Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(131)
Հարգելի ունկնդիրներ «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ձեզ ենք ներկայացնելու նախորդ շաբաթվա ընթացքում Իրանի ու աշխարհի գիտական, տեխնիկական ու բժշկական ամենավերջին ձեռքբերումները:
Իրանցի գիտնականը MIT համալսարանի քիմիայի ինժեներների թիմի հետ համագործակցաբար, հայտնաբերել է «նանո էմուլսիա» նյութերի արտադրության նոր մեթոդ: Այս նյութերը մարդու մարմնում վերածվում են դոնդողանման զանգվածի և օգնում դեղերի փոխադրմանը օրգանիզմ: Այս նյութերը նման են յուղի ու քացախի խառնուրդի արդյունքում ստացված նյութին, այն տարբերությամբ, որ դրանց կաթիլները շատ ավելի փոքր են: Դրա շնորհիվ, կաթլիները երկար ժամանակ կարող են պահպանել իրենց կայունությունը:
Հետազոտողները գտել են նաև մարդու մարմնի ջերմաստիճանի միջոցով հեղուկ նանո էմուլսիաները դոնդողի վերափոխելու եղանակը: Արդյուքնում, դոնդողը կարելի է օգտագործվել արտաքին օգտագործման ինչպես նաև ներարկման համար նախատեսված դեղերի արտադրության մեջ: Հետազոտական խմբի անդամներից մեկը նշում է, որ դեղագործական արդյունաբերությունը հետաքրքրություն է դրսեւորում նանոէմուլսիաների նկատմամբ, դրանց միջոցով դեղամիջոցի փոքր մոլեկուլները մարմնին փոխանցելու համար: Այս մեթոդով կարելի է դեղը խմել կամ կաթեցնել քթի մեջ, քանի որ մոլեկուլները փոքր են և կարող են մաշկի միջոցով ներթափանցել մարդու մարմնի մեջ: Հետազոտողները մշակել են նանո-էմուլսիաներ, որոնք ունակ են ավելի քան մեկ տարի պահպանվել:
Հետազոտողները այժմ ուսումնասիրում են մեթոդներ՝ հեղուկ դեղերը դոնդողի վերածելու համար:
Թավրիզի Սարաբի համալսարանի հետազոտողները ստեղծել են արյան հակամակարդիչ սարք: Բժշկական սարքը մատչելի է և կիրառվում է արտակարգ իրավիճակներում: Հետազոտողները նշել են, որ պոլիէթիլենային տոպրակից հիվանդին արյան ներարկման համար օգտագործվող ֆիլտերերում արյունը մակարդվում է: Այդ պատճառով, գործող մեթոդը տնտեսապես մատչելի չէ եվ արյան կորուստ է առաջացնում: Լինում են դեպքեր, երբ հիվանդը մահանում է արյուն ստանալու ժամանակ եվ արյան մակարդման պատճառով, արյունը հնարավոր չի լինում կիրառել: Սակայն նոր սարքի կիրառմամբ, արյունը չի մակարդվում եվ այն հնարավոր է օգտագործել արյան ներարկման կարիք ունեցող անձի համար:
Սարքը չունի ներքին կամ արտասահմանյան տարբերակ: Դրա հայտնագործման արտոնագիրը ներկայացվել է նախարարությանը: Նորմալ արյան օդազերծման ժամանակ, շատ հավանական է արյան մակարդումը, որի դեպքում անհրաժեշտ է լինում կրկին գտնել հիվանդի երակը: Այս դեպքում վատնվում է տոպրակի արյունը եվ ժամանակը:
Կոլումբիայի համալսարանի գիտնականները Woods Hole օվկիանոգրաֆիայի ինստիտուտի գիտնականների հետ համատեղ, ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ափի մերձակայքում հայտնաբերել են հսկայական ակվիֆեր, որը պարունակում է թարմ ջուր: Այն գտնվում է Ատլանտյան օվկիանոսի աղի ջրի ծակոտեն նստվածքների մեջ: Հավանաբար ստորգենյա այս ավազանը աշխարհի ամենամեծ ակվիֆերն է :Այս ջրամբարը ձգվում է Մասաչուսեթս նահանգի ափերից մինչև Նյու Ջերզի եվ մոտավորապես 50 մղոն երկարություն ունի:Եթե նման ջրամբար հայտնաբերվի ցամաքի մակերեսին, այն կդառնա ավելի քան 15հազար մղոն տրամագծով հսկայական լիճ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման ակվիֆերներ գոյություն ունեն աշխարհի շատ մասերում և կարող են ապահովել չոր տարածքների համար անհրաժեշտ ջուրը:
Հետազոտողները 10 օր շարունակ հետազոտական նավով անցել են Նյու Ջերսիից -Մասաչուսեթս ընկած տարածքը և առաջին անգամ Ատլանտյան օվկիանոսի խորքում հայտնաբերել են քաղցրահամ ջրերի պաշարները: Նրանք հատուկ գործիքով հետազոտել են ակվիֆերի գտնվելու վայրը, այնուհետև զննել են ծովի հատակի տակ գտնվող էլեկտրամագնիսական ալիքները: Քանի որ աղի ջուրը էլեկտրամագնիսական էներգիայի հաղորդիչ է, գիտնականներին հաջողվել է գտնել քաղցրահամ ջրերի ակվիֆերի վայրը ՝ ելնելով հաղորդունակությունից: Այլ կերպ ասած ակվիֆերի վայրում էներգետիկայի հաղորդականությունն ավելի քիչ էր քան օվկիանոսի մնացած տարածքներում:
Հետազոտողները նշել են, որ ակվիֆերը ձևավորվել է 15-ից 20 հազար տարի առաջ:
MIT համալսարանի հետազոտողները մշակել են բույսերի նոր տեսակներ, որոնք հայտնի են որպես «Բոնոիկ բույսեր»: Դրանք կարող են հասկանալ ձեռքի շարժումները, ինչպես նաև շարժվել համակարգչի ցուցումներով: Այս բույսերը կարելի է օգտագործել նաև ռոբոտ սարքեըր տեղափոխելու համար: Բոնոիկ բույսերը ապագայում կարող են մեծ կիրառություն ունենալ: Օրինակ՝ այս բույսերը կարելի է օգտագործել տները պաշտպանելու, հեռավոր ընկերների և հարազատների հետ շփվելու, մարդկանց համար նախազգուշական հաղորդագրություններ ուղարկելու համար ՝ առանց սենսորների կամ համակարգչային էկրանների անհրաժեշտության և այլն:
Հետազոտական խմբի անդամներից մեկը նշել է, որ այս բույսերը կարող են վերածվել էլեկտրոնային սարքերի: Նա հավելել է, որ իրենց նպատակն է ավելի մանրամասն ուսումնասիրել բնությունը, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ օգուտներ ստանալ բույսերից: Բույսերում այս փոփոխությունները կատարելու համար, նրանց մեջ տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ, որոնք համակարգչային հսկողության տակ են: Այս նպատակով նախագծված հավելվածը հնարվոր է դարձնում խթանել բույսի տարբեր բաժինները և դրան փոխանցել հրամաններ: Իհարկե հնարավոր է որոշ բույսերը լարերով միացնել և դրանք օգտագործվել որպես ալեհավաք ՝ ձեռքի շարժումները հայտնաբերելու և դրանց արձագանքելու համար:
MIT համալսարանի հետազոտողները մշակել են բույսերի նոր տեսակներ, որոնք հայտնի են որպես «Բոնոիկ բույսեր»
Հարգելի ունկնդիրներ մինչ նոր հանդիպում Տերն ընդ ձեզ: