիրահարվում է մի աղջկա, սակայն աղջկա ընտանիքը դեմ է նրանց միասնությանը:

 

 

Այս տարիների ընթացքում նկարահանվել են այս թեմայով բազմաթիվ ֆիլմեր:

Երբ ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով հարձակվեց Աֆղանստանի վրա, իրանցի ռեժիսորներն իրենց ֆիլմերում անդրադարձան այդ պատերազմին: Մոհամմադռեզա Արաբը «Երկրի վերջին թագուհին» ֆիլմով ներկայացրեց Աֆղնաստանի բռնագրավման հետևանքները: Ֆիլմը նկարահանվել է 2006թ և շահել է բազմաթիվ մրցանակներ: Այն 50 անգամ ցուցադրվել է միջազգային փառատոներում: Նույն թեմային է  անդրադարձել նաև Սոհեյլ Սալիմիի «Մսագործ հրեշտակներ» ֆիլմը:

Գոլչեհրե ֆիլմի պաստառ

 

Մյուս կողմից, իրանցի ռեժիսորները փորձել են անդրադառնալ նաև Աֆղանստանի պատմությանը: 2010թ Վահիդ Մուսայանը նկարահանեց «Գոլչեհրե» ֆիլմը՝ Աֆղանստանի ժամանակակից պատմության մասին: Ֆիլմը պատմում է մի մարդու մասին, ով ԽՍՀՄ-ի իշխանության ավարտից հետո, երբ Աֆղնաստանում իշխում են մոջահեդները, փորձում է վերաբացել  կինոթատրոն: Սակայն մի խումբ ծայրահեղականներ հայտարարում են, որ թույլ չեն տա վերանորոգել կինոյի շենքը, քանի որ այն անբարոյականության աղբյուր է: Ավելի ուշ, մի իրանցի մասնագետի օգնութամբ, կինոյի շենքը վերանորոգվում է, սակայն բացման արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունից, այն փլուզվում է: Թալիբները հայտարարում էին, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մուտք գործել կինոթատրոն, կպատժվեն: Այդ պատճառով, շատ ֆիլմեր պահվում էին գաղտնի տեղերում: Տարիներ անց, ֆիլմի հերոսները հանդիպում են ու փորձում գտնել պահված ֆիլմերը:

 

Այս թեմային անդրադարձած լավագույն ֆիլմերից է Աբդոլհոսեյն Բարզիդեի «Մազար Շարիֆի» ֆիլմը, որը նկարահանվել է 2014թ.: Ֆիլմը պատմում է այն դեպքի մասին, երբ 1988թ. թալիբները հարձակվեցին   Մազար Շարիֆում Իրանի հյուպատոսարանի վրա և սպանեցին իրանցի դիվանագետներին: Ֆիլմը բարձրացնում է այն հարցը, թե ինչո՞ւ էին իրանցի դիվանագետները մնացել քաղաքում: Այս ֆիլմը ներկայացնում է այնպիսի անձնաց արարքները, ովքեր օգտվում էին հավատացյալ մարդկանց զգացողություններից և այսօր ծայրահեղական գաղափարների միջոցով երիտասարդներին ներգրավում են իրենց շարքերը: Ֆիլմը փորձում է ներկայացնել նաև Աֆղանստանի հասարակությունը: Ֆիլմի  դերակատարներից մեկն աֆղանուհի է, ով ֆիլմում փրկում է մի իրանցու և հրադադարի ուղերձ հղում: Այս պահը ֆիլմի ամենահետաքրքիր պահերից է:

Ընդհանուր առմամբ կարելի է  ասել, որ աֆղանցիների վերաբերյալ իրանական ֆիլմերը բազմաշերտ են: Այս ֆիլմերում մենք տեսնում ենք այն ընդհանրությունները որ կան տարբեր ազգերի մեջ: Բնականաբար հնարավոր չէ կինոյում ներկայացնել էմիգրանտների բոլոր խնդիրները: Սակայն դա հնարավորություն է  տալիս մեկ անգամ ևս ներկայացնել նրանց հույսերը, վախերն ու ցանկությունները, հայրենիքում կամ դրանից դուրս: