Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(131)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i112072-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(131)
Հարգելի ունկնդիրներ «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ ենք ներկայացնելու նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի ու աշխարհի գիտական, տեխնիկական ու բժշկական ամենավերջին ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2019 21:56 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ ենք ներկայացնելու նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի ու աշխարհի գիտական, տեխնիկական ու բժշկական ամենավերջին ձեռքբերումները:

 

Իրանցի գիտնականը MIT համալսարանի  քիմիայի ինժեներների  թիմի հետ համագործակցաբար, հայտնաբերել է «նանո էմուլսիա»  նյութերի արտադրության նոր մեթոդ: Այս նյութերը մարդու մարմնում վերածվում են դոնդողանման զանգվածի և օգնում դեղերի փոխադրմանը օրգանիզմ:  Այս նյութերը նման են  յուղի ու քացախի խառնուրդի արդյունքում ստացված նյութին, այն տարբերությամբ,  որ դրանց կաթիլները շատ ավելի փոքր  են: Դրա շնորհիվ, կաթլիները  երկար ժամանակ կարող են պահպանել իրենց կայունությունը:

Հետազոտողները գտել են նաև մարդու մարմնի ջերմաստիճանի միջոցով հեղուկ նանո էմուլսիաները դոնդողի վերափոխելու եղանակը: Արդյուքնում, դոնդողը կարելի է  օգտագործվել արտաքին օգտագործման ինչպես նաև ներարկման համար նախատեսված դեղերի արտադրության մեջ: Հետազոտական խմբի անդամներից մեկը նշում է, որ դեղագործական արդյունաբերությունը հետաքրքրություն է դրսեւորում  նանոէմուլսիաների նկատմամբ, դրանց միջոցով դեղամիջոցի փոքր մոլեկուլները մարմնին փոխանցելու համար: Այս մեթոդով  կարելի է դեղը խմել կամ կաթեցնել քթի մեջ, քանի որ մոլեկուլները փոքր են և կարող են մաշկի միջոցով ներթափանցել մարդու մարմնի մեջ: Հետազոտողները մշակել են  նանո-էմուլսիաներ, որոնք ունակ են  ավելի քան մեկ տարի պահպանվել:

Հետազոտողները այժմ ուսումնասիրում են մեթոդներ՝ հեղուկ դեղերը դոնդողի վերածելու համար:

Իրանցի գիտնականը MIT համալսարանի  քիմիայի ինժեներների  թիմի հետ համագործակցաբար, հայտնաբերել է «նանո էմուլսիա»  նյութերի արտադրության նոր մեթոդ:

 

Թավրիզի Սարաբի համալսարանի հետազոտողները ստեղծել են արյան  հակամակարդիչ սարք: Բժշկական  սարքը  մատչելի է  և կիրառվում է արտակարգ իրավիճակներում: Հետազոտողները նշել են, որ պոլիէթիլենային տոպրակից հիվանդին արյան ներարկման համար օգտագործվող ֆիլտերերում արյունը մակարդվում է: Այդ պատճառով, գործող  մեթոդը տնտեսապես մատչելի չէ եվ արյան կորուստ է առաջացնում: Լինում են դեպքեր, երբ հիվանդը մահանում է արյուն ստանալու ժամանակ եվ արյան մակարդման պատճառով, արյունը հնարավոր չի լինում կիրառել: Սակայն նոր սարքի կիրառմամբ, արյունը չի մակարդվում եվ այն հնարավոր է օգտագործել արյան ներարկման կարիք ունեցող անձի  համար:

Սարքը չունի ներքին կամ արտասահմանյան տարբերակ: Դրա հայտնագործման արտոնագիրը ներկայացվել է նախարարությանը: Նորմալ արյան  օդազերծման ժամանակ, շատ հավանական է արյան մակարդումը, որի դեպքում անհրաժեշտ է լինում կրկին գտնել հիվանդի երակը: Այս դեպքում վատնվում է տոպրակի արյունը եվ ժամանակը:

Թավրիզի Սարաբի համալսարանի հետազոտողները ստեղծել են արյան  հակամակարդիչ սարք

 

 Կոլումբիայի համալսարանի գիտնականները Woods Hole   օվկիանոգրաֆիայի ինստիտուտի գիտնականների հետ համատեղ, ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափի մերձակայքում  հայտնաբերել են  հսկայական  ակվիֆեր, որը պարունակում է թարմ ջուր: Այն  գտնվում է Ատլանտյան օվկիանոսի աղի ջրի ծակոտեն նստվածքների մեջ: Հավանաբար ստորգենյա այս ավազանը աշխարհի ամենամեծ ակվիֆերն է :Այս ջրամբարը ձգվում է Մասաչուսեթս նահանգի  ափերից մինչև Նյու Ջերզի  եվ մոտավորապես  50 մղոն երկարություն ունի:Եթե նման ջրամբար հայտնաբերվի ցամաքի մակերեսին, այն կդառնա ավելի քան 15հազար մղոն տրամագծով հսկայական լիճ:  Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման ակվիֆերներ  գոյություն ունեն աշխարհի շատ մասերում և կարող են ապահովել չոր տարածքների համար անհրաժեշտ ջուրը:

Հետազոտողները 10 օր շարունակ հետազոտական նավով անցել են Նյու Ջերսիից -Մասաչուսեթս ընկած տարածքը և  առաջին անգամ Ատլանտյան օվկիանոսի խորքում հայտնաբերել են քաղցրահամ ջրերի պաշարները: Նրանք հատուկ գործիքով հետազոտել են ակվիֆերի գտնվելու վայրը, այնուհետև զննել են ծովի հատակի տակ գտնվող էլեկտրամագնիսական ալիքները: Քանի որ աղի ջուրը  էլեկտրամագնիսական էներգիայի հաղորդիչ է, գիտնականներին հաջողվել է գտնել քաղցրահամ ջրերի ակվիֆերի  վայրը ՝ ելնելով հաղորդունակությունից: Այլ կերպ ասած ակվիֆերի վայրում էներգետիկայի  հաղորդականությունն ավելի քիչ էր քան օվկիանոսի մնացած տարածքներում:

Հետազոտողները նշել են, որ ակվիֆերը  ձևավորվել է 15-ից 20 հազար տարի առաջ:

Կոլումբիայի համալսարանի գիտնականները Woods Hole   օվկիանոգրաֆիայի ինստիտուտի գիտնականների հետ համատեղ, ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափի մերձակայքում  հայտնաբերել են  հսկայական  ակվիֆեր, որը պարունակում է թարմ ջուր:

 

MIT համալսարանի հետազոտողները մշակել են բույսերի նոր տեսակներ, որոնք հայտնի են որպես «Բոնոիկ բույսեր»: Դրանք կարող են հասկանալ ձեռքի շարժումները, ինչպես նաև շարժվել համակարգչի ցուցումներով: Այս բույսերը կարելի է օգտագործել նաև ռոբոտ սարքեըր տեղափոխելու համար: Բոնոիկ բույսերը ապագայում կարող են մեծ կիրառություն ունենալ: Օրինակ՝ այս բույսերը կարելի է  օգտագործել տները պաշտպանելու, հեռավոր ընկերների և հարազատների հետ շփվելու, մարդկանց համար նախազգուշական հաղորդագրություններ ուղարկելու համար ՝ առանց սենսորների կամ համակարգչային էկրանների անհրաժեշտության և այլն:

Հետազոտական խմբի անդամներից մեկը նշել է, որ այս բույսերը կարող են վերածվել էլեկտրոնային սարքերի: Նա հավելել է, որ իրենց նպատակն է ավելի մանրամասն ուսումնասիրել բնությունը, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ օգուտներ ստանալ  բույսերից: Բույսերում այս փոփոխությունները կատարելու համար, նրանց մեջ  տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ, որոնք համակարգչային հսկողության տակ են: Այս նպատակով նախագծված հավելվածը հնարվոր է դարձնում խթանել բույսի տարբեր բաժինները և դրան փոխանցել հրամաններ: Իհարկե հնարավոր է որոշ բույսերը լարերով միացնել և դրանք օգտագործվել որպես ալեհավաք ՝ ձեռքի շարժումները հայտնաբերելու և դրանց արձագանքելու համար:


MIT համալսարանի հետազոտողները մշակել են բույսերի նոր տեսակներ, որոնք հայտնի են որպես «Բոնոիկ բույսեր»

 

Հարգելի ունկնդիրներ մինչ նոր հանդիպում Տերն ընդ ձեզ: