ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում ԱՄՆ-ի առանցքային դերը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113186-ԻԼԻՊ_ի_ձևավորման_հարցում_ԱՄՆ_ի_առանցքային_դերը
Վերջին երկու տասնամյակների ընթացքում ահաբեկչության սարսափելի երևույթն ու դրա տարածումը, հատկապես թաքֆիրական-ծայրահեղական ահաբեկչությունը, մեծ խնդիր է դարձել մասնավորապես Արևմտյան Ասիայի երկրների համար: Եվ այս ընթացքում, ահաբեկչության դեմ պայքարն ԱՄՆ-ի համար պատրվակ է եղել՝ այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 04, 2019 11:29 Asia/Tehran

Վերջին երկու տասնամյակների ընթացքում ահաբեկչության սարսափելի երևույթն ու դրա տարածումը, հատկապես թաքֆիրական-ծայրահեղական ահաբեկչությունը, մեծ խնդիր է դարձել մասնավորապես Արևմտյան Ասիայի երկրների համար: Եվ այս ընթացքում, ահաբեկչության դեմ պայքարն ԱՄՆ-ի համար պատրվակ է եղել՝ այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար:

2001թ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, ինչը դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության  առանցքը, այդ երկրի ժամանակի նախագահ Ջորջ Բուշի հրամանով և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ամերիկյան զորուժը ներխուժեց  Աֆղանստան և Իրաք: Իրաքի գրավումը դարձավ ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի առաջացման պատճառ, որոնք բազմաթիվ ոճրագործություններ գործեցին Սիրիայում ու Իրաքում: Մյուս կողմից, 2011թ Սիրիայում անհանդարտությունների մեկնարկից հետո, ԱՄՆ-ը նպատակ ունենալով կործանել այդ երկրի օրինական իշխանություններին և Դիմադրությանը, արևմտյան-արաբական դաշինքի գլխավորությամբ, սկսեց աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին:

ԻԼԻՊ-ը ձևավորվեց 2011թ արաբական գարնան մեկնարկին և արաբական երկրներում անհանդարտությունների տարածմանը զուգահեռ: Խմբավորումը սկզբում գործում էր Իրաքում և ձևավորվել էր այդ երկրի Բաաս կուսակցության անդամներից: Սակայն այն շատ արագ  տարածվեց նաև Սիրիայում:

Միացյալ Նահանգները, որպես Արևմուտքի առաջնորդ, սիրիական ճգնաժամի սկսվելուց և տարածումից ի վեր, իր եվրոպական գործընկերների հետ միասին, ահաբեկչական խմբավորումները բաժանելով լավ և վատ ահաբեկիչների, լայնորեն աջակցում էր «լավ» ահաբեկիչներին, այդ թվում նաև ԻԼԻՊ- ին: Արևմուտքի նպատակն էր տապալել Սիրիայի օրինական կառավարությունը և ահաբեկչական խմբավորումները դիտարկվում էին որպես այդ նպատակին հասնելու միջոց: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում, առանցքային դերակատարություն են ունեցել նախկին նախագահ Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը, ով այդ ժամանակ նույնպես մասնակցում էր ընտրություններին, որպես դեմոկրատների թեկնածու:

Չնայած ԱՄՆ-ը պնդում է, թե գլխավորում է  ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ճակատը, սակայն այդ պայքարի արդյունավետությունը կասկածելի է: Իրականում ամերիկացիներն իրենք կարևոր դերակատարություն են ունեցել ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում և նույնիսկ հակաիլիպական դաշինքի ձևավորումից հետո, ոչ թե փորձում են ոչնչացնել այդ խմբավորմանը, այլ պարզապես պահել վերահսկելի տարածքներում՝ իրենց արածաշրջանային նպատակներն իրագործելու համար:

Հայտարարելով ԻԼԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին, ԱՄՆ նախագահը նշել է, թե Սիրիայում ամերիկյան զորուժի ներկայության համար այլևս որևէ պատճառ գոյություն չունի: Թուիթերում արած գրառման մեջ, Թրամփը գրել է. «Մենք Սիրիայում ոչնչացրեցինք ԻԼԻՊ-ին և դա էր միակ պատճառը, որ իմ նախագահության օրոք, ամերիկյան զորուժը գտնվում էր այնտեղ»: Մեկ այլ թուիթում, Թրամփը գրել է. «Սիրիայում ԻԼԻՊ-ի նկատմամբ պատմական հաղթանակից հետո, ժամանակն է, որ մեր զորայինները վերադառնան հայրենիք»: Հաջորդ փուլում, մարտի 22-ին, Սպիտակ Տունը տարածեց հայտարարություն այն ամսին, թե Սիրիայում ԻԼԻՊ-ի վերջին հենակետը ոչնացվել է: Այս պայմաններում, ԻԼԻՊ-ի պարտության և ամերիկյան զորուժը Սիրիայից դուրս բերելու Թրամփի հայտարարությունները լուրջ չընդունվեցին ներքին և միջազգային քաղաքկան շրջանակներում և այդ երկրի դաշնակիցների կողմից: Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը հայտարարեց, որ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալը սխալ է և կարող է  ԻԼԻՊ-ի վերակազմավորման հնարավորություն ստեղծել:

Ալաբամայի համալսարանի դասախոս Նադեր Էնթեսարն ասում է, որ Վաշինգտոնի այս որոշումը, կամ ավելի ճիշտ կլինի ասել Թրամփի որոշումը, ներկա դրությամբ բոլորովին անսպասելի էր և մեծ  ցնցում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար:

Չնայած ԻԼԻՊ-ի պարտության մասին Թրամփի ավելի վաղ արված հայտարարություններին, 2019թ օգոստոսի 7-ին, Պենտագոնը հայտարարեց, որ ԻԼԻՊ-ը շարունակում է ներկա լինել Սիրիայում ու Իրաքում և ահաբեկչական գործողություններ իրականացնել այդ երկրներում:

Եվ չնայած ԻԼԻՊ-ի վերակազմավորման մասին նախազգուշացումներին, Թրամփը, սույն թվականի հոկտեմբերին, ամերիկյան զորուժը դուրս բերեց Սիրիայի այն տարածքներից, որտեղ ռազմական գործողություն սկսեց Թուրքիան: Այդպիսով, նա ենթահող ստեղծեց ԻԼԻՊ-ի վերակազմավորման համար: Հոկտեմբերի 9-ին, Թուրքիան լայնածավալ ռազմական գործողություն սկսեց Սիրիայի հյուսիսում՝ «Խաղաղության ակունք» անունով: Անկարան հայտարարեց, որ գործողության նպատակն է տարածքները մաքրել ահաբեկիչներից և հնարավորություն ստեղծել փախստականների ապահով վերադարձի համար: Գործողության ընթացքում, Թուրքիան թիրախավորեց բանտերն ու ճամբարները, որտեղ գտնվում էին ԻԼԻՊ-ի զինյալներն ու նրանց ընտանիքները, նրանց ստիպելով դիմել փախուստի: Որոշ տվյալների համաձայն, Սիրիայի հյուսիսում, բանտերում կամ ճամբարներում գտնվում են ԻԼԻՊ-ի մոտ 11 հազար անդամներ:   

Այսպիսով, չնայած քրդերի նախազգուացումներին, որ ԻԼԻՊ-ի անդամները կարող են փախչել բանտերից ու ճամբարներից, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունը, ստեղծեց դրա հնարավորությունը: Որոշ աղբյուրների համաձայն, Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող բանտերից ու ճամբարներից, փախուստի է դիմել մոտ 800 ԻԼԻՊ-ի զինյալ: Հատկանշական է, որ Թրամփը Սիրիայի քրդերից ու Թուրիայից պահանջել էր կանխել իլիպականների փախուստը: Թուիթերի իր էջում նա գրել է. «Մեր տրամադրության տակ են ԻԼԻՊ-ի ամենասարսափելի անդամները: Թուրքիան ու քրդերը չպետք է իլիպականներին թույլ տան փախչել: Եվրոպան պետք է  ընդունի այս ահաբեկիչներին և դա պետք է անի հիմա: Մենք որևէ դեպքում թույլ չենք տա, որ այդ անձինք մուտք գործեն ԱՄՆ տարածք»:

Հոկտեմբերի 27-ին, հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնյաներին, ամերիկյան ԶԼՄ-ները գրեցին, որ ԱՄՆ-ի զինված ուժերը, Սիրիայի հյուսիս-արևմուտքում  իրականացված հատուկ գործողության ընթացքում, սպանել են ԻԼԻՊ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Այս հաղորդումներից հետո կայացած մամուլի ասուլիսում, Թրամփը կանգնեց տրիբունայի հետևում և փորձեց նախկին նախագահների նման, հերոս ձևանալ: Ընդհանուր առմամբ, Թրամփը փորձում է  անտեսել ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում ԱՄՆ կառավարության և մասնավորապես Բարաք Օբամայի անռանցքային դերի վերաբերյալ իր նախկին հայտարարությունները:

Փաստորեն, 2009թ. Աբու Ղրայբ բանտից ալ Բաղդադիի դուրս գալու համար հնարավորություն տեղծելով, ԱՄՆ-ը իրականում հնարավորություն ստեղծեց, որպեսզի վերջինս գլխավորի ԻԼԻՊ-ն ու բազմաթիվ ոճրագործություններ իրականացնի սիրիացիների ու իրաքցիների դեմ: Սակայն հիմա, երբ նրա ծառայությունների կարքին այլևս չկա, ալ Բաղդադին սպանվում է հատուկ գործողության ընթացքում, որպեսզի այն բոլոր գաղտինքները, որոնց մասին նա տեղյակ էր, երբեք այլևս չհրապարակվեն:

ԱՄՆ-ը երբեք չի կարող թաքցնել իր դերը ԻԼԻՊ-ի կազմավորման հարցում: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների քննարկումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը ԻԼԻՊ-ը դիտարկում է որպես գործիք: Եվ չնայած Վաշինգտոնը հայտարարում է, որ պայքարում է խմբավորման դեմ, սակայն այդ պայքարը մինչ այժմ չի բերել ԻԼԻՊ-ի վերջնական ոչնչացմանը: 2011-2014թթ ամերիկացիները սպասարկում էին ԻԼԻՊ-ին, ֆինանսական ու լոգիստիկական աջակցություն ցուցաբերելով այդ խմբավորմանը: Իրաքում ԻԼԻՊ-ի գործողություններից և այդ  երկրի տարածքների մեծ մասի  գրավելուց հետո, Վաշինգտոնը, Օբամայի օրոք իր վերահսկողության տակ առավ ահաբեկչական այդ խմբավորմանը,  2014-ին ձեվավորվեց  հակաիլիպական կոալիցիա:  Այդ ժամանակ ԱՄՆ-ի նպատակն էր՝ ԻԼ ԻՊ-ին պահել վերահսկելի շրջանակներում, որպեսզի  կարողանա ահաբեկիչներին օգտագործել սիրիական բանակի, կառավարության ու նրա դաշնակիցների դեմ: Այսպիսով  ԻԼԻՊ-ի դեմ ամերիկացիների պայքարը կասկածելի է:

Վաշինգտոնը, որ արդեն մի քանի տարի ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով  զորուժ է  տեղակայել Սիրիայի տարբեր տարածքներում, հատկապես հյուսիս-արևելքում, չնայած զորուժն այդ երկրից դուրս բերելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությանը, մտադրություն ունի նոր պատրվակով շարունակել իր անօրինական ներկայությունն այդ տարածքում:

Այդ շրջանակում, ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, հոկտեմբերի 28-ին հայտարարեց, որ ամերիկան զորուժը կշարունակի մնալ Սիրիայում՝ այս երկրի նավթահորերը պաշտպանելու և այդ նավթահորերին ԻԼԻՊ-ի հասանելիությունը կանխելու նպատակով: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չի փորձում ոստիկանի դեր խաղալ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում: Էսպերի խոսքերով. «Եթե ​​Ռուսաստանի և Սիրիայի զորքերը սպառնան Սիրիայում ամերիկյան զորքերի անվտանգությանը, ապա ԱՄՆ-ի զինված ուժերը   ռազմական պատասխան կտան»:

Պենտագոնի ղեկավարի հայտարարությունը և նրա սպառնալիքը Սիրիայի կառավարությանը և նրա դաշնակիցը համարվող Ռուսաստանին, հակասում է միջազգային օրենքներին ու նորմերին: Վաշինգտոնը ոչ միայն հակառակ ՄԱԿ-ի կանոնադրությանն  ապօրինաբար գրավել է ՄԱԿ-ի անդամ պետության ՝ Սիրիայի տարածքը,  այլև ստանձնել է համաշխարհային ոստիկանի դերը և իրեն իրավունք վերապահել պաշտպանել Դեյր էլ Զորում գտնվող սիրիական նավթային հանքավայրերը և օբյեկտները: Եվ հարց է առաջանում, թե ո՞ր միջազգային կառույցն է այդ հանձնարարությունը տվել Միացյալ Նահանգներին: Արդյոք Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ին դիմե՞լ է իր զորուժը կամ ռազմական տեխնիկան Սիրիայում տեղակայելու հարցով, և կամ ԱՄՆ-ը շարունակելո՞ւ է  սպառնալիքների  միջոցով որպես օկուպացնող պետություն, ներկա գտնվել Սիրիայում, հակառակ այդ երկրի կառավարության ցանկության: Այստեղ նույնպես ԱՄՆ-ի արդարացումն ԻԼԻՊ-ն է, չնայած այն հանգամանքին, որ Թրամփը բազմիցս հայտարարել է այս խմբավորման ոչնչացման մասին:

Այժմ պարզ է, որ ԻԼԻՊ- ը և դրա դեմ պայքարը, պարզապես արդարացում են Միացյալ Նահանգների համար՝ Սիրիայում իր ապօրինի և ապակայունացնող ռազմական ներկայությունը շարունակելու համար: