Նոյեմբերի 26-ը « Ընչազուրկների Բասիջ»-ի օրն է
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113774-Նոյեմբերի_26_ը_Ընչազուրկների_Բասիջ_ի_օրն_է
1979 թվականի նոյեմբերի 26-ին լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով, ձևավորվեց «Ընչազուրկների բասիջը» :Իմամ Խոմեյնին հանդես եկավ բոլորին ռազմական ուսուցում տալու և 20 միլիոնանոց բանակ կազմավորելու կոչով:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Նոյեմբեր 23, 2019 22:49 Asia/Tehran

1979 թվականի նոյեմբերի 26-ին լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով, ձևավորվեց «Ընչազուրկների բասիջը» :Իմամ Խոմեյնին հանդես եկավ բոլորին ռազմական ուսուցում տալու և 20 միլիոնանոց բանակ կազմավորելու կոչով:

Լուսահոգի Իմամ Խոմեյնին Թեհրանում  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների հետ հանդիպման ընթացքում կարևորելով  միասնականության և պատրաստվածության անհրաժեշտությունը  մեր երկրի դեմ հնչող սպառնալիքների նկատմամբ շեշտեց .«Իսլամական երկիրը պիտի լինի ռազմական ,ունենալով ռազմական ուսուցումներ....ամենուր պիտի այդպես լինի ,որ մի քանի տարի անց 20 միլիոն երիտասարդ ունեցող երկիրը ունենա 20 միլիոն հրացանակիր և 20 միլիոնանոց բանակ...»:

«Բասիջ»-ի շաբաթը մեծարանքի և հարգանքի տուրք է այն բոլոր անձնազոհությունների նկատմամբ ,որ իրականացել են երկրի վեհությունը պահպանելու նպատակով: Սխալ է ենթադրել ,որ «Բասիջ»-ը արդյունքն է պարտադրյալ պատերազմի ,կամ իսլամական հեղափոխության :«Բասիջ»-ը ,մուսուլմանների միասնականության,կամքի և անկեղծության ճիշտ ընբռնողության դրսևորումն է  ,որը ծնունդ է առել  Իսլամի հետ և զարգացել մուսուլման ժողովուրդների մեջ:

«Բասիջ»-ի կազմակերպությունը  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հնգյակ ուժերից է ,որի առաքելությունն է այդ կազմակերպության նպատակների շրջանակում ժողովրդական  կամավոր ուժերի հավաքագրումը, կառավարումն ու կազմավորումը : Այդ ուժը ,որը ճանաչված է «Ընչազուրկների Բասիջ» (Բասիջ-ե  մոսթազաֆին) կամ «Բասիջ»-ի դիմադրության ուժ անվամբ ,կազմավորվել է 1979 թվականին լուսահոգի իմամի հրամանով և 1979 թվականի նոյեմբերի 26-ին ,Իսլամական խորհրդարանի հաստատումից հետո ,1980-ի դեկտեմբերին պաշտոնականացվելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)  վերահսկողությանը հանձնվեց: Այդ կազմակերպության անդամները կոչվում են բասիջականներ և ԻՀՊԿ-ի կողմից աշխատանքի ընդունման օրենքի 13-րդ հոդվածի համաձայն,բասիջական է կոչվում նա ,ով կամավոր կերպով Պահակազորի մեջ է ներառվում 20 միլիոնանոց բանակի իրականացման ուղղությամբ: Նույն օրինավոր  կետի համաձայն, բասիջականները բաժանվում են երեք խմբի ,«սովորական բասիջ»,«ակտիվ բասիջ»,և«մասնավոր բասիջ»կամ« պատվավոր բասիջ»:Իրան-Իրաք պատերազմի տարիներին բասիջականները կամավոր ևկազմակերպված ձևով էին ուղարկվում ռազմաճակատ:

Մեծարգո առաջնորդը «Բասիջ»-ի մասին այսպես է ասում.«...Եթե ցանկանանք կարճ բացատրությամբ ներկայացնել բասիջը ,պիտի ասել.«Բասիջը այն ընդհանրությունն է,որին ներգրավված են երկրի ամենաազնիվ,պատրաստված  և մաքրամաքուր երիտասարդները ,որոնք համախմբվել են այս ժողովրդի վեհ նպատակների   և երկրի  վեհ իդեալների իրականացման նպատակով....Բասիջը այն կազմավորումն է որի մեջ անհատները վերածվում են մի հսկա և համախմբված ընդհանրության ,որը հանձնառու է ,գիտակից և իրազեկ  երկրի խնդիրներին և ժողովրդի կարիքներին :Մի ընդհանրություն ,որը սարսափեցնում է թշնամուն և հուսադրում բարեկամներին :Իրականության մեջ ,աշխատանքին իրազեկ բոլոր հավատացյալ,գիտակից,հանձնառու և հավատարիմ անհատները յուրաքանչյուր աշխատանքային ոլորտում ,որը օգտաշատ է ժողովրդի համար ,ներառված են Բասիջում ,ուստի «Բասիջ»-ը սրբազան մի անվանում է»:

Պարտադրյալ պատերազմը սկսվելով ,համընդհանուր ռազմական ուսուցումը և Բասիջի կազմավորումը հարթեց երկրի դիմաց ծառացած շատ դժվարություններ և վերապատրաստվածները խումբ խումբ ուղարկվեցին ռազմաճակատ:1981 թվականի  հունվարին ,այսինքն (իրանական 1359-ի դեյ ամսի 28-ին)ժամանակի վարչապետ նահատակ Ռաջաին ,Իսլամական խորհրդարանին նամակ հղելով հայտարարեց.«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեջ ազգային «Բասիջ մոզթազաֆին» կազմակերպության միաձուլման օրենքը ,որը հաստատվել է 1980 թվականին (իրանական 1359 թվականի դեյ ամսի 8-ին) նաև հաստատվել է Պահապանների խորհրդի կողմից , և հանր.նախագահի կողմից թիվ  16  նամակով հղվել է վարչապետին  գործադրման հանձնվելու համար»:

Այդպիսով «Ազգային բասիջ»կազմակերպությունը ,որը այսօր կոչվում է«Բասիջ մոսթազաֆին» միացավ Իսլամական հեղափոխության  պահապանների  կորպուսին և պարտադրյալ պատերազմի տարիներին կազմակերպեց ռազմական –ժողովրդական ուժերին ,ուղարկելով պատերազմի ճակատներ:

Արտաքին թշնամիների և ներքին վարձկանների դեմ պայքարի ընթացքում Բասիջի ուժերի ծանր առաքելություններն ուղեկցվում էին  պարզ ու հասարակ կենցաղով, ինչը բազմիցս  հանգուցյալ իմամի ուշադրությանն էր արժանացել ,որի արդյունքում նա անգամներ երկիրը համարեց նրանց անձնազոհության արգասիքը:Իսլամական համակարգի ժողովրդի լավագույն երաշխիքը Բասիջի կազմավորումն էր ,որը  հեղափոխության մեծարգո առաջնորդն այն բնութագրել է լուսահոգի իմամի ամենաարժեքավոր և անմնացորդ հիշատակը:

Կազմավորման հենց առաջին իսկ օրվանից ,«Բասիջ»-ը կարողացավ ազդեցիկ դեր խաղալ Իսլամական հեղափոխության նպատակների պահպանման առումով և նկատի առնելով իշխանության ձևը և նրա բնույթը  «Բասիջ»-ի ծավալած աշխատանքները ազդեցիկ են եղել ժողովրդի համար:

Ուստի Բասիջն իր ազնվության շնորհիվ պատերազմի առաջին իսկ օրերից ռազմաճակատներում ազդեցիկ դերակատարություն դրսևորեց ։ Այդ արդյունավետ դերակատարությամբ,ներառյալ իր հատուկ ջոկատայիններին ռազմաճակատներ ուղարկելով և ժողովրդի նյութական  հնարավորություններով առավել քան եբևէ ամրապնդեց ճակատները։

Բնական աղետների ժամանակ ,բասիջականների ներկայությունը կարգավորում է բազմաթիվ դժվարություններ և վստահություն ներշնչում ժողովրդին ու պատասխանատուներին,ինչպես դա տեղի ունեցավ Ռուդբարի ցավալի երկրաշարժի ժամանակ;

Եթե վերջին տասնամյակներում հայացք   նետենք Իրանի պատմությանը ,կտեսնեք որ ժողովրդի  որևէ շարժում կամ իրադարձություն չի մեկնարկել առանց հոգևորականների ղեկավարության ու հովանավորության:Բռնության դեմ պայքարը և արդարության տարածման համար ջանքերը  համարվում են այդ խավի առաքելություններից :«Բասիջ»-ը ևս ժողովրդի ծոցից ելած և ժողովրդին ներկայացնող մարմին է իր մեջ  ներառելով նաև պայքարող հոգևորականների ուշագրավ  ներկայությունը: Բասիջական հոգևորականները ,որոնք պատերազմի տարիներին բազմաթիվ նահատակներ են նվիրաբերել ժողովրդի վեհության ճանապարհին ,այսօր ևս ներկայություն  ունեն ռազմական, քաղաքական,գաղափարական ևայլ բաժիններում:

Նաև յուրտաքանչյուր հասարակության մեծ տոկոսը կազմում են կանայք ,որոնց է վստահված դաստիարակության հիմնական դերը: Սխալ չի լինի ասել ,որ կանայք յուրաքանչյուր ազգի մշակույթ կերտող ամենաազդեցիկ և դերակատար տարրերն են: Իսլամը ևս յուրհատուկ ուշադրություն է դարձնում կանանց և շեշտում նրանց ազդեցիկ դերը հասարակության մեջ:

Հասարակության մեջ կանանց յուրահատուկ դիրքը պատճառ է դարձել ,որ «Բասիջ»-ի գաղափարը կենդանի և ակտիվ ձևով դրսևորվի նրանց մեջ և զարգանա: Կանայք իրենց ազդեցիկ և անմոռաց դերակատարությունն են դրսևորել Իսլամական հեղափոխության հաղթանակի և պարտադրյալ պատերազմի տարիներին  և ցուցաբերել անվերապահ օգնություններ:Կանանց բասիջը ներգրավելով , ուսուցանելով ևկազմակերպելով երկրի կանանց ,Բասիջի մշակույթի տարածման համար խիստ ջանքեր է իրագործել և ցայսօր ազդեցիկ քայլեր է  կիրառել ռազմական ,շտապօգնության ,քաղաքական և ուսուցման բնագավառներում :

Հիշատակման արժանի է,որ անցյալի դառը փորձերը, որոնք պատճառ են դարձել զանազան դեպքերի,իշարս երկրաշարժի  հետևանքով կորցնել Իսլամական Իրանի ժողովրդի մի մասին , խթանել են համայն երկրում Բասիջի ուժերի արդյունավետ շարժումը:Նրանք ժողովրդին ուսուցանելով փրկարարական մեթոդներ ,ավելացնում են ժողովրդի պատրաստվածությունը զանազան աղետներին դիմագրավելու համար  և նվազեցնում վնասները: Այսօր Իրանը աշխարհում համարվում է այն երկրներից ,որը շատ արագ փրկարարական օգնություն  է տրամադրում տուժած տարածքներին ,քանի որ Բասիջի իրազեկ ուժերը այս բնագավառում ևս ինչպես այլ ոլորտներ հաջող դեր են ունեցել: