Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (136)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113389-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(136)
Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 10, 2019 13:32 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:

Կանադայի Մաք Մաստեր համալսարանի իրանցի կին գիտնականի  ղեկավարած հետազոտողների խումբը բակտերիոֆագները օգտագործելով ստեղծել է ինքնավերականգնվող  հիդրոժել , որը կարելի է  կիրառել  բժշկական գիտություններում:Բակտերիոֆագը բակտերային վիրուս է, որը  վարակելով բակտերիային բջիջը, բազմանում է նրա մեջ և քայքայում  է այն։:Իրանցի գիտնականը լաբորատորիայում աճեցրեց  բակտերիոֆագներ ,ապա դրանք տեղադրեց փակ տարածքում:Դա պատճառ դարձավ, որ ֆագները վերածվեն  հեղուկ բյուրեղների, այնուհետև դրանց ավելացվեց միացնող  քիմիական նյութ:Արդյունքում ստացվեց  ժելատին հիդրոժել, որը կտրվելուց հետո վերականգնվեց: Այդ նյութի մեկ միլիմետրը պարունակում է 300հազար միլիարդ ֆագ: Այս ֆագերի  ԴՆԹ-ն ձևափոխելով  կարելի է վիրուսները մղել հարձակվել զանազան  բակտերիաների վրա: Նաև այս ժելը դիմացկուն է հակաբիոտիկ բակտերիաների դիմաց:

Նման հիդրոժելեր կիրառելի  են բժշկական ոլորտում և դրանք կարելի է օգտագործել վիրակապության, իմպլանտների անտիբակտերիալ ծածկույթի, և այլ պարագաներում: Ֆագերը կարելի է վերամշակել այնպես ,որ հարձակվեն քաղցկեղային բջիջների վրա: Նման ժելերը կարելի է օգտագործել նաև  շրջակա միջավայրը մաքրելու համար: Գիտնականի խոսքով,որտեղ կա բակտերիա ,այնտեղ էլ ֆագերը :Հետազոտության հետ կապված զարմանալին այն է ,որ հնարավոր է լաբորատորիայում ֆագի խիստ թանձրացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Chemistry of Materials հանդեսում:

Կանադայի Մաք Մաստեր համալսարանում, իրանցի գիտնական կնոջ կողմից  բժշկության մեջ  օգտագործվող ինքնավերականգնվող  հիդրոժելերի արտադրություն

******

Նյութերի և էներգիայի ինստիտուտի հետազոտողները առաջին անգամ պատրաստել են պողպատի վրա  չքայքայվող  կերամիկական ապակե էմալ ,հիմնվելով նանո-ալյումինե էմալի  նրբաթիթեղի ձուլման մեթոդի վրա :Ինստիտուտի գիտահետազոտողի խոսքով,հիշյալ էմալը օգտագործելի է պետրոքիմիայի արդյունաբերության մեջ , կոյուղագծերում, գազի պոմպերում, ապակու պրեսի  կաղապարներում, տուրբինային արդյունաբերություններում և այլն:Այս մեթոդը առաջին անգամ է կիրառվում և շատ էժան է: Նախկինում նախագիծն կատարվում էր միկրոն չափսերով պլազմային հեղուկը ցանելու և  ալյումինային մեթոդով:

Ըստ հետազոտողի, կերամիկական ապակե մետաղի անամոլները կամ էմալները, վերջերս ներդրվել են զարգացած ծածկույթների ոլորտում, որոնք արդյունաբերության մեջ ընդունելի ֆիզիկական հատկություններ ունեն:Այս ծածկույթները ֆիզիկական հատկությունների առումով`ծանր և թանկ կերամիկական ծածկույթների միջև  են գտնվում, ինչպիսիք են ավանդական ապակե կարբիդներն ու էմալները:Չնայած կերամիկական ապակե էմալները ցածր ջերմաստիճանի պայմաններում են դիմանում,սակայն   դրանք կարող են դիմադրել  ալյումինե ծածկույթներով`թթվին և օքսիդացմանը: Ըստ հետազոտողի, այս ուսումնասիրությունը փորձել է համատեղել ալյումինի չքայքայվող  և պողպատի վրա կերամիկական ապակու ամուր ծածկույթների հատկությունները` պողպատե կերամիկական յուրահատուկ հատկություններ ստեղծելու համար, որոնք 10 անգամ ավելացրել են պողպատի քայքայվելու  հատկությունը:Կերամիկական այս  ապակու մեջ  մի կողմից, պողպատի վրա ստեղծվում է միանգամայն խիտ, ծակոտկեն ծածկույթ, և, մյուս կողմից,  ապակու մեջ նանո-ալյումինի սրսկումով ավելանում է անոմալի  հակաքերծվածքային հատկությունները:Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2018 թվականին,հայտնագործությունների գրանցման կենտրոնում և ISI/ Ceramic International "հանդեսում:

Քիմիական նյութերի և էներգետիկայի ինստիտուտի հետազոտողների կողմից պողպատի վրա չքայքայվող կերամիկական ապակու էմալի արտադրություն

****

Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի հետազոտողները, լաբորատորիայում պատրաստել  են երեք մետր լայնությամբ արհեստական արև,այս աստղն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով: Արեգակը, 1 միլիոն 4 հարյուր հազար կիլոմետր լայնությամբ, արեգակնային  համակարգի կենտրոնում պլազմայի զանգվածային հսկա գունդ է:Գիտնականները երկար տարիներ  է ինչ ուսումնասիրում են  արևը, և վերջերս տիեզերագնաց էին   ուղարկվել տիեզերք: Արեգակի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, թե ինչպես է դրա մագնիսական դաշտը ազդում ամբողջ արեգակնային համակարգի վրա:

Հետազոտողների կողմից ստեղծված արևը կոչվում է «Մեծ կարմիր գունդ »,որը  ՝ միլիոնավոր անգամ ավելի փոքր է  քան իրական նմուշը և ընդամենը 3 մետր լայնություն ունի:Հետաքրքիր է, որ արհեստական արևը նման է մարդու ուղեղի, որը փորձարկվում է մետաղալարով և պողպատով:Հետազոտողները հելիոմ գազը ,որը նույնպես առկա է իրական արևի մեջ ,պոմպել են և յոնացումից հետո այն վերածել պլազմայի:Գունդի կենտրոնում գտնվող մագնիսը ստեղծում է մագնիսական դաշտ:Երբ հետազոտողները սարքը լիցքավորեցին  էլեկտրական հոսանքով , սարքը ճշգրիտ կերպով նմանակեց ,արևի մագնիսական դաշտերի և պլազմայի գործառույթը:

Ավագ գիտաշխատողի խոսքով,արբանյակային դիտարկումները մանրակրկիտ ձևով  ցույց են տվել, թե որտեղից են գալիս ուժգին  քամիները:Այս նախագծում մենք փորձում ենք ուսումնասիրել, թե ինչպես են արտադրվում  արևի դանդաղ քամիները  և հասնում երկիր մոլորակ:Այս գունդի  օգնությամբ հետազոտողները կարողացել են վերակառուցել Պարկերի ոլորապտույտը: Պարկերը մագնիսական դաշտ է, որն ընդգրկում է ամբողջ արեգակնային համակարգը:Բացի այդ, հետազոտողները պարզել են արևից պլազմայի հանկարծակի և զանգվածային արտահոսքը,  որը երբեմն արևային քամի է առաջացնում:

Հետազոտողները գունդի   գործունեությունը դիտարկելու նպատակով գործիքներ էին տեղադրել դրա մեջ  և նկատել են պլազմայի ռոտացիայի արագությունը:Նախագծի հետազոտողների խոսքով արբանյակները դիտարկել են պլազմայի ելքը, բայց չգիտեն պատճառը: Մենք ևս մեր փորձերի ընթացքում  նկատել ենք  նմանություններ և ուսումնասիրել, թե ինչպես են դրանք ստեղծվել:

Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի հետազոտողները, լաբորատորիայում պատրաստել  են երեք մետր լայնությամբ արհեստական արև

Այսօր այսքանը: Մինչ նոր հանդիպում եթերում ,Տերն ընդ Ձեզ: