Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (137)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113666-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(137)
Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 20, 2019 12:55 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:

Իրանի «Ռոյան» գիտահետազոտական  կենտրոնի գիտահետազոտողները պորտալարի արյան աճեցված բջիջներն օգտագործելով փորձում են այս բջիջների օգնությամբ բուժման ելքեր գտնել: Պորտալարի արյան ցողունային բջիջները ,համարվում են արյուն ստեղծող ցողունային բջիջներ:Հիշյալ բջիջները կարող են առանձնանալ   բջիջային զանազան միավորներից: Դրանք կիրառելի են արյան և այդ ոլորտին առնչվող քաղցկեղների բուժման բնագավառում: Մարմնի արյունը ապահովող համակարգի վերակառուցման գործում պորտալարի ցողունային բջիջների կիրառման գլխավոր սահմանափակությունը այդ բջիջների քանակի պակասն է :Ուստի նման բջիջների օգնությամբ բուժումներն իրականանում  են երեխաների  կամ թեթեւ քաշ ունեցող տարեցների շրջանում: Այս խնդիրը  հաղթահարելու լավագույն տարբերակն է ստեղծել այնպիսի  պայմաններ, որպեսզի տարրալուծարանային պայմաններում պորտալարի ցողունային բջիջները կարողանան բաժանվելով ,նույն տիպի բջիջներ ստեղծել: Սակայն այս բնագավառում իրականացված քայլերը ապացուցել են ,որ տրոհումից  գոյացած բջիջների կարողականությունը ավելի քիչ է քան հիմնականինը: 

Այդ խնդիրը լուծելու նպատակով ,գիտահետազոտողները մարդու պորտալարի արյունից ստացված մեկ միջուկ ունեցող  բջիջները ,ցողունային բջիջների բնականոն աճեցման միջավայրում հարստացնում են Thrombopoietin-ով և«Լիգանդ»ով և աճեցնում այն:Ապա բազմացված և չբազմացված բջիջները պատվաստվում են տարրալուծարանային  մկների քանի օրական սաղմին:Արդյունքում քննարկվում է մարդկային արյան բջիջների գոյությունը, փորձարկվող մկների արյան մեջ: Հետազոտության արդյունքը ապացուցեց ,որ աճեցված բջիջները,ի համեմատություն չաճեցված բջիջների  32 անգամ ավելի շատ էին բացահայտում արյան բջիջներին առնչվող գեները ։

Պատվաստումից չորս շաբաթ անց ,աճեցված բջիջներ ստացած մկների 73 տոկոսի և չտրոհված բջիջներ ստացած մկների 35 տոկոսի մոտ առկա էր մարդկային արյան բջիջներ: Հետազոտության արդյունքը ապացուցեց ,որ պորտալարի արյունից ստացված մեկ միջուկանոց բջիջները ,աճեցման այս մեթոդով բաժանվում են ,և բաժանվելու արդյունքում գոյացած բջիջները ավելի արագ ու լավ ձևով են տեղադրվում տարրալուծարանային մոդելի կենդանու սաղմի մեջ և արյուն ստեղծելու աշխատանքը իրականացնում: Այս գիտահետազոտողները հույս ունեն ,որ առավել ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր կլինի բուժման համար օգտագործել այս բաժանված բջիջները: 

Գիտահետազոտության ադյունքները տպագրվել են Cell Journal միջազգային հանդեսում: 

Պորտալարի արյան ցողունային բջիջների օգտաշատ տրոհումը,հիվանդության բուժման համար, Ռոյան գիտահետազոտական կենտրոնի կողմից․

 

Նահատակ «Բեհեշտի»բժշկագիտական համալսարանի  ժամանակակի  տեխնոլոգիաների ֆակուլտետի գիտահետազոտողներին հաջողվել է հետազոտական շրջանակներում ստեղծել կիսակենդան հյուսվածք: Ֆակուլտետի ռեկտորի խոսքերով,արհեստական ոսկորի շնորհանդեսի արարողությանը,երկրում պատրաստված եռաչափ պրինտի տեխնոլոգիայի օգնությամբ ,այս քայլը նախակլինիկական փուլում է:Իրանում  տարեկան   181 հոգի վթարների և վեճերի  ,նաև 800 հոգի չարորակ ուռուցքների հետևանքով ոսկորային վնասվածքներ են ստանում: Գիտահետազոտողի խոսքերով ,անցյալ երկու տասնամյակում վերանգնողական բժշկությունը  իր աշխատանքն է սկսել կենդանի կամ կիսակենդանի հյուսվածք արտադրելու նպատակով: Եռյակ այս փուլի ընթացքում դերակատար են բջիջը, արիշը ևաճման ֆակտորը,սակայն մինչ օրս չենք հաջողել կենդանի հյուսվածք արտադրել :

«Նահատակ Բեհեշտի» անվան համալսարանի այս գիտահետազոտողի խոսքերով՝ որոշ հիվանդների պարագային կիսա կենդանի հյուսվածքը կարգավորւժում  է նրանց դժվարությունը: Տարրալուծարանային պայմաններում ոսկորային վնասվածքներ ստացած հիվանդների խնդիրները լուծելու  նպատակով բազմաթիվ փորձեր են իրականացվել և դրանք  համեմատել ենք շուկայում առկա առևտրական տեսականու հետ,սակայն տարրալուծարանային հաջող արդյունքներով հանդերձ ,նախակլինիկական փուլում  բարդություններ էին նկատվում: Իվերջո մարդու ոսկրային հյուսվածքները ուսումնասիրելով  հաջողեցինք կերամիկայի և պոլիմերի միաձուլումից ստանալ մի բաղադրություն,որի մասին բազմաթիվ հոդվածներ են գրվել: Հիշյալ բաղադրությունը PCL TCP-ն կատարելագործեց հիվանդների համար մարդու ոսկրային կառուցվածքին հասնելու օղակը:Վերարտադրողական բժշկությունը աշխարհում արդեն եռաչափ պրինտի փուլի է անցել և այդ կապակցությամբ ,մենք պարտավոր էինք արտադրելու նաև այդ գործի համար հատուկ պրինտը: Այդ նպատակով կատարվում էր յուրաքանչյուր հիվանդի մասնավոր համակարգչային պատկերահանումները և նախագծին մասնակից դարձրինք զանազան ճյուղերում մասնագիտացված դոկտորականի ուսանողներին ,որպեսզի օգտագործենք նրանց մասնագիտությունը: 

Ոսկրատիպ կենսանյութի արտադրությունը և ոսկորի վերականգնման յուրահատուկ եռաչափ պրինտի պատրաստումը ,նահատակ Բեհեշտի գիտաբժշկական համալսարանի գիտահետազոտողների կողմից: 

 

Այս գիտահետազոտողի խոսքերով ,պոլիմերից պատրաստված հյուսվածքը ,ոսկորի համար բարդություններ է առաջացնում,իսկ մետաղը մի պրոտեզ է ,սակայն մեր արտադրած կենդանի յուրահատուկ նյութերը կարող են եռաչափ պրինտերի օգնությամբ ,շտկված պրոտեզներ արտադրել որոնք 200 միկրոմետր ծակոտկեներով հնարավոր կդարձնեն ոսկորի վերամշակումը: Այս քայլի համար օգտագործվում է նաև հիվանդի ցողունային բջիջները, և նկատի առնելով այն հանգամանքը որ ներքին ու արտաքին զանգվածային լրատվամիջոցներում օգտագործվել է բջիջները պրինտ անելու  դարձվածքը ,հարկ է նշել որ մինչ օրս կենդանի բջիջը պրինտ չի արվել  և  բջիջը մահանում է առավելագույնը երկու օրվա ընթացքում ,սակայն մենք փորձում ենք հասնել կիսակենդանի հյուսվածքի: Ներկայումս նահատակ Բեհեշտի համալսարանի գիտահետազոտողները ոսկորի վերարտադրման գիտության ոլորտում երկրում դարձել են այդ ոլորտի առաջատարներ: 

Ոսկորային վնասվածքով հիվանդների համար արտադրվել է արհեստական ոսկոր

 

 

Անօդաչու արեգակնային MOZI2 օդանավը հաջողությամբ իրականացրել է իր առաջին չվերթը: Օդանավը պատրաստվել է Չինաստանի OXAI Aircraft ընկերության կողմից: 

Չինաստանում անօդաչու  արեգակնային օդանավի առաջին թռիչքը 

 

Արեգակնային այս օդանավի առաջին թռիչքը իրականացել է Չինաստանի արևելյան Ժջիանգ նահանգում:Օդանավը կատարելագործվել է երկամյա հետազոտության արդյունքում: MOZI2-ը,որի թևի երկարությունը 15 մետր է աշխատում է արեգակնային էներգիայով և կարող է թռիչք իրականացնել 8 հազար մետր բարձրությամբ: Չինական այս արեգակնային օդանավը կարող է արեգակի լույսով 8 ժամյա լիցքավորումից հետո,գիշերվա ընթացքում 12 ժամ  քիչ արագությամբ թռիչք իրականացնել :

Արեգակնային անօդաչու  օդանավը աշխատում է միայն արեգակնային էներգիայով

 

Որոշված է այս օդանավը օգտագործել բնական աղետների դեպքում և փրկարարական աշխատանքներում, ճանաչողական և հեռահաղորդակացական թռիչքներում: Ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է ,որ 5G ինտերնետ մշակողների հետ համագործակցում է որպեսզի օդանավը դարձվի ավելի արդիական: 

 

Բարեկամներ մինչ նոր հանդիպում Տերն ընդ ձեզ: