Նոյեմբերի 14-ը Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Մարդկանց առողջության համար շաքարախտի աճող սպառնալիքը պատճառ է դարձել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և շաքարախտի միջազգային ֆեդերացիան 1991թվականին մեկ օր նշանակեն ,որպես շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր:Քանի որ Ֆրեդերիկ Բանտինգը Չարլզ Բեստի հետ միասնաբար 1922թվականին հայտնաբերել են ինսուլինը, ուստի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 14-ին,որը Բանտինգի ծննդյան օրն է հիշատակվում է որպես Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր: 2006-ին ՄԱԿ-ը պաշտոնապես ճանաչեց այդ օրը:
Շաքարախտի համաշխարհային օրը ,այս հիվանդության վերաբերյալ իրազեկման ամենամեծ քարոզարշավն է, որը աշխարհի ավելի քան 160 երկրում ավելի քան մեկ միլիարդ մարդու հաղորդակից է դարձնում: Արշավը, համայնքների ուշադրությունը հրավիրում է այն հարցերի վրա, որոնք առավելագույն ազդեցությունն են ունենում շաքարախտի վրա և այս հիվանդությունը պահում է հասարակության ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Քարոզարշավի նպատակն է՝ շաքարախտի դեմ պայքարի համար համայն աշխարհում կարևորել համատեղ աշխատելու և գործողությունները համակարգելու անհրաժեշտությունը ,որը լրջորեն վնասում է մարդկանց առողջությունը:2007 թվականից շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո: Օրվա խորհուրդը շաքարախտով տառապող հիվանդի գիտելիքների բարձրացումն է: 2007 թվականից այս հիվանդության խորհրդանիշը կապույտ օղակն է, որը խորհրդանշում է կյանք ու առողջություն և շաքարախտի դեմ պայքարին ուղղված միջազգային հանրության միասնություն:
Ըստ շաքարախտի միջազգային ֆեդերացիայի տվյալների ,2018-2019թվականներին ՝«Ընտանիքն ու շաքարախտը» շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է՝ «Պաշտպանեք ձեր ընտանիքը» կարգախոսով: Այս երկու տարին պատեհ առիթ է ՝ ռազմավարական պլանավորման նախագծումները դյուրացնելու ,տարածելու,զարգացնելու և ծրագրերին մասնակից լինելու համար,որոնք նախատեսված են շաքարախտի համաշխարհային օրվա քարոզարշավի համար:Այն աշխատանքները,որ նշյալ երկու տարիներին շաքարախտի միջազգային ֆեդերացիան կենտրոնանում է դրանց վրա ՝ընտանիքների վրա շաքարախտի ազդեցության մասին իրազեկությունը բարձրացնելը և այդ հիվանդությունը կանխելու ուսուցումներն են: Արշավը կենտրոնանում է շաքարախտի ախտորոշման, կանխման և հիվանդությունների կառավարման վրա պայքարելով հիվանդության դեմ:Շաքարախտը քրոնիկ հիվանդություն է և տեղի է ունենում այն դեպքում, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտադրում, կամ մարմինը չի կարող արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը:Ինսուլինը այն հորմոնն է, որը կարգավորում է արյան շաքարի մակարդակը:Հիպերգլիկեմիան կամ արյան շաքարի բարձրացումը , անվերահսկելի շաքարախտի ամենատարածված ախտանիշն է և ժամանակի ընթացքում կարող է լուրջ վնաս հասցնել մարմնի բազմաթիվ օրգաններին, հատկապես նյարդերին և արյան անոթներին:Շաքարախտը մետաբոլիկ հիվանդություն է, որը բարձրացնում է արյան շաքարի մակարդակը: Ինսուլինը շաքարը արյունից փոխադրում է բջիջներին,որպեսզի դրանք օգտագործվեն էներգիայի համար:Շաքարախտի դեպքում ,մարմինը կա՛մ չի արտադրում բավարար ինսուլին, կա՛մ չի կարողանում արդյունավետորեն օգտագործել ինսուլինը:Արյան շաքարի բարձր մակարդակը կարող է վնասել նյարդերը, աչքերը, երիկամները և այլ օրգանները:

Շաքարախտը տարատեսակ է։ Տարբերում ենք շաքարային դիաբետի երեք հիմանական տեսակ․առաջին տիպի շաքարային դիաբետ, որի պատճառը հանդիսանում է ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի ինսուլինի արտադրումը՝ բետա բջիջների կորստի պատճառով: :Իմունային համակարգը ենթաստամոքսային գեղձի բջիջները համարում է, որպես արտաքին գործոն և հարձակվում է դրանց վրա ու ոչնչացնում ինսուլին արտադրող բջիջները:Պարզ չէ հարձակման պատճառները: Շաքարախտով տառապող մարդկանց մոտավորապես 10 տոկոսը տառապում է այս տեսակի շաքարախտով:Այս տեսակը նաև կոչվում է ինսուլինից կախված շաքարային դիաբետ:Այս տեսակի շաքարախտով տառապող մարդիկ կարող են իրենց անհրաժեշտ ինսուլինը ապահովել ամենօրյա սրսկումներով:Երկրորդ տիպի շաքարախտը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարմինը դառնում է ինսուլինին դիմացկուն, իսկ շաքարը մնում է արյան մեջ:2-րդ տիպի շաքարային դիաբետը սկսվում է ինսուլինի հանդեպ կայունությամբ, որտեղ բջիջները ունակ չեն լինում ինսուլինի հանդեպ համապատասխան ռեակցիա առաջացնել: Այս տեսակը նաև կոչվում է ինսուլինակախյալ շաքարային դիաբետ: Հիմնական պատճառներներն են մարմնի ավելորդ քաշը և ոչ բավարար ֆիզիկական աշխատանք:2-րդ տիպի շաքարախտը ավելի տարածված է 30տարեկանից բարձր և գեր անհատների շրջանում , այդ իսկ պատճառով 2-րդ տիպի շաքարախտը հայտնի է ,որպես մեծահասակների շաքարախտ:Շաքարախտի 3-րդ տեսակը՝ գեստացիոն դիաբետն է, հղիության շրջանի շաքարախտը:Հղիության ընթացքում պլասենցայի միջոցով ինսուլինը արգելափող բջիջները առաջացնում են այս տեսակի շաքարախտը:Այս տեսակի շաքարախտը սովորաբար անցողիկ է և բարելավվում է հղիությունից հետո:Վիրահատությունը, որոշակի դեղեր ընդունելը (օրինակ ՝ կորտիկոստերոիդներ), թերսնումը և վարակը շաքարախտի այլ պատճառներ են:
Շաքարախտի դեմ պայքարելու և կանխելու ուղղությամբ համաշխարհային ու միջազգային քայլերին զուգահեռ Իրանում աշխատում է «Իրանի շաքարախտի միությունը»: Ասոցիացիան իր գործունեությունը սկսել է 1991 թվականից `դիաբետիկ հիվանդներին վերահսկելու նպատակով:Իրանի շաքարախտի ասոցիացիան ներկայումս ունի 20 մասնաճյուղ Իրանի տարբեր քաղաքներում ՝ և ծավալում է կրթական, հետազոտական աշխատանքներ նաև հատուկ միջոցառումներ ձեռնարկում շաքարախտով տառապող երեխաների և դեռահասների համար :Հիշյալ ասոցիացիան ամեն տարի ՝ շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը, հարակից որոշ կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպում է բազմաթիվ սեմինարներ :Այս տարի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է շաքարախտի դեմ պայքարի ազգային շաբաթվա մասին `նոյեմբերի 10-ից 16-ը, և այս շաբաթ Իրանում ամենուր խոսվում է դիաբետի մասին:Շաքարախտի համաշխարհային օրվա կարգախոսի համաձայն ՝ «Շաքարախտը և ընտանիքը», անցկացվում են բազմաթիվ սեմինարներ ՝ընտանիքի դերի կառավարման, աջակցության, կանխարգելման և կրթության ոլորտներում:
«Գաբրիկ շաքարախտի տեղեկատվական ասոցիացիա»-անվամբ մեկ այլ միություն, որը հասարակական,ոչ շահադիտական և կամավոր կերպով աշխատող կառույց է,,2006-ին Իրանում սկսեց իր աշխատանքը և 2017-ին այն անդամակցեց դիաբետի միջազգային ֆեդերացիային:Ասոցիացիան աշխատում է դիաբետիկ հիվանդներին ուսուցանելու և նրանց կարողականությունը բարձրացնելու ոլորտում առանց բժշկական և բուժման միջամտության:
Իրանում և աշխարհում տարբեր կազմակերպություններ, օրգաններ և հաստատություններ աշխատում են շաքարախտի դեմ, սակայն այս կարճ ժամանակամիջոցում հնարավոր չէ անդրադառնալ բոլորին:Բայց նրանց բոլորի ընդհանուր նպատակն է `հիվանդությունը ներկայացնել հասարակությանը և ծանոթացնել դրան դիմակայելու և կանխարգելման եղանակները:
Քանի որ շաքարախտն ունի բազմաթիվ և անդառնալի կողմնակի բարդություններ, ինչպիսիք են ՝սրտանոթային մի շարք խնդիրներ, նյարդերի վնասում, աչքերի և երիկամների հիվանդություն, մաշկի հետ կապված խնդիրներ, լսողության խանգարումներ, դեպրեսիա և գեստացիոն շաքարախտի պարագային մոր և մանկան վնասվելը ,ուստի անհրաժեշտ է դրա կանխարգելումը:Թվում է թե ՝հնարավոր չէ խույս տալ առաջին կարգի շաքարախտից ,սակայն առողջ ապրելաձևով կարելի է վերահսկել հիվանդությունը: 2-րդ տիպի շաքարախտի և գեստացիոն շաքարախտի դեպքում, պատշաճ դիետա ունենալը, ֆիզիկական գործունեությունը և հավասարակշռված քաշի պահպանումը կարող են կանխել հիվանդությունը և նվազեցնել դրա վտանգավոր կողմնակի բարդությունները:
Ամբողջ աշխարհում ավելանում է շաքարախտով տառապողների թիվը:Համաշխարհային շաքարախտի ֆեդերացիայի 23-րդ միջազգային կոնգրեսում ներկայացված վիճակագրության համաձայն ՝ հիվանդությամբ տառապողների թիվը հասել է ավելի քան 400 միլիոնի:Մինչև 2040 թվականը այդ թիվը կրկնապատկվելու է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ՝ հասնելով 72 միլիոնի և 100 000-ի:Աշխարհում մինչև 14 տարեկան ավելի քան կես միլիոն երեխաներ և դեռահասներ ունեն 2-րդ տիպի շաքարախտ, իսկ 20-79 տարեկան 415 միլիոն չափահասներ ՝ դիաբետիկ են:Շաքարախտը 2015 թվականին խլել է հինգ միլիոն մարդու կյանքը և մինչև 2040թվականը, դիաբետիկների թիվը ավելանալու է 643 միլիոնի:Շաքարախտի տարեկան ծախսը գնահատվում է մոտ 673 միլիարդ դոլար, այսինքն երկրների առողջապահության բյուջեի 12 տոկոսը, ծախսվում է շաքարախտի բուժման և դրա բարդությունների վրա:Քանի որ երկրորդ տիպի շաքարախտի տարածման հիմնական պատճառը անառողջ սնունդը և ֆիզիկական ակտիվության նվազումն է, և բժշկական ծախսերի մեծ մասը կապված է այս տեսակի շաքարախտի հետ, հետևաբար, երկրորդ տիպի շաքարախտի կանխարգելումը լավագույն և էժան տարբերակն է և ուսուցման ու վերապատրաստման միջոցով կարելի է հաղթահարել 2-րդ տիպի շաքարախտի երկու կարևոր գործոններին՝ (անառողջ սնունդ և ֆիզիկական ակտիվության նվազում):

Շաքարախտը կանխելու ամենակարևոր խորհուրդներն են. Ֆիզիկական ակտիվության բարձրացումը, մեծ քանակությամբ ֆիբրերի սպառելը, հացահատիկների մեծ քանակությամբ սպառելը, ավելորդ քաշի նվազումը, սահմանափակ և անցողիկ սննդակարգից խուսափելը, դիետայի փոփոխումը և առողջարար սնունդ ընդունելը:Կարող եք նաև այցելել շաքարախտի միջազգային ֆեդերացիայի կայք ՝ https://www.idf.org/type-2-diabetes-risk-assessment/ ՝ պարզելու, թե արդյոք ունեք հիվանդություն: Օնլայն փորձարկումներով տեղեկացեք հիվանդությԱն առկայության մասին ու համապատասխան քայլեր ձեռնարկեք։