Սրբազան պաշտպանություն. Մի ժողովրդի տոկոնության ու դիմադրության տարիները ագրեսոր թշնամու դեմ(3)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i111591-Սրբազան_պաշտպանություն._Մի_ժողովրդի_տոկոնության_ու_դիմադրության_տարիները_ագրեսոր_թշնամու_դեմ(3)
Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ տարիներին, Իրանին պարտադրվեց մի երկարատև ու բազմակողմանի պատերազմ: Այս ութամյա պատերազմը, բոլոր դժվարություններով հանդերձ, մեծ փորձ էր Իրանի ժողովրդի համար և դարձավ երկրի ամենապանծալի էջերից մեկը, դառնալով կայուն հիմք՝ վստահելի ապագա կերտելու համար:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 18, 2019 12:07 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ տարիներին, Իրանին պարտադրվեց մի երկարատև ու բազմակողմանի պատերազմ: Այս ութամյա պատերազմը, բոլոր դժվարություններով հանդերձ, մեծ փորձ էր Իրանի ժողովրդի համար և դարձավ երկրի ամենապանծալի էջերից մեկը, դառնալով կայուն հիմք՝ վստահելի ապագա կերտելու համար:

Վերջերս, Իրանի ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշեց, որ Սրբազան պաշտպանության տարիներն Իրանի պատմության պանծալի էջերից էին: Նա ասել է. «Չնայած Իրանին պարտադրված պատերազմի բարոյական ու ֆինանսական ծախսերը շատ մեծ էին, սակայն ձեռքբերումներն ավելի մեծ էին: Ութամյա պատերազմն ապացուցեց, որ բոլոր դժվարություններով ու ֆինանսական աղբյուրների բացակայությամբ հանդերձ, կարելի է դիմակայել համաշխարհային գերտերությունների անհիմն պահանջներին և ուժի կիրառմանը…: Ութամյա պատերազմի շնորհիվ, իսլամական ու ոչ իսլամական երկրների մեծ թվով ազդեցիկ դեմքեր, հավատացին պաշտպանությանը»:

Հենց այս պատճառով, Իրանի ժողովուրդը Սրբազան պաշտպանության տարիները նշում է  որպես հպարտության տարիներ: Ութամյա պատերազմը ցույց տվեց Իրանի ժողովրդի միասնությունը թշնամիների դեմ: Պատերազմ որտեղ բանակը, Պահապանների կորպուսը, աշխարհազորային և կարգապահական ուժերն ամբողջ ուժով կանգնել էին թշնամու առաջ: Պարտադրված պատերազմի արդյունքում, Իրանի ժողովուրդը մեծ փորձ կուտակեց: Բարձրացավ նաև սպառնալիքների նկատմամբ երկրի կանխարգելիչ ուժը:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, արևմտյան ու արևելյան ճամբարներն Իրանի դեմ որդեգրեցին ռազմական ծավալուն պատժամիջոցների  քաղաքականություն, հրաժարվելով Իրանին վաճառել անգամ փշալար կամ այնպիսի ապրանքներ, որոնք ըստ նրանց, հնարավոր էր, որ ռազմական նպատակներով կիրառվեին: Հենց այդ ժամանակ, ԱՄՆ-ից գնված ռազմական սարքավորումները, որոնց կանխավճարը վճարվել էր, չհանձնվեցին Իրանին: Իրաքի բռնապետ Սադդամն այդ գայթակղություններով, պատժամիջոցներով ու Իրանի կարողությունների վերաբերյալ սխալ հաշվարկներով հարձակվեց Իրանի վրա: Իսլամական հեղափոխությունից առաջ, պաշտպանական արդյունաբերությունը սահմանափակվում էր թեթև զենքի մոնտաժմամբ: Իրանը չուներ անգամ փշալար արտադրելու հնարավորություն: Եվ քանի որ այդ ժամանակ Իրանի ռազմական ուժերը ղեկավարում էին ամերիկացիները, և մեծ թվով ամերիացի զինվորներ տեղափոխվել էին Իրան, ռազմական ոլորտն ամբողջությամբ գտնվում էր օտարների վերահսկողության տակ: Իրանցի մասնագետներն իրավուքն չունեին աշխատել այդ ոլորտներում:

Իսլամական հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնին, հեղափոխության առաջին իսկ օրից բարձրացրեց «մենք կարող ենք» կոչը, նշելով, որ պատերազմն ու պատժամիջոցները կարելի է վերածել հնարավորության՝ երկիրն ինքնաբավ դարձնելու համար: Իր ելույթներից մեկում նա ասել է. «Պատերազմը, պատժամիջոցներն ու արտասահմանցի մասնագետների վտարումն աստվածային նվեր էր: Եթե կառավարությունն ու բանակը բոյկոտեն  գերտերությունների արտադրանքը և փորձեն տվյալ արտադրանքն արտադրել սեփական ուժերով, հույս կա, որ երկիրը կդառնա ինքնաբավ և ձեռք չի մեկնի թշնամիներին»:

Իրանի ներկայիս առաջնորդը, հետևելով իմամ Խոմեյնիի ճանապարհին, նշել է նույն քաղաքականությունն առաջ տանելու կարևորությունը: Այաթոլլահ Խամենեին ասել է. «Մեզ սպառնում են պատժամիջոցներով ու տնտեսական շրջափակմամբ: Պետք է ասեմ, որ վերջին 30 տարիներին Իրանի ժողովուրդը երբեմն ուժեղ, երբեմն թույլ տնտեսական շրջափակումների է ենթարկվել: Սակայն ո՞վ է  տուժել դրանից: Իրանի ժողովո՞ւրդը: Ոչ, մենք պատժամիջոցների հնարավորությունից օգտվեցինք՝ երկիրը զարգացնելու համար: Ժամանակին մենք ունեինք ռազմական սարքավորումների կարիք: Սակայն մեզ չէին տալիս ամենապարզ սարքավորումները, պատճառաբանելով, որ մենք պատժամիջոցի ենք ենթարկված: Սակայն մենք կարողացանք արտադրել այդ սարքավորումները: Եվ այսօր, Իրանի ժողովուրդն ունի այնպիսի հնարավորություններ, որ պատժամիջոցներ կիրառողները մտահոգված են Իրանի՝ տարածաշրջանում առաջին ռազմական ուժի վերածվելու կապակցությամբ: Սա տեղի ունեցավ պատժամիջոցների արդյունքում: Մենք սպառնալիքները դարձրինք հնարավորություն: Մենք չենք վախենում Արևմուքտի պատժամիջոցներից: Աստծո կամոք, Իրանի ժողովուրդը, յուրաքանչյուր պատժամիջոցի կամ շրջափակման նկատմամբ այնպիսի վերաբերմուք է դրսևրում, որ դրա ձեռքբերումները կրկնակի են դարձնում»:

Իրանի ԶՈւ տեխնիկական, ինժեներական ու ռազմական  սարքավորումների արտադրությունը սկսվեց պատերազմի առաջին իսկ օրերին: Իսկ պատերազմի ավարտին Իրանն արդեն կարող էր ցամաք-ցամաք կարճ հեռահարությամբ հրթռիներ արտադրել: Իսլամական հեղափոխությունից հետո, Իրանն արդեն արտադրում էր բալիստիկ, ցամաք- ցամաք, հակառադարային, ուլտրաձայնային, լազերային, թևավոր, հեռակառավարվող և այլ տեսակի հրթռիներ: Իրանը գտնվում է այս տեխնոլոգիայով օժտված մի քանի երկրների ցուցակում: Իրանն իր ռազմական ինքնաբավության շրջանակներում, կարողացել է արտադրել նաև կարճ հեռահարությամբ ռադարային համակարգ, կարճ, երկար, ավելի քան 1000 կմ հասնող, էլեկտրոնային, կիբեր պատերազմների համար նախատեսված սարքավորումներ և ռադիոկապի միջոցներ, ռադար, օպտիկական սարքավորումներ, սովորական ու գիշերային տեսահսկման սարքեր: Այս արտադրանքի մի մասն արտահանվում է: Այս ձեռքբերումներն արձանագրվել են այնպիսի պայմաններում, երբ դրանցից շատերը նախկինում աշխարհի մի քանի երկրների մենաշնորհն էին: ԻԻՀ ԶՈՒ-երն այդ թվում բանակը, տեղայնացնելով պաշտպանական արդյունաբերությունը, կարողացել են ինքնաբավության հասնել, ձեռք բերելով ռազմավարական մեծ ուժ, հատկապես պաշտպանական կանխարգելման ոորտում: Յուրաքանչյուր երկրի իրավունք է ինքնապաշտպանվել որոշակի սկզբունքների շրջանակներում: Այսօր ավիատիեզերական ոլորտում, հրթիռային, ծովուժի ու ցամաքուժի ոլորտներում, ԻԻՀ-ը կանխարգելիչ և հարձակողական ուժ ունի՝ սպառնալիքները չեզոքացնելու համար: Իսկ Իրանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտն Իրանի ռազմական ուժը բնութագրել է որպես վճռորոշ և կայուն ուժ:

ՌԴ Միջին Արևելքի հետազոտությունների կենտրոնի նախագահ Մաքսիմ Շևչենկոն Իրանի պաշտպանական կարողության մասին ասում է. «Իրանը Միջին Արևելքի տարածաշրջանում ունի ամենահզոր բանակը: Այդ երկրի ԶՈՒ-երը կարողացել են արտադրել տարբեր տեսակի սպառազինություն, որոնք ցուցադրվել են զորավարժությունների ընթացքում»:

ԻԻՀ իր ռազմական ուժը զարգացրել է գիտական ցուցիչների և իր մասնագետների հմտությունների շնորհիվ: Սա ցույց է տալիս, որ Իրանի ԶՈւ-երն ունեն լիարժեք պատրաստվածություն՝ տարբեր տեսակի սպառնալիքներին դիմակայելու համար: Իրանն այժմ ունի հնարավորություն՝ արտադրելու տարբեր տեսակի ինքնաթիռներ՝ ռազմական օդանավեր և գերձայնային ինքնաթիռներ, ԱԹՍ-եր ու բալիստիկ հրթիռներ: Եվ այդպիսով Իրանը վերածվել է ռազմավարական ուժի, որը կարող է պահպանել իր անվտանգությունը:

Իրանն այս ոլորտում այնպիսի զարգացում է արձանագրել, որ հայտնվել է ԱԹՍ արտադրող լավագույն  5 երկրների շարքում և դարձել երկրորդը՝ հակառադարային ԱԹՍ-եր  արտադրող երկրների շարքում:

Քաղաքական փորձագետ Շահաբ Շաաբանինիայի  ասելով. «Իրանն ութամյա պատերազմի փորձի շնորհիվ, համարվում է աշխարհի հրթիռային չորրորդ ուժը: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր թշնամի, այս իրականությունից ելնելով,  պարտավոր է նախքան Իրանի վրա հարձակվելը, հաշվի նստել այս երկրի հրթիռային ուժի հետ և գնահատել վնասները, որ կարող է կրել՝ Իրանի պատասխանի դեպքում»:

Այսօր Իրանի անվտանգությունն ու անդորրն այն էլ մի ճգնաժամային տարածաշրջանում, համարվում է ԻԻՀ հպարտություններից մեկը:

Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի ասելով. «Իսլամական համակարգի կանխարգելիչ ուժի քաղաքականության նպատակն է միջազգային ագրեսոր ուժերին թույլ չտալ անգամ ենթադրել, որ կարող են հարձակվել Իրանի վրա: Թշնամիները պետք է հասկանան, որ Իրանի վրա հարձակվելու դեպքում, խիստ պատասխան են ստանալու: Հնարավոր է, որ նրանք պատերազմը սկսողը լինեն, սակայն ավարտողն իրենք չեն լինելու»: