Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (135)
Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կներկայացնենք աշխարհում և Իրանում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձությունները:
Իրանի Ամիր Քաբիր տեխնոլոգիական համալսարանի էլեկտրատեխնիկայի ոլորտի հետազոտողները ՝ Ալբերտայի համալսարանի ռոբոտաշինության հետազոտական լաբորատորիայում դոկտոր Մեհդի Թավաքոլիի հետ միասին, ստեղծել են սրտի վիրահատության ժամանակ վիրաբույժին օգնող ռոբոտ: Համալսարանի ղեկավարի խոսքերով, ռոբոտը շարժվում է սրտի զարկերակներում, որպեսզի բժիշկը կարողանա ճշգրիտ վիրահատություն իրականացնել և օգնում է նրան տեսնել սրտի պատկերը: Այսպիսով, վիրաբույժը, կարող է հեռվից, հեռակառավարման համակարգի միջոցով, կատարել ճշգրիտ վիրահատություն:
Նման վերականգնողական վիրահատությունների ժամանակ, արյունը պետք է սրտից դուրս բերել և տեղափոխել մեկ այլ սարքի մեջ, որը կատարում է սրտի պարտականությունը: Դա մեծացնում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը: Այդ իսկ պատճառով, այս ռոբոտը աշխատում է սրտի զարկերակին զուգահեռ: Նախագծի հետազոտողներից մեկի ասելով. «Ռոբոտը կարող է ընդօրինակել սրտի զարկերակի շարժումները և սրտի բաբախյունի միջոցով շարժվել դեպի վերև կամ ներքև»: Այս ռոբոտը հնարավոր է կիրառել կրծքավանդակի և որովայնի վիրավատությունների ժամանակ: Սարքը ստեղծվել է երկու տարբերակներով: Հին տեսակն ավելի մեծ է եղել, քան նորը: Յուրաքանչյուր ռոբոտ ունի 5 աստիճան գործողությունների ազատություն: Ռոբոտի երկու բազուկները միասին կարող են մինչև 10 աստիճան գործողություններ իրականացնել: Այս սարքը հաջողությամբ անցել է հետազոտական փուլերը և ներկայումս կարող է կիրառվել վիրահատության ժամանակ: Այս հետազոտության վերաբերյալ, մինչ այժմ հրատարակվել է 30 հոդված:
Մասաչուսեթսի համալսարանի գիտնականներն առաջին անգամ յուղի և պոլիմերի համադրությամբ, կարողացել են ստեղծել հեղուկ մագնիս, որը նույնիսկ փոխելով իր ձևը, պահպանում է մագնիսական առանձնահատկությունը: Այս հետաքրքիր հայտնագործությունը կարևոր է հատկապես հեղուկ մագնիսի արտադրության գործում: Գիտնականները նախագծի վրա աշխատել են յոթը տարի, որպեսզի կարողանան պարամագնիսական ֆերոհեղուկ նյութերը կամ հեղուկում լողացող մետաղյա փոշիները վերածել մշտական մագնիսների: Սովորական մագնիսներն ընդհանրապես կոչվում են ֆերոմագնետիկ: Երբ դրանք գտնվում են մագնիսական դաշտում, մագնիսների էլեկտրոնները ներդաշնակ են դառնում և տեղակայվում են նույն ուղղության վրա: Ֆերոմագնետիկ նյութերը հնարավոր է վերածել մանր փոշու և լցնել հեղուկի մեջ: Այսպիսով, ստեղծվում են ֆերոհեղուկ նյութերը: Ներկայումս այդ նյութերն ունեն տարբեր կիրառություն, որոնցից մեկը միկրոֆոնների զովացնելու գործառույթն է: Գիտնականները հասկացել են, որ եթե ֆերոֆլյուիդի նանոփոշիները շատ մոտենան իրար, կարող են դառնալ մշտական մագնիս: Լաբորատոր փորձարկումների ընթացքում, փոշիների մեջ եղել է 8 նանոմետր տարածություն: Հենց ադ պատճառով, հետազոտողներն օգտվել են յուղ-պոլիմեր բաղադրությունից: Նրանք նկատել են, որ այս կաթիլները, նույնիսկ ավելի փոքր չափեր ունենալու դեպքում, պահպանում են իրենց մագնիսկան առանձնահատկությունը:
Պեկինի Շին Հովայի համալսարանի մի խումբ հետազոտողներ, ստեղծել են հարմարանք, որը սոսնձով ամրացվում է մարդու կոկորդին: Այն համրերին թույլ է տալիս բարձրաձայն հնչեցնել իրենց մտքում եղած բառերը: Հարմարանքը շատ հարմարավետ չէր, սակայն գիտնականները համոզված են, որ այն զարգացնելով ու վերածելով բարակ ու ճկվող հարմարանքի, այն հնարավոր կլինի ոչ թե սոսնձի, այլ խոնավեցնելու միջոցով ամրացնել անձի կոկորդին: Սարքը, որը կորչվում է WAGT, պատրաստված է գրաֆենից, որը տեղադրվել է պոլիվանիլիալկոհոլի բարակ շերտի վրա: Այն ներկա դրությամբ ունի 15-33 մմ չափս և լարով միանում է անձի բազկին կապված թևնոցին, որն իր հերթին հնարավորություն է տալիս ունենալ գաղտնաբառ և ներառում է փոքրիկ միկրոհամակարգիչ: Սարքն օգտագործողն առանց որևէ բառ արտասանելու, կրկնօրինակում է հատուկ շարժումները՝ ձայնալարերի ու կոկորդի միջոցով: Սարքը, հետևելով այդ շարժումներին, գտնում է տվյալ բառը: Երկրորդ փուլում, թևնոցը համակարգչային ձայնով, արատասանում է ձայնը: Մինչ այժմ սարքը կիրառվում էր պարզ բառեր արտաբերելու համար, ինչպես՝ բարև, այո, ոճ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են ASC Nano ամսագրում: