Կյանքն արևմուտքում.Հայացք ներսից(1)
«Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից» խորագրով 26 մասերից բաղկացած հաղորդաշարը , այաթ.Խամենեիի «Հեղափոխության երկրորդ քայլը» բանաձևի շրջագծում բացատրում է արևմտյան հասարակությունների սոցիալական մի շարք խնդիրներն ու անոմալիաները :
Ապրելապերպը, սոցիոլոգիայի և մշակույթի ենթաճյուղերից մեկն է, որն այսօրվա կյանքում իր կարևորության պատճառով զգայնություններ է առաջացրել հասարակության բոլոր ոլորտներում, և այսօր կառավարություններն խիստ հետաքրքրված են դրանով:Այս խնդրի կարևորությունն էլ ավելի է բացահայտվում , երբ պարզվում է, որ այսօր Եվրոպայում և Ամերիկայում գործում են հատուկ նպատակաուղղվածությամբ կենտրոններ և հաստատություններ, որոնք ոչ արևմտյան երկրներում և իմասնավորի իսլամական հասարակություններում ,իշարս Իրանում կյանքի ձևաչափը փոխելու նպատակով: Այս առումով,Իսլ.հեղափոխության հաղթանակից իվեր ,արևմտյան երկրների կողմից Իրանի ժողովրդի դեմ օգտագործվել են ավելի քան 100 արբանյակային կայաններ և հեռուստառադիոընկերություններ ,որպեսզի ՝ իրենց արտադրանքի միջոցով մշակութային ազդեցություն գործադրելով , իրանական հասարակության կյանքի ձևաչափը փոխեն և ժողովրդին շեղեն իր հեղափոխական նպատակներից:
Իրանի Իսլ. հեղափոխության առաջնորդ Այաթ. Խամենեին ,իսլամական աշխարհի այն սրտցավ առաջնորդների թվում է, ով իր ելույթներում բազմիցս անդրադառնալով ապրելակերպի թեմային ,իր լսարանին կոչ է արել ,ուշադիր լինել իրենց ընտրած ապրելակերպի ազդեցություններին ու հետեւանքներին :
Արևմուտքի միտումնավոր և կանխամտածված քայլը, մի կողմից, և երկրի որոշ պաշտոնյաների անփութությունը և թեթևամտությունը մյուս կողմից,պատճառ են դարձել ,որ Իսլ. հեղափոխության առաջնորդն ՝ Իսլ.հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով «Հեղափոխության երկրորդ քայլ»բանաձևում հայտարարի .«Իրանում ,արևմտյան կենցաղը խթանելու արևմուտքի ջանքերը բարոյական, տնտեսական, կրոնական և քաղաքական անփոխարինելի վնաս են պատճառել մեր երկրին և մեր ժողովրդին. Դրան դիմակայելը պահանջում է համապարփակ և խելացի ջիհադ, որում մեր հույսը երիտասարդությունն է»:
Դժբախտաբար, այսօր զարգացած ու համատարած մեդիայի միջոցները,հնարավորություն են տվել կրոնի և բարոյականության դեմ գործող կենտրոնները ամենօրյա ներխուժման ենթարկեն երիտասարդների, պատանիների և նույնիսկ նորածինների մաքուր սրտերը:Ըստ իսլ.հեղափոխության առաջնորդի ՝ արևմուտքի և նրա հետևորդների բարոյական անկումը և նրանց լայնածավալ քարոզչությունը աշխարհի շատ երկրներում տղամարդկանց և կանանց ներքաշել է նեխածության ճահճուտ և մեկուսացրել է բարոյականությունն ու հոգևորը:Այս դժբախտ իրադարձության պատճառը գիտության ոլորտում արևմուտքի հաջողությունն է:Գիտությունը, երկրի արժանապատվության և հզորության ամենաակնհայտ միջոցն է:Գիտության մյուս կողմը կարողականությունն է:Իր գիտության շնորհիվ ,արևմտյան աշխարհը երկու հարյուր տարվա ընթացքում կարողացել է իր համար ապահովել հարստություն, ազդեցություն և իշխանություն և, չնայած բարոյական և հավատամքային հիմքերի թուլության, իր ապրելակերպը պարտադրել է թերզարգացած երկրներին և իշխել նրանց քաղաքականության ու տնտեսության վրա:Հարցը հետևյալն է , որ վերլուծաբանների ու սոցիոլոգների կարծիքով արդյոք արևմուտքը կարող է այլ հասարակությունների համար դառնալ բաղձալի Մադինա:Եվ արդյո՞ք արևմուտքն իսկապես այնպիսին է, ինչպիսին դրսևորում է իրեն: Մենք պատրաստվում ենք այդ հարցին պատասխանել «Կյանքն արևմուտքում» հաղորդաշարի միջոցով:Մնացեք մեզ հետ :
***
Ամերիկացի հոգեբան, պրոֆ. Էդգար Շայնը, մշակույթն ու դրա բաղկացուցիչ տարրերը նմանեցնում է սառցաբեկորին, որը բաղկացած է վերին, միջին և ստորին մասերից:Նա համոզված է, որ մշակույթը կարելի է վերլուծել մի քանի տարբեր մակարդակներում:Այս մակարդակները ներկայացնում են ,բացահայտ և տեսանելի երևույթները , որոնց անհատը կարող է տեսնել և զգալ մինչև ենթագիտակցության հիմնական ենթադրություններ, որոնց կարելի է անվանել «մշակույթի էություն»:
Շայնի կարծիքով ,մշակույթի արտաքին մասը կազմում են արտեֆակտներ կամ մարդու ձեռքով պատրաստված իրեր, որոնք կարելի է տեսնել, լսել և զգալ, սկսած ՝շենքի ճարտարապետությունից մինչև հագուստ ու սնունդ, և տեխնոլոգիաներից ու արտադրանքներից մինչև գեղարվեստական ստեղծագործություններ և հուզական ներկայացումներ: Ըստ Շայնի ՝ մշակույթի այս մակարդակի ամենակարևոր կետն այն է, որ հեշտ տեսանելի է ,սակայն դժվար է բացահայտել դրա գաղտնիքը:
Երկար ժամանակ, մարդկանց ապրելակերպը ոչնչով չէր տարբերվում միմյանցից, անկախ նրանից, թե աշխարհագրական,որ տարածքում էին ապրում նրանք: Կյանքի բոլոր ասպեկտները, ներառյալ հագուստը, սնունդը, սպառումը, անձնական վարքագիծը, ամուսնությունը և ընտանիքի կազմավորումը, բնակարանը, բիզնեսը և ապրելակերպը շատ պարզ էին: Բայց գիտության զարգացումով և գաղափարական տարբեր դպրոցների ձևավորմամբ ՝ աստիճանաբար մարդու դիմաց բացվեց այնպիսի աշխարհ ինչը շատ էր տարբերվում իր հայրերից ու մայրերից լսածից և գրքերոում իր կարդացածից : Ժամանակակից արևմուտքը հավակնորդն է այս նոր աշխարհի:
Ի՞նչն է պատճառը, որ ավագ դպրոցի աշակերտը դանակով հարձակվում է այլ աշակերտի վրա:Ինչն է ստիպում մերկ կնոջը թալանել Ֆլորիդայի Մակդոնալդսի ռեստորանը:Ի՞նչն է պատճառը, որ 18-ամյա երկու տղաներ մահվան աստիճանի ծեծի են ենթարկում 30-ամյա ունեցողի ,որպեսզի խլեն նրա խաղալու սարքը:Ի՞նչն էպատճառը ,որ մի հայր իր 6 շաբաթական նորածին որդուն դնում է սառնարան ,լացը կտրելու նպատակով:Սրանք հարցեր են, որոնք առաջադրել է սոցիալական գիտությունների ոլորտի գիտաշխատող Մայքլ Սնայդերը ՝ «65 անհավանական ճշմարտություններ ամերիկյան հասարակության մասին» հոդվածում:Նրա համոզմամբ , ամերիկացիների մեծամասնությունը չի ցանկանում լսել բարոյական անկման մասին, քանի որ սիրում է մտածել, որ ԱՄՆ-ն աշխարհի ժողովրդի համար խորհրդանիշ է: Նա ,իր հոդվածում տեղեկատվություն և վիճակագրություն ներկայացնելով գրում է.
«Եթե ուշադիր նայենք, մենք ամեն օր մեր շրջապատում կտեսնենք բարոյական անկման ապացույցներ:Շատերն այս իրադարձությունները բացառիկ են համարում, բայց, ինչպես կտեսնեք, դրանք ավելի մեծ հոսանքի պատառիկներ են:Մեր հասարակությունը քայքայվում է ներսից, և եթե մենք ուզենք կասեցնել այն, մենք պետք է առճակատվենք ճշմարտությանը »:
Որո՞նք են արևմտյան հասարակությունների կենսակերպի հիմնական բաղադրիչները:Մի խոսքով, հաշվի առնելով այն, ինչ քիչ թե շատ տեղի է ունենում արևմտյան հասարակություններում, կարող ենք ասել. «արևմտյան ապրելակերպը սովորաբար դրսևորվում է ավանդությունից ու կրոնից խույս տալով և անմիջական հաճույքով :Արևմտյան ապրելակերպի հիմնական յուրահատկությունն է ՝աշխարհիկ կյանքը և սեկուլարիզմը: Կյանք, որը ժխտում է որպես կարևոր և առանցքային նշանակություն ունեցող կրոնի ներկայությունն ու գոյությունը, :Կյանքի այս եղանակով սոցիալական և ընտանեկան կապվածությունները նվազում են, և տնտեսությունն ու փողը մարդու հիմնական խնդիրն են համարվում :Ժամանակակից կյանքի առանցքը փողն է :Մի խոսքով արդի աշխարհում ,մարդը արժևորվում է փողով: Արդի աշխարհում մարդը խուսափում է ընտանիքից կամ ընդհարվում ընտանիքի հետ: Այսօր մարդը նախ հեռանում է ավանդական բազմանդամ ընտանիքից և ընթանում դեպի միջուկային ընտանիք(Ընտանիքի այս տեսակը կազմված է միայն հիմնական անդամներից՝ ամուսնական զույգից և նրանց զավակներից) ,ապա աստիճանաբար հեռանալով միջուկային ընտանիքից գնում է դեպի միայնակություն: Ըստ տվյալների, նման իրադարձություններ պատահում են արևմտյան երկրներում :
Մեկ այլ բնութագիր, որը 20-րդ դարի երկրորդ կեսից խիստ տեսանելի է արևմտյան հասարակության մեջ ծայրահեղ սպառողականությունն է:Երբ կապիտալիզմը զբաղվեց մասայական արդյունաբերությամբ ,20-րդ դարի սկզբից սպառողական մշակույթը փոխարինեց ժուժկալության մշակույթին: Կյանքի այս եղանակն այսօր հանդիսանում է ժամանակակից աշխարհի ապրելակերպի մի մասը: Արևմտյան հասարակությունների այլ առանձնահատկություններից է շտապողականությունը: Այս շտապողականությունը ժամանակի և ժամի լարվածություն է առաջացրել ՝ ստեղծելով մեխանիկական վիճակ մարդկային հարաբերություններում:Նմանատիպ տարրեր, ինչպիսիք են փողը, զբաղվածությունը, ժամանակի լարվածությունը և ընտանիքից խուսափելը , փոխել են նաև արևմտյան մարդու դիետիկ օրինաչափությունը ։ Նա սնվում է տնից դուրս պատրաստվող արագ սնունդով ՝ֆաստֆուդով: Այսօր սնունդի պատրաստման ընկերությունները փոփոխության են ենթարկել սննդի ձևերը :
Այն ինչ լսեցիք, «Կյանքն արևմուտքում»նոր հաղորդաշարի առաջին թողարկումն էր: Հաղորդաշարի հեղինակները փորձում են հպանցիկ ակնարկ նետելով արևմտյան երկրներում առկա երևույթներին և վկայակոչելով վերլուծաբանների և սոցիոլոգների տեսակետներին ,ձեզ ներկայացնել արևմուտքի արդի աշխարհի այլ կողմերը: Երևույթներ ,որոնք արդյունքն են արևմուտքի գաղափարական հենքի և կարող է առիթ հանդիսանալ մտածելու Սթիվեն Վալթի խոսքերի մասին կապված՝ արևմուտքի անկման մեկնարկի մասին: