Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i111611-Արտադրության_բարգավաճումը_զարգացման_առանցք_(2)
Զարգացման հասնելու համար երկրներին անհրաժեշտ է այնպիսի մոդել, որը համապատասխան է նրանց տնտեսական բնութագրերին, ինչը կարելի է զարգացման տեղական ձևաչափ անվանել:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 18, 2019 23:00 Asia/Tehran

Զարգացման հասնելու համար երկրներին անհրաժեշտ է այնպիսի մոդել, որը համապատասխան է նրանց տնտեսական բնութագրերին, ինչը կարելի է զարգացման տեղական ձևաչափ անվանել:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է արտադրողական տնտեսությունը միայն որոշ երկրների մենաշնորհը համարվում և աշխարհի տնտեսությունը կառավարվում է սահմանափակ թվով երկրների կողմից: Ներկայիս աշխարհի մեծ թվով երկրներ միայն սպառող են և միգուցե նրանց քաղաքացիները բազմիցս երազել են մի օր իրենց երկրի անունը ներկայանա որպես հզոր տնտեսություն ունեցող պետություն: Այսօր տնտեսական հարցերի որոշ փորձագետներ այն համոզման են, որ մեծ թվով երկրների չզարգանալու պատճառն այն է, որ նրանք ուշադրություն չեն դարձնում իրենց արտադրողական կարողություններին: Այնպես որ ցանկացած պետություն ունի զարգացման իր պոտենցիալները: Երկրներն առաջադիմության համար իրենց տնտեսական առանձնահատկություններին համապատասխան ձևաչափի կարիք ունեն, որը կարելի է զարգացմամն տեղական ձևաչափ անվանել:

Տնտեսական զարգացման տեղական ձևաչափ նշանակում է զարգացման ուղին մշակել հաշվի առնելով յուրաքանչյուր հասարակության մշակութային, արժեքային, քաղաքական ու տնտեսական առանձնահատկությունները: Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասում է.«Կա ժամանակ, որ երկրում չկան ակտիվ և մտածող ուղեղներ, այդ ժամանակ մարդ մի կերպ է տնօրինում երկրի հարցերը, իսկ կան ժամանակներ, երբ երկրում կան հազարավոր երիտասարդ, բանիմաց, աշխույժ ու խելացի ուժեր և նրանց հաշվի առնելով է մարդ ծրագրում իր երկրի համար»: Ակնհայտ է, որ երկրները տնտեսական տարբեր պոտենցիալներ ունեն և չեն կարող տնտեսական զարգացման միևնույն ձևաչափը ունենալ:

Շուրջ մեկ տասնամյակ առաջ, Դիմադրողական տնտեսությունը որպես Իրանի տնտեսական զարգացման ձևաչափ ներկայացվեց մեծարգո Այաթոլլահ Խամենեիի կողմից: Այդ քաղաքականությունը որդեգրվել է իսլամական հեղափոխության դեմ Արևմուտքի տնտեսական ճնշումների հետևանքով: Դիմադրողական տնտեսության մասին մեծարգո առաջնորդն ասել է.«Դիմադրողական տնտեսությունը տվյալ պետության ժողովրդին թույլ է տալիս անգամ ճնշման պայմաններում զարգանալ ու բարգավաճել»:

Իսլամական հեղափոխության հաղթանակից անցած 40 տարիների ընթացքում, շրջափակումները իսլամական հեղափոխության դեմ կիրառված ամենատարածված քաղաքական հնարքն են եղել: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, պետություններն իրենց քաղաքական նպատակների իրագործման համար տնտեսական շրջափակումներ կիրառեցին: World economic forum կազմակերպության հայտարարության համաձայն, ներկայումս ԱՄՆ-ը շուրջ ութ հազար պատժամիջոցներ է կիրառում աշխարհի տարբեր երկրների դեմ և Իրանը նրա ամենամեծ թիրախն է համարվում:

ԱՄՆ-ի շրջափակումներին դիմակայելու համար ԻԻՀ-ը Դիմադրողական տնտեսություն ձևաչափն է իրագործում: Տնտեսական դիմադրությունը իրականում Իրանի զարգացման ուղեքարտեզն է ԱՄՆ-ի շրջափակումների պայմաններում միջազգային տնտեսական գերտերություն դառնալու համար: Այդ մոտեցումն անգամ ամերիկյան ու արևմտյան կենտրոնների ուշադրության է արժանացել: Դիմադրողական տնտեսության մասին ամերիկյան Ալ-Մանիթոր գործակալությունը գրել է.«Իրանում դիմադրողական տնտեսական քաղաքականության հիմքն է  ուշադրություն դարձնել ներքին պոտենցիալներին: Իրանի տնտեսությունը կարող է զարգացած տնտեսություն դառնալ: Իրանն ունի բնական, մարդկայն և գեոպոլիտիկական բոլոր ռեսուրսները  միջազգային բեմում ավելի մեծ դերակատարություն ունենալու համար:»:

Դիմադրողական տնտեսությունը՝ ներքին կարողության վրա հիմնված ձևաչափ

Հաշվի առնելով, որ դիմադրություն տերմինը սովորաբար օգտագործվում է շարժման ճանապարհին առաջընթացի խոչընդոտները վերացնելու համար, պետք է ասել, որ դիմադրողական տնտեսությունը ոչ թե պասիվ տնտեսություն է, այլ անպարտելի, ակտիվ և դինամիկ տնտեսություն: Դիմադրողական տնտեսությունը ներքին կարողության վրա հիմնված տնտեսություն է, որ սպառնալիքներին ու շրջափակումները դիմակայելով ձգտում է զարգացման: Այս տնտեսությունն ունի բազում առանձնահատկություններ, այդ թվում մարդկանց առանցք ունենալը:

Դիմադրողական տնտեսությունը ժողովրդական տնտեսություն է: Ժողովրդական լինելն Իրանի տնտեսական զարգացման տեղական ձևաչափի կարևորագույն գործոններից է: Այդպիսով ժողովրդական կառույցները մեծ դերակատարություն ունեն տնտեսական որոշումներում և տնտեսական ծրագրերի իրագործման հարցում: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հաջող փորձերից մեկը Շինարարական ջիհադ կազմակերպության նման ինքնաբուխ շարժումների առաջացումն էր: Հեղափոխական այս կառույցին հաջողվել է իսլամական հեղափոխության հաղթանակից մեկ տասնամյակ անց, երկրի զրկված շրջաններում վերացնել ժողովրդի տնտեսական կարիքները:

Մյուս հաջող փորձը Համալսարանական ջիհադն է, որն ապահովել է երկրի կարիքների մի մասը արդյունաբերության ու տեխնոլոգիայի ոլորտում: Տնտեսական բոլոր ոլորտներում այս հաջող փորձերի տարածումը և տնտեսական որոշումների կայացմանը ժողովրդին մասնակից դարձնելն Իրանի տնտեսական զարգացման ձևաչափի կարևորագույն կետերն են համարվում:

Մյուս երկրների զարգացման ձևաչափերի համեմատությամբ, դիմադրողական տնտեսության մյուս առաձնահատկություններից է տնտեսական գործունեության դրդապատճառային բնույթը: Ինչպես գիտեք, այսօր տնտեսական գործունեության ընդհանուր դրդապատճառն  անձնական շահն է: Սակայն դիմադրողական տնտեսության մեջ կրոնական ու բարոյական  դրդապատճառները ևս մարդկանց մղում են տնտեսական գործունեություն ծավալել: Դարեր շարունակ Իրանի ժողովուրդը դաստիարակվել ու ապրել է իսլամական հավատալիքներով: Իսլամական մշակույթում աշխատանքն  Աստծո ճանապարհին ջիհադի նման սրբազան ու վեհ է: Իսլամական ուսուցումներում կարևորվել է աշխատանքը և այն ներկայացվել է որպես Աստծուն երկրպագել, վեհություն ու արժանապատվություն բերող, հավատքի և մարդու բանականության կատարելագործման նշան: Դիմադրողական տնտեսությունը մարդկանց մոտ դրդում է արժեքային դրդապատճառները, որպեսզի  հասարակության տնտեսական շարժումը դեպի արդարություն, բարոյականության ձեռքբերում և հասարակության նյութական առաջընթացը լինի:

Իսլամը կարևորում է աշխատանքը

Դիմադրողական տնտեսության քաղաքականություններից է ներքին կարողությունների ու հնարավորությունների օգտագործումը հարստություն ստեղծելու համար: Դիմադրողական տնտեսությունը նվազեցնում է կախվածությունը և կարևորում է ներքին արտադրության առավելություններն  ու ինքնաբավության ձգտելը: Իսլամական հեղափոխության առաջնորդը  նշել է, որ Իրանի զարգացման տեղական ձևաչափում կարևորվում են ներքն տարողությունները: Այն իմաստով, որ երկրում արտադրվեն հասարակության համար անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները և մյուս կողմից արտահանման շուկաներն ուսումնասիրելով, բարձրացնել արտադրության որակն ու քանակը: Հատկանշական է, որ տնտեսության մեջ ներքին աճի պատճառներից մեկն արտահանումն է: Այսօր տնտեսական հաղորդակցությունը դինամիկ և աճող տնտեսության անհրաժեշտություններից մեկն է: Մեծ ծավալով արտահանումը և կարիքի սահմանում ներմուծումը առևտրափոխանակումներում հաջողության հասնելու բանալին է: Հետևաբար դիմադրողական տնտեսության նպատակն է բարձրացնել արտադրության ծավալը, նվազեցնել ռազմավարական կախվածությունները և մեծացնել երկրների հետ առևտուրը:

***

Եթե միջազգային քաղաքական տնտեսության պատմության և գրականության մեջ որոնում եք «ներքին արտադրողական ուժ» հասկացությունը, կնկատեք, որ «ներքին արտադրությունը» հանդիսանում է բոլոր այն մոտեցումների առանցքային կետը, որ միջազգային դերակատարներին դարձրել է  համաշխարհային տնտեսական ուժ: Քեմբրիջի համալսարանի դասախոս, քաղաքական տնտեսության փորձագետ՝ Հա Ջուն Չանգը համոզված է, որ ոչ միայն ներքին արտադրությունը հովանավորելը Բրիտանիայի ու ԱՄՆ-ի նման պետությունների տնտեսության զարգացման է հանգեցրել, այլև արտադրության կարողության թուլացման պատճառով ևս միջազգային մրցակիցները տնտեսական վեճերի մեջ են հայտնվում: 2002թ. հրապարակված գրքում նա գրել է.«Արդյունաբերական առաջադեմ երկրները զարգանալու և հարստանալու համար օգտվել են ներքին արտադրությունից և փորձել են այլոց մոտ կանխել այդ քաղաքականության կիրառումը»:

Արտադրության ավելացումն առանցքային դեր ունի  Իրանի տնտեսության զարգացման տեղական ձևաչափում և դիմադրողական տնտեսության մեջ: Մեծարգո Այաթոլլահ Խամենեին տարիներն անվանակոչելիս և իր ելույթներում բազմիցս կարևորել է արտադրությունն ու դրա մեծ նշանակությունը երկրի տնտեսության զարգացման գործընթացում: Արտադրությունը ներառում է ձեռքբերումների ու արտադրանքների լայն տեսականի: Այն ընդգրկում է գյուղատնտեսական ու կենդանական արտադրանքներ, ինժեներական ծառայություններ, դեղագործական ու բժշկական սարքավորումներ, գիտելիքների ու տեղեկատվության արտադրություն, ծրագրային սարքավորումներ և այլն: Այս բոլորը հանգեցնելու են հարստության ստեղծման և ազգային հզորության: Նորարարությամբ ու ստեղծագործությամբ կարելի է զարկ տալ արտադրմանը:Դիմադրողկան տնտեսության մեջ գիտելիքահենք ընկերություններին ուշադրություն դարձնելը և գյուտարարներին ու նորարարներին նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելն առանցքային նշանակություն ունեն: Աշխարհում, որտեղ զարգացած երկրները շուկայում իրենց գոյության շարունակվելը տեսնում են նոր արտադրանքների ամենօրյա և անգամ ամեն ժամվա ներկայացման մեջ, գիտելիքահենք ընկերությունները կարող են դերակատար լինել Իրանի տնտեսության զարգացման գործընթացում: