Սեպտեմբերի 30-ը խուլերի համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112002-Սեպտեմբերի_30_ը_խուլերի_համաշխարհային_օրն_է
Սեպտեմբերի 30-ը հռչակված է որպես խուլերի համաշխարհային օր:Խուլերի համաշխարհային ֆեդերացիան այս օրն առաջին անգամ նշել է Հռոմում՝ 1958թ: Այնուհետև ամեն տարի, սեպտեմբերի վերջին  շաբաթվա ընթացքում, նշվում է այս օրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2019 11:04 Asia/Tehran
  • Սեպտեմբերի 30-ը խուլերի համաշխարհային  օրն է

Սեպտեմբերի 30-ը հռչակված է որպես խուլերի համաշխարհային օր:Խուլերի համաշխարհային ֆեդերացիան այս օրն առաջին անգամ նշել է Հռոմում՝ 1958թ: Այնուհետև ամեն տարի, սեպտեմբերի վերջին  շաբաթվա ընթացքում, նշվում է այս օրը:

 

 

Ներկա դրությամբ, խուլերի  համաշխահային ֆեդերացիան՝ (WFD), որը ՄԱԿ-ի ենթակառուցվածքներից է, որպես համաշխարհային ոչ պետական ինստիտուտ, պաշտոնապես գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում: Այս օրը նշվում է այն պատճառով, որպեսզի դիվանագետները, պաշտոնյաները և այլ մարդիկ, ծանոթանան խուլերի կատարած աշխատանքներին ու պահանջներին: Այս օրվա նպատակն է նաև ամրապնդել խուլերի ու նրանց հովանավորների միջև համաշխարհային միասնությունն ու ուշադրություն դարձնել նրանց պահանջներին:

Խոսելը մարդկային ամենակարևոր առանձնահատլություններից է՝ հաղորդակցվելու համար: Խուլերը նույնպես փորձում են հաղորդակցվել հատուկ ձևով: Դա կոչվում է ժեստերի լեզու: Ժեստերի լեզուն պայմանական հատուկ զարգացած և կարգավորված համակարգ է, որում իմաստը փոխանցելու համար, ձայնային կամ գրավոր ձևերի փոխարեն, կիրառվում են տեսողական նշաններ: Ներկայումս այս լեզուն կարողացել է լուծել խուլերի՝  իրար հետ շփվելու հարցը: Սակայն նրանց մյուս խնդիրը լսող ու խոսող մարդկանց հետ շփվելն է: Հետևաբար, (WFD) և լեզվի հաղորդակիցների համաշխարհային ասցիացիան (WASLI) օգտվում են այս ոլորտի մասնագետներից, քանի որ տարբեր հանդիպումներին մասնակցող խուլերը կարող են  ինֆորմացիային լիարժեք տիրապետել, եթե ներկայացնեն նաև իրենց տեկսակետերը: Եվ այստեղ շատ է կարևորվում թարգմանության որակը:

Իրանի խուլերի կենտրոնը բացվեց 1960թ: Այն համարվում է խուլերի համաշխահային ֆեդերացիայի մասնաճյուղը: Կենտրոնը Իրանի տարբեր քաղաքներում ունի 30 մասնաճյուղ, որոնցից յուրաքանչյուրն ըստ իր հնարավորությունների, ներկայացնում է որոշակի ծառայություններ: Իրանի խուլերի բարօրության ազգային կազմակերպությունը, որն Իրանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից վարչություն է, իր աշխատանքն սկսել է 1971 թ.:

Կազմակերպության նպատակն է կապ հաստատել պետական, ոչ պետական ու բարեգործական կազմակերպությունների միջև: Կազմակերպության նպատակներից է կանխել և բուժել խլությունն ու համրությունը և ստեղծել աշխատատեղեր կիսախուլերի, խուլերի և սահուն խոսելու խնդիր ունեցողների հետ: Իսկ 1973թ Իրանում բացվեց ժեստերի լեզվի հետազոտության ու զարգացման կոմիտեն, որը հաստատված է  վերականգնողական գիտությունների համալսարանում: Կոմիտեում աշխատում են ոլորտի բազմաթիվ  մասնագետներ, որոնք ուսումնասիրություններ են կատարում պարսկերեն  ժեստերի լեզվի վերաբերյալ: Այս լեզուն շատ բազմազան է, քանի որ Իրանն ունի բազմազան աշխարհագրություն ու հարուստ մշակույթ: Ուսումնասիրությունների ընթացքում, մասնագետները մասնակցում են խուլերի ու համրերի մշակությաին, ժամանցային, տնտեսական կամ այլ ակտիվություններին, որպեսզի զարգացնեն ժեստերի լեզուն:   

 

Երբ ժեստերն ի մի են բերվում, դրանք քննարկվում են փորձագիտական նիստերում: Այստեղ յուրաքանչյուր բառի համար ներկայացվում է մի քանի ժեստ, նկատի առնելով երկրի տարբեր շրջանների մշակութային առանձնահատկությունները: Ի վերջո, հաստատվում է այն ժեստը, որը համապատասխանում է գիտական ու էսթետիկ պահանջներին ու ամենահեշտն է:

Այսօր Իրանում կիրառվում է ժեստերի երեք տեսակ՝ բնական, որոնք օգտագործվում են առօրյա խոսակցոթյունների ժամանակ, պաշտոնական ժեստեր՝ հեուստատեսային հաղորդումների ժամանակ և գրավոր, որոնք գրվում են որպես տողատակ՝ ֆիլմերի կամ հաղորդումների ժամանակ:

Ջաբար Բաղչեբանն առաջինն էր որ Իրանում ներկայացրեց տեսողական ու լսողական կրթության անհրաժեշտւթյունը և  1919թ սկսեց այս ուղղությամբ իր աշխատանքը: Նրա առաջին աշակերտները երեքն էին: Բախչեբանն իր աշակերտներին սովորեցրեց ականջով լսելու փոխարեն հասկանալ աչքերով, որպեսզի մեծանա սովորելու ու խոսելու նրանց հնարավորությունը: Նա օգտագործեց խուլերի ու համրերի տեսողական ու զգայական կարողությունները և մեծ ջանքերից հետո, պարսկերեն հնչյունները բաժանեց երկու մասի՝ կոկորդային ու շնչառական:

 

Լսողական խնդիրներն ամենատարածված խնդիրներն են: Յուրաքանչյուր 500 նորածնից մեկն ունենում է նման խնդիր: Ինչպես փաստել են գիտնականները, լսողության խնդիրների 50 տոկոսը փոխանցվում է գեներով: Այս կապակցությամբ կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, հատկապես խուլերի կյանքի որակի վրա խլության ազդեցության շուրջ: Հենց այդ պատճառով էլ այսօր մեծ ուշադրություն է դարձվում այդ արատի դեմ պայքարին, կիրառվում են կանխարգելիչ միջոցներ ու լսողական սարքեր:

Մյուս միջոցը դեղորայքային բուժումն է, գլուկորտիստրոիդների և հակաօքսիդանտների ընտանքին պատկանող դեղամիջոցներով, որոնք գտնվում են փորձարկման փուլում: Գենետիկական մակարդակում բուժումը նույնպես կարևոր է և գիտնականները ներկայումս իրականացնում են հետազոտություններ՝ բուժման այս մեթոդի վերաբերյալ: Այս ուղղությամբ մեծ հաջողություններ են արձանագրվել: Գենետիկական բուժման մեթոդի ժամանակ, մազային բջիջների վրա ներգործելով, դրանց ստիպում են վերականգնել անհրաժեշտ գեները:  

 

2018թ ժեստերի լեզուն պաշտոնապես ընդունվեց ՄԱԿ-ի կողմից և սեպտեմբերի 23-ը հռչակվեց ժեստերի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ, մեկ շաբաթվա ընթացքում, աշխարհում կազմակերպվումե ն տարբեր միջոցառումներ: 2019թ այս օրվա ուղերձը հետևյալն է. «Ժեստերի լեզվի իրավունքը պատկանում է բոլորին»:

Ժեստերի լեզվի միջազգային օրն այս տարի նշվում է սեպտեմբերի 23-30-ը: Այս կապակցությամբ, ամբողջ աշխարհում անց են կացվում միջոցառումներ՝ «Ժեստերի լեզվի իրավունքը բոլոր երեխաների համար», «Ժեստերի լեզվի իրավունքը տարեցների համար», «Ժեստերի լեզվի իրավունքը հաշմանդամների ու տեսողությունից զրկվածների համար» կոչերով:

Լսողության կարևորության վերաբերյալ թերևս կարելի է մեջբերել Հելեն Քլերի խոսքը, ով ուներ տեսողության ու լսողության խնդիրր: Նա ասում էր. «Եթե ինձ հնարավորություն տրվեր վերականգնել իմ զգացողություններից մեկը, կնախընտրեի լինել կույր, բայց լսել»: Լսողությունից զրկվելու դեպքում, թեև սովորելը մեզ համար անհնար չի լինի, սակայն դժվար կլինի: Ուրեմն լսելը, որպես աստվածային բարիք, սովորելու ամենակարևոր միջոցներից է: