Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(127)
Հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք « Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ » հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում խոսելու ենք աշխարհում ու Իրանում վերջին շաբաթների ընթացքում արձանագրված ձեռքբերումների մասին:
Իրանցի հետազոտողը արտասահմանցի հետազոտողների հետ համատեղ արտադրել է նանոցելյուլոզային մեկանգամյա օգտագործման բաժակ:Ամիր Ամելին եւ Վաշինգտոնի նահանգային համալսարանի իր գործընկերները պատրաստել են պոլիստիրոլ ֆոմի այլընտրանքային խառնուրդ:Հիշյալ հետազոտողները մշակել են բուսական ծագմամբ կենսահամատեղելի նյութեր:Ֆոմի հիմնանյութը ցելյուլոզային նանոկրիստալներն են,ցելյուլոզը բույսերի հիմնական նյութն է: Այս մեթոդում ,ֆոմի արտադրման համար օգտագործվել է կենսահամատեղելի մի գործընթաց ,որում քիմիական լուծույթներին ու նյութերին փոխարինում է ջուրը: Նախկինում փորձեր էր արվել` պոլիստիրոլ ֆոմը փոխարինել ցելյուլոզային բույսերից ստացված արտադրանքով ,սակայն վերջնական արտադրանքը ցածր արդյունավետություն ուներ:
Հիշյալ նախագծում գիտահետազոտողները օգտագործել են այնպիսի նյութ ,որի 75 տոկոսը ցելյուլոզային նանոկրիստալներ են :Այս նանոկրիստալաները պատրաստված են փայտի պալպից, որը, ավելացվելով պոլի– վինիլային սպիրտին , վերածվում է է ցանկալի ֆոմի:Գիտահետազոտական այս խմբի արտադրած ֆոմը ,ունի բջջային միատարր կառուցվածք եւ մեկուսացուցիչ է:Առաջին անգամ է ,որ գիտահետազոտողների արտադրած բուսական ֆոմի գործառույթը գերազանցում է պոլիստիրոլ ֆոմին:Բուսական այդ ֆոմը շատ թեթեւ լինելով հանդերձ կարող է իր կշիռը 200 անգամ գերազանցող ծանրություն հանդուրժել,առանց իր տեսքը փոխելու: Ֆոմը հեշտությամբ քայքայվում է բնության մեջ ,իսկ այրվելու պարագային ծուխը աղտոտիչներ չի ստեղծում:
Հիշյալ նախագծի գիտահետազոտողների համոզմամբ ,այս արտադրանքը ցելյուլոզային նանոկրիստալների կիրառություններից մեկն է, եւ կարելի է ցելյուլոզային նանոկրիստալների բազմաթիվ արդյունաբերական կիրառություններ ակնկալել:Բուսական ֆոմը պատրաստվել է ցելյուլոզային նանոկրիստալներից ,որոնց միջոցով կարելի է պատրաստել բարձր ամրությամբ կենսահամատեղելի մեկ անգամ օգտագործվող ամաններ: Այդ ամանները կարող են իրենց կշիռը 200 անգամ գերազանցող ծանրություն հանդուրժել եւ հեշտությամբ քայքայվել բնության մեջ: Այս մեկանգամյա օգտագործման ամաններն շատ ավելի ընդհանրացած են քան պոլիմեր ամանները եւ այրվելու դեպքում թունավոր գազ չեն արտադրում: Պոլիսթայրեն ֆոմը նավթային բաղադրություն է ,որը օգտագործվում է մեկանգամ սպառվող ապրանքների ,ինչպես բաժակների պարագային: Դրա պատրաստման տարրերը շատ թունավոր են ,եւ օգտագործվելուց հետո արհեստական միջոցովներով էկարելի այն ոչնչացնել ,քանի որ դրանք բնության մեջ դիմակայուն են : Պոլիստիրոլ ֆոմը այրվելու դեպքում արտադրում է թունավոր գազեր:
Նախագծի արդյունքները տպագրվել են Carbohydrate Polymers պարբերականում :

Իրանցի մի գիտահետազօտող պատրաստել է սարք ,որի միջոցով հնարավոր է անսահման հեռավորությունից հեշտությամբ բացել ցանկացած փակված դուռ: Սարքի հեղինակի խոսքով ,շուկայում առկա բոլոր բացիչները (աուդիո և վիդեո)էլեկտրալարերով են միացվում բնակարաններին: Հիշյալ սարքը տեղադրվելով էլեկտրալարերի համակարգում , հնարավորություն է տալիս տան սեփականատիրոջը հաղորդակցվել դիմորդի հետ, երբ սեփականատերը տանը չէ:Յուրաքանչյուր անձ,ով կողպել է իր խանութը կամ բնակարանը, կարող է ցանկացած պահի և ցանկացած վայրում կապ հաստատել դիմորդի հետ: Այդ պահից նրա իրավունքն է դուռը բացել թե ոչ:
Հետազոտողի խոսքով ,նույնիսկ պատգամի միջոցով դիմորդը կարող է կապ հաստատել սեփականատիրոջ հետ: Համակարգը աշխատում է հետեւյալ ձեւով. երբ այն միանում է դռան բացիչին եւ տանտիրոջ հեռախոսահամարին ,կապ է հաստատվում դիմորդի եւ տանտիրոջ միջեւ:Եթե դուռ բացողի հեռախոսային համակարգը ակտիվ չէ, չորս անգամ տան զանգը սեղմելով եւ անպատասխան մնալու դեպքում ,ինքնաբերաբար կապ է հաստատվում տանտիրոջ հետ: Հնարավոր է բնակարանի սեփականատիրոջ և դիմորդի միջև կապի տևողությունը կարգավորել ըստ անհատի ցանկության:Ներկայուս սարքը արտադրվում է կիսարդյունաբերական ձեւով: Հանրապետության նախագահի գիտա-տեխնոլոգիական հարցերով բաժնի գիտահետազոտողներին հովանավորող հիմնադրամի աջակցությամբ այդ սարքը գրանցվել է միջազգային հայտնագործությունների ցանկում:

Էլեկտաարդյունաբերության մեջ օգտագործվող թանկարժեք մետաղներից է ոսկին: Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են սնկի մի տեսակ ,որը կարող է նոր միջոց համարվել ոսկու արդյունահանման համար:Fusarium oxsporum կոչվող այդ սունկի մեջ նկատվել են ոսկու փոքր կտորներ ,որը գեղեցիկ տեսք է պարգեւում դրան:Այս տեսակի սնկերում ոսկու առկայությունը կարող է նվազեցնել ոսկու արդյունահանման հետ կապված կենսոլորտային խնդիրները եւ մարդու համար ավելի դյուրին դարձնել այս արժեքավոր մետաղին հասանելիությունը:Այլ սունկերի նման ,այս սունկը եւս աճում է սովորական հողում եւ կարող է օկսիդացնել ոսկու այն փոքր կտորները, որոնք ներթափանցում են սունկի մեջ: Այդպիսով հնարավոր է ոսկին հեշտությամբ տեղափոխել աշխարհի ցանկացած տարածք:
Ավելի վաղ պարզվել էր ,որ սնկերը, ծառերի տերեւների եւ կեղեւի պես կարևոր դեր են խաղում օրգանական և մետաղային նյութերի ՝ ալյումինի, երկաթի, մանգանի և կալցիումի քայքայման և վերամշակման գործում:Սակայն առաջին անգամ է ,որ պարզվել է թե ոսկու հարցով նման գործընթաց է իրականացվում սնկերի միջոցով: Դեռ չի պարզվել թե հիշյալ սնկերում ինչպես է ներգրավվում եւ պահեստավորվում ոսկին ,սակայն այլ սնկերի համեմատությամբ, այս սունկերը ավելի արագ են աճում եւ դրանց մեջ ոսկու առկայությունը պատճառ է դառնում ,որ շրջակա հողատարածքը կենսական բազմազանություն ունենա:
