Օտարերկրյա ներդրումներ ներգրավելու Իրանի հնարավորություները` դիմադրողական տնտեսության տեսնակյունից (8)
Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Օտարերկրյա ներդրումներ ներգրավելու Իրանի հնարավորություները դիմադրողական տնտեսության տեսնակյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Հաղոդման նախորդ բաժիններում ներկայացրեցինք Իրանի հնարավորությունները՝ հանքային, մետաղական, բնակարանային, քաղաքաշինութան, նավթային, գազային, նավթաքիմիական, մաքուր էներգիայի և գյուղատնտեսության ոլորտներում: Այսօր կներկայացնենք Իրանի հնարավորությունները՝ ցամաքային, օդային ու տրանսպորտային ոորտներում:
Զբոսաշրջությունը կամ տուրիզմը ընհանրապես համարվում է ժամանցի ճանապարհորդություն:
Կազմակերպված տուրիզմն աշխարհում կարևոր արդյունաբերություն է, որը ընդգրկում է զբոսաշրջության շատ տարբեր տեսակներ, ինչպիսիք են առողջապահությունը, մշակութային զբոսաշրջությունը, ուխտագնացությունը, բնության զբոսաշրջությունը և սննդային տուրիզմը:
Զբոսաշրջությունը մշակութային և տնտեսական հարթություններում շատ օգուտներ է բերում երկրներին:
Մշակութային առումով այն խթանում է մշակույթների կոնվերգենցիան, իսկ տնտեսական ոլոտրտում այն ստեղծում է բազմազան աշխատատեղեր և բիզնեսի բարգավաճում:
Զբոսաշրջության արդյունաբերությունը, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների, ամենամեծ տնտեսական արդյունաբերությունն է:
Զբոսաշրջության արդյունաբերության մասնաբաժինը 1990-ից մինչև 2006 թվականներին համաշխարհային ՀՆԱ-ում կրկնապատկվել է:
Համաշխարհային ճանապարհորդության և տուրիզմի համաշխարհային խորհրդի 2017 թվականի զեկույցի համաձայն ՝ զբոսաշրջությունը 6.7 տրիլիոն դոլար, կամ աշխարհի ՀՆԱ-ի 2.10 տոկոս եկամուտ է ապահովել:
Իրանը նաև իր եզակի հատկություններով, ձգտում է առավելագույնս օգտագործել իր զբոսաշրջային կարողությունները:
Տեսարժան վայրերի առումով Իրանը 5-րդ, իսկ քաղաքակրթական, մշակութային և պատմական վայրերի տեսանկյունից 10 -րդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Սակայն, դիմադրողական տնտեսության շրջանակներում և իսլամական զբոսաշրջության պոտենցիալները ակտիվացնլու համար ներդրումների կարիք ունի:
Առողջության զբոսաշրջություն նշանակում է. ճանապարհորդել հանուն առողջության, ճիշտ և էժան բուժում անցկացնել համապատասխան երկրներում, ինչպես նաև վայելել բնական հրաշալիքները և ծանոթանալ տարածքի պատմությանն ու մշակույթին:
Առողջական տուրիզմը բաժանվում է առողջապահական, բուժման և բժշկական տուրիզմի երեք տեսակների:
Առողջապահության տուրիզմում, զբոսաշրջիկը առանց բժշկի ցուցումների, ուղևորվում է տաք աղբյուրներով շրջաններ և գյուղեր՝ հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:
Թերապևտիկ տուրիզմում, բժշկի հսկողության ներքո, մարդը գնում է բնական բուժիչ ռեսուրսներով վայրեր ինչպիսիք են հանքային ջրերը, աղահանքերը, տիղմը և այլ վայրեր,որպեսզի վերականգնի իր առողջությունը:
Իրանն իր բնական տեղանքներով՝ հանքային ջրի, տիղմի և աղաբուժման առումով, առողջապահական տուրիզմի լավագույն երկրներից է համարվում:
Ամբողջ աշխարհում շուրջ 45 միլիոն զբոսաշրջիկ օգտագործում են ջրի բուժման մեթոդը: Իրանն ավելի քան 1000 ճանաչված հանքային աղբյուրներով, մեծ պոտենցիալ ունի ՝ զբոսաշրջիկներին ներգրավելու համար:
Իրանն ունի նաև հարմար տեղանքներ տիղմի բուժման համար, ինչպիսիք են Ուրմիայի լճի ափերը և Թաֆթան լեռան լանջերը:
Աղի բլուրների առկայության պատճառով Իրանը կարող է կարևոր դեր ունենալ աղաբուժության տուրիզմի ոլորտում: Զբոսաշրջիկների աճող քանակի պատճառով Իրանը պետք է կառուցի հյուրանոցներ և հանգստի օբյեկտներ, ստեղծի տրանսպորտային միջոցներ, զարգացնի կապի համակարգերը, ստեղծի հանգստի գոտիներ և հատուկ զբոսայգիներ բժշկական զբոսաշրջիկների համար: Հետևաբար, այն պահանջում է ներդրումներ տուրիստական ծառայություններ մատուցելու համար:
Իրանում առողջապահական տուրիզմի հետ մեկտեղ Իրանում բժշկական տուրիզմը նույնպես շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար: Բժշկական տուրիզմը այն ուղևորությունն է, որը կատարվում է հիվանդությունները նորագույն սարքավորումների և ժամանակակից բժշկական տեխնոլոգիայի միջոցով ախտորոշելու և բուժելու համար, որը երբեմն մատչելի չէ տվյալ երկրում, կամ դժվար, թանկ և ժամանակատար է:
Իրանն այժմ բժշկական գիտությունների և ծառայությունների ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Առաջադեմ սարքավորումներով և հարմարություններով հագեցած ախտորոշման և բուժման կենտրոնների և հիվանդանոցների առկայության, մասնագետ բժիշկների, վիրաբույժների և բժշկական խմբերի ներկայությունը և մի շարք մասնագիտացված վիրահատությունները, համաշխարհային չափանիշներով և շատ ավելի քիչ ծախսերով, լավ հարթակ է ապահովել Իրանում բժշկական տուրիզմի զարգացման համար: Անպտղության բուժման և ցողունային բջիջների մշակման ոլորտներում առաջընթացը Իրանին դարձրել է աշխարհի առաջատար երկրներից մեկը:
Մյուս կողմից, իրանական ավանդական բժշկության վերականգնումը բժշկական գիտությունների համալսարաններում և կանխարգելիչ և բուժական մեթոդների կիրառումը այս ոլորտում նոր հնարավորություններ են ստեղծել Իրանում:
Առողջապահական տուրիզմի կարևորության և այս ոլորտում Իրանի հատուկ կարողությունների բերումով, Իրանը պատրաստվում է առաջիկա 20 տարիների ընթացքում, դառնալ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի առաջին երկիրը առողջապահական տուրիզմի ոլորտում:
Մինչև 2025 թվականը բժշկական ծառայություններ մատուցելու կարողությունների ավելացմամբ Իրանը կհյուրնկալի 20 միլիոն զբոսաշրջիկների և այս ոլորտում կապահովի 15 միլիարդ դոլարի եկամուտ:
Իրանում առողջապահության և բժշկության ծախսերը ավելի մատչելի է, քան հարևան և այլ երկրներում: Հետևաբար, առողջապահական զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարելը, անկասկած, ֆինանսական օգուտ կապահովի ներդրողների համար:
Իրանը նաև մշակութային զբոսաշրջության ոլորտում ունի մեծ կարողություններ: Մշակութային տուրիզմը ներառում է այցելել պատմական վայրեր, արվեստի փառատոներ և կրոնական արարողություններ:Իրանն իր հնագույն պատմության պատճառով ունի հնագույն բացառիկ կոթողներ, այդ թվում՝ Շիրազի «Պերսեպոլիս» պատմական կամ Սպահանի Նախշե Ջահան համալիրները, կամ բազմաթիվ թանգարաններ, ինչպիսին է Իրանի ազգային թանգարանը:
Իրանում լրատվամիջոցների և արվեստի գիտաշխատող Մահմուդ Թորաբի Աղդամը ասում է.«Այսօր մշակութային տուրիզմն ընդգրկում է արվեստի փառատոներին մասնակցությունը տարբեր երկրներում»:
Այս զբոսաշրջության առավելությունն այն է, որ կարճ ժամանակահատվածում զբոսաշրջիկներին ծանոթացնում է տարբեր երկրների արվեստին ու մշակույթին: Իրանի Ֆաջր միջազգային փառատոնը աշխարհի խոշորագույն միջազգային փառատոներից մեկն է, որն անցկացվում է ամեն տարի՝ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին՝ թատրոնի, ֆիլմի, նկարչության և երաժշտության մասնաճյուղերում: Այսպիսով, զբոսաշրջիկների, հատկապես մուսուլման զբոսաշրջիկների համար հնարավորություն է ընձեռվում պլանավորել իրենց ճանապարհորդությունը , այս միջազգային միջոցառման ժամանակ, որպեսզի կարողանան մասնակցել տարբեր տեսակի համերգների, պատկերասրահների, թատրոնների և իրանական ու արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությանը
Իրանը եզակի կարողություններ ունի կրոնական և հալալ տուրիզմում: Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, կրոնը ճանաչվում է, որպես ճանապարհորդության հիմնական դրդապատճառներից մեկը: Ուխտագնացությունը ներառում է նվիրատվություն և մատաղ անել, կրոնական ծիսակատարություններ և այցելություն՝ կրոնական վայրեր և կենտրոններ:
Իրանի մուսուլման բնակչության և Իրանում բազմաթիվ ուխտատեղերի առկայության պատճառով, ինչպիսիք են Մաշհադը և Ղոմը, նաև պատմա-կրոնական վայրերը, կրոնական և ուխտագնացական զբոսաշրջությունը մեծ ներուժ և նշանակություն ունի Իրանում: Իմամ Ռեզայի սրբավայրը Մաշհադում կարևոր նշանակություն ունի հոգևոր և կրոնական աշխարհում աշխարհի բոլոր մուսուլմների համար: Ամեն տարի աշխարհի շատ մուսուլման ուխտավորներ ուղևորվում են Իրան՝ Իմամ Ռեզայի սրբավայրը այցելելու համար:
Ղոմ քաղաքի կրոնական վայրերը, ինչպիսիք են Մաասումեի սրբավայրը և Ջամքարանի մզկիթը այդ քաղաքը դարձրել են կրոնական և ուխտագնացության կարևորագույն կենտրոններից մեկը: Իրանում կա մոտ 10,000 կրոնական վայրեր: Իրանում շուրջ 6000 սրբավայրեր գրանցվել են, որպես իմամների շառավիղների դամբարաններ, որից 1200-ը գրանցվել են, ազգային ժառանգության ցուցակում:
Ուխտագնացության զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների և ծառայությունների ոլորտում: Իրանը մեծ քայլեր է ձեռնարկել այս առումով , սակայն ենթակառուցվածքների ընդլայնումը և հյուրանոցների կառուցումը կարող են իրականացվել միայն ներքին և արտաքին ներդրումների միջոցով:
Զբոսաշրջության փորձագետ Համիդ Զարղամն ասում է. «Մեր ժամանակշրջանում ճանապարհորդության շարժառիթներից մեկը կրոնական դրդապատճառներն են: Կրոնական ճանապարհորդության միտումն այժմ աճում է: Դրա համար պետք է պլանավորել և ներդրումներ կատարել այս արդյունաբերության ոլորտում: Իրանը մեծ պոտենցիալ ունի կրոնական և ուխտագնացության զբոսաշրջության զարգացման գործում»:
Իրանը մշակութային և էկոտուրիզմի լավ ներուժ ունի:
Իրանը չորս եղանակներով երկիր է և ունի բազմազան բնական մարգագետիններ, անտառներ, լեռներ, ծովեր և լճեր: Դրանց պետք է ավելացնել նաև սննդային տուրիզմը: Իրանում առկա սննդային մեծ բազմազանությունը եզակի է աշխարհում:
Իրանում տուրիզմը հարուստ է բուժական, բժշկական, պատմական, գեղարվեստական, ուխտագնացության, բնության զբոսաշրջության և սննդի բազմազանությամբ: Իրանում տուրիզմը հարուստ է բուժական, պատմական, գեղարվեստական, ուխտագնացության, բնության և սննդի բազմազանությամբ: Զբոսաշրջիկը կարող է այցելելել Իրան շատ տարբեր և բազմազան վայրեր և ավելացնել իր գիտելիքներն Իրանի հարուստ և հին մշակույթի մասին:
Զբոսաշրջության էժան ծախսերն Իրանում և իրանցիների հյուրընկալությունը այն համոզիչ պատճառներն են ձեզ առաջարկելու առիթը բաց չթողնել և այցելել հին քաղաքակրթություն ունեցող այս երկիր :