Հեղափոխության երկրորդ քայլը (18.Արդարությունը՝ Իրանի իսլամական հեղափոխության մեծ իդեալը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112020-Հեղափոխության_երկրորդ_քայլը_(18.Արդարությունը_Իրանի_իսլամական_հեղափոխության_մեծ_իդեալը)
Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Խամենեին ասել է.«Արդարությունը աստվածային բոլոր նշանակումների նպատակներից առաջինն է և Իսլամական Հանրապետությունում ունի նույն վեհությունն ու դիրքը: Արդարությունը սրբություն է բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 30, 2019 23:05 Asia/Tehran

Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Խամենեին ասել է.«Արդարությունը աստվածային բոլոր նշանակումների նպատակներից առաջինն է և Իսլամական Հանրապետությունում ունի նույն վեհությունն ու դիրքը: Արդարությունը սրբություն է բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում:

Բացառությամբ Հազրաթ Մահդիի իշխանության ժամանակաշրջանում, լիարժեք արդարություն չի կարող լինել։ Սակայն հարաբերական առումով ամենուր և բոլոր ժամանակներում դա հնարավոր է, և պարտականություն՝ դրված  բոլորի ,հատկապես՝ ղեկավարների և հզորների ուսերին»: 

***

Երբ խոսքը վերաբերում է տնտեսական աճին և բարգավաճմանը,հարց է ծագում արդյո՞ք այս զարգացման հնարավորություններն ու հասույթները արդար և հավասարապես են բաշխված  ժողովրդի բոլոր խավերի մեջ: Արևմտյան կապիտալիստական համակարգում, տնտեսական և սոցիալական արդարություն հաստատելը իսկական  չէ , և այդ բնագավառում ձեռնարկվել են  միայն սահմանափակ գործողություններ:Այդ իսկ պատճառով արևմտյան երկրներում, հատկապես ԱՄՆ-ում կան գերհզոր կապիտալիստներ, որոնց ունեցվածքը համեմատելի  չէ  հասարակ ժողովրդի  հետ և նույնիսկ նրանք ազդում են  կառավարությունների որոշումների վրա:

Սակայն  իսլամում ,արդարությունը, կարևորագույն և հիմնական սկզբունք  է, որը պետք է կատարելապես առաջնահերթ լինի տարբեր ոլորտներում, ներառյալ տնտեսության , հասարակության  և դատողության մեջ:Սրբ. Ղուրանը բազմաթիվ այաներում դատապարտում է դաժանությունն ու խտրականությունը և պատվիրում ժողովրդին ու  ղեկավարներին հարգել  արդարությունը, և նույնիսկ մարգարեների ամենակարևոր նպատակներից մեկը ՝համարում  արդարադատության իրականացումը:Իմամ Ալին, արդար ղեկավարների մասին  ասում է . «Լավագույն ղեկավարը նա է, ով վերացնում է անարդարությունը և վերակենդանացնում արդարությունը»:Աստծու մարգարեի հարգարժան թոռը՝Իմամ Սադեղը ասում է.«Եթե արդարություն հաստատվի ժողովրդի մեջ, բոլորը կբավարարվեն , և Ամենակարող Աստծու  թույլտվությամբ, երկինքն իր  բարիքը կբաշխի ,լիացնելով երկրագնդին»: Ահա թե ինչու, իմամ Մահդի մարգարեի իշխանության օրոք, երբ աշխարհում հաստատվի արդարությունը, երկրի վրա կտարածվեն աստվածային  օրհնություններն ու բարիքները:

Արդարությունը  թեև ունի  բազմաթիվ բարիքներ և օգուտներ, սակայն  շատ դժվար է ամբողջությամբ այն իրականացնել հասարակության մեջ:Կարելի է ասել, որ  պատմության ընթացքում ոչ մի իշխանություն  չի կարողացել արդարություն հաստատել իր ժողովրդի բոլոր շրջանակում   և այդ  կարևոր քայլը միայն  կիրականանա   մարդկության փրկիչ Իմամ Մահդի  օրոք:Այաթ. Խամենեին, երկրորդ քայլի բանաձևում ,այդ մասին  ասում է. «Արդարությունը աստվածային բոլոր  նշանակումների   նպատակներից   առաջինն է  և   Իսլամական Հանրապետությունում ունի նույն վեհությունն ու դիրքը: Արդարությունը սրբություն է բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում:  Բացառությամբ Հազրաթ Մահդիի իշխանության ժամանակաշրջանում, լիարժեք արդարություն չի կարող լինել։  Սակայն հարաբերական առումով  ամենուր և բոլոր ժամանակներում դա հնարավոր է, և պարտականություն՝ դրված  բոլորի ,հատկապես՝ ղեկավարների և հզորների ուսերին»:Իրանի ժողովրդի  հեղափոխությունը, իր իսլամական էության և ընչազուրկներին  ու կարիքավորներին սատարելու շնորհիվ , արդարությունը համարում է իր գլխավոր  և վեհ գաղափարը:Այդ իսկ պատճառով հեղափոխության սկզբից ի վեր ,ջանքեր են գործադրվել  դասակարգային տարածությունները նվազեցնելու  և տնտեսական ու սոցիալական արդարություն հաստատելու  ուղղությամբ:Հասարակության մեջ խտրականությունը վերացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացված քայլերից են՝  Իրավազրկվածներին  ծառայություններ մատուցելը,պատասխանատուներին ժողովրդի միջից ընտրելը , ժողովրդական  քաղաքական և սոցիալական հաստատություններ հիմնելը , ինչպիսիք են՝ Իսլամական խորհրդարանը,քաղխորհուրդը և գյուղխորհուրդը և նրանց տնտեսական իրավիճակը բարելավելու նպատակով   շինարարական բազմաթիվ  ծրագրեր նախաձեռնելը :

Հեղափոխության մեծարգո առաջնորդը այդ մասին  երկրորդ քայլի բանաձևում ասել է.«Իսլամական հանրապետությունը եղել է աշխարհի ամենահաջողակ կառավարությունների շարքում,որին հաջողվել է ծառայությունները և հարստությունը երկրի  կենտրոնից փոխադրել դեպի երկրի բոլոր վայրերը  մետրոպոլիտենական տարածքներից դեպի իրավազրկված  շրջաններ»:Նա հստակեցրել է.«Իրանի իսլամական հանրապետությունը արդարության հաստատման համար մեծ քայլեր է կատարել ,որոնց նախապես հակիրճ անդրադարձել ենք ,իհարկե դեռ առավել աշխատանքներ են անհրաժեշտ դրանք ներկայացնելու  համար, որպեսզի չեզոքացվեն հեղափոխության թշնամիների լուրջ պլանները ,այդ թվում դրանք սխալ ներկայացնելու դավադրությունը եւ այդ մասին լռությունն ու քողարկումները »: Այնուամենայնիվ, այաթ. Խամենեին համոզված  է, որ պետք է ձեռնարկվեն ևս մեծ քայլեր ՝ իսլամական հանրապետության ժողովրդի մեջ  արդարություն հաստատելու համար:Որովհետև տնտեսական և սոցիալական անհավասարությունը վերացնելը ,հեղափոխության առաջնային նպատակներից մեկն է և ինչպես հարկն է դեռ արժանի  առաջընթաց չի ապրել: Այդ իսկ պատճառով, նա պաշտոնյաների հետ ունեցած  որոշ նիստերի   և ելույթների  ընթացքում  շեշտում է  արագացնել այն գործողությունները, որոնք կհանգեցնեն արդարության:Իհարկե, հեղափոխության մեծարգո առաջնորդը իր հայտարարությունների գծով չարաշահումը կանխելու նպատակով ,հեղափոխության երկրորդ քայլի բանաձևում  հատակեցրել է .«Իմ ՝ դժգոհությունը երկրում արդարության անբավարար գործառույթից, այն պատճառով է ,որ  այս վեհ արժեքը պետք է եզակի գոհար լինի Իսլամական հանրապետության համակարգի ճակատին, բայց այդպես չէ,ուստի դա այն իմաստով չէ ,որ  արդարություն հաստատելու ուղղությամբ քայլեր չեն արվել: Իրականությունն այն է, որ այս չորս տասնամյակում անարդարության դեմ պայքարի ձեռքբերումները համեմատելի չեն անցյալի որևէ այլ ժամանակաշրջանի հետ»:

Արդարության ընդլայնումը , յուրաքանչյուր արդարամիտ  և ազատատենչ  մարդու ձգտումն է, բայց դրա իրականացումը հսկա  խոչընդոտների է հանդիպում, որոնցից  կարևորագույնը  ՝   ուժի և հարստության տերերի կողմից իրականացվող կոռուպցիան է  :Փաստորեն, մարդկանց միջև եկամտի և հնարավորությունների բաշխման մեջ խտրականությունը հանգեցնում է կոռուպցիայի և արդարությունից հեռացման: Հետևաբար, հասարակության մեջ արդարության ձգտող իշխանության կարեւորագույն առաքելությունն է կոռուպցիայի դեմ համակողմանի պայքարը: Այաթ.Խամենեին հեղափոխության երկրորդ քայլի բանաձևի մեջ անդրադառնալով կոռուպցիային և դրա վախճանին  ասում է.«Արդարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը միմյանց լրացուցիչ տարրեր են:Տնտեսական, բարոյական և քաղաքական կոռուպցիան, երկրների և համակարգերի նեխած  զանգվածն է  ,որը  իշխանության կազմում գոյանալու դեպքում  վերածվում է կործանարար  միջոցի և հարվածում  է նրանց լեգիտիմությանը:Եվ սա շատ ավելի լուրջ ու հիմնարար է իսլամական հանրապետության նման համակարգի,քան այլ համակարգերի  համար, որին  անհրաժեշտ է ընդունված օրինականությունից առավել օրինականություն »:Նա, նախազգուշացնում է Իսլամական հանրապետության պաշտոնյաներին  , որպեսզի  չընկնեն  կոռուպցիայի ծուղակը:Իհարկե, որքանով, որ դժվար է արդարություն հաստատելը և տարածելը , դժվար է արմատախիլ անել խտրականությունն ու կոռուպցիան ,որը  լուրջ վճռականություն է պահանջում:Քանզի ,կոռուպցիան արդարության գլխավոր  խոչընդոտն է :Հեղափոխության առաջնորդը ,չի բացառում կոռուպցիան որոշ պաշտոնատարների մոտ,քանի որ սատանան միշտ ծուղակ է լարում ,որպեսզի մարդուն հեռացնի արդարության ու իրավացիության ուղուց:

Հեղափոխության առաջնորդն Իրանում կոռուպցիայի հարցում իրատես լինելով  ,իր բանաձևում նշում է .« Նույնիսկ պատմության ամենավեհ իշխանության օրոք  այսինքն Իմամ Ալիի  իշխանության ժամանակաշրջանում ,ունեցվածքի ու պաշտոնի նկատմամբ  գայթակղության հետևանքով ոմանք սայթաքեցին, ուստի բացառություն չի կարող լինել   Իսլամական Հանրապետությունում նման սպառնալիքի վտանգը, որտեղ ժամանակին պատասխանատուները մրցակցում էին հեղափոխական ու համեստ կյանքով ապրելու համար»:

Իհարկէ Իրանի իսլ.հանրապետության ընդիմադիր  զանգվածային լրատվամիջոցները ձևացնում են թե՝Իրանի իշխանական համակարգում տիրում է ծավալուն կոռուպցիա և այդ մասին բազմաթիվ սխալ լրատվություն և շշուկներ  են տարածում :Այաթ.Խամենեին նման թշնամական քարոզչությունների մասին իրազեկ լինելով շեշտում է.«Իհարկե, Իսլամական Հանրապետության իշխանության պաշտոնատարների  շրջանում կոռուպցիայի մակարդակը շատ ավելի ցածր է, քան շատ այլ երկրներում, և հատկապես նախկին սատանայական վարչակարգի հետ համեմատությամբ ,որը խիստ կոռումպացված էր:Բարեբախտաբար այս համակարգի պաշտոնատարները  ընդհանարպես  պահպանել են իրենց ողջամտությունը ,սակայն նույնիսկ այդքանը անընդունելի է:Բոլորը պետքէ գիտակցեն ,որ Իսլամական հանրապետության  բոլոր պաշտոնատարների օրինականության նախապայմանը տնտեսական անարատությունն է:Բոլորը թող   հեռու մնան ընչաքաղցության մոլուցքից  և հալալ հաց աշխատեն և դիմեն Աստծու օգնությանը»:Արդարության մունետիկ՝ Իրանի իսլ.հանրապետությունում ,անընդունելի է ամենաչնչին խտրականությունը և կոռուպցիան,նույնիսկ եթե նման նպատակի իրականացումը լինի դժվար և թանկ: Դա իրականացնելու  համար հեղափոխության մեծարգո առաջնորդը, նախևառաջ, երկրի պատասխանատուներին հորդորել է բարեպաշտ լինել, զբաղվել ինքնակերտմամբ, եւ խուսափել փառամոլությունից,որպեսզի կոռուպցիայի և անարդարության ներքին նախադրյալները վերանան»:

Բայց կոռուպցիայի դեմ պայքարի ևս մեկ տարբերակ, որը շեշտում է այաթ. Խամենեին,ուժի  և հարստության կենտրոնների ամբողջական և կատարյալ վերահսկողությունն է:Երկրորդ քայլի բանաձևի մեջ նշված է.«Կառավարական և վերահսկող մարմինները պետք է վճռականորեն  պայքարեն կոռուպցիայի դեմ `կանխելու, դրա սաղմնավորումը և  տարածումը:Այս պայքարը պահանջում է հավատացյալ, ջիհադական և նվիրված  մարդիկ ՝ առաքինի  ձեռքերով և լուսավոր սրտերով:Այս պայքարը արդյունավետ միջոցն է՝ իսլամական հանրապետության համակարգի համակողմանի ջանքերի  , որը անհրաժեշտ է արդարություն հաստատելու համար»:Իհարկե, նա հաստատում  և խրախուսում է այն մարդկանց , ովքեր ազնիվ և օրինական ճանապարհներով են զբաղվում տնտեսական աշխատանքներով  և հարստություն ձեռք բերելով:Սակայն հստակեցնում է.«Հասարակական  ռեսուրսների բաշխման և տնտեսական խաբեբաների  նկատմամբ հանդուրժողականությունը ,ինչը հանգեցնում է անարդարության, խստորեն արգելվում է, և պաշտպանության կարիք ունեցող անձանց անտեսումը ոչ մի դեպքում ընդունելի չէ »:

Հետևաբար,այաթ.Խամեմեին , Իրանի իսլ.հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձին, հասարակության մեջ արդարության տարածման նպատակով արագ  ընթացքը  համարում է  համակարգի ապագայի կարևորագույն առաջնահերթություններից և այդ սրբազան նպատակի իրականացման համար կարևորում է կոռուպցիայի դեմ համակողմանի պայքարը: