Փեզեշքյան. Պատմության ընթացքում ոչ մի ուժ չի կարողացել ջնջել Իրանի պանծալի անունը
Մարտ 11, 2026 09:19 Asia/Tehran
Pars Today - Իրանի նախագահը իր ուղերձում գրել է. Ավերողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երեքշաբթի օրը X սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է. Իրանը առնվազն վեց հազարամյա քաղաքակրթության ժառանգորդն է։ Պատմության ընթացքում ոչ մի ուժ չի կարողացել ջնջել այս պանծալի անունը։
Նա հավելել է. «Նա, ով փայփայում է Իրանը ոչնչացնելու միամիտ երազանքը, ոչինչ չգիտի պատմության և անցյալի մասին»։
Փեզեշքյանն ասել է. Ավերողները եկել ու գնացել են, Իրանը մնացել է կանգուն։