Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(130)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i111833-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(130)
Հարգելի ունկնդիրներ «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ ենք ներկայացնելու նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի ու աշխարհի գիտական, տեխնիկական ու բժշկական ամենավերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 25, 2019 10:16 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ ենք ներկայացնելու նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի ու աշխարհի գիտական, տեխնիկական ու բժշկական ամենավերջին ձեռքբերումները:

Տորոնտոյի համալսարանի դեղագործական ճյուղի իրանցի գիտնականը, մի քանի այլ հետազոտողների հետ միասին, ստեղծել է խելացի մաշկային ասեղներ, որոնք, արյան մեջ շաքարի պարունակությունը նվազելու դեպքում, ինսուլինը փոխանցում են մաշկի ստորին շերտերին: Աշխարհի տարբեր երկրներում, մոտ 400 միլիոն մարդ տառապում է տարբեր կարգի դիաբետով: Որպես օրինակ, առաջին կարգի դիաբետի դեպքում, օրգանիզմն ինքնուրույն չի կարողանում ինսուլին արտադրել, իսկ երկրորդ կարգի դիաբետով հիվանդների օրգանիզմում առկա ինսուլինը ճիշտ չի կատարում իր ֆունկցիան: Երկու դեպքում էլ ինսուլիինի ներարկումն արյան մեջ ինսուլինի մակարդակը կարգավորելու միակ ճանապարհն է: Սակայն սխալ դոզայով ինսուլինի ներարկումը առաջին և երկրորդ կարգի դիաբետով տառապողների ամենատարածված խնդիրներից է: Եթե շաքարի մակարդակն արյան մեջ միանգամից իջնում է, ինչը կոչվում է հիպոգլիկեմիա, դա կարող է դրսևորվել ցնցումներով: Հնարավոր է որ հիվանդները  հայտնվեն կոմայի մեջ և մինչև անգամ կորցնեն իրենց կյանքը: Եվ վերոնշյալ գյուտը շատ կարևոր նշանակություն ունի:

Տորոնտոյի համալսարանի դեղագործական ճյուղի իրանցի գիտնականը, մի քանի այլ հետազոտողների հետ միասին, ստեղծել է խելացի մաշկային ասեղներ, որոնք, արյան մեջ շաքարի պարունակությունը նվազելու դեպքում, ինսուլինը փոխանցում են մաշկի ստորին շերտերին

 

 

Այս կոմպոզիտային պիտակն ունի պոլիմերային և հորմոնային հատիկներ, որոնք կարողանում են բարձրացնել արյան մեջ շաքարի պարունակությունը: Պոլիմերային հատիկները զգայուն են արյան մեջ շաքարի պարունակության նկատմամբ: Եթե շաքարի մակարդակն իջնում է 70 միլիգրամից, միկրոասեղներն առանց ցավի, գլյուկոգանը ներկարկում են մաշկի տակ: Այս միջոցը մինչ այժմ կիրառվել է  դիաբետով տառապող մկների վրա և հաջող արյդունք  տվել: Եթե այն դրական ազդեցություն թողնի նաև մարդկանց վրա, այլևս կարիք չի լինի, որ հիվանդը մշտական կերպով հետևի սրսկումներից հետո իր արյան մեջ շաքարի առկայությանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Materials պարբերականում:

 

Ռոյան գիտահետազոտական կենտրոնի գիտնականներից մեկը, Իտալիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի մի խումբ գիտնականների հետ միասին, ստեղծել է պարզ և արդյունավետ միջոց ՝ գենը փոխանցող վիրսուների միջոցով ցողունային բջիջներ ստեղծելու մեթոդը, որոնք ունեն բազմանալու մեծ կարողություն: Այս բջիջների կիրառումը շատ կարևոր է բջջաբուժության ոլորտում: Դրանք  առանձնացվում են հասուն մարդու օրգանզիմից և լաբորատոր պայմաններում վերածվում ցողունային բջիջների: Այս ձևով կարելի է մարդու   IPS բջիջներից օգտվել հենց իր հիվանդությունը բուժելու համար: Այս բուժումը կարևոր է հատկապես տարեցների համար, քանի որ նրանց IPS բջիջները կորցնում են վերակենդանանալու հատկությունը: Սակայն եթե անգամ այդպես չլինի, նրանց մոտ նվազում է գենետիկական գործողությունների ֆունկցիան: Այդ պատճառով, գիտնականները կիրառում են այս մեթոդը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆիբրոպլաստ բջիջները 100 տարեկանից հետո այս ձևով վերածվում են նման բջիջների, ինչը հնարավորություն է տալիս ծեր հասակում վերականգնել մադկանց բջիջները: Հետազտության արդյունքները հրատարակվել են  PLOS ONE պարբերականում:

Ռոյան գիտահետազոտական կենտրոնի գիտնականներից մեկը, Իտալիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի մի խումբ գիտնականների հետ միասին, ստեղծել է պարզ և արդյունավետ միջոց ՝ գենը փոխանցող վիրսուների միջոցով ցողունային բջիջներ ստեղծելու մեթոդը, որոնք ունեն բազմանալու մեծ կարողություն։

 

 

Կանզասի համալսարանի գիտնականները ստեղծել են լազեր, որը մաշկի վրայից ճառագայթելու միջոցով, արյան շրջանառության ժամանակ  ազդում է քաղցկեցի բջիջների վրա: Քաղցկեղային բջիջներն արյան շրջանառության միջոցով տարածվում են մարմնի տարբեր հատվածներում: Եվ գիւտնականներին հաջողվել է այս մեթոդով քաղցկեղային բջիջները վերացնել արյան միջից: Այս սարքի արտադրությունը մեծ քանակությամբ դեռևս չի սկսվել, սակայն այս լազերը 1000 անգամ ավելի արդյունավետ է, քան ներկայումս գործող և նույն ֆունկցիան իրականացնող նմանատիպ սարքերը: Հիվանդի օրգանիզմում քաղցկեղի տարածվածությունը որոշելու համար, մասնագետները նմուշներ են վերցնում արյունից: Սակայն շատ հաճախ այս մեթոդն արդյունավետ չի լինում: Կանզասի համալսարանի նանոբժշկության կենտրոնի տնօրենի ասելով. «Արյան մեջ քաղցկեղային բջիջների հայտնաբերումը շատ դժվար է: Եթե դրանք հայտնաբերվում են, դա նշանակում է, որ դրանց թիվը շատ բարձր է և քաղցկեղն արդեն տարածվել է մարմնի շատ հատվածներում և բուժման համար այլևս ուշ է»: Տարիներ առաջ, այս գիտնականն ու նրա գործընկերները  ներկայացրեցին այս մեթոդը:

Կանզասի համալսարանի գիտնականները ստեղծել են լազեր, որը մաշկի վրայից ճառագայթելու միջոցով, արյան շրջանառության ժամանակ  ազդում է քաղցկեցի բջիջների վրա

 

 

Նրանք ուսումնասիրություններն իրականացրեցին նախ՝ լաբորատորիայում, հետո՝ կենդանիների և հիմա արդեն մարդկանց վրա: Այս մեթոդը կոչվում է Cytophone: Այս մեթոդի ժամանակ, լազերի լույսը մաշկի վրայից ոչնչացնում է քաղցկեղային բջիջները: Սակայն այս սարքը ոչնչացնում է միայն մելանոմայի՝  մաշկային քաղցկեղի բջիջները և չի վնասում մյուսներին: Այս բջիջներն ունեն մուգ գույն և դրանց մեջ առկա  մելատոնինը կլանում է ճառագայթը: Հաջորդ փուլում, Cytophone-ը հետևում է այս  կապակցությամբ յուրաքանչյուր արձագանքի: Այս տեխնոլոգիան մինչ այժմ կիրառվել է մաշկի քաղցկեղով տառապող և բաց գույնի մաշկ ունեցող 28 և 19 առողջ կամավորների վրա: Հետազտողները լազերը պահելով հիվանդի մաշկի վրա, 10 վայրկյանից մինչև 60 րոպե ժամանակահատվածում, արյան շրջանառության ընթացքում հայտնաբերում են քաղցկեղային բջիջները: Հատկանշական է, որ հետազոտողները հասկացել են, որ այս մեթոդով բուժումից հետո, արյան մեջ քաղցկեղային բջիջների քանակը նվազել է: Հետազոտողի ասելով, իր նպատակն է քաղցկեղային բջիջները ոչնչացնելով, թույլ չտալ, որ դրանք տարածվեն օրգանիզմում: Նա նշել է, որ իրենց նպատակն է զարգացնել քաղցկեղի դեմ պայքարի մեթոդները: Սարքը առաջիկայում պետք է փորձարկվի նաև մուգ մաշկ ունեցող հիվանդների վրա: