Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113486-Կյանքն_արևմուտքում._Հայացք_ներսից_(2)
Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Խամենեին քննադատել է «Արևտյան ապրելակերպը» և շեշտել է, որ արևմտյան մշակութը նյութապաշտ է դարձնում մտքերը և կյանքի նպատակը իջեցնում է փողի ու հարստության կուտակման մակարդակի և մի կողմ է մղում հոգևոր գաղափարներն ու հոգու բյուրեղացումը, և մեղքը սովորական երևույթ դարձնելով ընտանիքի քայքայման պատճառ է դառնում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 13, 2019 23:54 Asia/Tehran

Հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում Այաթոլլահ Խամենեին քննադատել է «Արևտյան ապրելակերպը» և շեշտել է, որ արևմտյան մշակութը նյութապաշտ է դարձնում մտքերը և կյանքի նպատակը իջեցնում է փողի ու հարստության կուտակման մակարդակի և մի կողմ է մղում հոգևոր գաղափարներն ու հոգու բյուրեղացումը, և մեղքը սովորական երևույթ դարձնելով ընտանիքի քայքայման պատճառ է դառնում:

«Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից» հաղորդաշարի 2-րդ թողարկման ընթացքում քննարկելու ենք արևմտյան ապրելակերպի հիմնական հատկանիշներից մեկը՝ սպառողականությունը:Ընկերակցեք մեզ:

Արևմտյան կյանքի հատկանիշներից մեկը սպառողականությունն է: Մի երևույթ, որը խթանում է կապիտալիստական տնտեսությունը: Այն վերջին տասնամյակներում մշակութային ու հասարակական ակնառու փոփոխությունների պատճառ է դարձել: Սպառումն ու սպառողկանաությունն այն էլ այսօրվա պայմաններով ու տեսքով պետք է դիտել ոչ միայն որպես տնտեսական ու շահավետ գործընթաց, այլ որպես հասարակական ու մշակութային ընթացք, որ իր մեջ ներառում է մշակութային խորհրդանշաններ, քանի որ փաստերը ցույց են տալիս, որ սպառողականությունը կարող է հանգել պասիվության, ինքնությունից հրաժարվելուն և նույնիսկ հասարակությունների կառավարման: Վերջին տասնամյակների ընթացքում կապիտալիստական համակարգերում սպառումն ու սպառողականության հետևանքները և սպառմանը իսկություն տալը այս երևույթը դարձրել են լուրջ ուսումնասիրության խնդիր՝ հասարակագիտոության, մարդաբանության, մշակութային, տնտեսության և հոգեբանության ոլորտներում:

Որոշ ժամանակ առաջ հրատարակվեց Թիմ Դը Շանտի գրչին պատկանող մի հոդված, որտեղ հեղինակը ինֆոգրաֆիկ նախագծերի օգնությամբ ցույց էր տվել երկրների ապրելակերպը: Եթե աշխարհի 7 մլրդ. բնակչությունը կամենա ամերիացիների նման ապրել կարիք կունենա երկիր մոլորակի քառապատիկ տարածքի ու ծավալի: Թիմ Դը Շանտը գրել է.«Չնայած այս ոլորտի հետ առնչվող տվյալներին, հոդվածներին ու իրազեկ անձակց կանչերին մարդիկ դարձյալ ուշադրություն չեն դարձնում իրենց ապրելակերպին, որի հետևանքերը մի օր անշուշտ վնասելու է իրենց: Նրանք ոչ մի փոփոխություն չեն առաջացնում իրենց ապրելակերպի մեջ: Նրանք միայն բավարարվում են այս ամենը լսելով և առանց պատասխանատվության չնչին զգացումի անցնում են լսածների կողքով: Մենք տարեկան ուտում ենք 10 մլրդ. անասուն և տարեկան օգտագործում ենք ավելի քան 16 մլրդ. հագուստ ու մի անգամյա օգտագործման նյութեր ու դրանք դեն ենք նետում: Սրանք ինչ իմաստ ունեն: Գուցե այս պարզ ու թափանցիկ ինֆոգրաֆիկ նախագծերը կարողանան առավել ազդեցություն թողնել սպառողականության ողբերգությունը ընկալելու համար»:

Եթե բոլորը կամենան ապրել ամերիկացիների նման կարիք կունենանք երկիր մոլորակի քառապատիկ տարածության

Տարբեր երկրների սպառման մոդելների մեջ արևմտյան ապրելակերպը ամենաշատ սպառող մոդելն է: Տվյալները ցույց են տալիս, որ ամերիկացիները չափից ավել և ծայրահեղական կերպով են ապառում աշխարհում առկա նյութերը: Դրանով հանդերձ, որ նրանք կազմում են աշխարհի բնակչության միայն 5 տոկոսը՝ սպառում են աշխարհի էներգետիկայի 20 տոկոսը, մսամթերքի 15 տոկոսը և արտադրում են աշխարհում արտադրվող աղբի 40 տոկոսը»:

Անցյալում ժողովրդի տնտեսական վարքագիծը շատ պարզ ու հասարակ է եղել: Արտադրությունը քիչ էր և մարդիկ հաշվի առնելով իրենց կարիքները գնում էին ապրաքներ ու օգտագործում էին մատուցվող ծառայությունները: Հազիվ թե ոչ անհրաժեշտ ու լուքս ապրանքներ գնեին և այս վարքագիծը ընդհանրապես դրսևորվում էր հասարակության ապահովված խավի կողմից: Վերածննդի շրջանից ու արդյունաբերության հեղափոխությունից հետո արտադրության եղանակը փոխվեց արդյունաբերականի: Այս մեթոդում մեծ քանակությամբ ապրանք արտադրվեց: Վաճառման համար ապահովված ու հարուստ խավից առավել մեծ շուկա էր անհրաժեշտ: Արևմուտքցի արտադրողի տեսանկյունից շատ սպառումը նշանակում էր առավել արտադրություն և առավել շահ: Ուստի կապիտալիստական համակարգը որոշեց, որ սպառման մասին ժողովրդի հայացքը փոխելով առաջացնել իր նկատի առած շուկան: Այս գործը իրականացվեց ծավալուն գովազդների ու դրանց միջոցով ժողովրդի մեջ կարիքի զգացումն առաջացնելով: Այսպիսով ձևավորվեց ապռողականության երևույթը:

Այս երևույթի նշանները իհայտ եկավ 19-րդ դարի վերջերին: Փաթեթավորման, գովազդի և առևտրական մակնիշի գյուտերով վաճառման շուկան հեղաշրջվեց և հնարավորություն ստեղծվեց ժամանակակից սպառողականության երևան գալու համար: Այս կարգի մոտեցման մեջ սպառման մոդելը ձևավորվում է ոչ թե կարիքների հագեցման, այլ ժողովրդի պահանջարկի հիմամբ: Ժողովուրդը փորձում է գնել այն ամենն ինչ գովազդների հետևանքով պատկերվել իր մտքում: «Նախազգուշացում ապրողներին» գրքում Ռոժե Գարոդիի մեկնաբանությամբ.«Արևմտյան մոդելով ազատ տնտեսությունը ոչ թե կարիքների հագեցման համար, այլև կարիքների շուկայի ստեղծման համար է»:

Վալմարթը ամերիկյան մանրածախ ընկերություն է, որ աշխարհում սննդամնթերքի ամենամեծ խանութների ու սուպերմարքեթների ցանցն ունի: Այս ընկերությունը 2012թ. Ռոյալ Դաչ Շել և Էքսանմոբիլից հետո տեղ էր գտել աշխարհի երրորդ ամենամեծ ընկերությունների շարքում: 2013թ. ֆինանսական տարում Վալմարթը 469 մլրդ. դոլար եկամուտով ճանաչվեց աշխարհի ամենամեծ ընկերությունը՝ եկամտի առումով: Այսինքն լոկ ապրանքներ ցրելով զբաղվող ընկերությունը աշխարհի էներգիա արտադրող ընկերություններից հետո հայտնվեց ամենաշատ շահ ունեցող ընկերությունների շարքում: Այս ապշեցուցիչ տվյալները ցույց են տալիս հասարակությունները սպառողականությամբ աղտոտելու քաղաքականության նշանակությունը:

Սպառողականությունը՝ այն ապրանքներն ու ծառայությունները օգտագործելու ցանկությունն է, որ նույնիսկ հնարավոր է անձը դրանց ձեռք բերելու կարողությունը չունենա, սակայն ապրում է այնպիսի հասարակության մեջ, որ այս ապրանքների ու ծառայությունների օգտագործումը համարվում է արժանապատվություն ու անհատական արժեք: Ֆրանսիացի տեսաբան Ժան Բուդրիլարդի կարծիքով ապակե շրջանակներից կատարվող քարոզչությունը ձևավորում է սպառման մոտեցումները և այսպիսով կերտում են ժողովրդի անհատականությունը: Նա ասում է.«ժողովուրդը ինքնության զգացումը ձեռք է բերում այն ամենից ինչ օգտագործում է»: Այս օրերում մեծ թվով հասարակություններում անհատների ինքնությունը որոշվում է նրանց սպառման չափով: Այն որ նրանք հագուստի ու սննդամթերքի ինչ մակնիշի ապրանքներ են օգտագործում որոշում և ձևավորում է նրանց ինքնությունը: Այստեղ է ինչ սպառումը դառնում է հասարակական ու մշակութային մի խնդիր և շաղախվում է ժողովրդի անհատականության ու նրանց առօրյա գործողությունների հետ և դառնում է մի խորհրդանիշ արժանապատվություն ձեռք բերելու, հասարակության ինչ-որ խավի հետ նույնանալու և իվերջո ապրելակերպի խորհրդանիշ: Իրանցի հասարակաագետ և համալսարանի դասախոս Դոկտոր Մորթեզա Ղելիչը համոզված է.«Սպառողականության ցանկություն ունեցողներից շատերը, որ հասարակական ինքնություն ձեռք բերելու և ինքնարտահայտվելու համար դիմում են սպառմանը ինչ-որ տեղ վարակվել են կապիտալիստական համակարգի մարմաջով»:

Սպառողական մշակույթը իր մեջ ներառում է նաև անհատականության պես հասկացություններ, որ դրսևորվում են որպես ապրելակերպ: Հագուստը, խոսելու ձևը, ազատ ժամերն անցկացնելու կերպը, ուտելիքն ու ըմպելիքը, բնակարանի ընտրությունն ու դրա ճարտարապետական ոճը, ավտոմեքենայի բրենդն ու այլ պարագաները համարվում են անհատականության ու սպառողի ճաշակի ցուցանիշներ: Իրականում այս ամենը ապրելակերպի միայն մի մասն են համարվում, որ որոշվում է սպառողի կողմից: Արևմտյան ապրելակերպը անձնակենտրոն է: Անհատապաշտների կարծիքով անհատին առավելագույն ազատություն ու ընտրության իրավունք տալով լիարժեք կպահպնավի նրա շահերը և անհատը կարող է ազատ ու պատասխանատվության զգացումից զերծ միջավայրում ընտրի իր նպատակներն ու դրանց հասնելու միջոցները: Այլ խոսքով անհատը իր շահերի ամենալավ պաշտպանն է: Այս կարգի անհատապաշտությունը հանգում է ինքնահմայվածության, ինչը հասարակական տարբեր խնդիրների այդ թվում շրջակա միջավայրի ու անհաշիվ սպառմամբ՝ գալիք սերունդների նկատմամբ անպատասխանատվության կարևորագույն պատճառն է:

 «Սպառման պղպաջից այն կողմ» գրքում Ժիլես Լիփովեցկին խոսում է գերսպառող հասարակության մասին, որտեղ ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր սենյակում ունի հեռուստացույց, ունի իր ավտոմեքենան և նոր արտադրված ապրանքներ ինչպես բջջային հեռախոս, համակարգիչ մայկրովեյվ և այլն, որոնք անձնական ապրանքների կարգավիճակ են ստացել: Նշելով որ այս ապրանքները այլևս պարծանքի ու արժանապատվություն ձեռք բերելու առարկաներ չեն նա անդրադառնում է կապիտալիստական համակարգի այլ սկզբունքին այսինքն հաճոյքի սկզբունքին և համոզված է որ մարդիկ առավել սպառմամբ փնտրում են զգայական և հաճելի փորձառություններ:

Զարգացած երկրներում երջանկությունն ունի նոր բացատրություն: Նյութական հաճույքները հատկապես անմիջական հաճույքները համարվում են երջանկության նոր սահմանումը և դրա բնական միջոցներից են համարվում: Ժամանակակից մարդը հաճույքների ու շահակենտրոնության մարմնացումն է: Կապիտալիստական համակարգի տրամաբանության համաձայն հաճույքի ու շահի հետևանքներն են առաջադիմությունն ու ապահովությունը: Այժմ հարց է առաջանում, որ արդյոք առավել առաջադիմություն ու ապահովություն ունեցող արևմուտքցիները առավել  գոհունակության ու երջանկության զգացում են ապրում: Մի տնտեսագետ ասում էր.«Հավակնում եմ, որ տեխնոլոգիան մեզ փրկել է ապրելու դարաշրջանից և այժմ առավել ազատ ժամեր ունենք: Ստեղծել ենք այնպիսի հասարակություն, որ մարդը 8 ժամ կամ դրանից ավել է աշխատում մինչդեռ սնվելու բավարար ժամանակ չունի: Միշտ ժամի պակաս ունի, քանի որ կարիքների դաշտը մեծացրել ու բազմազան ենք դարձրել, այնպես որ այդ հսկայական բազմազանությունից նրա մոտ գլխապտույտ է առաջանում և այլևս ուրախության, հանդարտության ու հանգստության զգացում չի ապրում: Մենք ոչ թե ավելի հանգստություն ենք բերել հասարակության համար, այլ հասարակության հաշվարկները առավել դժվարացրել ու բարդացրել ենք»: