Նոր հոգեմետ նյութերը նոր մարտահրավեր են նետել աշխարհին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113767-Նոր_հոգեմետ_նյութերը_նոր_մարտահրավեր_են_նետել_աշխարհին
ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) հրապարակած վերջին զեկույցի համաձայն, 2009 թվականի ընթացքում տարբեր երկրների քաղաքացիներ օգտագործել են 166 նոր տեսակի հոգեմետ նյութեր: 2019 թվականին այդ թիվը հասել է մոտ 803-ի, այսինքն՝ վերջին հինգ տարվա ընթացքում նոր հոգեմետ նյութերի բազմազանությունը աճել է մոտ 703 տոկոսով:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 23, 2019 17:01 Asia/Tehran
  • Նոր հոգեմետ նյութերը նոր մարտահրավեր են նետել աշխարհին

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) հրապարակած վերջին զեկույցի համաձայն, 2009 թվականի ընթացքում տարբեր երկրների քաղաքացիներ օգտագործել են 166 նոր տեսակի հոգեմետ նյութեր: 2019 թվականին այդ թիվը հասել է մոտ 803-ի, այսինքն՝ վերջին հինգ տարվա ընթացքում նոր հոգեմետ նյութերի բազմազանությունը աճել է մոտ 703 տոկոսով:

Այսօր ավանդական թմրանյութերի  փոխարեն օգտագործվում են  արդյունաբերական և հոգեմետ նյութեր և այս փոփոխությունն ահազանգ է հնչեցրել տարբեր հասարակություններում և թմրամիջոցների ու  հոգեմետ նյութերի դեմ պայքարի պաշտոնատարները ստիպված են եղել ավելի լուրջ գործողություններ ձեռնարկել այս նոր երևույթի դեմ:

Նոր հոգեմետ նյութերը, որոնք կոչվում են  նոր հոգեակտիվ նյութեր՝  (new psychoactive substance) NPS,  ավելի ուժեղ ազդեցություն են ունենում, քան նախորդ հոգեմետ նյութերը և արտադրվում են քիմիական և ավելի էժան ձևերով: Այս նյութերը արտադրվում են տարբեր օպիոիդային խմբերում կամ նոր արդյունաբերական քանաբինոիդներով: Այս կապակցույթյամբ ավելի շատ մտահոգությունը նրանց բազմազանության մասին է: Հետևաբար նրանց ախտորոշումը և բուժման գործընթացն ավելի է դժվարանում: Բոլոր տեսակի թմրամիջոցների առաջարկի և պահանջարկի մասին թմրամիջոցների համաշխարհային զեկույցը, ցույց է տալիս, որ փոփոխություն է նկատվում դեղերի օգտագործման ոլորտում  համաշխարհային շուկայում: Զեկույցում ասվում է, որ վերջին տարիներին ավելացել է նոր հոգեմետ դեղերի (NPS) սպառումը և այժմ սպառնալիք է համարվում աշխարհի ժողովուրդների հանրային առողջության համար: Փորձագետների կարծիքով այս նյութերի անօրինական բիզնեսը խիստ շահավետ է:

 նոր հոգեմետ նյութերը

Տնտեսական առումով թմրանյութերի վաճառքը ևս ամենաշահավետ բիզնեսներից մեկն է: Մաքսանենգները ստեղծելով միջազգային ցանցեր և շուկաներ մեծ շահույթ են ապահովում թմարաբիզնեսի միջոցով: Այժմ ավելի քան 170 երկիր բախվել են այս չարանենգ երևույթի հետ: Թմրաբիզնեսի տարեկան եկամուտը կազմում է 1600 միլիարդ դոլար: Չնայած ազգային, տարածաշրջանային և գլոբալ բոլոր ջանքերին, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի  մաքսանենգության շահույթը շարունակում է աճել 703 տոկոսով: 2016 թվականին հայտնաբերված քիմիական թմրանյութերը կազմել են 87 տոննա, որը հավասար է նույն տարում հայտնաբերված հերոյինի քանակին: Հետազոտությունների համաձայն, այս նյութերի շուկան ընդլայնվում է Արևելյան և Հարավարևելյան Ասիայում: Այս տեսակ դեղերի օգտագործումը լուրջ մարտահրավեր է  սպառողների և բուժաշխատողների համար: Տարբեր երկրներ զեկուցել են, որ հոգեմետ նյութերը ընդլայնվում են ինչպես քանակով, այնպես էլ բազմազանությամբ:

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) վերջին զեկույցը ցույց է տալիս, որ հոգեմետ դեղերի օգտագործումը լուրջ սպառնալիք է հանրային առողջության և իրավապահների համար ամբողջ աշխարհում: Օպիոիդային դեղամիջոցների օգտագործումն ամենամեծ վնասն է հասցրել մարդկանց  և կազմում է թմրամիջոցների օգտագործման խանգարումների հետևանքով մահվան 76 տոկոսը:

Թմրանյութերի և հոգեմետ դեղերի մասնագետ Դոկտ. Ալիռեզա Նոռուզին ասում է, որ հոգեմետ դեղերը կամ թուլացնում են մարդուն կամ պատրանք են առաջացնում: Դեղերի օգտագործման հետևանքներն էլ նայած տեսակին տարբեր են:Օպիոիդային խումբը թուլացնող է, սինթետիկ քանաբինոիդները և խթանիչները բարձր չափաբաժիններով պատրանք են առաջացնում: Ասելով, որ քիմիական նյութերի օգտագործումն առաջացնում է մեծ  անհանգստություն, նյարդային ցնցումներ և տրամադրության փոփոխություններ,Դոկտ. Նոռուզին հավելել է.«Հոգեմետ դեղերի օգտագործումը կարող է խաթարել ուղեղի առողջ զարգացումը»:

Նա հավելել է, որ բնական պայմաններում, ուղեղում կա մի երևույթ, որը կոչվում է սինապտիկ էտում: Այսինքն ուղեղի աճով անգործունյա սինապսների էտում է կատարվում:  Եթե այս էտումը չափազանց արագ կատարվի, դա կարող է առաջացնել այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են խելագարությունը:

Քանաբինոիդների օգտագործման մեկ այլ ազդեցություն տղամարդկանց հորմոնի կամ տեստոստերոնի նվազումն է: Այս նյութերի սպառումը երբեմն կարող է մեծացնել կրծքերը և խանգարել պատանիների և երիտասարդների  մկանների և ոսկրի առողջ աճին:

Համաշխարհային զեկույցների համաձայն, որոշ սպառողներ կորցրել են իրենց կյանքը մի շարք երկրներում: NPS- ի մյուս առանձնահատկությունները նաև սրտանոթային, հոգեկան և քաղցկեղածին խնդիրներն են: Այս դեղերը նաև նույն ազդեցությունը ունեն կանանց վրա: Կանայք կարող են սկսել թմրամիջոցներ օգտագործել ավելի ուշ, քան տղամարդիկ, սակայն նրանք մեծացնում են իրենց սպառումը ավելի արագ, քան տղամարդիկ և ավելի արագ են զգում թմրամիջոցների խանգարումները: Սակայն, բուժվող հինգ հոգուց միայն մեկ կին է բուժման ենթարկվում: Բժիշկները կարծում են, որ հոգեմետ դեղերով թմրամոլների բուժումը և կանխարգելումը, և խնամքը պետք է համապատասխանեցվի կանանց հատուկ կարիքներին:

Այսօր ամբողջ աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 800 տեսակ NPS և ամեն օր ավելանում է այդ նյութերի տեսակները: Վերջին հինգ տարում Շվեդիայում  62 նոր նյութեր են դասակարգվել: Այնուամենայնիվ, այս նյութերի ազդեցության հասկանալը չի համապատասխանում դրանց արտադրության արագությանը: Հետևաբար, թմրամոլների բուժման մեթոդը շատ դեպքերում դեռևս պարզ չէ: Հոգեմետ նյութերը աշխարհի շատ երկրներում դեռ չեն գտնվում ոստիկանության և անվտանգության ուժերի հսկողության տակ: 2013 թ.-ին ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը՝ UNODC  մտահոգություն է հայտնել այդ մասին: UNODC-ը հայտարարել է, որ իրենց ֆիզիկական տեսքի և կառուցվածքի պատճառով, NPS -ները դուրս են եկել ՝ 1961 թ.-ի (թմրամիջոցների վերահսկման)   և 1971 թ.-ի (հոգեմետ դեղերի վերահսկման) կոնվենցիաների վերահսկողությունից: Միջազգային պաշտոնյաների խոսքերով սա հիմնական խնդիր է, որը սպառնում է շատ հասարակությունների ապագային:

Երեք տարի առաջ ՄԱԿ-ի պաշտոնյաները նախազգուշացրել են հոգեմետ նյութերի աճող վտանգի մասին:

Այժմ թմրաբիզնեսով զբաղվողների շահերը պատճառ են դարձել, որ աշխարհի շատ երկրներ հայտնվեն  թմրանյութերի և հոգեմետ դեղերի վտանգի առջև:

Մարդկությունը այժմ ականատես է եղել  այս ավերիչ ճգնաժամի և թմրամիջոցների օգտագործման մարտահրավերներին: Այս սխալ ճանապարհին շատ մարդիկ են կորցրել իրենց կյանքը: Այս ճգնաժամի մեջ  են հայտնվել  միլիոնավոր մարդիկ: Նրանք  հեռացել են իրենց ինքնությունից և խիստ վնասվել է նրանց հոգևոր և նյութական անհատականությունը: Հաշվի առնելով թմրամիջոցների օգտագործման  ընդլայնումը, արդյոք կարելի է հույս ունենալ, որ մի օր  այս մարդիկ կվերադառնան   իրենց ընտանիքների գիրկը ու հասարակական կյանքին:Իհարկե այդ օրը կարող է շատ հեռու չլինել: Այս քաոսի դեմ պայքարի համար անհրաժեշտ է գլոբալ վճռականություն և ազգային ու միջազգային նոր օրենքներում նոր մոտեցումների կիրառում,  որոնք կարող են  ավելի լավ ապագա խոստանալ աշխարհին