Աշուրական հարցադրումներ(1)
Ցավակցություն ենք հայտնում Իմամ Հուսեյնի նահատակության տարելիցի առիթով: Այս հաղորդաշարի ընթացքում կփորձենք պատասխանել իմամ Հուսեյնի ապստամբության վերաբերյալ հարցերին:
Նախ սկսենք նրանից, թե ո՞վ էր իմամ Հուսենը: Հուսյեն Իբն Ալի Իբն Աբի Թալեբը, ով հայտնի էր որպես Աբա Աբդոլլահ և Սեյեդ-օլ-շոհադա, շիաների երրորդ իմամն էր, ով ծնվեց Մեդինայում՝ Շաաբան ամսվա երրորդ օրը, հիջրեթի 4-րդ տարում: Նա իմամ Ալիի ու Ֆաթեմե Զահրայի երկրորդ որդին էր Իմամ Հասանից հետո, և իսլամի մարգարե Մոհամմադի սիրելի թոռը:
Պատմական որոշ տվյալների համաձայն, իսլամի մարգարեն իմամ Հուսեյնի ծնվելու ժամանակ խոսել է նրա նահատակության մասին և անձամբ է ընտրել նրա անունը: Իմամ Հուսեյնի կյանքի առաջին վեց տարիներն անցել են մարգարեի մոտ: Ինչպես իմամ Հասանը, նա նույնպես շատ սիրված էր մարգարեի կողմից: Պատմական փաստերը վկայում են, որ Աստծու մարգարեն շատ էր սիրում Հուսեյնին և բոլորին հորդորում էր նրան սիրել: Մարգարեն բազմաթիվ խոսքեր է ասել իմամ Հուսեյնի առաքինության ու իմաստնության մասին: Նա նաև ասել է, որ Հասանն ու Հուսեյնը դրախտի երիտասարդների ռահվիրաներն են: Մարգարեն ասում էր. «Հուսեյնն ինձանից է, ես՝ Հուսեյնից: Հուսեյնն առաջնորդության ճրագն է և փրկության նավը»:

Իր հոր իմամության ժամանակշրջանում, Հուսեյնը նվիրված զինվորի պես կանգնած էր իր հոր կողքին և մասնակցում էր բոլոր այն պատերազմներին, որոնց մասնակցում էր իմամ Ալին: Իր եղբոր իմամության ժամանակ նույնպես իմամ Հուսեյնը հետևում էր նրան և հաստատեց Մոավիեյի հետ խաղաղության դաշինքը: Իսկ հիջրեթի 50 թվականին, եղբոր նահատակությունից հետո, նա դարձավ առաջնորդ:
Իմամ Հուսեյնի կյանքն ինչպես նաև իր մոր, հոր, ու եղբոր կյանքը, լի էր բարոյական արժեքներով ու իմաստնությամբ, ինչը դրսևորվում էր Աստծու հետ հաղորդակցվելու ունակությամբ, ազատատենչությամբ, իմաստնությամբ, դաստիարակվածությամբ, համբերատարությամբ: Իմամ Հուսեյնը միասնության առանցքներից է և իսլամ աշխարհի կարկառուն դեմքերից: Նա մշտապես բողոքում էր Օմավյան դինաստիայի քաղաքականությունների ու բռնությունների դեմ: Հենց այդ պատճառով էլ Օմավիան իշխանավորները վախնեում էին նրա հեղինակությունից: Այլ խոսքով, իմամ Հուսեյնի ամենակարևոր առանձնահատկություններից էր այն, որ նա ազատախոհ էր և պաշտպանում էր արդարությունը: Հենց այդ պատճառով էլ պատմության ամենավառ դրվագներից մեկն իր անունով սրբագրվեց: Իմամ Հուսեյնի ժամանակաշրջանում, փաստերի խեղաթյուրումը համարվում էր իսլամի ամենամեծ ողբերգությունը, որն անբարոյականության հեղեղի նման, լցվում էր իսլամական հասարակության մեջ:
Ի՞նչ արեց իմամ Հուսեյնը
Պատմությունը ցույց է տալիս, որ Օմավյանները հակակրոն էին: Մի օր, Աբու Սեֆյանը, դիմելով Օմավյաններին, ասաց. «Ով իմ բարեկամներ, իմացեք, որ չկա ոչ դրախտ և ոչ էլ դժոխք: Կա միայն իշխանություն, որին պետք է ձգտել»: Այսպիսի քաղաքականությամբ, իմամ Հուսեյնի ժամանակաշրջանում խեղաթյուրվում էր իսլամը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ իսլամական քաղաքներին ու ժողովուրդներին խրախուսվում էր անիծել իսլամ աշխարհի ամենակարկառուն դեմքին: Հենց այս պայմաններում, իմամության և իմամ Ալիի կողմնակիցները հետապնդվում էին: Իմամ Հուսեյնը փորձեց մարդկանց ներկայացնել Օմավյանների հակակրոնական բնույթն ու իշխող վարչակարգը: Նա արաբ բանաստեղծ Ֆարազդաղի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մի խումբ կա, որն ընդունել է սատանայի իշխանությունը, հրաժարվելով գթած Աստծուն հնազանդությունից, տարածելով անբարոյականությունն ու խախտելով աստվածային սահմանը: Դա այն դեպքում, երբ ես ամենաարժանավորն եմ, և Աստծու աջակցությամբ արժանի եմ Աստծու ճանապարհին ջիհադի, որպեսզի նրա ուսմունքը վեհ մնա»:
Իմամ Հուսեյնը, Բասրայի ժողովրդին հղած մի նամակում գրում է . «Ես ձեզ հորդորում եմ հետևել Աստծու գրքին ու նրա մարգարեի ուսմունքներին, որովհետև այս խումբը (Օմավյանները), ոչնչացրել է մարգարեի ուսմունքները և վերականգնել անհավատությունը»:
Հասարակական արդարությունը վերականգնելու և մոլորության ու բռնության դեմ պայքարը, բոլոր մարգարեների առաքելությունն է եղել: Աստված Ղուրանում ասում է. «Մարգարեներին ուղարկել ենք հստակ նշաններով: Նրանց հետ ուղարկել ենք նաև գիրք և չափիչ, որպեսզի մարդիկ, հանուն արդարության, ոտքի կանգնեն»: Սուրահ Հադիդ,. 25-րդ այա:
Իմամ Հուսեյնը հենց այս առաքելության շրջանակում պայքարեց մոլորության ու անարդարության դեմ և կանգնեց առաջնորդության ու ապստամբության գագաթին: Նրա դեմ կանգնած էր մի աշխարհ, որում տարածված էր բռնությունը, անբարոյականությունն ու մոլորությունը և փողը,ոսկին, ուժը, բանաստեղծությունն ու գիրքը, մի խոսքով ամեն ինչ, հանձնվել էր այդ մութ աշխարհի փուչ վեհությանը: Սակայն իմամ Հուսեյնն այս աշխարհի դեմ չթուլացավ ու չկասկածեց իր հավատքին: Երբ Մոավիեն ողջ էր,Իմամ Հոսեյնը հավատարիմ մնաց իր եղբոր խաղաղության դաշինքին ու Մոավիեյի դեմ ոչ մի քայլի չդիմեց: Սակայն երբ նա չընդունեց Մոավիեյի պահանջը, որ իր որդի Յազիդը որպես մարգարեի ժառանգ հռչակվի, ելույթ ունեցավ Մոավիեյի և ուրիշների ներկայությամբ, քննադատելով վերջինիս քայլը: Նա հայտարարեց, որ Յազիդն անարժան ու անբարո անձնավորություն է: Նա ասաց. «Վայ այն իսլամին, որի ժողովուրդը պետք է Յազիդի նման իշխանավոր ունենա»:
Ինչո՞ւ իմամ Հուսեյնը չհնազանդվեց Յազիդին
Մոավիեյի որդին՝ Յազիդը, համարվում էր Օմավյան դինաստիայի երկրորդ իշխանը, ով հակառակ իմամ Հուսեյնի խաղաղության նամակին, որը ստորագրվել էր իր հոր հետ, խալիֆայության հասավ ու ժառանգեց գահը: Նա կառավարեց 3 տարի 8 ամիս և այդ ընթացքում կատարեց 3 մեծ հանցագործություն: Հիջրեթի 61 թվականին, նա դարձավ Քարբալայի ողբերգության հեղինակը և սպանեց իմամ Հուսեյնին, հիջրեթի 63 թվականին հարձակվեց Մեդինայի վրա, սպանելով Ղուրանի հազարավոր ընթերցողների: Իսկ Հիջրեթի 64 թվականին, Յազիդն իր հակառակորդներին ճնշելու համար, հարձակվեց Մեքքայի և Աստծու տան վրա:
Պատմական փաստերի համաձայն, Յազիդը եղել է անբարո և խարդախ անձնավորություն: Պատմաբան Բալադորին նրան համարել է առաջին խալիֆան, ով բացահայտորեն գինի էր խմում, իր մոտ էր պահում երգիչ և նվագող կանանց և նրա սիրած զբաղմունքներից էր շների ու աքաղաղների կռիվը: Անշուշտ, իմամ Հուսեյնը, ով դաստիարակվել էր արդարության ուսմունքների համաձայն, չէր կարող ընդունել նման անձին: Նա անօրինական համարեց Յազիդի հետ հաշտությունը, և երբ նրան պարտադրեցին ընդունել Յազիդի իշխանությունն, ասաց. «Այս անմաքուր, արատավոր անձը, ինձ ստիպում է ընտրել սրի ու նվաստացման միջև: Իսկ նվաստացումը մեզանից շատ հեռու է»:
Իմամն իր եղբորը՝ Մուհամմադ Հանաֆիեին ասում է . «Երդվում եմ հանուն Աստծու, որ եթե աշխարհում չունենամ որևէ ապաստան կամ ապահով վայր, երբեք հաշտություն չեմ կնքի Յազիդի հետ»: Քանի որ այդպիսով մարդկանց մոլորության համար ենթահող կստեղծվեր և եթե իմամ Հուսեյնը ենթարկվեր Յազիդին, մարդիկ կհետեևին նրան: Մյուս կողմից, դա համարվում էր ոչ թե աջակցություն բռնությանը, այլ առաջացնում էր այն միտքը, որ կարելի է հաշտվել բռնատեր իշխանության հետ ու պաշտպանել այն:
Երբ Քուֆայի ժողովուրդը տեսավ, որ իմամը չի հանդուրժում Յազիդին, հակառակություն հայտնեց Յազիդին: Բացի այդ, իմամի այս քայլը նոր մտավոր զարգացման ու նոր ապստամբությունների համար ենթահող ստեղծեց: Այաթոլլա Մեսբահ Յազդին գրում է . «Իմամ Հուսեյնի ապստամբության ժամանակ, մարդիկ հասկացան, որ Օմավյաններն Աստծու մարգարեի արդար ժառանգը չեն և դա ամենակարևոր ծառայությունն էր, որ իմամ Հուսեյնը մատուցեց իր ապստամբությամբ»:
Իմամ Հուսեյնը, Յազիդին չենթարկվելով, բռնության դեմ պայքարն ու ազատատենչությունը հասարակության մեջ օրինաչափություն դարձրեց: Նա բոլորին սովորեցրեց, որ ազատության համար պետք է լինել նվիրված ու պայքարել բռնության դեմ: Այս ապստամբությունը հավերժ մնալու է պատմության մեջ և ներշնչելու է արդարության համար կռվող մարդկանց:
Ավարտվեց մեր հաղորդումը: Ձեր կարծիքները կարող եք հայտնել հետևյալ էլեկտրոնային փոստով [email protected]: