Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (3)
Արդարադատությունն առանցք ունենալը և ջիհադական ոգին դիմադրողական տնտեսության առանձնահատկություններից են, որոնց կանդրադառնանք այս հաղորդման ընթացքում:
با استفاده از هرگونه مشاغل ممكن و توانمندي خود ، مي توانيد با استفاده از آن بتوانيد از آن استفاده كنيد ، بتوانيد از آن استفاده كنيد ، بتوانيد از آن استفاده كنيد ، مي توانيد از آن استفاده كنيد. :
Դիմադրողական տնտեսության առանձնահատկությունների دموکراتیک عاشورا ، فعالترین اشخاص ارگروژده شده ، توانمندسازی در اختیار شما قرار گرفته و تولید می شود و می تواند دانش علمی خود را بسازد ، شما هم می توانید از این طریق بتوانید:

Դիմադրողական տնտեսությունը արդարության վրա է հիմնված: Այն չի սահմանափակվում մակրոտնտեսական ցուցանիշներով, ինչպիսիք են ազգային աճը և ՀՆԱ-ն: Այլև դիմադրողական տնտեսության նպատակն է բարձրացնել ազգային արտադրությունը և արդար բաշխել ազգային եկամուտները: Տնտեսական արդարության ապահովումը իսլամական տնտեսական դպրոցի վեհ նպատակներից մեկն է: Իսլամում արդարությունն այնքան է կարևորվում, որ Ղուրանում մարգարեների առաքելություններից է համարվել, որպեսզի մարդկանց խրախուսեն լինել արդար:
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին արդարության ապահովումը դիմադրողական տնտեսության կարևոր նախադրյալներից է համարում: Նա անդրադառնում է այն երկրներին, որոնք կառավարվում են կապիտալիստական համակարգով: Չնայած բարձր ՀՆԱ-ին, այդ երկրներում կա նաև սովի բարձր մակարդակ: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասում է.« Արդարության ինդեքսը՝ տնտեսական արդարություն և սոցիալական արդարություն հասարակության մեջ, դիմադրողական տնտեսության կարևոր ցուցանիշներից է համարվում»: Հատկանշական է, որ դիմադրողական տնտեսության մեջ արդարությունը հաշվի առնելը չի նշանակում անտեսել գիտական ինդեքսները, այլև դիմադրողական տնտեսության նպատակն է ուշադրություն դարձնել բոլոր ինդեքսներին հաշվի առնելով արդարությունը: Այնպես որ այս տնտեսության մեջ ազգային հարստության արտադրության աճը գնահատվում է այն պատճառով, քանի որ այն հնարավորություն է տալիս տվյալ ժողովրդին օգտվելու տնտեսական բարգավաճման առավելություններից:
Դիմադրողական տնտեսության մեջ արտադրության ոլորտում արդարության իրագործումն այն իմաստով է, որ տնտեսական բոլոր ակտիվիստներն արտադրության համար հնարավորություն ունենան արդար կերպով օգտվել հանրային ռեսուրսներից: Եկամուտների հարցում ևս արդարությունն այն ժամանակ է իրագործվում, երբ ժողովրդին ևս արդար կերպով բաժին է հասնում այդ եկամուտներից: Իսլամական ուսմունքի վրա հիմնված արդարադատությունն ասում է, որ հարստության և եկամտի արդարացի բաշխումը հիմնված է աշխատանքի և անհրաժեշտության գործոնների վրա:
Սակայն մարդկանց կարողություններն ու պայմանները միևնույնը չլինելով, ոմանք չնայած իրենց ջանքերին, անկարող են վաստակել անհրաժեշտ չափի եկամուտը: Այս դեպքում անհրաժեշտության սկզբունքը ներկայացվում է որպես իսլամական տնտեսության մեջ եկամտի վաստակման իրավասության երկրորդ չափանիշ: Այս սկզբունքը արմատավորված է մարդկային արժանապատվության և տնտեսական ցանկալի կենսամակարդակը վայելելու նրա արժանավորության մեջ:

Այսօրվա աշխարհում երկիրը, որը չի ցանկանում ենթարկվել տնտեսական և քաղաքական տերությունների քաղաքական և մշակութային ագրեսիային, պետք է ուժեղացնի իր տնտեսական դիրքերը`պլանավորելով և խթանելով արտադրությունը: Այդ ուղղությամբ պետք է ճանաչվեն ճնշման ոլորտները և քայլեր ձեռնարկվեն դրանց անազդեցիկ դարձնելու համար: Դիմադրողական տնտեսությունը նշանակում է դիմակայել այդ արգելքներին և իդեալական պայմաններում, ճնշումներն առիթի վերածել: Դիմադրողական տնտեսությունն այդ նպատակի իրագործման համար կարևորում է ջիհադական ոգին: Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ջիհադական ոգու մասին ասում է.«Դիմադրողական տնտեսության համար անհրաժեշտ է ջիհադական ոգին: Հեղափոխության հաղթանակի առաջին օրերից, մեր ժողովուրդը որտեղ ջիհադական ոգի է դրսևորել հաղթել է: Դա նկատելի էր սրբազան պաշտպանության տարիներին և շինարարական ջիհադում: Գիտական շարժման մեջ ևս ջիհադական ոգի դրսևորելու դեպքում, այսինքն Աստծո ճանապարհին, անխոնջ ու լուրջ աշխատանք իրականացնելու դեպքում, անշուշտ հաջողելու ենք»:
Դիմադրողական տնտեսության մեջ ջիհադական ոգի ունենալը սկզբունք է: Այս բառը բացատրելիս պետք է ասել ոչ բոլոր փորձերն են ջիհադ համարվում: Ջիհադը հատուկ իմաստ ունի և կարող է տեղի ունենալ մշակութային, ռազմական, տեխնիկական, ֆինանսական ու տնտեսական ոլորտներում: Ջիհադում ենթադրում են, որ թշնամին ներկա է և պետք է դիմակայել նրան: Տնտեսական ջիհադ նշանակում է տնտեսական պայքար: Իսլամական հեղափոխությունն արժեքավոր փորձեր ունի այս ուղղությամբ:
MAPNA-ն իրանական խոշոր ընկերություն է, որը էլեկտրակայանի կառուցման ոլորտում մրցակցում է աշխարհի տաս մեծ նշանավոր ընկերությունների, այդ թվում գերմանական Զիմենսի, ֆրանսիական Ալսթոմի և ամերիկյան ընկերությունների հետ և հաղթում է միջազգային նվազուրդներում: MAPNA-ն արտադրական, արդյունաբերական ու առևտրային միջազգային ընկերություն է, որ իրեն ենթակա 41 ձեռնարկությունների հետ միասին, ջերմային էլեկտրակայանների (գոլորշու, գազի և համակցված ցիկլի) նախագծման և շինարարության, ինչպես նաև նավթային, գազային և երկաթուղային տրանսպորտի նախագծերի, և մասնավոր ներդրումների նախագծերում գործում են որպես գործադիր կապալառուներ Իրանի և տարածաշրջանի շուկաներում:
MAPNA խումբը ստեղծվել է 1993թ. Օգոստոսին, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից՝ Իրանի էներգետիկ նախագծերի կառավարման ընկերություն կամ MAPNA անունով: MAPNA -ի հիմնադրումից առաջ, Իրանի բոլոր ջերմակայանների նախագծերը կատարվել են օտարերկրյա ընկերությունների կողմից, սակայն MAPNA- ի ստեղծմամբ Իրանում ջերմակայանների մեծ մասի նախագծերն իրականացվել են այս ընկերության կողմից:
Ընկերության գործադիր տնօրենի խոսքով, ներքին մասնագետների օգնությամբ MAPNA-ն լիակատար ինքնաբավության է հասել էլեկտրակայանների արդյունաբերության ոլորտում և բոլոր մակարդակներում, մեծ ու փոքր մասշտաբներով ի վիճակի է նախագծել, կառուցել, տեղադրել և շահագործել էլեկտրակայանը:
Նախագծման, ճարտարագիտության, սարքավորումների արտադրության և նախագծերի կառավարման ոլորտում տեխնիկական գիտությունը փոխանցելու համար Siemens, Doncaster, ABB, Doosan և այլ միջազգային հանրահայտ ընկերությունների հետ ավելի քան 20 պայմանագրեր կնքելը, և որոշ նշանավոր ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ գրանցելը, վկայում է միջազգային մակարդակում ծառայություններն ու արտադրանքները բարելավելու MAPNA-ի հանձնառության մասին:
Արդյունաբերության, սննդի, ճարտարագիտության և այլ բնագավառներում, որտեղ ընդգծվում է Իրանի ու իրանցու անունը, պարտական ենք իրանցի երիտասարդների ջիհադական ոգուն, որոնք հեղափոխության հաղթանակից հետո, լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրահանգով 1979թվականին հիմնադրեցին Շինարարական ջիհադը: Հեղափոխական այս կառույցի ստեղծման նպատակն էր ստեղծել մի շարժում աղքատության վերացման, գյուղական համայնքների զարգացման և ինքնաբավության ու անկախության ուղով ընթանալու համար: Շինարարական ջիհադում ընդգրկվեցին ժողովրդական կամավոր ուժեր և հեղափոխական երիտասարդներ, այդ թվում ուսանողներ: Լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով ստեղծված այս շարժումը ինքնաբուխ կերպով, մասնագետներ դաստիարակեց 17 ոլորտներում և փայլուն վիճակացույց է թողել:
Շինարարական ջիհադի համար առավելություն ունեին գյուղերը: Ճանապարհաշինությունը, ջրի վատնումը կանխելու համար ջրանցքների ստեղծումը, մթերքների համար պահեստներ կառուցելը, անասուններին պատվաստելը, անասունների ախտահանման համար ավազաններ ստեղծելը, գյուղատնտեսական նոր սարքավորումներին ու տեխնոլոգիաներին գյուղացիների ծանոթացնելը, խմելու ջրի խողովակաշար տեղադրելը և առողջապահական ուսուցումներ փոխանցելը այն աշխատանքների մի մասն են եղել, որոնք հեղափոխության առաջին տարիներին իրականացվել են Շինարարական ջիհադի կողմից: Այս աշխատանքները շարունակվել են նաև Սրբազան պաշտպանության տարիներին:
دیوار جنگی متخصص ساختمانی جیحادی متخصصان عزیز هستند و می توانند از بین بروند و از بین بروند و از بین بروند و از بین بروند. که در کوتاه مدت گذشته است ،
***********
بارکامز این گفتگو