Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (136)
Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:
Կանադայի Մաք Մաստեր համալսարանի իրանցի կին գիտնականի ղեկավարած հետազոտողների խումբը բակտերիոֆագները օգտագործելով ստեղծել է ինքնավերականգնվող հիդրոժել , որը կարելի է կիրառել բժշկական գիտություններում:Բակտերիոֆագը բակտերային վիրուս է, որը վարակելով բակտերիային բջիջը, բազմանում է նրա մեջ և քայքայում է այն։:Իրանցի գիտնականը լաբորատորիայում աճեցրեց բակտերիոֆագներ ,ապա դրանք տեղադրեց փակ տարածքում:Դա պատճառ դարձավ, որ ֆագները վերածվեն հեղուկ բյուրեղների, այնուհետև դրանց ավելացվեց միացնող քիմիական նյութ:Արդյունքում ստացվեց ժելատին հիդրոժել, որը կտրվելուց հետո վերականգնվեց: Այդ նյութի մեկ միլիմետրը պարունակում է 300հազար միլիարդ ֆագ: Այս ֆագերի ԴՆԹ-ն ձևափոխելով կարելի է վիրուսները մղել հարձակվել զանազան բակտերիաների վրա: Նաև այս ժելը դիմացկուն է հակաբիոտիկ բակտերիաների դիմաց:
Նման հիդրոժելեր կիրառելի են բժշկական ոլորտում և դրանք կարելի է օգտագործել վիրակապության, իմպլանտների անտիբակտերիալ ծածկույթի, և այլ պարագաներում: Ֆագերը կարելի է վերամշակել այնպես ,որ հարձակվեն քաղցկեղային բջիջների վրա: Նման ժելերը կարելի է օգտագործել նաև շրջակա միջավայրը մաքրելու համար: Գիտնականի խոսքով,որտեղ կա բակտերիա ,այնտեղ էլ ֆագերը :Հետազոտության հետ կապված զարմանալին այն է ,որ հնարավոր է լաբորատորիայում ֆագի խիստ թանձրացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Chemistry of Materials հանդեսում:
******
Նյութերի և էներգիայի ինստիտուտի հետազոտողները առաջին անգամ պատրաստել են պողպատի վրա չքայքայվող կերամիկական ապակե էմալ ,հիմնվելով նանո-ալյումինե էմալի նրբաթիթեղի ձուլման մեթոդի վրա :Ինստիտուտի գիտահետազոտողի խոսքով,հիշյալ էմալը օգտագործելի է պետրոքիմիայի արդյունաբերության մեջ , կոյուղագծերում, գազի պոմպերում, ապակու պրեսի կաղապարներում, տուրբինային արդյունաբերություններում և այլն:Այս մեթոդը առաջին անգամ է կիրառվում և շատ էժան է: Նախկինում նախագիծն կատարվում էր միկրոն չափսերով պլազմային հեղուկը ցանելու և ալյումինային մեթոդով:
Ըստ հետազոտողի, կերամիկական ապակե մետաղի անամոլները կամ էմալները, վերջերս ներդրվել են զարգացած ծածկույթների ոլորտում, որոնք արդյունաբերության մեջ ընդունելի ֆիզիկական հատկություններ ունեն:Այս ծածկույթները ֆիզիկական հատկությունների առումով`ծանր և թանկ կերամիկական ծածկույթների միջև են գտնվում, ինչպիսիք են ավանդական ապակե կարբիդներն ու էմալները:Չնայած կերամիկական ապակե էմալները ցածր ջերմաստիճանի պայմաններում են դիմանում,սակայն դրանք կարող են դիմադրել ալյումինե ծածկույթներով`թթվին և օքսիդացմանը: Ըստ հետազոտողի, այս ուսումնասիրությունը փորձել է համատեղել ալյումինի չքայքայվող և պողպատի վրա կերամիկական ապակու ամուր ծածկույթների հատկությունները` պողպատե կերամիկական յուրահատուկ հատկություններ ստեղծելու համար, որոնք 10 անգամ ավելացրել են պողպատի քայքայվելու հատկությունը:Կերամիկական այս ապակու մեջ մի կողմից, պողպատի վրա ստեղծվում է միանգամայն խիտ, ծակոտկեն ծածկույթ, և, մյուս կողմից, ապակու մեջ նանո-ալյումինի սրսկումով ավելանում է անոմալի հակաքերծվածքային հատկությունները:Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2018 թվականին,հայտնագործությունների գրանցման կենտրոնում և ISI/ Ceramic International "հանդեսում:
****
Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի հետազոտողները, լաբորատորիայում պատրաստել են երեք մետր լայնությամբ արհեստական արև,այս աստղն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Արեգակը, 1 միլիոն 4 հարյուր հազար կիլոմետր լայնությամբ, արեգակնային համակարգի կենտրոնում պլազմայի զանգվածային հսկա գունդ է:Գիտնականները երկար տարիներ է ինչ ուսումնասիրում են արևը, և վերջերս տիեզերագնաց էին ուղարկվել տիեզերք: Արեգակի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, թե ինչպես է դրա մագնիսական դաշտը ազդում ամբողջ արեգակնային համակարգի վրա:
Հետազոտողների կողմից ստեղծված արևը կոչվում է «Մեծ կարմիր գունդ »,որը ՝ միլիոնավոր անգամ ավելի փոքր է քան իրական նմուշը և ընդամենը 3 մետր լայնություն ունի:Հետաքրքիր է, որ արհեստական արևը նման է մարդու ուղեղի, որը փորձարկվում է մետաղալարով և պողպատով:Հետազոտողները հելիոմ գազը ,որը նույնպես առկա է իրական արևի մեջ ,պոմպել են և յոնացումից հետո այն վերածել պլազմայի:Գունդի կենտրոնում գտնվող մագնիսը ստեղծում է մագնիսական դաշտ:Երբ հետազոտողները սարքը լիցքավորեցին էլեկտրական հոսանքով , սարքը ճշգրիտ կերպով նմանակեց ,արևի մագնիսական դաշտերի և պլազմայի գործառույթը:
Ավագ գիտաշխատողի խոսքով,արբանյակային դիտարկումները մանրակրկիտ ձևով ցույց են տվել, թե որտեղից են գալիս ուժգին քամիները:Այս նախագծում մենք փորձում ենք ուսումնասիրել, թե ինչպես են արտադրվում արևի դանդաղ քամիները և հասնում երկիր մոլորակ:Այս գունդի օգնությամբ հետազոտողները կարողացել են վերակառուցել Պարկերի ոլորապտույտը: Պարկերը մագնիսական դաշտ է, որն ընդգրկում է ամբողջ արեգակնային համակարգը:Բացի այդ, հետազոտողները պարզել են արևից պլազմայի հանկարծակի և զանգվածային արտահոսքը, որը երբեմն արևային քամի է առաջացնում:
Հետազոտողները գունդի գործունեությունը դիտարկելու նպատակով գործիքներ էին տեղադրել դրա մեջ և նկատել են պլազմայի ռոտացիայի արագությունը:Նախագծի հետազոտողների խոսքով արբանյակները դիտարկել են պլազմայի ելքը, բայց չգիտեն պատճառը: Մենք ևս մեր փորձերի ընթացքում նկատել ենք նմանություններ և ուսումնասիրել, թե ինչպես են դրանք ստեղծվել:
Այսօր այսքանը: Մինչ նոր հանդիպում եթերում ,Տերն ընդ Ձեզ: