Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(129)
Հարգելի ունկնդիրներ «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ ենք ներկայացնելու նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի ու աշխարհի գիտական, տեխնիկական ու բժշկական ամենավերջին ձեռքբերումները:
Ղազվինի բժշկագիտության համալսարանի բիոտեխնիկայի զարգացման կենտրոնում մի գիտելիքահենք ընկերության հետազոտողներին հաջողվել է արտադրել գոտի, որն օգտագործվում է մարսողական խնդիրներով այդ թվում փորկապությամբ, հատկապես գիրությամբ ու շաքարախտով տառապող անձանց համար: Ընկերության տնօրենի ասելով այս արտադրանքը խթանելով հաստ աղիքի աշխատանքը պատճառ է դառնում կպչող նյութերը տեղից շարժվեն և այսպիսով վերանում է անհատի մարսողական համակարգում եղած խնդիրը: Բուժման այս մեթոդով 20 պահ է հարկավոր՝ մարսողական համակարգի խնդրի վերացման համար:
Այս նախագիծն իրականացնողի խոսքով, շաքարախտ ունեցող անձանց մեծ մասը, աղիքային ծուլություն ունեն և տառապում են այս վիճակից: Այս կարգի հիվանդները նույնպես գիրությամբ տառապողները կարող են օգտագործել այս գոտին: Իրականացված փորձարկումների արդյունքում պարզվել է, որ անհատների աղեստամոքսային խնդիրների 95 տոկոսը բուժվում է այս մեթոդով: Հիշյալ հետազոտողի ասելով այս գոտին փորձարկվել է ստամոքս-աղիքային 8 գերմասնագետների հսկողության տակ և ներքին ու արտաքին նմուշներ չունի: Արտադրանքը գրանցվել է Իրանի գյուտերի գրանցման կազմակերպությունում և նախատեսվում է գրանցել համաշխարհային գյուտերի ցուցակում:
Այս ընկերության տնօրենի խոսքերով այս արտադրանքը Ղազվինի բժշկագիտական համալսարանից ստացել է բժշկական էթիկայի սերտիֆիկատի հավաստագիր և գիտելիքների վրա հիմնված գործունեության արտոնագիր: Աղեստամոքսային խնդիրների համար կիրառվող գոտին ավանդական ու ժամանակակից բժշկության համադրություն է և կարող է փոխարինել դեղամիջոցներին: Իրականում այս գոտին օգտագործվում է աղիքների աշխատանքի վերականգնման համար: Փորկապությունը, վքնածությունը, որովայնի ցավերը և այլ բարդություններն այն խնդիրներն են, որոնց հնարավոր է բուժել այս գոտու օգտագործմամբ: Տարեցները, մանուկները և նստակյաց աշխատանք կատարողները, հաշմանդամները, հոսպիտալացված հիվանդները, շաքարախտով, հիպոթիրեոզով, պարկինսոնով ու MS-ով տառապողները և փորկապության դեղեր օգտագործող անհատները կարող են օգտագործել այս գոտին:
Նույնպես մի գիտելիքահենք ընկերության հետազոտողներին հաջողվել է արտադրել մի դեղ, որն ավելացնում է կյանքի տևողությունն ու բարձրացնում՝ մարմնի ընդհանուր կարողությունները: Centella կամ պարսկերենով «Աբ Բոշղաբի» կոչվող բույսը սրտաձև տերևներով ու արագ աճող ցողուններով փոքր բազմամյա բույս է: Այս բույսը հնդկական ավանդական բժշկության մի մասն է համարվում: Այն ուղղակի աղդում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիշողության բարելավման, պսորիազի, սիֆիլիսի վերքերի և դերմատիզմի բուժման, մարմնային ուժի ավելացման, վնասված նեյրոնների վերականգնման, հակաօքսիդիչների գերակտիվության վրա, վնասված հյուսվածքներում խթանում է կոլագենի սինթեզումը, բարելավում է արյան շրջանառությունը և երաշխավորում է էկզեմայի բուժումն ու մաշկի գույնի վերականգնումը, հիշողության ավելացումը, կյանքի տևողության բարձրացումը, աշխուժությունն ու կենսուրախությունը:
p style="text-align:justify;line-height:150%;">Այս ուղղությամբ այս գիտելիքահենք ընկերությունը նորարարության ու զարգացման հիմնադրամի աջակցությամբ հաջողել է պատրաստել պարկուճներ այս դեղաբույսից: Այս դեղաբույսի հյութն ու տերևների փոշին պարունակող Sentlatti ST պարկուճը նվազագույն ժամանակի ընթացքում բարձրացնում է մարմնի ընդհանուր ուժը, աշխուժացնում և բարձրացնում է մարդու մարմնի աշխատանքի արդյունավետությունը: Այն արտադրվել է 475մգ. պարկուճների տեսքով և իր սթափեցնող հատկությամբ օգնում է կյանքի տևողության բարձրացմանը: Այս արտադրության օգտագործման հետ կապված կողմնակի ազդեցություններ չեն հաղորդվել: Այն պետք է օգտագործել ըստ բժշկի կողմից նշանակված դեղատոմսի:
Քերմանի Նահատակ Բահոնարի անվան համալսարանի հետազոտողները պիստակի կեղևից կենսական կլանիչ են ստացել, որը կարող է զտել գործարանների կեղտաջրերի ծանր մետաղները: Հիշյալ հետազոտողներն այս բարդության վերացման համար ակտիվացված ածխածնի հիմքի վրա պատրաստել են կենսազանգված, որի պատրաստման համար օգտագործել են պիստակի պինդ կեղևը, որպեսզի այն օգտագործվի արդյունաբերական կեղտաջրից ու լուծույթներից ծանր մետաղների իոնները և օրգանական աղտոտիչները կլանելու համար: Այս հետազոտական նախագիծն իրականացնողի ասելով, սկզբում պիստակի պինդ կեղևը լվանալուց և չորացնելուց հետո ջարդվեց 1-2 մմ. չափսերով ու բարձր ջերմաստիճանում 1պիրոլիզացվեց: Նույնպես ածխածնի ակտիվացման համար այն դրվեց գոլորշիացած ջրի ճնշման ազդեցության տակ գտնվող հնոցում և վերածվեց ակտիվացված ածխածնի: Եվ որպեսզի տեսնենք դրա մագնիսական հատկությունը երկաթի նանոմասնիկները դրվեց ակտիվացված ածխածնի վրա: Այս կենսակլանիչները ջրային միջավայրերից կլանում են ծանր մետաղները:
Այս հետազոտողի ասելով ակտիվացված ածխածինը ծավալուն մակերես, չափազանց մանր անցքեր և մակերեսի կրկին ակտիվացման հատկություն ունենալու բերումով որպես ամենաշատ կիրառվող մակերեսային կլանիչ լայն կիրառություն ունի նավթի, գազի ու պետրոքիմիայի, ռազմական, սննդային, դեղորայքային և քիմիական արդյունաբերության ոլորտում ու նաև ջրի, օդի ու շրջակա միջավայրի մաքրման գործընթացներում: Նուշի, պիստակի և ընկույզի պինդ կեղևներից, բամբակի մնացորդներից, բրնձի թեփից, արմավի կորիզից պատրաստված ակտիվացված ածխածինը կրճատում է արտադրության գինը ու նաև լուծում է դրա հասանելիության դժվարությունը: Բարձր տարողությամբ և էժան նյութերով պատրաստված կլանիչներ ունենալը կարող է մեծ օգնություն համարվել արդյունաբերական կեղտաջրերի զտման համակարգերում՝ այս կլանիչների առևտրականացման համար: Այս հիմունքով այս հետազոտության նպատակն է եղել արտադրել ակտիվացված ածխածնից պատրաստված բարձր տարողությամբ կլանիչ, որի համար որպես հումք օգտագործվում է պիստակի պինդ կեղևը:
Հարգելի ունկնդիրներ մինչ նոր հանդիպում մնացեք խաղաղությամբ:
-----------------------------------------------------------------------------------------------------
1) Պիրոլիզի տեխնոլոգիան մի գործընթաց է, որ դրանում օրգանական նյութերը թթվածնի բացակայությամբ և բարձր ջերմության մեջ ջախջախվում և արդյունքում առաջանում են ջրի գոլորշի, նոր գազեր, անկայուն նյութեր և կուպր ու ածուխ: Այդ առումով այս գործընթացը նաև անվանում են կործանարար թորում: