Հեղափոխոթյան երկրորդ քայլը (Բարոյական արժեքներ. Իրանի իսլամական հեղափոխության առանցքը)
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, «Հեղափոխության երկրորդ քայլը» հաղորդագրության մեջ նշել է. «Սրանք (հեղափոխության բարոյական ձեռքբերումները) գրանցվեցին այնպիսի ժամանակներում, երբ արևմտյան երկրներում առկա բարոյալքությունն ու դրա քարոզարշավն աշխարհի տարբեր կետերում պատճառ են դարձել, որ բարոյականությունը մեկուսանա: Եվ սա իսլամական հեղափոխության ու համակարգի հրաշքներից է»:
Ինչպես ասացինք նախորդ հաղորդման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում, հատուկ ուշադրություն է դարձրել հասարակության մեջ բարոյական արժեքների ամրապնդմանը, դա համարելով որպես այլ բնագավառների լոկոմոտիվ: Անկասկած, Ղուրանի մշակույթի տարածումն այս կապակցությամբ շատ կարևոր է: Խոսելով իսլամի այս եզակի հրաշքի մասին, առաջնորդն ասում է . «Իմացեք, որ Ղուրանում կա իմաստություն, լույս և փրկություն: Այն խնդիրները, որ աշխարհում առկա մարտահրավերների պատճառով ստեղծվել են մարդու կյանքի ու հոգու մեջ, Ղուրանի իմաստնությունը կարող է լուծել»:
Իրանի ժողովուրդը մշտապես հատուկ հարգանք է տածել մարգարեի ժառանգների նկատմամբ: Իրանում մարգարեի ժառանգների բազմաթիվ դամբարաններ կան, որոնք հատուկ հարգանքի են արժանանում: Իրանցիներն այցելելով այդ դամբարաններ, լիցքավորվում են այդ սրբազան վայրերի հոգևոր մթնոլորտից և նրանց որպես բարեխոս ընդունելով, խնդրում են, իրենց խոսքը հասցնել Աստծուն: Այդ սրբազան վայրերից է իմամ Ռեզայի սրբավայր-դամբարանը: Իմամ Ռեզան Աստծո մարգարեի մաքրամաքուր ժառանգներից էր: Նրա դամբարանը գտնվում է Մաշհադ քաղաքում:
Ամեն տարի, իրանցի ու աշխարհի տարբեր երկրներից միլիոնավոր ուխտագնացներ, մասնակցում են իմամ Ռեզայի դամբարանի ուխտագնացությանը Այստեղ տիրում է բարոյական մթնոլորտ, որն ուխտագնացների սիրտը լուասավորում է, ամրապնդելով նրանց հավատքը: Իմամ Ռեզայի քրոջ՝ Ֆաթեմե Մասումեյի դամբարանը գտնվում է Ղոմ քաղաքում: Այստեղ նույնպես այցելում են բազմաթիվ ուխտագնացներ, ովքեր բարոյականություն են փնտրում: Մարգարեի ժառանգները մեծ դերակատարություն են ունեցել Իրանի ժողովրդի շրջանում բարոյական արժեքները տարածելու գործում: Բազմամիլիոնանոց ուխտագնացների գոյությունը պատճառ է դարձել, որ անցած 40 տարիների ընթացքում, այս ուխտավայրերն ընդարձակվեն ու այնտեղ ապահովվեն ուխտագնացների կարիքների համար բոլոր հնարավորությունները:
Իմամ Հոսեյնի ընդվզումն ու նրա և իր հավատարիմ հետևորդների նահատակությունը՝ Մոհամմադ մարգարեի կրոնը պահպանելու և բռնության ու անարդարության դեմ պայքարում, իսլամի պատմության ելակետն է: Մարգարեն,ով կանխագուշակել էր իր թոռան նահատակությունն, ասում է . «Հոսեյնի նահատակությունը հավատացյալների սիրտը լցնում է կրակով, որը երբեք չի մարում»:
Իրանի մուսուլման ժողովուրդը մշտապես վառ է պահելու նրա քաջագործության հիշատակն ով ամբողջ աշխարհի ժողովուրդների համար օրինակ դարձավ: Հենց այդ պատճառով էլ Իրանում մշտապես տեղի են ունեցել սգո արարողություններ՝ իմամ Հոսեյնի հիշատակը վառ պահելու համար: Այս արարողությունները, հատկապես Փահլավիների ռեժիմի կողմից սահմանված սահմանափակումները վերացնելուց հետո, ավելի են ընդարձակվել: Մոհարամ ամսին Իրանում ամեն օր տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Իսկ երբ մոտենում է Աշուրայի՝ իմամ Հոսեյնի ու նրա կողմնակիցների նահատակության օրը, ոգևորությունն ավելի է մեծանում: Ու չնայած աշուրան սգո արարողություն է, սակայն այն խորհրդանշում է այնպիսի կարևոր իսլամական արժեքներ, ինչպես՝ արդարատենչություն, պայքար բռնության դեմ, աստվածապաշտություն, նվիրվածություն հանուն կրոնական ուսմունքի, հավատարմություն, հավատք և մարտիրոսություն: Այլ խոսքով, մոհարամն այն ամիսն է, երբ ավելի են ընդգծվում բարոյական ու իսլամական արժեքները:
Իմամ Հոսեյնի հերոսապատումն այնպիսի ազդեցություն է թողել Իրանի բարոյական մթնոլորտի վրա, որ ամեն տարի, նրա միլիոնավոր հետևորդներ գնում են Իրաք՝ մասնակցելու իմամի մահվան քառասնօրյակի արարողությանը, որը տեղի է ունենում այդ երկրում: Այս կապակցությամբ, մեծ քայլարշավ է անցկացվում դեպի Իրաք, որը միասնության և իմամ Հոսեյնի գաղափարներին հավատարիմ մնալու խոհրդանիշն է: Քայլարշավը սկսվում է Իրաքի տարբեր քաղաքներից, հատկապես՝ Նաջաֆից ու Քարբալայից: Քայլարշավի ընթացքում մեկ անգամ ևս ընդգծվում է մարդկանց միասնությունը: Իմամ Հոսեյնի քառասնօրյակի արարողության անցկացումը մեծ ազդեցություն է թողնում թե Իրանի, թե Իրաքի և թե այլ երկրի ուխտագնացների վրա:
Հաջը մեկ այլ բարոյական ճամփորդություն է, որն ազդում է ոչ միայն ուխտավորների, այլ հասարակության վրա, իր հոգևորականությամբ ու բարոյականությամբ: ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին մշտապես կարևորել է մուսուլմանների միասնականությունը Հաջի ուխտագնացության ժամանակ, նշելով, որ դա պետք է լինի մուսուլմանների միասնության ու թշնամիներին ոչ ասելու ժամանակաշրջանը: ԻԻՀ, սաուդցի պաշոտնյաների ստեղծած բոլոր խոչընդոտներով հանդերձ, մշտապես ջանքեր է գործադել այս նպատակներն իրագործելու ուղղությամբ:
Մյուս միջոցառումը, որ տոգորված է միասնականության ոգով, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքն է: Այս քաղաքական-կրոնական միջոցառումը հատկապես մեծ թափ առավ հեղափոությունից հետո: Միջոցառման ընթացքում, ամեն ուրբաթ, կրոնական քարզիչները խսում են քաղաքական ու կրոնական խնդիրների շոււրջ: Այս հավաքները ոչ միայն մադկանց ինֆորմացիա փոխանցելու այլ նաև միասնության ամրապնդման հարցում մեծ նշանակություն նունեն:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում ասում է. «Մզկիթները և հոգևոր կենտրոններն ավելի են ընդարձակվել: Ամեն տարի, հազարավոր երիտասարդներ, ուսանողներ, դասախոսներ, կանայք ու տղամարդիկ, մասնակցում են տարբեր կրոնական արարողությունների և բազաթիվ երիտասարդներ կամավոր կերպով մաս են կազմում երկրի կառուցման գործին: Նամազը, ուխտագնացությունը, պահքը և կրոնական այլ միջոցառումները, գնալով ավելի մեծ թափ են ստանում, հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր դա համարում են իրենց պարտքը, որն օրեցօր ավելի է աճում ու ավելի բարձր որակ ստանում»:
Բարոյական արժեքների հետ կապված այս բոլոր զարգացումները տեղի են ունենում իսլամական հանրապետության օրոք: Եվ սա հատկապես կարևոր է այն առումով, որ այս 40 տարիների ըթնացքում, արևմտյան երկրներում աճել է ծայրահեղ նյութապաշտությունը և բարոյալքությունը: «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում ասված է. «Սրանք (հեղափոխության բարոյական ձեռքբերումները) գրանցվեցին այնպիսի ժամանակներում, երբ արևմտյան երկրներում առկա բարոյալքությունն ու դրա քարոզարշավն աշխարհի տարբեր կետերում մեկուսացրեցին բարոյականությունը: Եվ դա իսլամական հեղափոխության ու համակարգի հրաշքներից է»:
Հակառակ արևմտյան ԶԼՄ-ների հակաքարոզներին, որոնք փորձում են տարածել ոչ բարոյական արժեքները, իսլամական հեղափոխությունն աշխարհում տարածում է բարոյական արժեքներ: Հենց այդ պատճառով էլ արևմտյան ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը, ոչ բարոյական արժեքների, շահամոլության ու սպառման վրա հիմնված արևմտյան կյանքը քարոզելով, թուլացնեն Իրանի ժողովրդի կամքն ու հավատքը:
Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է . «Զարգացած ԶԼՄ-ները խիստ վտանգավոր հնարավորություն են ստեղծել անբարոյականությունը տարածող կենտրոնների համար և ներկայումս թշնամիների օրեցօր զարգացող հարձակումներն ու ներխուժումը տեղի են ունենում երիտասարդների, պատանիների հոգուն ու սրտին ուղղված միջոցներից»:
Դիմելով երկրի բոլոր պաշտոնյաներին ու բոլոր ազդեցիկ անձանց, ԻԻՀ առաջնորդը նշում է, որ իշխանության մարմինները կարևոր պարտականություն ունեն այս կապակցությամբ, քանի որ պետք է ուշադիր ու պատասխանատու լինեն իրենց քայլերի նկատմամբ: Սակայն դա չի նշանակում, որ ոչ իշխանական մարմիններն այս կապակցությամբ պարտավորություններ չունեն: Այս ժամանակաշրջանում պետք է կարճաժամկետ ու միջին ժամկետով համապարփակ ծրագրեր մշակվեն ու իրականացվեն, Աստծո հույսով: