Օտարերկրյա ներդրումներ ներգրավելու Իրանի հնարավորություները` դիմադրողական տնտեսության տեսնակյունից (8)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i111873-Օտարերկրյա_ներդրումներ_ներգրավելու_Իրանի_հնարավորություները_դիմադրողական_տնտեսության_տեսնակյունից_(8)
Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Օտարերկրյա ներդրումներ ներգրավելու Իրանի հնարավորություները դիմադրողական տնտեսության տեսնակյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 26, 2019 11:57 Asia/Tehran

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Օտարերկրյա ներդրումներ ներգրավելու Իրանի հնարավորություները դիմադրողական տնտեսության տեսնակյունից» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Հաղոդման նախորդ բաժիններում ներկայացրեցինք Իրանի հնարավորությունները՝ հանքային, մետաղական, բնակարանային, քաղաքաշինութան, նավթային, գազային, նավթաքիմիական, մաքուր էներգիայի և գյուղատնտեսության ոլորտներում: Այսօր կներկայացնենք Իրանի հնարավորությունները՝ ցամաքային, օդային ու տրանսպորտային ոորտներում:

Զբոսաշրջությունը կամ տուրիզմը ընհանրապես  համարվում է ժամանցի ճանապարհորդություն:

Կազմակերպված տուրիզմն աշխարհում կարևոր արդյունաբերություն է, որը ընդգրկում է զբոսաշրջության շատ տարբեր տեսակներ, ինչպիսիք են առողջապահությունը, մշակութային զբոսաշրջությունը, ուխտագնացությունը, բնության զբոսաշրջությունը և սննդային տուրիզմը:

Զբոսաշրջությունը մշակութային և  տնտեսական հարթություններում շատ օգուտներ է բերում երկրներին:

Մշակութային առումով այն խթանում է մշակույթների կոնվերգենցիան, իսկ տնտեսական ոլոտրտում այն ստեղծում է բազմազան աշխատատեղեր և բիզնեսի բարգավաճում:

Զբոսաշրջության արդյունաբերությունը, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների, ամենամեծ տնտեսական արդյունաբերությունն է:

Զբոսաշրջության արդյունաբերության մասնաբաժինը 1990-ից մինչև  2006 թվականներին համաշխարհային ՀՆԱ-ում կրկնապատկվել է:

Համաշխարհային ճանապարհորդության և տուրիզմի համաշխարհային խորհրդի 2017 թվականի զեկույցի համաձայն ՝ զբոսաշրջությունը 6.7 տրիլիոն դոլար, կամ աշխարհի ՀՆԱ-ի 2.10 տոկոս եկամուտ է ապահովել:

Իրանը նաև իր եզակի հատկություններով, ձգտում է առավելագույնս օգտագործել իր զբոսաշրջային կարողությունները:

Տեսարժան վայրերի առումով Իրանը 5-րդ, իսկ քաղաքակրթական, մշակութային և պատմական վայրերի տեսանկյունից  10 -րդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Սակայն, դիմադրողական տնտեսության շրջանակներում և իսլամական զբոսաշրջության պոտենցիալները ակտիվացնլու համար  ներդրումների կարիք ունի:

Առողջության զբոսաշրջություն  նշանակում է. ճանապարհորդել հանուն առողջության, ճիշտ և էժան բուժում անցկացնել համապատասխան երկրներում, ինչպես նաև վայելել բնական հրաշալիքները և ծանոթանալ տարածքի պատմությանն ու մշակույթին:

Առողջական տուրիզմը բաժանվում է առողջապահական, բուժման և բժշկական տուրիզմի երեք տեսակների:

Իրանը աշխարհում բժշկական տուրիզմի հանգույցներից մեկն է

Առողջապահության տուրիզմում, զբոսաշրջիկը առանց բժշկի ցուցումների, ուղևորվում է տաք աղբյուրներով շրջաններ և գյուղեր՝ հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:

Թերապևտիկ տուրիզմում, բժշկի հսկողության ներքո, մարդը գնում է բնական բուժիչ ռեսուրսներով վայրեր ինչպիսիք են հանքային ջրերը, աղահանքերը, տիղմը և այլ վայրեր,որպեսզի վերականգնի իր առողջությունը:

Իրանն իր բնական տեղանքներով՝  հանքային ջրի, տիղմի և աղաբուժման առումով, առողջապահական տուրիզմի լավագույն երկրներից է համարվում:

Ամբողջ աշխարհում շուրջ 45 միլիոն զբոսաշրջիկ օգտագործում են ջրի բուժման մեթոդը: Իրանն ավելի քան 1000 ճանաչված  հանքային աղբյուրներով, մեծ պոտենցիալ ունի ՝ զբոսաշրջիկներին ներգրավելու համար:

Իրանն ունի նաև հարմար տեղանքներ տիղմի բուժման համար, ինչպիսիք են Ուրմիայի լճի ափերը և Թաֆթան լեռան լանջերը:

Աղի բլուրների առկայության պատճառով Իրանը կարող է կարևոր դեր ունենալ աղաբուժության տուրիզմի ոլորտում: Զբոսաշրջիկների աճող քանակի պատճառով Իրանը պետք է կառուցի հյուրանոցներ և հանգստի օբյեկտներ, ստեղծի տրանսպորտային միջոցներ, զարգացնի կապի համակարգերը, ստեղծի հանգստի գոտիներ և հատուկ զբոսայգիներ բժշկական զբոսաշրջիկների համար: Հետևաբար, այն պահանջում է ներդրումներ  տուրիստական ծառայություններ մատուցելու համար:

 

Իրանում առողջապահական տուրիզմի հետ մեկտեղ Իրանում բժշկական տուրիզմը նույնպես շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար:  Բժշկական տուրիզմը այն ուղևորությունն է, որը կատարվում է   հիվանդությունները նորագույն սարքավորումների և ժամանակակից բժշկական տեխնոլոգիայի միջոցով   ախտորոշելու և բուժելու համար, որը երբեմն մատչելի չէ տվյալ երկրում, կամ դժվար, թանկ և ժամանակատար է:

Իրանն այժմ բժշկական գիտությունների և ծառայությունների ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Առաջադեմ սարքավորումներով և հարմարություններով հագեցած ախտորոշման և բուժման կենտրոնների և հիվանդանոցների առկայության, մասնագետ բժիշկների, վիրաբույժների և բժշկական խմբերի ներկայությունը և մի շարք մասնագիտացված վիրահատությունները, համաշխարհային չափանիշներով և շատ ավելի քիչ ծախսերով,  լավ հարթակ է ապահովել Իրանում բժշկական տուրիզմի զարգացման համար: Անպտղության բուժման և ցողունային բջիջների մշակման ոլորտներում առաջընթացը Իրանին դարձրել է աշխարհի առաջատար երկրներից մեկը:

Մյուս կողմից, իրանական ավանդական բժշկության վերականգնումը բժշկական գիտությունների համալսարաններում և կանխարգելիչ և բուժական մեթոդների կիրառումը այս ոլորտում նոր հնարավորություններ են ստեղծել Իրանում:

Առողջապահական տուրիզմի կարևորության և այս ոլորտում Իրանի հատուկ կարողությունների  բերումով, Իրանը պատրաստվում է առաջիկա 20 տարիների ընթացքում, դառնալ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի առաջին երկիրը առողջապահական տուրիզմի ոլորտում:

Մինչև 2025 թվականը բժշկական ծառայություններ մատուցելու կարողությունների ավելացմամբ Իրանը  կհյուրնկալի 20 միլիոն զբոսաշրջիկների և այս ոլորտում կապահովի 15 միլիարդ դոլարի եկամուտ:

Իրանում առողջապահության և բժշկության ծախսերը ավելի մատչելի է, քան հարևան և այլ երկրներում: Հետևաբար, առողջապահական զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարելը, անկասկած, ֆինանսական օգուտ կապահովի ներդրողների համար:

Իրանի  բնական, պատմական և ուխտագնացության վայրերի բազմազանությունը

 

Իրանը նաև մշակութային զբոսաշրջության ոլորտում ունի մեծ կարողություններ: Մշակութային տուրիզմը ներառում է այցելել  պատմական վայրեր, արվեստի փառատոներ և կրոնական արարողություններ:Իրանն իր հնագույն պատմության պատճառով ունի հնագույն բացառիկ կոթողներ, այդ թվում՝  Շիրազի «Պերսեպոլիս» պատմական կամ Սպահանի Նախշե Ջահան համալիրները, կամ բազմաթիվ թանգարաններ, ինչպիսին է Իրանի ազգային թանգարանը:

Իրանում լրատվամիջոցների և արվեստի գիտաշխատող Մահմուդ Թորաբի Աղդամը ասում է.«Այսօր մշակութային տուրիզմն ընդգրկում է  արվեստի փառատոներին մասնակցությունը տարբեր երկրներում»:

Այս զբոսաշրջության առավելությունն այն է, որ կարճ ժամանակահատվածում զբոսաշրջիկներին ծանոթացնում է տարբեր երկրների արվեստին ու մշակույթին: Իրանի Ֆաջր միջազգային փառատոնը աշխարհի խոշորագույն միջազգային փառատոներից  մեկն է, որն անցկացվում է ամեն տարի՝ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին՝ թատրոնի, ֆիլմի, նկարչության և երաժշտության մասնաճյուղերում: Այսպիսով, զբոսաշրջիկների, հատկապես մուսուլման զբոսաշրջիկների համար հնարավորություն է ընձեռվում պլանավորել իրենց ճանապարհորդությունը , այս միջազգային միջոցառման ժամանակ, որպեսզի կարողանան մասնակցել տարբեր տեսակի համերգների, պատկերասրահների, թատրոնների և իրանական ու արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությանը

Իրանը եզակի կարողություններ ունի կրոնական և հալալ տուրիզմում: Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության, կրոնը ճանաչվում է, որպես ճանապարհորդության հիմնական դրդապատճառներից մեկը: Ուխտագնացությունը ներառում է  նվիրատվություն և մատաղ անել, կրոնական ծիսակատարություններ և այցելություն՝ կրոնական վայրեր և կենտրոններ:

Իրանի մուսուլման բնակչության և Իրանում բազմաթիվ ուխտատեղերի առկայության պատճառով, ինչպիսիք են Մաշհադը և Ղոմը, նաև պատմա-կրոնական վայրերը, կրոնական և ուխտագնացական զբոսաշրջությունը մեծ ներուժ և նշանակություն ունի Իրանում: Իմամ Ռեզայի սրբավայրը Մաշհադում կարևոր նշանակություն ունի հոգևոր և կրոնական աշխարհում աշխարհի բոլոր մուսուլմների համար: Ամեն տարի աշխարհի շատ մուսուլման ուխտավորներ ուղևորվում են Իրան՝  Իմամ Ռեզայի սրբավայրը այցելելու համար:

Ղոմ քաղաքի կրոնական վայրերը, ինչպիսիք են Մաասումեի սրբավայրը և Ջամքարանի մզկիթը այդ քաղաքը դարձրել են կրոնական և ուխտագնացության կարևորագույն կենտրոններից մեկը: Իրանում կա մոտ 10,000 կրոնական վայրեր: Իրանում շուրջ 6000 սրբավայրեր գրանցվել են, որպես իմամների շառավիղների դամբարաններ, որից 1200-ը գրանցվել են, ազգային ժառանգության ցուցակում: 

Ուխտագնացության զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների և ծառայությունների ոլորտում: Իրանը մեծ քայլեր է ձեռնարկել այս առումով , սակայն ենթակառուցվածքների ընդլայնումը և հյուրանոցների կառուցումը կարող են իրականացվել միայն ներքին և արտաքին ներդրումների միջոցով:

Զբոսաշրջության փորձագետ Համիդ  Զարղամն ասում է. «Մեր ժամանակշրջանում ճանապարհորդության շարժառիթներից մեկը կրոնական դրդապատճառներն են: Կրոնական ճանապարհորդության միտումն այժմ աճում է: Դրա համար պետք է պլանավորել և ներդրումներ կատարել այս արդյունաբերության ոլորտում: Իրանը մեծ պոտենցիալ ունի  կրոնական  և ուխտագնացության զբոսաշրջության զարգացման գործում»: 

Իմամ Ռեզայի սրբավայրը Մաշհադում

Իրանը մշակութային  և  էկոտուրիզմի լավ ներուժ ունի: 

Իրանը չորս եղանակներով երկիր է և ունի բազմազան բնական մարգագետիններ, անտառներ, լեռներ, ծովեր և լճեր: Դրանց պետք է ավելացնել նաև սննդային տուրիզմը: Իրանում առկա սննդային մեծ բազմազանությունը եզակի է աշխարհում:

Իրանում տուրիզմը հարուստ է բուժական, բժշկական, պատմական, գեղարվեստական, ուխտագնացության, բնության զբոսաշրջության և սննդի բազմազանությամբ: Իրանում տուրիզմը հարուստ է բուժական, պատմական, գեղարվեստական, ուխտագնացության, բնության և սննդի բազմազանությամբ: Զբոսաշրջիկը կարող է այցելելել Իրան շատ տարբեր և բազմազան վայրեր և ավելացնել իր գիտելիքներն Իրանի հարուստ և հին մշակույթի մասին:

Զբոսաշրջության էժան ծախսերն Իրանում և իրանցիների  հյուրընկալությունը այն   համոզիչ պատճառներն են ձեզ առաջարկելու առիթը բաց չթողնել և այցելել  հին քաղաքակրթություն ունեցող  այս երկիր :