Հեղափոխության երկրորդ քայլը(16.Տնտեսական առաջընթաց)
«Հեղափոխության երկրորդ քայլը» անունով հայտնի բանաձևում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Չնայած բոլոր ճնշումներին ու սահմանափակումներին, ԻԻՀ ամեն օր ավելի մեծ ու կայուն քայլեր է անում դեպի առաջ: Վերջին 40 տարիներին ականատես ենք եղել մեծ նվաճումների և փայլուն առաջընթացների»:
Տնտեսությունը կարևոր դերակատարություն ունի յուրաքանչյուր երկրի համար: Դրա զարգացումը կախված է տվյալ երկրի հասարակության բարեկեցությունից և կառավարության ուժից: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, մշտապես շեշտել է Իրանի տնտեսական զարգացման կարևորությունը և «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում նույնպես անդրադարձել է այդ հարցին: Նա ասել է. «Տնտեսությունը որոշիչ դերակատարություն ունի երկրի համար: Հզոր տնտեսությունը կարևոր դերակատարություն ունի երկրի անխոցելիության համար, իսկ թույլ տնտեսությունը հնարավորություն է ստեղծում թշնամիների միջամտությունների համար: Աղքատությունը և բարեկեցիկ կյանքն ազդում են մարդու նյութական ու հոգևոր վիճակի վրա: Իհարկե իսլամական հասարակության առաջնային նպատակը տնտեսությունը չէ, սակայն այն միջոց է, որի շնորհիվ հնարավոր է հասնել նպատակներին»: Այդ պատճառով, Իրանի իսլամական հեղափոխության հիմնական նպատակներց է եղել տնտեսական արդարության հաստատումը: Հեղափոխության գերագույն առաջնորդը վերոնշյալ բանաձևում ասում է. «Հեղափոխությունը դարձավ գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում երկրի առաջընթացի շարժիչը, ինչպես նաև հնարավորություն ստեղծեց տնտեսական ենթակառուցվածքների զարգացման համար և այսօր դրա պտուղներն ավելի ու ավելի շատ են»: Սակայն այս նպատակի իրագործման ճանապարհին առկա էին այնպիսի խնդիրներ, ինչպես՝ պատժամիջոցները, և Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմը: Սակայն ամեն դեպքում, իրանցի պաշտոնյաները փորձել են իրենց հնարավորության սահմաններում ապահովել երկրի բարգավաճումն ու տնտեսական առաջընթացը: «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձում ասված է. «Չնայած բոլոր ճնշումներին ու սահմանափակումներին, ԻԻՀ ամեն օր ավելի մեծ ու կայուն քայլեր է անում դեպի առաջ: Վերջին 40 տարիներին ականատես ենք եղել մեծ նվաճումների և փայլուն առաջընթացների: Չորս տասնամյակում Իրանի արձանագրած առաջընթացն ավելի ակնհայտ է դառնում, երբ այս ժամանակահատվածը համեմատում ենք այնպիսի մեծ հեղափոխություններից հետո եղած ժամանակաշրջանի հետ, ինչպես՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետհեղափոխական ժամանակաշրջաններում գրանցված փոփոխությունները»:

Թեև Իրանի իսլամական հեղափոխությանը մասնակցում էր մեծ զանգված, սակայն հատկապես կարևոր էր միջին և ցածր խավերի մասնակցությունը: Հեղափոխությունից հետո կարևորվեց հատկապաես այս խավերի նկատմամբ ուշադրությունը, որոնք հեղափոխությունից առաջ ապրում էին զրկանքների մեջ:
Իր բանաձևում, Այաթոլլահ Խամենեին ասում է. «Նախորդ բռնատեր իշխանությունների ժամանակ երկրի եկամուտը և ծառայությունները հիմնականում տրամադրվում էին մի փոքր խմբի, որոնք ապրում էին մայրաքաղաքում կամ մի շարք այլ քաղաքներում: Քաղաքների, գյուղերի և հատկապես հեռավոր շրջանների բնակչության մեծ մասը զրկված էր հիմնական ծառայություններից և չէր օգտվում առկա ենթակառուցվածքներից: Իսկ Իրանի իսլամական հեղափոխությանը հաջողվեց այդ ծառայությունները հասանելի դարձնել երկրի բոլոր շրջաններին»:
Այս ձեռքբերումների համար պետք է երախտագետ լինել հատկապես նրանց, ովքեր վերակառուցման ջիհադի շրջանակներում արեցին ամեն ինչ, որ երկիրը շենանա: Այդ ջանքերն այսօր ևս շարունակվում են: ԻԻՀ հաջողությունը ներկայացված է տարբեր վիճակագրական տվյալներում: Իրանի մարդկային զարգացման ցուցանիշը մյուս երկրների համեմատ բարձր է եղել և նախահեղափոխական շրջանում 143-ից, հետհեղափոխական շրջանում հասել է 60-ի: Ներկայումս Իրանում կրճատվել է նաև դասակարգային ճեղքը, իսկ մարդկանց կյանքի միջին տևողությունը 54-ից հասել է 76-ի:
Իրանի իսլամական հեղափոխությունից անցել է 40 տարի և ժողովրդի ու պաշտոնյաների ջանքերով, այսօր Իրանի բոլոր քաղաքներում ու գյուղերում կա էլեկտրաէներգիա: Քաղաքների ու գյուղերի ավելի քան 80 տոկոսն ունեն խմելու ջուր, իսկ քանի որ Իրանն ունի աշխարհի ամենախոշոր գազի պաշարները, երկրի գյուղերի 81 և քաղաքների 98 տոկոսը գազաֆիկացված են: Բացի այդ, գյուղացիների 95 տոկոսն ունեն առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն: Հետհեղափոխական 40 տարիներին Իրանում զարգացում է ապրել նաև ճանապարհաշինությունը: Նեկա դրությամբ, երկրում կառուցվել է 210 հազար կմ ճանապարհ, որից 20 հազարը մայրուղիներ են: Հեղափոխությունից առաջ երկրում կար ընդհամենը 19 ջրամբար, իսկ ներկայուսմ դրանց թիվը հասել է 172-ի:
Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասում է . «Բնակարանաշինության, ճանապարհաշինության, առողջապահական կենտրոնների, ԲՈՒՀ-երի ու ՀԷԿ-երի կառուցումը երկրում, պանծալի առաջխաղացումներ են, որոնք չեն ուզում խոստավանել երկրի ներքին ու արտաքին թշնամիները: Սակայն դա իրողություն է և մեծ առավելություն՝ ջիհադի կազմակերպության տնօրենների համար, որոնք Աստծու և ժողովրդի առջև պարզերես են»:
Իրանի Փահլավի ռեժիմի սխալ քաղաքկանության հետևանքով, գյուղատնտեսությունը կանգնած էր ոչնչացման եզրին և հողագործների 30 տոկոսը մատնված էին անգործության: Սակայն երբ հեղափոխությունից հետո գյուղերում ավելի լավ պայմաններ ստեղծվեցին և ուշադրություն դարձվեց գյուղատնտեսությանը, անցած 40 տարիների ընթացքում գյուղատնտեսության արդյունաբերությունը 5 անգամ զարգացավ և ներկայումս գյուղատնտեսական ապրանքների մի մասն արտահանվում է: Իսկ ցորենի, բրնձի ու գարու 90 տոկոսն արտադրվում է երկրում:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների համաձայն, 2017 թ. Իրանն արտադրել է 20 միլիոն տոննա ընդեղեն, համարվելով երկրորդը Միջին Արևելքում: Գյուղատնտեսության հետ զուգահեռ, երկրում զարգացել է նաև այգեգործությունը և ձկնաբուծությունը: Այս ոլորտում արձանագրվել է 35 տոկոս աճ: Հատկանշական է, որ Իրանում որսվում է տարեկան ավելի քան 1 միլիոն 100 հազար տոննա ձուկ: Շահի ռեժիմը մեծ խոստումներ էր տվել, թե երկիրը դարձնելու է արդյունաբերական երկիր, սակայն այդ ժամանակ, արդյունաբերությունը կազմում էր ՀՆԱ-ի ընդհամնեը 16 տոկոսը: Հեղափոխությունից հետո, բացվեցին արդյունաբերական 100 հազար կենտրոններ: Եվ ներկայումս, Իրանի արդյունաբերությունն ապահովում է տարեկան 70 միլիարդ դոլարի եկամուտ և ՀՆԱ-ի 40 տոկոոսը: Իրանի արդյունաբերության որոշ բաժինները շատ կարևոր նշանակություն ունեն հանքանյութերի արդյունաբերության ու վերամշակման հարցում: Իրանը համարվում է պղնձի ամենախոշոր արտադրող և արտահանող երկրներից մեկը: Եվ այս կարևոր նյութի 4 տոկոսի հանքերը գտնվում են Իրանում: ԻԻՀ արտադարում է տարեկան 400 հազար տոննա ալյումին և այդ առումով, 14-րդ տեղն է գրավում աշխարհում: Իրանում արտադրվում է նաև 22 միլիոն տոննա պողպատ, այս ոլորտում գրավելով 14-րդ տեղը: Իրանն արտադրում է նաև 60 միլիոն տոննա ցեմենտ, զբաղեցնելով աշխարհում երրորդ տեղը:
Իրանը, լինելով նավթ արդյունահանող երկիր, արտադրում է տարբեր տեսակի նավթաքիմիկան ապրանքներ ու նավթամթերք: Իրանում գործում են մեծ թվով նավթաքիմիական ընկերություններ: Ներկայումս, նավթաքիմիական արտադրանքը հասնում է 60 միլիոն տոննայի, որից կեսն արտահանվում է: Գազի ոլորտում նույնպես իրականացվել են մեծ ներդրումներ և օրական արդյունահանվում է 800 միլիոն խմ գազ: Այդ գազի մի մասն ապահովում է Իրանի ՀԷԿ-երի 30 տոկոսի վառելիքը: Իրանն ունի նաև հանքային խոշոր պաշարներ, ինչի շնորհիվ անվանվել է «Հանքերի դրախտ»: Այս առումով Իրանը գրավում է աշխարհում երրորդ տեղը: Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ գրում է. «Իրանն ունենալով աշխարհի բնակչության մեկ տոկոսը, ունի հանքային պաշարների 7 տոկոսը: Դա կազմում է 770 միլիարդ դոլար: Դրանք են՝ երկաթը, պղինձը, ոսկին, արծաթը, արճիճը և այլն»: ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է նաև անցած 40 տարիներին իրականացված մի շարք նախագծերի: Նա ընդգծել է, որ դրանք հավաքական հոգեբանության արդյունք են, որ տվեց հեղափոխությունը: Այդ ենթակառուցվածաքային նախագծերն իրականացվել են քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի, հանքերի, առողջապահության, գյուղատնտեսության ու ոռոգման ոլորտներում: Հարկ է նշել, որ Իրանի ոչ նավթային արտահանումների ծավալն աճել է 60 անգամ, իսկ արդյունաբերական կենտրոնների թիվն ավելացել է 10 անգամ: Իսկ դրանց աշխատանքի որակը բարձրացել է մի քանի տասնյակ անգամ: Իրանում խոշոր փոփոխություն է արձանագրվել նաև արդյունաբերության ոլորտում: Մոնտաժային տեխնոլոգիաներն իրենց տեղը զիջել են ներքին տեխնոլոգիաներին: Ակնհայտ են նաև Իրանի ձեռքբերումները պաշտպանական ոլորտում: