Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (7)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113225-Արտադրության_բարգավաճումը_զարգացման_առանցք_(7)
Այս տարին Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլահ Խամենեհի կողմից անվաննվել է «Արտադրության բարգավաճման» տարի։ Ցանկացած պետության տնտեսության աճի ու զարգացման հիմքը համարվող արտադրության բարգավաճումը, մեծ թափ է հաղորդել Իրանի տնտեսությանը և հույսեր կան, որ չնայած պատժամիջոցների առկայությանը և առկա դժվարություններին, կարճ ժամանակում արդյունքները տեսանելի կլինեն։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 05, 2019 11:12 Asia/Tehran
  • Արտադրության բարգավաճումը՝ զարգացման առանցք (7)

Այս տարին Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլահ Խամենեհի կողմից անվաննվել է «Արտադրության բարգավաճման» տարի։ Ցանկացած պետության տնտեսության աճի ու զարգացման հիմքը համարվող արտադրության բարգավաճումը, մեծ թափ է հաղորդել Իրանի տնտեսությանը և հույսեր կան, որ չնայած պատժամիջոցների առկայությանը և առկա դժվարություններին, կարճ ժամանակում արդյունքները տեսանելի կլինեն։

Նախորդ երկու տասնամյակների ընթացքում, Իրանի ժողովրդի հաջողություններից է եղել մեծառաջընթացը՝ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում, ինչն ազդեցիկ գործոն է արտադրության բարգավաճման գործում։

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք գիտելիքահենք տնտեսության և այդ բնագավառում Իրանի առաջադիմության մասին։ 

18-րդ դարում, տնտեսագիտության հայրը համարվող Ադամ Սմիթն անդրադարձավ տնտեսության ու արտադրության մեջ մասնագիտության կառուցողական դերակատարությանը։ Նա ստեղծագործությունն ու գիտելքների կիրառումը կարևոր գործոն էր համարում տնտեսության կառուցվածքի արդյունավետության բարձրացման գործում։ Այսօր գիտությունն ու գիտելիքը դարձել են տնտեսության մի տեսակի՝ գիտելիքահենք տնտեսության հիմքը։ Այն տնտեսություն է, որը ձևավորվել է գիտելիքների ու տեղեկատվության ստեղծման, բաշխման ու կիրառման հիման վրա։ Փաստորեն, նման տնտեսության մեջ գիտելիքը կարևոր դերակատարություն ունի արտադրության վրա: Այն նպաստում է մրցակցության աճին ու ավելացված արժեքի ստեղծմանը։ Օրինակ՝ մի իրանական գիտելիքահենք ընկերության գիտահետազոտողներին հաջողվել է նախագծել ու ստեղծել  անօդաչու թռչող սարք, որը կիրառվում է գյուղատնտեսության բնագավառում։ Սարքն արտասահմանյան նմանատիպ արտադրանքի հետ համեմատ, ունի այն առանձնահատկությունը, որ մեկ ցիստեռնով իրականացնում է սրսկման ու պարարտանյութի ցրման գործողությունը։ Մինչդեռ արտասահմանյան արտադրության նմանատիպ սարքը միայն սրսկելու գործողություն է կատարում։ Այս տեսակ անօդաչու թռչող սարքում կիրառված տեխնոլոգիայի կատարելագործումն իրականացվել է այն ստեղծողների գիտելքների ու փորձի շնորհիվ, ինչն ավելի մեծ ավելացված արժեք ստեղծելուց բացի, տալիս է նաև գնային մրցունակության հնարավորություն։ 

Սկսած այն ժամանակից, երբ աշխարհում տնտեսական քաղաքականություն մշակողները բացահայտեցին տնտեսության աճի ու զարգացման գործում գիտելիքի ու տեխնոլոգիայի առաանցքային դերակատարությունը, ներկայացվեց «գիտելիքահենք տնտեսություն» բառակապակցությունը, որպես պետությունների տնտեսական զարգացման որպես գլխավոր գործիքներից մեկը։ 1996թ. Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը (OECD) շրջանառության մեջ դրեց գիտելիքահենք տնտեսություն բառակապակցությունը, որպես նոր արտահայտություն տնտեսագիտության բնագավառում, և այն սահմանեց որպես գիտելիքների ստեղծման, բաշխման ու անմիջական կիրառման գործընթաց։ Ըստ նշված կազմակերպության սահմանման, գիտելիքահենք տնտեսությունը տնտեսության այն տեսակն է, որը կազմավորվել է գիտելիքների ու ինֆորմացիայի ստեղծման, բաշխման ու կիրառման հիման վրա, դրանում ներդրումների էական մասը հատկացվում է ստեղծարարությանն ու նորամուծությանը, ձեռք բերված տեխնոլոգիաները շահագործվում են մեծ թափով և մարդկային ուժը օժտված է բարձրագույն կրթությամբ։  Գիտելիքահենք տնտեսությունը խարսխված է ստեղծագործության, նորարարության, ներդրումների, հաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծման, գիտատեխնոլոգիական պարկերի գործարկման, գաղափարների առևտրայնացման ու դրանք արտադրանքների վերածելու վրա։

Դիմադրողական տնտեսությունում, որն ԻԻՀ առանջնորդ Այաթոլլահ Խամենեհի կողմից ընտրվել է որպես Իրանի զարգացման տեղական մոդել, գլխվոր հենասյուներից է գիտելիքահենք տնտեսությունը։ Այս կապակցությամբ, Իրանի առաջնորդը նշում է. «դդիմադրողական տնտեսությունը գիտեելիքահենք տնտեսություն է, այսինքն այն օգտվում է գիտության զարգացումից, հիմնված է գիտական առաջադիմությունների վրա, տնտեսությունը դնում է գիտության առանցքի վրա: Սակայն սա չի նշանակում, որ տնտեսության այս տեսակը գիտնականների մենաշնորհն է և միայն գիտնականները կարող են դերակատարություն ունենալ դիմադրողական տնտեսությունում։ Արդյունաբերական ձեռնարկատերերի փորձառությունը, բանվորների հմտություններն ու փորձառությունները նույնպես կարող են ազդեցություն ու դերակատարություն ունենալ... Երբ մենք հենվում ենք գիտության ու տեխնոլոգիաների վրա, դա միայն այն պատճառով չէ, որ մենք ցանկանում ենք բարձրացնել մեր գիտական մակարդակը։ Գիտության ու տեխնոլոգիաների աճը նպաստում է տնտեսության զարգացմանը։ Գիտելիքահենք ձեռնարկությունները կարող են օգնել ազգային տնտեսությանը»։

Դիմադրողական տնտեսության մեջ նպատակն է անցում կատարել նավթային տնտեսությունից դեպի գիտելիքահենք տնտեսություն, որի շարժիչ ուժ են հանդիսանում գիտելիքահենք ընկերությունները։ Նախորդ տարիներին, առավել քան երբևէ, թափ է առել իրանական գիտելիքահենք ընկերությունների արտադրությունը և այս բնագավառի ակտիվիստները փորձում են անցնելով նավթային տնտեսությունից, երկրի տնտեսությունը դնել գիտելիքների հիմքի վրա։ Ներկայումս Իրանում գործում է 4500 գիտելիքահենք ընկերություն և 6-7 հազար ստարտափ ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում տարբեր բնագավառներում, ինչպիսիք են՝ սննդի, մոլեկուլային կենսատեխնոլոգիայի, նանոտեխնոլոգիայի, կատարելագոործված կերամիկական նյութերի, մետաղների, կոմպոզիտների և պոլիմերների, քիմիական արտադրատեսակների, նավթաքիմիական ու վերամշակման օբյեկտների գիտատեխնիկական փաթեթների, էլեկտրոնային ու համակարգչային սարքակազմերի, կապի և հաղորդակցության, միջուկային կատարելագործված սարքավորումների, ավիատիեզերական սարքավորումների, էներգետիկայի օպտիմիզացման կատարելագործված համակարգերի, նանոտեխնոլոգիական սարքավորումների, կենսատեխնոլոգիական սարքավորումների, դեղագործական սարքավորումների, խելացի սիմուլյատորների, բժշկական սարքավորումների ու պարագաների, հանքարդյունաբերության, ճանապարհաշինության, երկաթուղային, ծովային, ինչպես նաև մշակութային, ինքնություն կերտող փափուկ արդյունաբերությունների բնագավառները։

Հաշվի առնելով, որ Իրանում գիտելիքահենք ընկերությունները ունեն երկու տասնամյակից պակաս կենսագրություն, գիտելիքահենք տնտեսությունում իրանցի եռանդուն ու աշխատասեր երիտասարդների ջանքերը պատճառ են դարձել, որ միայն կենսատեխնոլոգիական դեղորայքի բնագավառում Իրանը մոտ մեկ միլիարդ դոլարի խնայողություն կատարի տեղական արտադրության շնորհիվ։ Մինչդեռ նշված ընկերությունների արտադրանքը, ներքին պահանջը բավարարելուց բացի, արտահանվել է նաև այլ եվրոպակա, այդ թվում՝ եվրոպական ներկրներ։ Ներկայումս համաշխարհային շուկայում առկա է 140 անուն կենսատեխնոլոգիական դեղորայք, որից 22-ն արտադրվում է Իրանում։ Կենսաբանական դեղորայքը դեղերի այն տեսակն է, որը  ձեռք է բերվում կենսաբանական աղբյուրներից։ Պատվաստանյութերը, արյունը և դրանից ձեռք բերվող արտադրանքը, բջիջները, ալերգենները, կենսաբանական հյուսվածքները և Ռեկոմբինանտ սպիտակուցները ամենահայտնի կենսաբանական դեղամիջոցների տեսակներն են:

«High-Tech» կամ բարձր տեխնոլոգիայով արդյունաբերությունը այն բնագավառն է, որտեղ ժամանակակից գիտության ու տեխնոլոգիաների դերը շատ մեծ ու որոշիչ է և ի հեճուկս հանրային կարծիքի, սերտ կապի մեջ է մարդկանց առօրյայի հետ, քանի որ չի սահմանափակվում արդյունաբերության որևէ տեսակով և ընդգրկում է բազմաթիվ բնագավառներ ինչպիսիք են՝ դեղագործության, սննդի, գյուղատնտեսության, կենսաբանական պարարտանյութերի, միջադասպան նյութերի, օպտիկական ու լազերային, ավիատիեզերական, արբանյակային, նոր տեսակի էներգակիրների, այդ թվում՝ արևային էներգիայի, էլեկտրոնիկայի, նավթի ու գազի, նավթաքիմիական, հաղորդակցության, տրանսպորտի ու երկաթուղային արդյունաբերական ոլորտները։

Նանոտեխնոլոգիան առաջադեմ արդյունաբերական բնագավառներից մեկն է։ Ավելի քան 15 տարի է, ինչ Իրանում գործում է Նանոտեխնոլոգիյիերի զարգացման շտաբը։ Շտաբը հետազոտության ու զարգացման գործընթացը սկսեց գիտության ստեղծումից, իսկ հիմա զբաղվում է արտադրանքների առևտրայնացմամբ ու այլ երկրներ դրանց արտահանմամբ։ Ներկայումս Իրանում ավելի քան 15 արդյունաբերական ոլորտներում կիրառվում է նանոտեխնոլոգիա։ Արդեն երեք տարի է, ինչ ԻԻՀ-ն նանոտեխնոլոգիայի բնագավառում կարողացել է զբաղեցնել աշխարհում 4-րդ տեղը, առաջ անցնելով մի շարք խոշոր եվրոպական ու ասիական արդյունաբերական պետություններից, և ընդյալնել այդ բնագավառի արտահանումները։ Իրանից նանո-արտադրանքներ են արտահանվում մոտ 50 երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Կանադան, Չինաստանը և Հարավային Կորեան։ Մինչ այժմ նանոտեխնոլոգիայի բնագավառում արտադրվել են ավելի քան 610 տեսակի արտադրանքներ ու սարքավորումներ, որոնք այդ բնագավառում աշխատող 220 իրանական արտադրական ընկերությունների ջանքերի արդյունքն են։

Բարձր տեխնոլոգիաների այլ արդյունաբերական բնագավառներում ևս Իրանն աշխարհում ասելիք ունի. Օրինակ՝ ԻԻՀ-ն 11-րդ պետությունն է, որն օժտված է տեղաղական մեթոդներով արբանյակների արձակման տեխնոլոգիայով, 6-րդ պետությունն է, որը հաջողությամբ տիեզերք է ուղղարկել կենդանի էակ, աշխարհում պետությունների էներգետիկայի ոլորտի ապագան կերտող միջակային արդյունաբերության բնագավառում Իրանը զբաղեցնում է 4-րդ տեղը և կարողացել է իրանցի գիտնականների ու մասնագետների շնորհիվ հասնել այդ արդյունաբերությանը, որը կիրառություն ունի նաև բժշկության, գյուղատնտեսության և արդյունաբերության բնագավառներում։

Մարդու օրգանների արտադրության և գենետիկական սիմուլյացիայի գործում ցողունային բջիջների ոլորտում Իրանը երկրորդ տեղում է ցողունային բջիջների գծով գիտելիքների մշակման և հետազոտությունների առումով: Կենսատեխնոլոգիայի արտադրության  առումով 2017 թվականին Իրանը աշխարհում զբաղեցրեց 13-րդ տեղը, իսկ տարածաշրջանում՝ առաջինը: Գիտելիքահենք ընկերություններում և գիտատեխնոլոգիական պարկերում իրանցի երիտասարդության այս զարմանահրաշ ակտիվությունները ավետում են դինամիկ, աշխույժ և աճող տնտեսություն: