Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից(1)
Երբ արևմտյան երկրները սկսեցին մուտք գործել տարբեր երկրներ, այդ թվում նաև՝ արևելյան, մի խումբ գիտնականներ փորձեցին ավելի լավ ծանոթանալ արևելյան մշակույթին ու հասկանալ այն:Արդյունքում, առաջացավ գիտություն, որն անվանվեց «Արևելագիտություն»:
Թեմաներից մեկը որ հենց սկզբից գրավեց արևելագետների ուշադրությունը, իսլամի մարգարե Մուհամմադի անձն էր: Ու չնայած այդ ճանաչողությունը երբեմն թերի էր լինում, սակայն նրանցից շատերը խոստովանեցին իսլամի և նրա մարգարեի ճշմարտացի լինելը: Հաղորդաշարը նվիրված է այս թեմային:

Իսլամի մարգարե Մուհամմադն աստվածային մարգարեներից վերջինն էր, որ ի հայտ եկավ՝ մարդուն առաջնորդելու և աշխարհը փոխելու նպատակով: Նա Արևելքից էր և նրա նպատակն էր ավելի կարևորել հումանիզմն ու առաքինությունն և մարդկանց միջև տարածել հավասարությունը, խաղաղությունը, եղբայությունը և բարեկամությունը:
Նրա առաջին հայտարարությունը հետևյալն էր . «Ասացեք, որ չկա միակ Աստծուց բացի այլ աստված, որպեսզի փրկվեք»: Եվ սա աշխարհում առաջին ազդանշանն էր և փնտրտուքը՝ մարգարեի վերաբերյալ
Երբ արևմտյան երկրները սկսեցին մուտք գործել տարբեր երկրներ, այդ թվում նաև՝ արևելյան, մի խումբ գիտնականներ փորձեցին ավելի լավ ծանոթանալ արևելյան մշակույթին ու հասկանալ այն: Արդյուքնում, առաջացավ գիտություն, որն անվանվեց «Արևելագիտություն»: Թեմաներից մեկը, որ հենց սկզբից գրավեց արևելագետների ուշադրությունը, իսլամի մարգարե Մուհամմադի անձն էր:
Արևելագիտությունն ուսումնասիրում է Արևելքի ժողովուդների ծեսերը, մշակույթը, հավատալիքները, համոզմունքը: Այլ խոսքով, այն ամենն ինչ գոյություն ունի Արևելքում՝ լեզվաբանության, հասարակագիտության ու մարդաբանության տեսնակյունից: Արևելագետները հետազոտում են Արևելքի խնդիրները, մշակույթը, պատմությունը: Նրանցից ոմանք, արևելագիտությունն ուսումնասիրում էին հետաքրքրությունից ելնելով և ավելի շատ գիտելիք ձեռք բերելու, իսկ ոմանք՝ իրենց երկրների քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային իշխանությունն Արևելքում հաստատելու նպատակով: Նրանք այս կապակցությամբ հետազոտություններ են արել կամ ունեցել ելույթներ: Սակայն բոլոր արևելագետներն ունեն նույն կարծիքն իսլամի մարգարեի մասին, որին բազմիցս անդրադարձել են:
Արևելք ասելով չպետք է պատկերացնել միայն Ասիայի տարածաշրջանը: Արևելքը դուրս է գալիս Ասիայից ու հասնում Աֆրիկա: Արևելքի ուսմունքները կարևորում են բարոյական արժեքները, կյանքի իմաստալից լինելը և մարդու գերագույն դերը տիեզերքում:

Արևելյան քաղաքակրություններն ուսումանսիրելիս պարզվում է, որ կրոնն ու բարոյական արժենքներն արևելյան մշակույթների միասնության ամենակարևոր գործոններն են: Իսկ արևելյան քաղաքակրթությունների հիմքը կազմում են այն ճնշմարտությունները, որ ներկայացրել են մարգարեները: Արևելագիտությունը հատուկ ուշադրություն է դարձնում իսլամ աշխարհին, կարևորելով իսլամի ու դրա ուսմունքների հետ ծանոթանալը:
Արևմուտքը մեկ անգամ իսլամի ուժը նկատել էր Անդալուզիայում և իսլամի ի հայտ գալը հենց այդ ժամանակվանից, քրիստոնյաների համար մի զարմանահրաշ երևույթ էր: Հենց այդ պատճառով, եվրոպացի որոշ գիտնականներ, տեսնելով իսլամի ուժը, սկսեցին իրենց ողջ ուժով հակաքարոզչություն տանել իսլամի ու նրա մարգարեի դեմ, ամենասարսափելի մեղադրանքերն ուղղելով նրա դեմ:
Նույնիսկ Վոլտերի նման գիտնականն ով ավելի ուշ վերանայեց իր գաղափարները, դրամատուրգիական մի աշխատանք գրեց ուղղված իսլամի մարգարեի դեմ և ներկայացրեց Ֆրանսիայում: Այս բացասական վերաբերմունքն այնքան ուժեղ էր, որ Մուհամմադի մասին գրքի հեղինակն իր նախաբանում ասում է. «Եվրոպական գրականության մեջ Մուհամմադը ներկայացվում է որպես բարոյական մեծ թերություններ ունեցող անձ»:
Արևմուտք, որն ամեն ինչ արեց, որպեսզի իսլամական հասարակությունը բացասաբար ներկայացվի՝ իսլամի վեհությունը ստվերելու նպատակով: Այս կապակցությամբ, Եվրոպայում գործող որոշ իսլամական խմբեր, ներկայացրեցին իսլամի մարգարեի անձը:
Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ արևելագետները կամ ծանոթ չէին արևելյան իսկական ուսմունքներին, կամ նրանց միտքն այնքան զարգացած չէր՝ դրանք հասկանլու համար: Ուստի Արևեմուտքում արևելյան քաղաքականությունը խիստ թերի էր ներկայացվում: Հետևաբար, նրանց հետազոտւթյուններում բազմիցս նկատվում են սխալ մեկնաբանություններ: Իսկ 19-րդ դարում արդեն նկատելի է, որ գիտնականների հետազոտություններն ավելի անկեղծ են ու նրանց մեկնաբանություններն ավելի հետաքրքիր: Դժբախտաբար, արևելագետների աշխատանքը շաղկապվեց քաղաքականության հետ և նույնիսկ որոշ արևելագետներ սկսեցին այդ փաստը քննադատել: Անն-Մարի Շիմմելն այս կապակցությամբ գրում է. «Այն բոլոր կրոններից, որոնց հետ առընչվել է քրիստոնեությունը, իսլամի նկատմամբ ամենաշատ թյուրիմացություններն են եղել, հետևաբար ավելի շատ հարձակումներ են իրականացվել հենց այս կրոնի դեմ»: Միջին դարերի պատմաբանները, իսլամից ու նրա մարգարեից ներկայացրել են խեղաթյուրված պատկերներ: Եվ այդ խեղաթյուրումն այնքան ահռելի ծավալների է հասել, որ Մուհամմադի անունն անգամ սխալմամբ գրվում էր Մահոմմեթ: Նա ներկայացվում էր որպես աստված և գրվում էր, որ նա երկրպագում էր ոսկե արձանների: Նման խեղաթյուրված տվյալները մի կրոնի մասին որը որևէ առընչություն չունի կռապաշտության հետ և որի մարգարեն հայտարարում էր որ ծառայում է միակ Աստծուն, ցույց է տալիս որ իսլամի վերաբերյալ ճիշտ գաղափար գոյություն չի ունեցել:
1146-1616 թթ․ քիչ թվով գիտնականներ պատրաստակամություն հայտնեցին սովորել արաբերեն լեզուն և կարդալ Ղուրանը:
Տիկին Անն-Մարի Շիմմելն այս կապակցությամբ գրում է. «Ես համոզվեցի, որ նրանց մեջ կան միայն մի քանիսը, ովքեր ընթերցել են Ղուրանը: Իսկ ընթերցողների մեջ շատ քչերն էին փորձել այն ճիշտ մեկնաբանել»: 1842թ Գուստավ Վեյլը փորձեց ներկայացնել Մուհամմադի կյանքը: Դրանից հետո, Ուիլիամ Մուիրը, Էլոյս Սփրենգերը և Մարգոլիութը փորձեցին սխալ պատկեր ներկայացնել Մուհամմադից: Նրանք, խեղաթյուրելով Մուհամամդի կերպարը և անտեսելով նրա առաքինությունները, իսլամի մարգարեին ներկայացրեցին որպես հասարակական բարեփոխիչ:
Կառլ Հեյնռիխ Էմիլ Բեքերը գրել է. «Մենք Մուհամմադին վերացական ներկայացնելու համար, որոշ բաներ գիտենք: Սակայն նրա մասին արդար վերաբերվելու համար, շատ բան չգիտենք»:
Իսլամի վերաբերյալ բազմաթիվ հետազոտությունների հեղինակ քրիստոնյա Հենրի Լամենսը, քննադատության է արժանացել քրիստոնյաների կողմից: Իսկ քրիստոնյա գիտնական Ջորջ Ջորդաքը բելգիացի հոգևորականների նյութերի մասին ցավ հայտնելով նշում է, որ նման ստեղծագործությունները հակասում են գիտական սկզբունքներին:
Ու չնայած ժամանակի ընթացքում փորձ արվեց ներկայացնել ավելի անաչառ ուսումնասիրություններ, սակայն այնուամենայնիվ, փորձ չարվեց ավելի ճիշտ գաղափար կազմել իսլամի մարգարեի ու նրա ուսմունքների վերաբերյալ:
Վերածննդի ժամանակաշրջանի Եվրոպան, բոլոր գիտական ու տեխնոլոգիական զարգացումներով հանդերձ, չկարողացավ հրաժարվել իսլամի մարգարեի նման հզոր անձի ինքնության ու իսլամի տարածման վախից:
Այդուհանդերձ, Մուհամմադի անունն այս աշխարհի մթության մեջ փայլեց լույսի նման, իր հետ բերելով ազատություն և դառնալով պատմության ընթացքում մարդկության ուսուցիչը: Նա գրավեց սրտեր և արևելագետները խոստովանեցին, որ նրա անձը հզոր է և իսկ ուսումունքներն ազդեցիկ:
Տիկին Շիմմելն այս կապակցությամբ գրում է . «Իսլամի մարգարե Մուհամմադը լուսավոր մոմ է, որի լույսը տարածվում է այնտեղ, որտեղ նրա հետևորդները հավաքվել են: Նա լուսավոր մոմ է, որ մարդկանց սրտերը ինչպես հիացած թիթեռներ, հրավիրում է դեպի իրեն»: