Հեղափոխության երկրորդ քայլը (22)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113158-Հեղափոխության_երկրորդ_քայլը_(22)
«Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում, դիմելով երիտասարդներին, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Առաջիկա տասնամյակները ձեր տասնամյակներն են և դուք պետք է դառնաք ձեր հեղափոխության եռանդուն պաշտպանները և այն ավելի ու ավելի մոտեցնեք իր մեծ նպատակին, որն է՝ իսլամական նոր քաղաքակրթության ձևավորումը և մեծ փրկչի՝ իմամ Մահդիի1 արևածագը»:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 03, 2019 12:47 Asia/Tehran

«Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում, դիմելով երիտասարդներին, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Առաջիկա տասնամյակները ձեր տասնամյակներն են և դուք պետք է դառնաք ձեր հեղափոխության եռանդուն պաշտպանները և այն ավելի ու ավելի մոտեցնեք իր մեծ նպատակին, որն է՝ իսլամական նոր քաղաքակրթության ձևավորումը և մեծ փրկչի՝ իմամ Մահդիի1 արևածագը»:

Աշխարհին ու մարդկությանը փրկություն և լուսավոր ապագա  բերող փրկչի գալուստի նկատմամբ հույսը, գոյություն ունի մեծ թվով կրոններում: Իսլամում այս համոզմունքն ավելի ուժեղ է արտահայտված ու ավելի իրատեսական է: Մուհամմադ մարգարեի հադիսների2 համաձայն, իմամ Մահդին որ սերում է Մարգարեի տոհմից, գալու է և իր ուժով ճնշելու է բռնարարներին և խաղաղույթուն ու արդարություն է հաստատելու աշխարհում:

 

Իսլամի սուրբ մարգարեն ասում է. «Ձեզ ավետում եմ Մահդիի գալուստը, որ մարդկանց տարաձայնությունների ու վեճերի տարածման ժամանակ, գալու է և երկիրը լցնելու է արդարությամբ, քանի որ այն լցված է անարդարությամբ ու բռնությամբ»: Սակայն իմամ Մահդիի գալուստի համար հարկավոր է նախապատսրաստվել և մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց Մեծ օրվան: Իրանի ժողովրդի մեծ հեղափոխությունն իր իսլամակական բնույթի ու նպատակների առումով, իր ամենակարևոր պարտականությունը համարում է իմամ Մահդիի գալստյան ու նրա իշխանության հաստատման համար ենթահողի նախապատրաստումը: ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասել է. «Մեր հեղափոխությունը իսլամ աշխարհի հեղափոխության մեկնարկն էր՝ իմամ Մահդիի դրոշով»:

Գիտության զարգացումը իսլամական քաղաքակրթության մեջ

 

«Հեղափխության երկրորդ քայլը» բանաձևում, Այաթոլլահ Խամենեին հստակ նշում է, որ այս հեղափոխությունը ճանապարհ բացեց իմամ Մահդիի համաշխարհային շարժման համար: Դիմելով երիտասարդներին, նա ասում է. «Առաջիկա տասնամյակները ձեր տասնամյակներն են և դուք պետք է դառնաք ձեր հեղափոխության եռանդուն պաշտպանները և այն ավելի ու ավելի մոտեցնեք իր մեծ նպատակին, որն է՝  իսլամական նոր քաղաքկրթության ձևավորումը և մեծ փրկչի արևածագը»: Եվ ինչպես նշել է առաջնորդը, Իրանը նպատակ ունի մինչև իմամ Մահդիի գալուստը, որի ժամկետը հայտնի չէ, ձևավորել նոր իսլամական քաղաքակրթություն: Իսլամի ի հայտ գալուց շատ ժամանակ չէր անցել, երբ այս երկնային կրոնի վեհ ուսմունքների հիման վրա ձևավորվեց իսլամական մեծ քաղաքակրթություն և դարեր շարունակ եղավ տարբեր գիտությունների դրոշակակիրը: Այսօր իսլամական Իրանը նպատակ ունի աշխարհի մուսուլմանների աջակցությամբ, ձևավորել նոր իսլամական քաղաքակրթություն և ենթահող ստեղծել իմամ Մահդիի գալստյան համար: Մի քաղաքակրթություն, որի ձևավորման առաջին քայլերն Իրանն արել է և որի գոյությունը հնարավոր չի լինի միասնության ու համատեղ ջանքերի բացակայության դեպքում: Այն անշուշտ ընդդիմանալու է գերտերություններին, սակայն դրա արդյունքը լինելու է իսլամական աշխարհի հեղինակությունը, ուժն ու առաջընթացը: Իմամ Մահդիի հեղափոխությունն իսլամական քաղաքակրթությունը լավագույն կերպով կներկայացնի աշխարհին և դրա բարիքներից կօգտվեն բոլորը:

 

Ինչպես նշել են իմամ Խոմեյնին և Այաթոլլահ Խամենեին, Իրանի իսլամական հեղափոխությունը մարդկության ապստամբության սկիզբն էր և շարժվում է նույն ուղղությամբ: Այաթոլլահ Խամենեին ասում է. «Այն կարգախոսները որ պետք է իրագործի իմամ Մահդին, նաև մեր ժողովրդի, կառավարության ու երկրի կարգախոսներն են: Եվ դա արդեն մեծ քայլ է  իմամ Մահդիի նպատակների իրագործման ուղղությամբ»: Սա շատ կարևոր է, քանի որ հեղափոխությունը, որը հայտարարում է, որ ենթահող է պատրաստում փրկչի գալստյան համար, պետք է իրականացնի իր վեհ նպատակներն ու ձգտումները:

Իմամ Մահդիի շարժման ամենակարևոր առանձնահատկությունը կարելի է  համարել հոգևորի և աստվածասիրության տարածումը: Նրա նպատակն իսլամի ուսմունքների ամբողջական գործադրումն է: Նա մարդկանց հրավիրում է  երկրպագել միակ Աստծուն, լինել ազնիվ, բարոյական, խոնարհ, անկեղծ ու կարողանալ զոհաբերել ինքն իրեն: Իսլամի տեսանկյունից, Աստծուն ամենամոտ մարդիկ նրանք են, ովքեր մյուսներից ավելի շատ են հավատում միակ Աստծուն և բարի ու արդար գործեր են անում: Իսկ իմամ Մահդիի իշխանության ժամանակ, այս արժեքները հասնելու են իրենց գագաթնակետին:

Իրանի իսլամական հանրապետությունը նույնպես ջանք է գործադրում, մարդկանց մոտ իսլամի ուսուցումների տարածման ուղղությամբ և այս ուղղությամբ մեծ ձեռքբերումներ է արձանագրել: Այաթոլլահ Խամենեին, «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում, այս կապակցությամբ ասում է. «Իսլամական հեղափոխությունը, հասարակության շրջանում կտրուկ բարձրացրեց հոգևորի ու բարոյականության հեղինակությունը: Կրոնն ու բարոյականությունը գրավեցին մարդկանց, հատկապես երիտասարդների սրտերը և մթնոլորտը վերափոխվեց ի շահ կրոնի ու բարոյականության»: Նա նշում է, որ իմամ Մահդիի իշխանության հաստատման ու նրա գալստյան համար ենթահող նախապատրաստելու համար, մարդիկ պետք է հետևեն բարոյականությանը, կապ ունենան Աստծու հետ, ընթերցեն Ղուրանը, իսկ պաշտոնյաները պետք է տարածեն  իսլամի ուսմունքները: Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդն ասում է. «Դուք, սիրելի մարդիկ և հատկապես դուք ՝ երիտասարդներ, որքան ավելի շատ  ձեր բարոյականությամբ, գիտելիքներով, խաղաղությամբ  ու վարքով ջանքեր գործադրեք, այնքան կմոտեցնեք այդ ապագան: Այս ամենը մեր ձեռքերումն է: Որքան ավելի շատ մենք խաղաղ լինենք, այդքան ավելի կմոտեցնենք այդ օրը»:

Իմամ Մահդիի իշխանության մյուս առանձնահատկությունը արդարության հաստատումն է  ու անարդարության վերացումը: Անարդարությունն այսօրվա աշխարհի բազմաթիվ խնդիրների և դժբախտությունների արմատն է, որոնք իմամ Մահդին կվերացնի: Գալստյան օրվա մասին մեծ թվով հադիսներում, ընդգծվում է  արդարության փնտրտուքը: Հադիսներից մեկում իսլամի մարգարեն ասում է. «Նա մաքուր ու փառահեղ առաջնորդ է, մարդկանց ուրախության առաջնորդը, ով առաջնորդում է  արդարությունը և հրամայում գործադրել այն»:

Վերջին չորս տասնամյակների ընթացքում, ԻԻՀ-ը բազմաթիվ ջանքեր է գործադրել արդարության հաստատման և խտրականության վերացման ուղղությամբ: Եվ ինչպես ասում է իսլամական հեղափոխության առաջնորդը, վերջին 40 տարիների ձեռքբերումները հնարավոր չէ համեմատել դրանից առաջ որևէ ժամանակահատվածի հետ: Բանաձևում նա ասում է. «Արդարությունը բոլոր աստվածային կրոնների առաջնային նպատակն է և Իրանը նույնպես հետևում է այդ սկզբունքին: Այս սուրբ բառը բոլոր ժանամակներում ու բոլոր երկրներում գոյություն ունի: Այն հնարավոր  է լիարժեք իրագործել միայն իմամ Մահդիի իշխանության ժամանակաշրջանում: Սակայն ընդհանուր առմամբ այն հնարավոր է իրագործել ցանկացած ժամանակ և դա բոլոր իշխանավորների ու ղեկավարների պարտականությունն է»:  

Սակայն արդարության հաստատումն առանց դրան խոչընդոտող գործոնների վերացման, հնարավոր չէ: Անհատներն ու կառավարությունները, որոնք ճնշումների և խտրականության միջոցով ձեռք են բերել ուժ և հարստություն, կտրականապես դեմ են արդարության հաստատմանը: Այդ իսկ պատճառով, իմամ Մահդիի շարժման  մյուս կարևոր առանձնահատկությունը բռնության, ճնշումների և անարդարության դեմ պայքարն է: Իսլամի մարգարեն Ղադիրի քարոզներում3 իմամ Մահդիի մասին ասում է. «Նա ճնշողներից վրեժ լուծողն է, նա նվաճողն է և կեղեքիչների  ամրոցների կործանողը, կռապաշտ ցեղերի ոչնչացնողը, նա լուծելու է բոլոր արդար մարդկանց արյան վրեժը»: Այս  կերպ, աշխարհում կհաստատվի արդարություն և խաղաղություն: Իրանի իսլամական հեղափոխությունն աստվածային նպատակների իրականացման, այդ թվում՝ արդարության հստատման ու ճնշումների վերացման հարցում, բազմիցս բախվել է ընդդիմության, հատկապես աևմտյան գերտերությունների կողմից:

Այաթոլլահ Խամենեիի առաջնորդությամբ՝ Հեղափոխության երկրորդ քայլը

 

«Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևում, այս կապակցությամբ կարդում ենք. «Վերջին 40 տարիների ընթացքում, հեղափոխության անպարտելիութունը և պաշտանված լինելը, դրա փառահեղությունն ու վեհությունը, և անկոտրումությունը բռնատերերի դեմ պայքարում, Իրանին, իրանցիներին ու հատկապես իրանցի երիտասարդներին ճանաչելի դարձնելու առանձնահատկություններից է եղել»:  

Բռնատիրության դեմ պայքարի վերաբերյալ իմամ Խոմեյնին ասում է. «Աստծու կամոք, մենք բոլոր իսլամական երկրներում կկոտրենք ճնշողների ձեռքերը և մեր հեղափոխության գաղափարների տարածմամբ, որոնք իրականում իրական իսլամի ու իմամ Մահդիի գաղափարներն են, վերջ կտանք գերտերությունների գերիշխանությանն ու ճնշումներին: Աստծու հույսով, մենք ճանապարհ կհարթենք համընդհանուր արդարության, խաղաղության հաստատման և իմամ Մահդիի գալստյան ճանապարհը»:

«Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևը, որն Այաթոլլահ Խամենեին հրապարակեց իսլամական հեղափոխության 40-րդ տարելիցի կապակցությամբ, ներկայացնում է Իրանի 40 տարիների անցած ճանապարհը, ներկան և ապագան: Բանաձևը, ներկայացնելով հեղափոխության ձեռքբերումներն ու  հաջողությունները, ուրվագծում է այս մեծ ժողովրդական շարժման ապագան, դրա առաջնահերթությունները, դրանց հասնելու ուղիները և սահմանում ամենակարևոր նպատակը՝ ենթահող նախապատրաստել մեծ փրկչի՝ իմամ Մահդիի գալստյան համար: Քանի որ հեղափոխության մեծ նպատակները, որոնք հիմնված են իսլամի ուսմունքների վրա, միայն այս մարգարեի գալուստով կարող են ամբողջությամբ իրականանալ:

**************** 

1. Իսլամում Մահդին մարգարեացած այն փրկիչն է, ով ղեկավարելու է 7, 9 կամ 19 տարի, մինչև Ահեղ դատաստանի օրը և աշխարհը ազատելու է չարից։

2. Մուհամմադ մարգարեի կյանքի տարբեր դրվագների մասին պատմող զրույցներ։

3. Ղադիր Խումի իրադարձությունը տեղի է ունեցել 632 թվականի մարտին։ Հաջից վերադառնալուց հետո Մուհամմադ մարգարեն հավաքել է բոլոր մուսուլմաններին և երկար մի քարոզ կարդացել։ Այս քարոզում Մուհամմադը հայտարարել է․ «ում համար ես հովանավոր եմ, նրա համար Ալին էլ է հովանավոր»: Քարոզից հետո Մուհամմադը հրամայել է բոլորին հավատարիմ լինել Ալիին։ Շիա մուսուլմանները համարում են, որ այս իրադարձությամբ Ալին պաշտոնապես նշանակվել է Մուհամմադի իրավահաջորդ։