Շրջայց Իրանում (7)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i111234-Շրջայց_Իրանում_(7)
Թանկագին բարեկամներ ներկայացնում ենք «Շրջայց Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդման ընթացքում միասին կայցելենք Բորուջերդ քաղաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2019 11:27 Asia/Tehran
  • Շրջայց Իրանում (7)

Թանկագին բարեկամներ ներկայացնում ենք «Շրջայց Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդման ընթացքում միասին կայցելենք Բորուջերդ քաղաք:

Լոռեստան նահանգն ու նրա գրավչությունները ցանկացած ուղևորի մտքում ու հոգում բացառիկ հուշերի աղբյուր են դառնում: Լոռեստան նահանգի քաղաքներն իրենց յուրահատուկ համ ու հոտն ունեն, որոնք զբոսաշրջիկների մեջ խոր հիացմունք են առաջացնում Աստծո ստեղծագործությունների նկատմամբ: Որպես օրինակ Բորուջերդ քաղաքը, որի մասին խոսելն ու հիշելը ինքնին հաճույք է պատճառում լսողին:

Բորուջերդ քաղաքի մուտքը մի հրապարակ է, որի շուրջբոլորը տարատեսակ խորովածանոցներ ու մթերային խանութներ են: Նախաճաշելու և հանգստանալու համար կանգնեցինք այնտեղ և ապա շարժվեցինք դեպի Քոփրագեի կիրճը: Այս գեղեցիկ կիրճը, որ գնտվում է Բորուջերդի հյուսիս-արևմտյան շրջանում իր մեջ ունի մի գեղեցիկ մշտական ոլորապտույտ գետ, որը հնարավոր է քայլելով կամ հեծանվով: Մենք որոշեցինք քայլելով անցնել գետը:

Քոփրագեի կիրճը

Գետի երկու կողմերում էլ քայլելու եզրեր կան: Այս կիրճը սկսվում է «Քոփրագեի» վերջին գյուղից և վերջանում է Վենայի կոչված մի տարածքում: Այս կիրճը լեռնագնացության համար ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Այս տարածքում կան տաք ջրի երկու աղբյուրներ, քարե կամուրջ, գաղտնի քարանձավ կոչվող մի քարանձավ և մի որմնախորշ: Եթե հյուսիս-արևմուտքից շարժվենք դեպի հարավ-արևմուտք կտեսնենք Ֆադաքի այգի ժամանցային համալիրը: Այս համալիրը հասնում է Չողա ժամանցային բլրին: Այս այգին Բորուջերդ քաղաքի ամենամեծ զբոսայգին է: Այս այգում կան իրար միացած երեք լճեր, որ սնվում են Գոլռուդ գետի ջրով: Այս լիճը Իրանի արևմտյան շրջանի ամենամեծ արհեստական լիճն է:

Բորուջերդի Չողա բլրի հովարանը և լիճը

Ֆադաքի զբոսայգուց շարժվեցինք դեպի Չողա բլուրը: Այս բլուրը հայտնի է որպես Բորուջերդի տանիք և գեղեցիկ ժամանցային վայր է: Քաղաքի գեղեցիկ տեսարանը կարող եմ տեսնել այստեղից: Չողա բլրի մեջ կան գեղեցիկ առասպելական արձաններ, և երբ հարցրի ասացին Արաշ Քյամնագիրի արձանն է: Նրա կողքին կային կենդանիների արձաններ: Չողա բլրի մեջ կարելի է տեսնել քանի աստղանի հյուրանոցը և անանուն նահատակների գերեզմանը:

Այս ժամանցային վայրերից հետո ճաշելու համար գնացինք քաղաքում գտնվող խորովածանոցներից մեկը, որովհետև լսել էինք, թե Բորուջերդի խորովածները տարբեր են մինչ այդ կերած բոլոր խորովածներից, ուստի գնացինք, որ անձամբ ճաշակենք ու  զգանք այս տարբերությունը: Իրոք այնքան համեղ և հյութալի էր այդ խորովածը, որ ես անձամբ մոռացա մինչ այդ կերած բոլոր խորովածների համը: Մսի թարմությունը և պատրաստելու եղանակը և կրակի վրա եփման չափը Բորուջերդի խորովածների բացառիկության պատճառներն են: Մի քիչ հանգստանալուց հետո, սկսեցինք շարունակել Բորուջերդում մեր շրջագայությունը: Որոշեցինք գնալ Բորուջերդի հարավ-արևելքից 15 կմ հեռավորության վրա գտնվող Բիշեդալան լճակը: Տեղաբնիկները ասում են Բիշեդալուն լճակ: Այս լճակը տեղական ու չվող կնեդանիների հիմնական կենավայրն է, սակայն այժմ դրա մի բաժինը հատկացրել են ցանքսատարածքներին:

Բիշեդալան լճակը

Այս լճակը նախկինում 930 հեկտար տարածություն է ունեցել, բայց ցավոք այժմ դրա 79 հեկտարն է մնացել: Մարդկային անզգուշությունների բերումով այս լճակի կենդանական ու բուսական հազվագյուտ նմուշները ոչնչացել են:

Այս վայրից հետո կայցելենք Բրուջերդի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Բուրուջերդի Ջամե մզկիթը: Այս մզկիթը գտնվում է շրջկենտրոնի արևելյան հատվածում: Մզկիթի պատասխանատուի խոսքերով պատմական կոթողը կառուցվել է լուսնային հիջրեթի 3-րդ դարում հին ատրուշանի վրա: Գմբեթի բարձրությունը 20 մետր է և ըստ երևույթին կառուցման առաջին տարիներին մզկիթը մինարեներ չի ունեցել և կառույցին մինարեներ են ավելացրել լուսնային հիջրեթի 1209թ.: Կառույցը Սասանյանների ու իսլամական շրջանի ճարտարապետության համադրություն է: Երբ ներս մտանք մզկիթ անցանք աղյուսով շինված հոյակերտ շաբեսթաններով և հետո մեր դիմաց հայտնվեց 9 աստիճաններով գեղեցիկ ամբիոնը, որի վրա քանդակված էին բանաստեղծության տողեր: Ճարտարապետության սիրահարներին առաջարկում եմ անպայման այցելել այս մզկիթ: Մզկիթը տեսնելուց հետո գնացինք իմամորդի Ջաաֆարի սրբավայր դամբարանը: Այս իմաիորդին չորս սերունդ տարածությամբ կապված է շիաների չորրորդ իմամ Զեյնոլաբեդինին: Այս իմամորդու դամբարանը գտնվում է քաղաքի շատ հին գերեզմանոցի շրջակայքում և այստեղ հայտաբերված խեցեղենների վրա գրված ձեռագիրը է եղել Կուֆի  ոճով: Իմամորդիների սրբավայր դամբարանների ճարտարապետության այս ոճը սելջուկյանների ոճին է նմանում և այնտեղ գտնվող արձանագրության վրա լուսնային հիջրեթի 717թ. էր քանդակված:

Բուրուջերդի Ջամե Մզկիթը

Դրանից հետո գնացինք Քյամալեդդին Թաբաթաբայիի պատմական բնակարանը: Այս բնակարանը պատկանում է Հաջի Քյամալեդդին Նաբավի Թաբաթաբայիին, ով Բորուջերդի հոգևորականներից է ու սերում է Սադաթ Թաբաթաբայիի ընտանիքից: Այս տան յուրահատկությունը դրա աղյուսները, սալիկները, փայտե դուռն ու պատուհաններն են: Այս տունը Ղաջարների շրջանի շքեղ բնակարաններից է և Մշակութային ժառանգության կազմակերպությունը այն վերածել է թնագարանի, որ Բորուջերդի միակ թանգարանն է:

Քյամալեդդին Թաբաթաբայիի պատմական բնակարանը

Այս բնակարանը երեք հարկանի է, ունի մեծ բակ և մի քանի շաբեսթան և մի մեծ դահլիճ: Բնակարանի մուտքը երկար միջանցքի տեսքով է և ձիերի ախոռի մուտքն էլ այդ բաժնում է գտնվում: Տան մուտքի միջանցքը հասնում է մեծ բակի, որի հյուսիսային հատվածում տեսնում ենք բնակարանի հիմնական շենքը: Շենքի հարավային կողմում են գտնվում պահեստը, խոհանոցն ու բաղնիքը: Արևմտյան հատվածում մի ջրանցք կա և տան պատշգամբն էլ այս բաժնում է: Շինության արևելյան կողմի վրա բարձր կամարակերպ պատ կա: Բնակարանի սենյակների առաստաղները գաջով պատված են և ունեն գաջի զարդաքանդակներ: Սենյակներում կան բազմաթիվ գեղանկարներ, որ բուխարիկի վրա արված գեղանկանրների կողքին գրված է նկարիչ վարպետ Նեմաթոլլահի անունը: Վարպետ Նեեմաթոլլահը Բորուջերդի հմուտ գեղանկարիչներից է եղել և այդ ստեղծագործությունը ստեղծել է երեք տարվա ընթացքում:

 

Քամալեդդին Թաբաթաբայիի պատմական բնակարանը

Դրանից հետո շարժվեցինք դեպի Բորուջերդի միջնաբերդը, որ դրա մի մասը վերջերս է հայտնաբերվել: Ըստ երևույթին շինարարության համար հողը փորելու ընթացքում պատահաբար է հայտնաբերվել: Կառույցը և ջրամատակարարման համակարգը հին էր ու կազմված էր խեցե սարքերից: Շինության մեջ ջրի մաքրման ու զտման համար օգտագործել են խեցե մեծ կարասներ:

Բուրուջերդի միջնաբերդի ջրամատակարարման համակարգի հայտնաբերումը

Բորուջերդ քաղաքը ունեցել է պաշտպանական երկու շերտ, որ առաջինը ընդգրկել է ամբողջ քաղաքը և ունեցել է 57 աշտարակ և ներքին շերտը իշխանական միջնաբերդը պաշտպանող հատուկ շերտն է եղել: Այս հին քաղաքը լի է դեռ չհայտնաբերված բազում գաղտնիքներով: Հավանաբար գալիք տարիների ընթացքում ավելի շատ տեղեկություններ կտրմադրվի զբոսաշրջիկներին: Առայժմ մենք հասել ենք այս բաժնին:

ՎԵրջում էլ գնացինք Բուրուջերդի շուկան, որ տեղացիները անվանում են ռասա: Շուկայում մեր ուշադրությունը գրավեցին տրեխ, գուլպա, թել, պղնձե ամաններ և ավանդական կերպասներ վաճառող խանութները: Չնայած Բորուջերդ քաղաքի բնական ու պատմական գրավչություններին ստիպված ենք ավարտել մեր ուղևորությունը և այցելենք Իրանի մյուս քաղաքները: