Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113772-Իսլամի_մարգարեն_արևելագետների_տեսանկյունից(2)
Մինչև 18-րդ դարը, արևելագտեներն իսլամի մեծ մարգարեին ու նրա կրոնը ճանաչելու համար, ուսմունասիրություններ էին կատարում, որոնք այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը: Աստվածային մարգարեները տարբեր ժամանակաշրջաններում եկան ու գնացին, մինչև որ մի աստղ փայլեց ու դարձավ լուսին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 23, 2019 20:11 Asia/Tehran

Մինչև 18-րդ դարը, արևելագտեներն իսլամի մեծ մարգարեին ու նրա կրոնը ճանաչելու համար, ուսմունասիրություններ էին կատարում, որոնք այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը: Աստվածային մարգարեները տարբեր ժամանակաշրջաններում եկան ու գնացին, մինչև որ մի աստղ փայլեց ու դարձավ լուսին:

Աստվածային մարգարե Մուհամմադը հայտնվեց մի ժամանակ, երբ Արաբական աշխարհում տիրում էր տգիտությունը: Նա ողջ աշխարհը լցրեց աստվածապաշտության լույսով: Իսկ այսօր, Մուհամմադի երկնային կրոնի և ուսմունքի ի հայտ գալուց 14 դար անց, նրա ձայնը համաշխարհային արձագանք է գտնում և արևելքում և արևմուտքում:

Երբ իսլամի մարգարեից հարցրին, - Ի՞նչ է քո կրոնի բովանդակությունը:

Նա պատասխանեց,- Բարոյականությունը:

Իսլամի մագարեն կարողացավ արաբների դրոշի ու կրոնի ներքո, Ղուրանի ու համընդհանուր ղեբլեյի շուրջ հավաքել ու ներկայացնել իսլամական օրինակելի հասարակություն: Իսլամի մարգարեն բարեպաշտությունն ինքնազսպվածությունը, ժուժկալությունն ու աստվածավախությունը համարում էր բարոյական ամենակարևոր արժեքները, մերժելով ռասայական ու ցեղային խտրականությունը:

Ղուրանը նրա մասին ասումէ . «Ով մարգարե, մենք քեզ որպես վկա և ավետող ու նախազգուշացնող ուղարկել ենք ու որոշել, որ դու ես լինելու նա, ով ուրիշներին հրավիրում է  դեպի Աստված և լուսավոր ճրագ»:

Մինչև 18-րդ դար արևելագետներն իսլամի մարգարեին ճանաչելու նպատակով իրականացրեցին մի շարք ուսումնասիրություններ, որոնք չէին համապատասխանում իրականությանը: 18-րդ դարում նույնպես իսլամի մարգարեի դեմ հարձակումները շարունակվում էին, այն տարբերությամբ, որ հարձակումներն ուղղված էին մարգարեի ոչ թե իսլամի դեմ: Միևնույն ժամանակ, արևելագետները կրկնում էին իրենց նախորդ մեղադրանքները: 18-րդ դարը լուսավորության ժամանակաշրջանն էր, որի հիմքում ընկած էր այն գաղափարը, որ բնությունն ու տիեզերքը գտնվում են մտքի ու բանականության շրջանակներում: 

Էմանուել Կանտն ասում էր. «Լուսավորությունը մի անցում է այն կախվածություններից, որ մարդն իր համար է ստեղծել»; Իրականում, այս ժամանակաշրջանի ստեղծագործողները փորձում էին իրենց գործերում  հիմնվել մտքի ու բանականության վրա: Ուստի, չնայած  իսլամը սխալ էր ներկայացվում, սակայն այս ժամանակաշրջանում այն սկսեց ընդունվել որպես գրավիչ երևույթ: Այս ժամանակ իսլամն այլևս բացասաբար չէր ընկալվում եվրոպացիների ու  Արևմուտքի կողմից: Իսլամն ու Մուհամմադն արդեն ոգեշնչման աղբյուր էին դարձել արվեստի ու հոգևորականության սպարեզում: Իհարկե այս ժամանակաշրջանում  նույնպես իսլամի ու նրա մարգարեի վերաբերյալ գնահատականները լիովին ճիշտ չէին: Սակայն այդ ժամանակ ուշադրությունը սևեռված էր հիմնականում Մուհամմադի վրա: Սիմոն Այքլիի ու Ջորջ Սեյլի՝ երկու բրիտանացի արևելագետների ստեղծագործությունները,  կարևոր քայլ էին համարվում իսլամի վերաբերյալ բանավեճերի ոլորտում: Երկուսն էլ հայտարարում էին, որ իսլամի ու Մուհամմադի նկատմամբ ունեն անկողմնակալ վերաբերմունք: Այլ խոսքով, նրանք առաջինն էին, որ համարվում էին մարգարեի պաշտպանները և լուսավորչական հոգեբանությամբ, նյութեր հրապարակեցին իսլամի ու մարգարեի մասին: Սակայն նրանք նույնպես լիովին չկարողացան հրաժարվել կարծրամտությունից: «Սարասենների պատմությունը» գրքում, Սիմոն Այքլին գովերգում է  հաղթանակած մուսուլմաններին ու մարդկանց նկատմամբ նրանց վերաբերմունքը: Նա գրում է, որ արաբները, գրավված տարածքների բնակիչների հետ վերաբերվում էին արդարությամբ ու պահպանում նրանց նկատմամբ հարգանքը: 1717 թվականին, նա թարգմանություններ արեց իմամ Ալիի խոսքերից, գնահատելով իմամի խոսքն ու հզորությունը: Նա գրեց. «Այն չնչին գիտելիքը, որ ունենք մենք՝ եվրոպացիներս, ամբողջությամբ գալիս է արևելքից: Նրանք իրենց գիտելիքը փոխանցեցին հույներին, իսկ եվրոպացիներն օգտվեցին դրանից: Իսկ երբ Արևմուտքում տարածվեց վայրենությունների ժամանակաշրջանը, մուսուլմանները, ներխուժելով այդ երկրներ, նորից իրենց գիտելիքները տարածեցին Եվրոպայում: Եվ այս ամենի համար մենք երախտապարտ ենք Մուհամմադին»:

Ջորջ Սեյլն իր ստեղծագործության մեջ ներկայացնում է իսլամի մարգարեին ու նրա հավատալիքը: Նա նաև Ղուրանը թարգմանել է անգլերենի, ինչի համար արաժանացել է լուրջ քննադատությունների: Մարդիկ Սեյլին մեղադրեցին կիսամուսուլման դառնալու մեջ: Իր գրքի նախաբանում, Սեյլը գրում է. «Խոսելով Մուհամմադի ու Ղուրանի մասին, ես ինձ թույլ չտվեցի օգտվել վիրավորական, անքաղաքավարի ու ամոթալի խոսքերից: Հակառակը, ես ինձ ստիպեցի հարգալից լինել Մուհամմադի և Ղուրանի նկատմամբ»: Նրա կարծիքով, Մուհամմադն արաբներին հեռացրեց կռապաշտությունից ու մոտեցրեց Աստծուն, փորձելով մաքրագործել աստվածապաշտությունն այն խեղաթյուրումներից, որ հնչել էին մինչ այդ: Սեյլը գրում է. «Նրա առաջին ծրագիրն արաբ կռապաշտների համար դեպի ճշմարիտ աստվածապաշտություն տանող ճանապարհ բացելն էր: Մի ազնիվ ու մաքուր նպատակ, որն արժանի է  գնահատանքի: Այստեղ է, որ ես չեմ համաձայնում այն գրողի հետ (Թեյլոր), որը նշում է, թե Մուհամմադն իր ազգին ստիպեց հրաժարվել կռապաշտությունից ու դառնալ միաստվածապաշտ, կատարելով սխալ ու անարժան քայլ»:

18-րդ դարում տարածվեց հերոսի հասկացությունը և իսլամի մարգարեն դարձավ գերմանացի հանրահռչակ բանաստեղծ Գյոթեի հերոսը: Գյոթեն 18-րդ դարի հռչակավոր բանաստեղծներից էր, ով երիտասարդ տարիքից իր ուշադրությունը սևեռեց դեպի իսլամն ու Մուհամմադ մարգարեն: Եվ չնայած նրա տրամադրության  տակ կային քիչ աղբյուրներ, իր՝ «Մուհամամդի ողբերգությունը» ստեղծագործության մեջ, Գյոթեն ներկայացրեց գեղեցիկ ու մնայուն  պատկեր՝ իսլամի մարգարեի բարոյական աժեքներից: Նա իր «Մուհամմադի մեղեդի» բաաստեղծության մեջ իսլամի մարգարեին անվանում է անծայրածիր գետ, որին միանում են այլ գետեր և որի հզորությունն անընդհատ մեծանում է, մարդկանց տանելով մի հավերժական վայր: Այս բանաստեղծությունը գրված է մարգարեի ամենամոտ բարեկամներից իմամ Ալիի ու Ֆաթիմայի խոսքերի հիման վրա: Գյոթեն իր բանաստեղծություններում փուլ առ փուլ ներկայացնում է, թե ինչպես իսլամի մարգարեն մարդկանց մեջ տարածեց աստվածապաշտությունը: Նա իսլամի մարգարեին ներկայացնում է որպես փրկության աղբյուր և բազմաթիվ վտակներով հզոր գետ, որը հագեցնում է ծարավ դաշտերը: Գյոթեն այս բանաստեղծության մեջ ասում է.

Նայիր այն աղբյուրին, որ գետերից է հոսում

Որքան ուրախ և զվարթ, ինչպես աստղերի աչքերը, երբ փայլում են

Որքան իմաստնալից, որպես մի ռահվիրա, որ բոլոր աղբյուրները, որ իր եղբայրներն են, իրեն ուղեկից է դարձնում

Եվ ներքևում, ձորի խորքերում, այդ գետին եկել են դիմավորելու ծաղկած ծաղիկներ

և բույսերը նրա շնչից նոր կյանք են առնում

Հիմա այս գետն ամեն պահ ավելի հզոր դարձած, առաջ է շարժվում

և ջրերը հետևելու են նրան

և ջրերը այդ ղեկավարին բարձրացրել են իրենց ուսերին ու իշխում են բոլոր կայսրություններին ու իր անունը հայտնում երկրներին

Եվ քաղաքներ են կառուցվում նրան դիմավորելով

Այսպես, նա իր եղբայրներին, ժառանգներին ու որդիներին ուղղորդում էր դեպի Արարիչը, որ սպասում է ճանապարհին և ուրախ ու զվարթ մի ջրհեղեղի մեջ տանում է դեպի սիրտը իր բույնի

 

Գյոթեն այսպիսով Մուհամմադին գնահատում է որպես արտակարգ մարդ, իսկ նրա գիրքը՝ հավերժություն:

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: Այս թեմայի շուրջ կշարունակենք խոսել հաջորդ թողարկումներում։