Իսլամաֆոբիան արևմուտքում (89)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բրիտանիայում Բորիս Ջանսոնի վարչպետ ընտրվելու և այդ երկրի հասարակության մեջ իսլամատյացության աճի հետևանքով առաջացած մտահոգությունների մասին:
Որպես Բրիտանիայի վարչպետ Բորիս Ջանսոնի ընտրությունից հետո հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույց անցկացրին նրա ընտրության դեմ: Լոնդոնի համալսարաններից մեկի մի դասախոս այս կապակցությամբ ասել է.«Այստեղ եմ որպեսզի բողոքեմ Բորիս Ջանսոնի քաղաքականությունների դեմ: Այժմ մտել ենք քաղաքականության մի փուլ, որ այլևս իրականություններն ու ճշմարտությունները այնքան էլ կարևոր չեն և Ջանսոնը չարաշահում է այս իրավիճակը: Չեմ կարծում, որ Ջանսոնը հարմար մեկն է այս պաշտոնի համար: Նա իմ վարչապետը չէ»: Բողոքող ցուցարարները կրում էին պաստառներ, որոնց վրա գրվածները Ջանսոնին կոչ էին անում թողնել իշխանությունը: Քաղաքական տարբեր խմբեր աջակցություն ցուցաբերեցին այս բողոքի ցույցին: Բրիտանիայի ստվերային կառավարության ֆինանասների նախարար Չան Մաք Դանելը ներկա գտնվելով այս բողոքի ակցիային իր ելույթում ասել է.«Բորիս Ջանսոնը վտանգավոր մարդ է: Նա մեր հասարակության համար վտանգավոր է: Նա Եվրոպայի ու մեր աշխարհի համար նույնպես վտանգավոր է»:
Բորիս Ջանսոնը հակաիսլամական հայացքներ էլ ունի և վարչապետի պաշտոնում նրա ընտրությունը Բրիտանիայի իսլամական հասարակության մեջ մտահոգություններ է առաջացրել կապված իսլամատյացության աճի հետ: Բորիս Ջանսոնի ընտրությունից մեկ շաբաթ անց պահպանողական կուսակցության ներքին ընտրությունների ընթացքում Գարդիան օրաթերթը կրկին հրապարակեց Ջանսոնի հակաիսլամական հայացքների մի մասը: Գարդիանը գրել է.«Կրոնի ստեղծման մասին Ջանսոնի գրած հոդվածում, որը նաև ավելացել է նրա «Հռոմի տեսիլքը» գրքի վերջին հրատարակությանը, նա հավակնել է.«Իսլամ կրոնում մի բան գոյություն ունի, որ աշխարհի որոշ բաժիններում կասեցնում է առաջադիմությունը և արդյունքում «Իսլամական բռնահարված ձևացումը» համարյա բոլոր ընդհարումների պատճառն է»: Թելլ Մամա կազմակերպությունը, որ աշխարհում հետևում է հակաիսլամական գործողություններին, Ջանսոնի արտահայտությունները անարդարացի ու պառակտիչ է բնութագրել և հայտարարել է.«Այս արտահայտությունները ցույց են տալիս, որ նա իսլամ կրոնը չի ընկալել»: Մյուս կողմից Բրիտանիայի իսլամական խորհուրդը հակազդելով Ջանսոնի հակաիսլամակն հայտարարություններին նշել է.«Ժողովրդի մեծ մասը ցանկանում է իմանալ, որ արդյոք նա վարչապետ ընտրվելուց հետո էլ նույպես համոզված է, որ իսլամը արգելք է առաջադիմության ու ազատության ճանապարհին: Սրանից առաջ Բրիտանիայի վարչապետը Բուրքա կրող մուսուլման կանանց վրա հարձակվելու պատճառով քննադատությունների էր ենթարկվել: Նա իր հակաիսլամական արտհայտությունների ընթացքում բուրքա կրող մուսուլման կանանց «Փոստարկղի» և «Բանկ թալանողների» էր նմանեցրել:
Նախքան ԵՄ-ից դուրս գալու օգտին ժողովրդի քվեարկությունը Բրիտանիայում իսլամատյացությունը աննախադեպ աճել էր: Ոստիկանության տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիների ընթացքում մուսուլմանների դեմ հարձակումներն աճող ընթացք են ունեցել: Բրիտանիայի իսլամական մարդու իրավունքների կազմակերպության ղեկավար «Մասուդ Շաջարեն» համոզված է, որ իսլամաֆոբիան այս երկրում վախի ու սարսափի փուլից անցել է և հասել է մուսուլմանների նկատմամբ ատելության փուլի:
Նա ասել է.«ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալն այնպես որ հայտարարվում է տնտեսական խնդիրների հետ կապված չի եղել և իրականում այն ներգաղթյալների ու փոքրամասնությունների դեմ ուղղված ռասիստական շարժում է»: Շաջարեն համոզված է, որ մուսուլմանների դեմ հարձակումների և հակաահաբեկչական օրենքների նկատմամբ դիվանագետների անտարբերությունը, նպաստել է մուսուլմանների օտարացման ու նրանց դեմ հարձակումների ավելացմանը: Այս կապակցությամբ Միրրոր պարբերականը գրել է.«Բրիտանիայում կատարված վերջին հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս երկրում մուսուլմանների դեմ ԶԼՄ-ների ու դիվանագետների իրականացրած հակաքարոզչությունների հետևաքով իսլամաֆոբիան տարածվել է»: Վերջին սոցհարցման արդյունքների համաձայն Բրիտանիայի ժողովրդի 18 տոկոսը չափազանց բացասական հայացքներ ունի մուսուլմանների նկատմամբ և 31 տոկոսն էլ համոզված է, որ իսլամը սպառնում է Բրիտանիայի ապրելակերպին: Այս ոլորտում տպագրված զեկույցի մեջ ասված է, որ իսլամաֆոբիան հանրայնացման փուլում է, այնպես որ նույնիսկ լիբերալ ու միջին դասակարգի քվերակողները այժմ հակաիսլամական հայացքներ ունեն ու դրանք չեն թաքցնում: Անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն շուրջ 31 տոկոսը հավակնել են, որ իսլամը սպառնում է բրիտանացիների կյանքին: Մուսուլմնաններին չափազան բացասական համարողների մեծ մասը պահպանողականներն են: 2019թ. ապրիլի 26-ից մինչև մայիսի 1-ը իրականացված սոցհարցման ընթացքում հարցվողների թիվը կազմում է վեց հազար 118 մարդ: Բրիտանիայում «Հույս, ոչ ատելություն» ինստիտուտի հետազոտողներից «Ռոսի Քարթերն» ասում է, որ արդեն որոշ ժամանակ է ինչ հակաիսլամական ատելությունը դարձել է Բրիտանիայի լուրջ խնդիրներինց մեկը և այժմ տարածվել է քաղաքական բոլոր խավերի շրջանում»: Նա հավելել է.«Սա մի քաղցկեղային ուռուցք է, որ եթե բրիտանացիները չկանգնեն դրա դեմ օրըստօրե ավելի կվատանա: Բոլորս իսլամաֆոբիային դիմակայելու հարցում կարևոր դեր ունենք, որ պետք է իրականանցնենք»:
Բրիտանիայի ֆուտբոլային ոլորտում իսլամաֆոբիայի աճի մասին Թելեգրաֆ օրաթերթը գրել է.« Kick It Out ինստիտուտի քննարկումները ցույց են տալիս, որ վերջին 5 տարիների ընթացքում Բրիտանիայի ֆուտբոլում ռասիզմը կրկնապատկվել է»: Այս հետազոտության համաձայն ֆուտբոլում իսլամաֆոբիան ու կրոնական այլ նախապաշարումները նախորդ տարվա համեմատությամբ 75 տոկոսանոց աճ են արձանագրել: Սոցցանցերում խտրականության հողի վրա հաղորդումները նույպես նախորդ տարվա համեմատությամբ 12 տոկոս աճել են:
Kick It Out ինստիտուտի գործադիր տնօրենը Թելեգրաֆ օրաթերթի այս հետազոտության մասին ասել է.«Ֆուտբոլը հասարակության մի արձագանքն է և ցավոք այս տվայլները այլևս չեն զարմացնում: Չնայած որ սա մի ճշմարտություն է, որ ռասիզմը 43 տոկոս աճ է ունեցել, սակայն դա ցույց է տալիս՝ ֆոտբոլը այս երևույթի վերացման համար պետք է խիստ աշխատի: 2019թ. ինքներս մեզանից պետք է հարցնենք թե ո՞ր գործերն ենք կարող ավելի լավ կատարել և որը ոչ»: Մանչեսթեր Սիթի թիմի խաղացող «Ռահիմ Ստրլինգի», Լիվերփոլ թիմի եգիպտացի մուսուլման «Մոհամմեդ Սալահի» և Արսենալի «Փիեր Ամրիք Օբամյանգի» նման ճանաչված խաղացողցներ նախորդ սեզոնին իսլամաֆոբիական ու իսալամատյաց վերաբերմունքների են ենթարկվել: Յու Գոու ինստիտուտի իրականացրած սոցհարցման արդյունքների համաձայն Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամների կեսից ավելին իսլամը համարում են սպառնալիք բրիտանացիների ապրելակերպի համար: Այս հետազոտությունը ցույց է տալիս որ հիշյալ կուսակցության անդամների 52 տոկոսը իսլամ կրոնը սպառնալիք է համարում: Հետազոտության մեջ ասված է, որ հարցվողների շուրջ 42 տոկոսը համոզված է, որ Բրիտանիայում բազում մշակույթների գոյությունը ավերել է այս երկրի հասարակությունը: Պահպանողական կուսակցության իսլամաֆոբիական դիրքորոշումները այն դեպքում են աճում, երբ վերջերս Բրիտանիայի կառավարությունը նոր բացատրություն է ներկայացրել հրեաատյացության համար, որն իր մեջ նույնպես ներառում է սիոսնիստներին ուղղված քննադատությունը: Բրիտանիայի կառավարությունը սակայն երբեք իսլամաֆոբիայի մասին ոչ մի բացատրություն պաշտոնապես չի ընդունել և շարունակ խույս է տալիս որևէ բացատրության պաշտոնապես ընդունումից: 2019թ. մայիս ամսի հաղորդման մեջ Բրիտանիայի իսլամական խորհուրդն ասել է, որ պահպանողական կուսակցությունը անտեսում է կուսակցության մեջ իսլամաֆոբիայի վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու մասին պահանջները: Ավելի քան հարյուր անձինք հավակնում էին, որ պահպանողական կուսակցության անդամներ են, որոնք վերջին օրերի ընթացքում սոցցանցերում իսլամաֆոբիական արտահայտություններ են տարածել: Վարչապետի պաշտոնում Ջանսոնի ընտրությունից հետո այս հայտարարությունները նույնպես կավելանան: