Թրամփը և իմպիչմենտի մղձավանջը
Դոնալդ Թրափի գործունեությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում և նախագահ դառնալուց հետո, արժանացել է մեծ թվով քննադատությունների և նույնիսկ կասկածի տակ է դրվել նախագահի պաշտոնում նրա արժանավորության հարցը:
Մինչ այժմ մի քանի անգամ բարձրացվել է Թրամփի նկատմամբ իմպիչմենտի հարցը, սակայն՝ անարդյունք: Ավելի վաղ, դեմոկրատները բարձրացրել էին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հարցը, և առաջարկել իմպիչմենտի գործընթաց սկսել Թրամփի նկատմամբ: Սակայն երբ հարցի շրջանակներում հրապարակվեց հատուկ զեկուցող Ռոբերթ Մյուլլերի զեկույցը, որը փաստում էր որ Մոկսվան ԱՄՆ ընտրություններին չի միջամտել, իմպիչմենտի հարցը չեղարկվեց:
Ներկայումս, դեմոկրատները բարձրացրել են Ուկրաինգեյթի պատճառով Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցը: 2019թ հունիսի 25-ին, Թրամփը հեռախուսազրույց էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում վերջինիս խնդրել էր իրեն տեղեկություններ տրամադրել 2020թ նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դատական գործի վերաբերյալ: Թրամփը նպատակ ուներ այդ տեղեկատվությունն օգտագործել Ջո Բայդենի դեմ:
Ամերիկյան տեղեկատվական աղբյուրներից մեկը գրել է, որ Թրամփը ժամանակավորապես դադարեցրել է ռազմական աջակցությունն Ուկրաինային, քանի դեռ այդ երկրի նախագահը Ջո Բայդենի վերաբերյալ ինֆորմացիա չի տրամադրել իրեն: Մի քանի տարի առաջ, երբ իր հայրը ԱՄՆ փոխնախագահն էր, Հանթեր Բայդենը ուկրաինական «Բուրիսմա» էներգետիկ ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր:
Այս հեռախոսազրույցից հետո, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, 2019թ սեպտեմբերի վերջից սկսեց Թրամփի նկատմամբ իմպիչմենտի ընթացակարգը: Փելոսին հայտարարեց, որ Թրամփը չարաշահել է իր պաշտոնը՝ մեկ այլ երկրի նախագահից պահանջելով միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Ընդհանրապես, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ նախագահը, տասնյակ տարիների քաղաքական ակտիվությունից հետո, մի կողմ դնելով ամեն ինչ, չէր սկսի Թրամփի նկատմամբ իմպիչմենտի գործըտնթացը եթե չլիներ Թրամփի ու Զելենսկու միջև հեռախոսազրույցը: Փելոսին, ներկայացուիչների պալատի մի շարք անդամների հետ մասին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահին ուղղված Թրամփի պահանջն իր պաշտոնի չարաշահում է և վերջինիս պետք է ենթարկել իմպիչմենտի: Ու չնայած այս գործընթացը մեկնարկել էր սեպտեմբերի վերջին, սակայն վերջին իրադարձությունները, հատկապես դեմոկրատների կողմից հոկտեմբերի 31-ին Թրամփի իմպիչմենտի օգտին քվեարկելը, լուրջ նախազգուշացում է ԱՄՆ նախագահին՝ իր անորոշ քաղաքական ապագայի վերաբերյալ: Այս բանաձևով, ճանապարհ բացվեց Թրամփի իմպիչմենտի համար: Հոկտեմբերի 31-ին, Ներկայացուցիչների պալատի անդամները, մի քվեարկությամբ հաստատեցին Թրամփի նկատմամբ իմպիչմենթի բանաձևը: Բանաձևին կողմ քվեարկեց 232 անդամ, դեմ՝ 159: Այսպիսով, իմպիչմենտի գործընթացը կմերկնարկի դռնբաց լսումներով: Այն նաև ապահովում է Թրամփի ինքնապաշտպանության իրավունքը և նրա փաստաբանները ներկա կլինեն լսումներին: Հակառակ ԱՄՆ Սենատի, Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը պատկանում է դեմոկրատներին: Հատկանշական է, որ բանաձևին դեմ քվերակողների թվում եղել են նաև երկու դեմոկրատական անդամներ: Չնայած այսպիսով դեմոկրատները փորձեցին ներկայացնել իրենց ուժը, սակայն Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների օրենսդիր հանձնաժողովի նախագահ Հեքիմ Ջեֆերսը նշեց, որ Թրամփի իմպիչմենտի ընթացակարգը ոչ թե դեմոկրատների ու հանրապետականների հակադրություն է, այլ ճշմարտության պայքարն ընդդեմ կեղծիքի: Սա ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ երրորդ դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատը նախագահի իմպիչմենտի ընթացակարգին կողմ է քվեարկում:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովը, մի քանի շաբաթ առաջ սկսել էր Ուկրաինգեյթի շուրջ հետաքննությունը, իսկ բանաձևը պարզապես պաշտոնական բնույթ է տվել դրանց: Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, հոկտեմբերի մեկին հայտարարեց, որ կա հավանականություն, որ Ուկրաինայի սկանդալը լինի Թրամփի իմիպչմենտի միայն մի բաժինը: Նա չի բացառել, որ իմպիչմենտի գործընթացում կներառվի նաև Մյուլլերի զեկույցը, պարզելու համար, թե որքանով է այն ճիշտ: Հանրապետականները հայտարարել են, որ բանաձևը հաստատվել է միակողմանի գործընթացի արդյունքում և առանց ընդդիմադիրներին համոզելու: Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խոսնակ Քեյվին Մաքարթին ասել է. «Դեմոկրատների նախագծում չնկատեցի բանաձևի վերաբերյալ որևէ համոզիչ փաստ և իմ կարծիքով, այս բանաձևը խայտառակություն է ԱՄՆ-ի համար»:
Սպիտակ Տունը դատապարտել է քվեարկությունը: Սպիտակ Տան խոսնակը նշել է, որ այն, ինչ արեցին դեմոկրատներն ու Նենսի Փելոսին, իրավական հարցի նկատմամբ արդար մոտեցման իրավական խախտում է: Դոնալդ Թրամփն այս կապակցությամբ իր թուիթերյան էջում գրեց. «Ականատեսն ենք ԱՄՆ-ի պատմության մեծ կախարդ որսալու ամենախոշոր գործողության»:
Վերջին շաբաթներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովը նիստերի դահլիճ էր հրավիրել մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ԵՄ-ում ԱՄՆ ներկայացուցչին՝ Ուկրաինգեյթի վերաբերյալ բացատրություններ տալու կապակցությամբ: Մայք Փենսին նույնպես առաջարկվել է համագործակցել դատական կոմիտեի հետ: Այդուհանդերձ, թվում է, որ Սպիտակ Տունը նպատակ ունի թույլ չտալ, որպեսզի կարևոր պաշտոնյաները ելույթ ունենան Ներկայացուցիչների պալատի լսումներում: Դա այն դեպքում, երբ Ներկայացուցիչների պալատի հաձնաժողովներն արդեն սկսել են լսումները: Որոշ կարևոր վկաներ, որոնք կապված են Սպիտակ Տան հետ, չեն մասնակցել լսումներին, իսկ մյուսները թերևս, կհետևեն Սպիտակ Տան հրամանին:
Իհարկե, սա կարող է Սպիտակ Տան ու դեմոկրատների միջև լուրջ բախումների առիթ դառնալ: Որոշ դեմոկրատներ համոզված են, որ Թրամփը պետք է մեղադրվի արդարության դեմ ուղղված քայլեր ձեռնարկելու համար, քանի որ պետական պաշտոնյաներին հրամայել է չհամագործակցել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովների հետ: Թրամփի կառավարության բարձրաստիճան պաշտոնաներից մեկը հայտարարել է, որ Սպիտակ Տան բյուջեի գրասենյակի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ գրասենյակի ժամանակավոր տնօրենը, վկայություն չեն տվել: Իսկ նրանց վկայությունը կարևոր է նրանով, որ նրանք պետք է պատասխանեն այն հարցին, թե արդյոք Թրամփը օգտվե՞լ է արտաքին օգնությունների հարցով ճնշում գործադրելուց՝ Ուկրաինայի նախագահի քաղաքական աջակցությունը ստանալու նպատակով: Ամենակարևոր վկան Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի փաստաբան Ջոն Էյզենբերգն է, ով նույնպես չի ներկայացել լսումներին: Էյզենբերգի վկայությունը կարևոր է, քանի որ նա մասնակցել է Թրամփի և Ուկրաինայի նախագահի հեռախոսազրույցը Սպիտակ տան գաղտնի համակարգչային համակարգ փոխանցելու ընթացքին: Դա այն դեպքում, երբ Ներկայացուցիչների պալատի տեղեկատվական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆթը, նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ Թրափի իմպիչմենտի գործընթացը մեկնարկելու է հաջորդ շաբաթ: Իսկ առաջին լսումներին մասնակցելու են երկու պաշտոնյաներ՝ Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Ուիլիամ Թեյլորը և ԱՄՆ ԱԳՆ Եվրոպայի ու Ասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը: Չնայած Սպիտակ Տան բոլոր խոչընդոտներին, պետք է ասել, որ այնուամենայնիվ, մի խումբ պաշտոնյաներ այս հարցով վկայություն են տվել, ներկայացնելով նոր փաստեր: Ներկյացուցիչների պալատի տեղեկատվական հանձնաժողովը նոյեմբերի 4-ին հայտարարեց, որ ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը հոկտեմբերի 11-ին Կոնգրեսում վկայություն էր տվել, մտահոգություն հայտնելով նախահգահի արտահայտությունների կապակցությամբ: Նա նշել է, որ դրանք իրեն շոկ են պատճառոլ: Յովանովիչն ասել է, որ իր պաշտոնը պահելու համար, պարտավոր է եղել Թուիթերում նախագահի հասցեին գովեստի խոսքեր գրել: Նա հայտարարել է. «ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդեն Սանդերլենդն իրեն ասել է, որ եթե ինքը ցանկանում է պահպանել աշխատանքը, պետք է Թուիթերում աջակցություն ցուցաբերի Դոնալդ Թրամփին»: Սակայն 2018թ մայիսին, Թրամփը Յովանովիչին հեռացրեց պաշտոնից, նշելով, որ վերջինս աջակցում է դեմոկրատներին: Իսկ Գորդեն Սանդերլենդը հատարարեց, որ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջն Ուկրաինայից, բացահայտ առևտուր է եղել: Սա մեծ հարված էր Թրամփին, հատկապես ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայից, ով քաջատեղյակ է ԱՄՆ- Եվրոպա և մանավորապես՝ ԱՄՆ-Ուկրաինա հարաբերություններից:
Այս վկայությունների շնորհիվ, թերևս նոր փաստեր կներկայացվեն այն մասին, որ Թրամփը չարաշահել է իր պաշտոնը, ինչը կարող է հանգեցնել վերջինիս իմպիչմենտին: Կարելիէ ասել, որ դեմոկրատների ու հանրապետականների միջև կոնգրեսում լուրջ հակամարտություն է սկսվել: Ու չնայած առաջին անգամ նրա նկատմամբ իմպիչմենտի գործը փակվեց, սակայն երկրորդ անգամ արդեն ներկայացվում են անհերքելի փաստեր: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը կողմ է քվեարկելու Թրամփի իմպիչմենտին:
Իհարկե բանաձևի հաստատումը դեռևս չի նշանակում, որ իմպիչմենտն արդեն սկսվել է: Այս բանաձևի միջոցով, Թրամփի իմպիչմենտի կապակցությամբ սկսված հետաքննությունները պաշտոնապես ճանաչում է և նախանշում է դրանց հետագա ուղին: Բանաձևի բովանդակության համաձայն, Ներկայացուցիչների պալատի տեղեկատվական հանձնաժողովը ներկայացնելու է իր փաստարկները: Այնուհետև դրանք ներկայացվելու են դատական հանձնաժողովին, որը որոշում է կայացնելու իմպիչմենտի կապակցությամբ: Եվ ի վերջո, հնարավոր է որ հաստատվի ԱՄՆ-ի նախագահին լուրջ մեղադրանքներ ներկայացնելու օրինագիծ: Եթե սա տեղի ունենա և ներկայացուցիչների պալատը քվեարկի մեղադրանքների օգտին ու սկսի իմպիչմենտի գործընթացը, Սենատը պարտավոր է դատավարություն սկսել այդ հարցով, չնայած այն հանգամանքին, որ այստեղ մեծամասնությունը կազմում են հանրապետականները, որոնք դժվար թե ձայն տան նախագահի պաշտոնանկության օգտին: Սակայն դեմոկրատները հույս ունեն, որ այդ գործընթացի արդյունքում, Թրամփի ժողովրդականությունը կնվազի և նա պարտավոր կլինի հրաժարվել մասնակցել 2020 նախագահական ընտրություններին :