Սաուդյան Արաբիայի «Արամքո» ընկերության նավթային օբյեկտների վրա եմենցիների հարձակումների հետևանքները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i111740-Սաուդյան_Արաբիայի_Արամքո_ընկերության_նավթային_օբյեկտների_վրա_եմենցիների_հարձակումների_հետևանքները
Եմենի բանակի ստորաբաժանումները և ժողովրդական կոմիտեները սեպտեմբերի 14-ին, ի պատասխան սաուդյան կոալիցիայի հանցագործությունների, 10 ԱԹՍ-երով հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի «Արամքո» ընկերության երկու նավթային օբյեկտների վրա: Հարձակումները տեղի են ունեցել Աբքայք և Խուրայս նավթավերամշակման օբյեկտների դեմ:Այս հաղորդման ընթացքում կխոսենք հարձակման հետևանքների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 22, 2019 20:59 Asia/Tehran

Եմենի բանակի ստորաբաժանումները և ժողովրդական կոմիտեները սեպտեմբերի 14-ին, ի պատասխան սաուդյան կոալիցիայի հանցագործությունների, 10 ԱԹՍ-երով հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի «Արամքո» ընկերության երկու նավթային օբյեկտների վրա: Հարձակումները տեղի են ունեցել Աբքայք և Խուրայս նավթավերամշակման օբյեկտների դեմ:Այս հաղորդման ընթացքում կխոսենք հարձակման հետևանքների մասին:

 

Վերջին երկու ամսիների ընթացքում, Եմենի բանակն ու ժողովրդական կոմիտեները երեք հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի դեմ: Առաջին հարձակումն իրականացվեց օգոստոսին՝ Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Ալ Դամամ նավթային օբյեկտի դեմ: Այս հարձակումը կարևոր է այն պատճառով, որ առաջին անգամ, Եմենը կարողացավ հրթիռային հարձակում իրականացնել Սաուդյան Արաբիայի արևելյան հատվածի դեմ, որը գտնվում է Եմենի մայրաքաղաք Սանաայից 1300 կմ հեռավորության վրա:

Երկրորդ հարձակումն իրականացվեց օգոստոսի 17-ին: Դա Եմենի կողմից Սաուդյան Արաբիայի դեմ ԱԹՍ-երով իրականացված ամենախոշոր հարձակումն էր: Հարձակման ընթացքում, եմենական 10 ԱԹՍ-եր, հարձակում իրականացրեցին Սաուդյան Արաբիայի Ալ Շայբայի նավթային օբյեկտների դեմ: Սա առաջին անգամ էր, որ եմենական ԱԹՍ-երին հաջողվեց թռիչք իրականացնել Սաուդյան Արաբիայի տարածքի ներսում և խորանալ մինչև 1200 կմ: Իսկ երրորդ հարձակումն իրականացվեց Աբքայքի և Խուրայսի նավթավերամշակման օբյեկտների դեմ: Այս հարձկման ծավալներն ու վնասներն ավելի մեծ էին: Ալ Շայբայի հարձակման ժամանակ, Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալը կրճատվեց մեկ միլիոն բարելով: Սակայն վերջին հարձակման ժամանակ, այդ երկրի նավթի արդյունահանման ծավալները կրճատվեցին կիսով չափ, կամ 5 միլիոն 700 հազար բարել  նավթով:  

Ռոյտերզ լրատվական ծառայությունն այս հարձակման կապակցությամբ գրել է. «Արամքո» ընկերության ամենախոշոր նավթային ավազանը Աբքայքն է, որը գտնվում է Դամամ քաղաքի հարավում՝ 75 կմ հեռավորության վրա: Այս քաղաքը Սաուդյան Արաբիայի ամենակարևոր  քաղաքն է, իսկ Աբքայքն ամենախոշոր նավթի պահեստն աշխարհում»: Այլ խոսքով, հում նավթը տեղափոխվում է այստեղ, որպեսզի գազը դրանից առանձնացվի ու այն վերածվի մաքուր նավթի: Առանձնացված գազը պահվում է հեղուկ գազի պահեստներում: Բացի այդ, Աբքայքն ունի միջազգյին նշանակություն: Այն Սաուդյան Արաբիան նավթային խողովաներով միացնում է Բահրեյնին: Նավթային խողովակները կարող են օրական տեղափոխել 35 հազար բարել նավթ: Խողովակաշարի երկարությունը 110 կմ է: Դրանից 42 կմ գտնվում է Սաուդյան Արաբիայի տարածքում, ևս 42-ը՝ ջրի տակ, իսկ 28 կմ Բահրեյնի տարածքում:

Աբքայքի նավթային օբյեկտը տեղակայված է «Արամքո» ընկերության արևելքից արևմուտք ձգվող խողովակաշարի վրա: Այս խողովակաշարը կարևոր նշանակություն ունի Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվացքներն իրար միացնելու հարցում, հատկապես Շարղիե տարածքում:

Խուրայս օբյեկտը նույնպես աշխարհի ամենախոշոր նավթային օբյեկտներից է: Այն ունի օրական 12 բարել արաբական թեթև յուղ արտադրելու կարողություն: Այսպիսով պարզ է դառնում, թե ինչու էր Աբքայքի դեմ հարձակումը ծանր հարված համարվում սաուդցիների համար:

Աբքայքը Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլզաիզ Բին Սալմանի ասելով, երկրի նավթարդյունաբերության սիրտն է և Անսարալլահն ու Եմենի բանակը թիրախավորել են հենց այն: Բլումբերգն այս կապակցությամբ գրել է, որ այս հարձակումներն ինֆարկտ էին Սաուդյան Աաբիայի համար: Մյուս կողմից, այս հարձակումներով, եմենցիները թիրախավորեցին Սաուդյան Արաբիայի տնտեսությունը: Այս հարձակումները, որ պատասխան էին Եմենի դեմ Սաուդյան Արաբյաի ոճրագործություններին, ցույց տվեցին, որ Եմենը նպատակ ունի Ռիադի համար տնտեսական խնդիրներ առաջացնել:

Ռայ Ալ Յոմ ինտերնետային օարթերթը հրապարակել է Աբդոլհայ Զալոյի հեղինակած հոդվածը, որում հեղինակը գրել է, որ հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիան չի կարողանա արտադրել օրական 5 միլիոն 700 հազար բարել նավթ, որը կազմում 350 միլիոն դոլար: Դրան զուգահեռ, վնասվել է նաև Սաուդյան Արաբիայի գազի արդյունահանումը, ինչը նշանակում է, որ երկրի նավթաքիմիական արդյունաբերությունը կրել է 500 միլիոն դոլարի վնաս: Ամսվա կտրվածքով դա կկազմի 15 միլիարդ դոլար: Հարկ է նշել է, որ հոդվածի հեղինակն ավելի քան 50 տարի աշխատել է որպես նավթային ոլորտի խորհրդատու:

Եմենի հարձակումները ցույց տվեցին նաև, որ Սաուդյան Արաբիան այլևս անվտանգ երկիր չէ և այստեղ արված ներդումները նույնպես չեն կարող անվտանգ լինել: Հարձակումները ցույց տվեցին նաև, որ Սաուդյան Արաբիայի տնտեսական ենթակառուցվածքները գտնվում են Եմենի սպառնալիքի տակ:

New York Times-ի հաղորդման համաձայն. «Յուրաքանչյուր ԱԹՍ-ի արժեքը, որ Եմենի Անսարալլահն ուղարկել է դեպի Սաուդյան Արաբիա, կազմել է 15 հազար դոլար: Այսինքն ընդհամնեը 150 հազար դլարով, «Արամքո» ընկերության բաժնետոմսերի 5 տոկոսը վաճառելու Սաուդյան Արաբիայի 500 միլիարդ դոլարի երազանքը վտանգի տակ է հայտնվել: Բացի այդ, հարձակումներից հետո, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի որոշ երկրների բորսաներում նվազեցին գները, ինչի հետևանքով ամենամեծ վնասը կրեց սաուդական «Սաբեք» ընկերությունը: Սաուդյան Արաբիայի արժեթղթերի արժեքը նվազել է 3 տոկոսով: Էներգետիկ ոլորտւմ արժեթղթերի արժեքը նվազել է 4, իսկ բանկային ոլորտում 3 տոկոսով: Այս հարձակումներն առաջին հերթին ցույց տվեցին, որ Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերությունը խոցելի է: Սաուդյան Արաբիայում 2015թ Մալեք Սալմանի ու նրա որդու՝ Մոհամմադի իշխանության  գալուց հետո, ռազմական խոշոր ծախսեր են արվել: Որոշ տվյալների համաձայն, այդ երկրի ռազմական ծախսերն աճել են 112 տոկոսով: Սակայն Եմենի հարձակումները ցույց տվեցին, որ այդ ծախսերը ոչ միայն չեն կարողացել ապահովել Սաուդյան Արաբիայի անվտանգությունն այլ ավելի են պարզել այդ երկրի խոցելիությունը: Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ ամերիկյան ու ֆրանսիական ՀՕՊ համակարգերը փաստորեն չեն կարողացել ապահով պահել Սաուդյան Արաբիայի երկինքը:

Պետք է ասել, որ Աբքայք և Խուրայս նավթային ենթակառուցվածքները գտնվում են վեց Հուք հրթիռային համակարգերի և երկու արդիական Պատրիոտ համակարգերի հսկողության տակ: Դրանց հսկում են նաև Քորթալ և Սքայկ Գարդ ՀՕՊ համակարգերը: Իսկ այդ օբյետների երկնքում անվտանգությունը հսկում են F15 և F16  արդիական ինքնաիթռներն ու Avax ռադարային համակարգը: Բացի դրանից, Պարսից ծոցում ռազմական ինքնաթիռները համագործակցում են այս համակարգի հետ: Սակայն եմենական 10 ԱԹՍ-երի հաջողվեց անցնել բոլոր այս հսկման համակարգերից ու հարվածել թիրախներին: Սա առաջին հերթին մեծ խայտառակություն էր ԱՄՆ-ի համար, քանի որ բոլոր այս համակարգերն արտադրվել են ԱՄՆ-ի կողմից, բացի Քորթալից: Բացի այդ, խայտառակությունը վերաբերում է նաև սաուդցիներին, քանի որ ռազմական խոշոր ծախսեր անելով հանդերձ, չեն կարողացել դիմակայել մի աղքատ երկրի ռազմական հարձակմանը»:  

Այս ամենից բացի, պետք է ասել, որ Սաուդյան Արաբիան նախկին երկու հարձակումներից հետո բարձրացրել է իր տեղեկատվական համակարգի արդյունավետությունը, սակայն դա չխանգարեց, որ այդ երկիրը սեպտեմբերի 14-ին  մեծ հարձակման ենթարկվի: Սաուդյան Արաբիան նվաստացավ, քանի որ Ռիադն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ երկիրն արաբական աշխարհի ամենակարևոր ու ամենահզոր ուժն է: Սակայն Եմենը լինելով  Միջին Արևելքի ամենաաղքատ երկիրը, հարձակում իրականացրեց տարածաշրջանի ամենահարուստ երկրի դեմ: Սաուդյան Արաբիան ունի ռազմական ամենավերջին սարքավորումներն իսկ եմենցիները նոր են ձեռք բերել ԱԹՍ և հրթիռ արտադրելու տեխնոլոգիան: Այսպիսով, սաուդցիներն անհիմն կերպով հայտարարեցին որ հարձակումն իրականացրել է Իրանը, իսկ ԱՄՆ-ը կրկնեց այդ հայտարարությունը: Այս հայատարարությունը թերևս հնչեց այն պատճառով, որ Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի կողմից անընդունելի էր պարտությունը Միջին Արևելքի ամենաաղքատ երկրի կողմից:

Միջին Արևելքի հարցերով փորձագետ Մոհամմադ Ալի Մոհթադին համոզված է, որ Սաուդյան Արաբիան փորձում է այնպես ձևացնել, թե պարտություն է կրել ոչ է թե Եմենից, այլ Իրանից, որն ունի հրթիռաին կարողություն: Սա նաև ամերիկացիներին հղված հաղորդագրություն էր, որ յուրաքանչյուր պատերազմ ու անպահովություն տարածաշրջանում, կարող է  ստանալ գլոբալ բնույթ և վտանգավոր լինել համաշխարհային տնտեսության համար:

Ամեն դեպքում, այս հարձակման հետևանքով նավթի գներն աճեցին 20 տոկոսվ ինչն ազդեց արևմտյան արդյունաբերական երկրների տնտեսության վրա: Եվ այս ամենը պարտադրվեց արաբական մի աղքատ երկրի կողմից: Եվ եթե Իրանի դեմ ուղղվեն այնպիսի սպառնալիքներ ինչպես Եմենի դեմ, հետևանքներն ավելի վատը կլինեն, քան եղավ Եմենի հարձակման դեպքում: Ամեն դեպքում, Եմենի հարձակումը ցույց տվեց, որ Մոհամմադ Բեն Սալմանը, 112 տոկոսով մեծացնելով Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն և պատերազմ սկսելով աղքատ Եմենի դեմ, վտանգեց Ռիադի անվտանգությունը: Հետևաբար այդ երկիրը պետք է հնարավորինս շուտ փոխի իր քաղաքականությունը, քանի որ պատերազմի շարունակությունը կարող է  ի չիք դարձնել Սաուդյան Արաբիայի գահին տիրանալու՝ Սալմանի երազանքը, որը վտանգված է  սաուդցի գահաժառանգի վարած սխալ քաղաքականության հետևանքով: