Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (128)
Հարգելի ունկնդիրներ, ձեզ ենք ներկայացնում՝ «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կներկայացնենք Իրանում ու աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում գիտական, տեխնոլոգիական ու առողջապահական ոլորտներում գրանցված նորությունները:
Իրանի Ամիր Քաբիր համալսարանի հետազոտողները, ԱՄՆ Մինեսոտա նահանգի համալսարանի հետազոտողների հետ միասին, օգտվելով բամբակի թափոններից, կարողացել են արտադրել հակամիկրոբային նանո մանրաթելեր՝ վիրակապերի համար: Նախագծի ղեկավարը նշել է, որ Իրանի Թորքման Սահրա շրջանը հին ժամանակներից համարվում է բամբակագործության կենտրոնը: Եվ այս հետազոտության ընթացքում, բջջանյութի նանոբյուրեղների և մանրաթելերի արտադրության համար, կիրառվել է այս շրջանում արտադրված բամբակը:
Հետազատողի խոսքերով, այս նանո մասնիկները նախ ներառվել են նանոմանրաթելերի մեջ, այնուհետև ուսումանսիրվել է նրանց ֆիբրոպլաստների կարողությունը: Արդյունքները հուսադրող էին, իսկ բջջանյութի նանոբյուրեղները թունավոր ազդեցություն չեն ունեցել բջջի զարգացման վրա: Ուստի այս նանոփոշին կարող է լավագույն թեկնածուն լինել վիրակապերի մեջ կիրառվելու համար:
Խմբի ղեկավարը նշել է, որ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այս նմուշները օգնում են վերքերի արագ ապաքինմանը: Խնդիրը կայանում էր միայն նանոմանրաթելից դեղի ազատվելու պրոցեսի մեջ: Սակայն Մինեսոտա համալսարանի գիտական պատվիրակության անդամ պրոֆեսոր Սիգլի գլխավորությամբ անցկացված հետազոտությունների արդյունքում, լուծվեց նաև այս խնդիրը:
Խմբի ղեկավարը նշում է, որ այս ուսունասիրությունը կիրառելի է հատկապես բժշկական արդյունաբերության մեջ և հյուսվածքային ինժեներության ոլորտում: Նախագծի արդյունքների 50 տոկոսն իրականցվել է Իրանի Ամիր Քաբիր և 50 տոկսը՝ ԱՄՆ Մինեսոտա համալսարանում: Այս նախագծի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս անգամ, սինթեզված նանոփոշու փոխարեն, օգտագործվել է բնական հիմքով նանոփոշի: Այս նանոփոշին ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ բջջի զարգացման բիոլոգիական և այլ ֆակտորների վրա: Հետազոտության արդյունքները հրատարակվել են Material science and engineering ամսագրում:

Համադանի և Թեհրանի դեղագործական համալսրանների հետազոտողներին հաջողվել է օգտվելով նանոփոշիներից, դեղի մեջ ներդնել այնպիսի համակարգ, որը մեծացնում է դրա ազդեցությունը: Հետազոտողների ասելով, նախագծի մշակման ժամանակ կարևորվել է հատկապես դեղորայքի բացասական հետևանքների նվազեցումը և դրա արդյունավետության բարձրացումը: Հետազոտության ընթացքում, սինթեզվել է նանոփոշիները ձևավորող կոպոլիմերը, որից հետո այն փորձարկվել է աղիքային հիվանդություն ունեցող հիվանդի բջջային մոդելի վրա: Այս համակարգը շատ կարևոր է հատկապես դեղը ներծծվելուց հետո բացասական ազդեցությունները նվազեցնելու համար: Այս դեղամիջոցները նախատեսված են աղիքային բորբոքումների ժամանակ կիրառվելու համար:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Carbohydrate Polymers ամսագրում:
Հետազոտողները 110 միլիոն դոլար են հավաքել, որպեսզի իրականացնեն արյան նոր անալիզ, որը թույլ կտա հայտնաբերել քաղցկեղի նախանշանները:
Գիտնականները հույս ունեն այսպիսով հայտնաբերել ստամոքսի, ձվարանների և լյարդի քաղցկեղի նախանշանները: Խումբը կազմված է երեք հետազոտողներից և գործում է Ջոն Հոփկինսի անվան համալսարանում: 110 միլիոն դոլարով, հետազոտողները պատրաստվում են արտադրել CancerSEEK սարքը: Այս հետազոտության ժամանակ, ուսումնասիրվում են ուռուցքի ԴՆԹ-ում տեղի ունեցած փոփոխությունները և հայտնաբերվում են քաղցկեղի նախանշանները:

Հետազոտության նախնական արդյունքները հուսադրող են, սակայն հետազոտողները համոզված են, որ սարքը կարելի է ավելի զարգացնել:
Առաջին հետազոտություններն անցկացվել են 2018թ. 1000 հիվանդների շրջանում: Արդյունքում հաջողվել է 70 տոկոս դեպքերում բացահայտել քաղցկեղը: Լյարդի ու ձվարանների քաղցկեղի հայտնաբերման տոկոսը կազմել է 98 տոկոս: Սակայն կրծքի քաղցկեղի հայտնաբերման արդյունքները բավարար չեն եղել: Հետազոտողները ցանկանում են շարունակել այս սարքի զարգացումը և Geisinger-ի համագործակցությամբ, սարքն օգտագործել ևս 1000 հիվանդների հետազոտության համար: