Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից
«Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից»հաղորդաշարի այս շաբաթվա թողարկումը հատկացրել ենք՝ կյանքի նկատմամբ արևմուտքի մատերիալիստական հայացքներին:
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթ.Խամենեիի ուշադրության կենտրոնում է ՝ իսլամական ապրելակերպը և իսլամ աշխարհում արևմտյան ապրելակերպի տարածման հետևանքով առաջացած վնասները: Նա ,անցյալ տարիներին իր ելույթների ընթացքում բազմիցս է անդրադարձել այս խնդրին: Նա, իր հեղափոխության երկրորդ քայլը բանաձևում ,որը Իրանի իսլ.հանրապետությունում , կյանքի նոր հեռանկար է բացում ,անփոխարինելի է համարել արևմտյան ապրելաոճի բարոյական, տնտեսական ,կրոնական և քաղաքական հետևանքները, կարևորելով դրան ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Այդ առումով այս շաբաթվա «Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից»հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում անդրադառնալու ենք կյանքի նկատմամբ արևմուտքի մատերիալիստական հայացքների հետևանքով որոշ վնասներին: Ընկերակցեք մեզ:
ժամանակակից իմաստով քաղաքային կենցաղը ,այն երևույթներից է ,որը ձևավորվել է արևմուտքում արդյունաբերական հեղափոխությունից և ռենեսանսից հետո: Արդյունաբերական հեղափոխությունից առաջ քաղաքները կառուցվում էին կրոնական կենտրոնների ,ինչպես եկեղեցու առանցքի շուրջ,սակայն արևմուտքում կապիտալիստական համակարգի ձևավորմամբ ,քաղաքներին ակտիվություն պատճառեցին տնտեսական և առևտրական կենտրոնները: Աստիճանաբար նյութական հնարավորությունները կենտրոնացան այդ քաղաքներում: Կառուցվեցին բնակելի հսկայական համալիրներ և երկնաքերեր, և առիթ ստեղծվեց աշխատանքի,ժամանցի և տարատեսակ հաճոյական զբաղումների համար: Նաև արևմուտքի քաղաքացիները սկսեցին օգտագործել արդիական հնարավորությունները ,ինչպես հեռախոս,հեռուստատեսություն ,ինտերնետ և արբանյակային կապեր: Այսօր կապիտալիստական երկրների յուրաքանչյուր քաղաքում գոյություն ունեն ապրելու նյութական դյուրություններ և գրավչություններ ,որոնք կախարդում են ցանկացած անհատի: Սակայն արդյոք այս խառնաշփոթ ծրագրում արդյոք կյանքի էությունից ինչ որ բան պահպանվել է կամ գոյություն ունի:
Եթե մտադիր լինենք քննարկելու ,արևմտյան քաղաքների ազդեցությունները մեր քաղաքացիների ապրելակերպի վրա,ապացույցները վկայում են ,որ հակառակ բազմաթիվ հնարավորությունների ,ժողովուրդը այդ քաղաքներում հանգիստ և ուրախ չէ: Ֆրանսիացի սոցիոլոգ Հենրի Լոֆոի կարծիքով ,արևմտյան քաղաքի առօրյա կյանքում ,քողարկված ինքնամոռացություն է տիրում: Նա արդյունաբերական մշակույթի դիտանկյունից քննարկել է սպառման , շահույթի ապահովման և կեղծ կարիքների ներարկման դիրքը ,իրական կարիքների փոխարեն և ասում է ՝ կապիտալիստական քաղաքի առօրյան ,վերածվել է ձանձրալի և տխուր կրկնվող երևույթի:Նման հասարակության մեջ ժողովուրդն իր առօրյան համարում է հասարակ երևույթների կենտրոն և հեռու մնում իրական գիտակցությունից , մարդկային հասարակությունից և հեռանում ստեղծագործությունից ու բարգավաճումից:
Մի խոսքով ,այս ժամանակաշրջանում արևմտյան մարդու ապրելաոճում այնպիսի փոփոխություններ են եղել ,որոնցից էլ սկիզբ են առել քաղաքացիական առկա ճգնաժամերը : Այսօր քաղաքների ձևավորման 7000-ամյա պատմության ընթացքում նոր երևույթի դեմ հանդիման ենք կանգնած ,որը կոչվում է «զարգացման հիվանդություն»: Հոգեբանական խանգարումները ,որոնք առնչակից են արևմուտքում քաղաքաբնակության ու փոփոխությունների արագ տեմպերին և հասարակական շփումներին : Գերմանիայի Մանհայմ քաղաքի հոգեկան առողջապահական կենտրոնի տնօրեն Անդրեաս Մեյեր Լինդենբերգը զգուշացնում է ,որ քաղաքաբնակների թիվն ավելանալով ավելանում են նաև հոգեկան հիվանդությունները : Նա համոզված է, որ արժանավայել ուշադրություն չի դարձվում նման հիվանդությունների տարածմանը:
Ձայները, խառնաշփոթ իրավիճակըև կյանքի արագ տեմպը ,արևմտյան մեծ քաղաքների մթնոլորտը դարձրել են սթրեսային: Այսօրվա իբր ժամանակակից աշխարհում, ժողովրդի մոտ սթրես է առաջացնում ՝ժողովից ուշանալը,չվերթին չհասնելը, ավտոն արգելված վայրում կայանելը և ոստիկանի հասնելը ,կամ թե հասարակության մեջ արտահայտվելը: Թվում է թե նման մտահոգություն ,հիմնավորվել է արևմտյան մարդու ապրելակերպի կառուցվածքում,կազմելով նրա կենցաղի մասնիկը: Այն աստիճանի որ ամեն պահ կարող է առօրյա խնդիրների մեջ ներքաշվել :
Վաթսուն տարի առաջ աշխարհի բնակչության միայն մեկ երրորդն էր ապրում մեծ քաղաքներում, սակայն այսօր աշխարհի բնակչության կեսը բնակվում է խոշոր քաղաքներում: Մասնագետների համոզմամբ այդ քանակը 2050թվականին հասնելու է 70 տոկոսի: Հետազոտողների համոզմամբ, արդի քաղաքներում ապրելու հետևանքով անհատը դառնում է եսակենտրոն և եսասեր և աստիճանաբար մեկուսացվում է նա: Եսակենտոն լինելը և հասարակությունից խույս տալը արևմուտքում ապրելու հետևանքներից է: Տեխնոլոգիայի հետևանքով ,մարդիկ իրենց կարիքները հոգալու համար ,շատ քիչ են ուղղակի շփվում միմյանց հետ:Արևմտյան մարդը թեև ունի հաղորդակցության համար ամենաարդի միջոցները ,սակայն պատմության մեջ ամենամիայնակ մարդն է համարվում:
Այսօր արևմուտքում ,մարդիկ ինտերնետի և մկնիկի մի քանի կտտոցների միջոցով կարողանում են ամենաբարդ և ծանր առևտուրները իրականացնել նույնիսկ առանց առևտարկցին տեսնելու ,կարող են սովորել գիտական կարևորագույն տեսակետներն ու տեսությունները և քննարկումներ անցկացնել ,սակայն երբևէ չտեսնել միմյանց: Առանց դասարանում ներկայության կիբեր ուսուցում ստանալուց մինչև առանց տեղում ներկա լինելու վարչական աշխատանքներ իրականացնելը պատճառ են դառնում ,որ արևմուտքում բնակվող մարդու կապն իր նմանի հետ օրցեօր նվազի: Արևմուտքի այսօրվա հասարակության մեջ տեխնոլոգիան և սարքերը միջնորդ են հանդիսանում մարդկանց միջև և ինչքանով որ տեխնոլոգիան ներթափանցում է մարդու կյանքում ,ավելանում է մարդու քողարկված միայնությունը և եսակենտրոն վիճակը:
Անգլիայում հոգեկան առողջապահության հիմնադրամը ,մի զեկույց հրապարակելով և ընդգծելով ,որ տեխնոլոգիան չի կարող փոխարինել մարդկային կապին ,հայտարարել է ՝Անգլիայում յուրաքանչյուր 10 հոգուց մեկը միայնակություն է զգում և միայնակ ապրողների թիվը ,որոնք երկար ժամերով աշխատում են և հազվադեպ են միմյանց հանդիպում ավելանում է: Այդ զեկույցում ,որը հրապարակվել է «Թայմզ» պարբերաթերթում, նշվել է որ պատասխան տվողների գրեթե կեսը համոզված է,որ ժողովուրդը առավել քան երբևէ մեկուսանալով ,հեռացել է միմյանցից ,որը չի սահմանափակվում տարեցներով:
Միայնությունն ու մեկուսացումն ունի բացասական այլ հետևանքներ եւս: Գալոփ կենտրոնի նոր ուսումնասիրությունը պարզում է, որ 2018-ին ամերիկացիների կեսից ավելին օրական ծանր սթրես է ապրում:Այսպիսով ,նրանք համարվում են աշխարհի ամենաշատ սթրես տանող մարդիկ:Այդ հետազոտության ընթացքում ,ուր աշխարհի ավելի քան 140 երկրներում 151 հազար հոգու տվյալներ է քննարկվել ,պարզվել է,որ ԱՄՆ-ի ժողովրդի 55 տոկոսը ունեցել է քայքայիչ սթրես և վերջին մեկ տասնամյակի ընթացքում նրանց զայրույթը և մտահոգությունը ամենաբարձր մակարդակին է հասել:
Սթրեսը կարող է հանգեցնել մտահոգության:Որպես մնայուն դժվարություն՝մտահոգության դիմաց ,սթրեսը ժամանակավոր փորձառություն է ,որն ազդում է ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա: : Այսօր հասարակության մեջ հոգեկան հիվանդությունների տարածման ամենակարևոր ազդակն է համարվում ՝սթրեսը ,որը հետևանքն է հասարակական ճնշումների: Որոշ ժամանակ առաջ անգլիական «Ինդիփենդենթ»օրաթերթը գրել էր ,որ այդ երկրի հիվանդանոցներ են դիմում հոգեկան խանգարումներ ունեցողներ ,իմասնավորի սթրեսով և լարվածությամբ տառապողներ,որը վերջին տասնամյակին 28 տոկոս աճ է արձանագրել: Տվյալների համաձայն 2018-ին հիմնարկություններում աշխատողների հիվանդությունների 44 տոկոսի պատճառը եղել է սթրեսը և լարվածությունը:Անգլիայի բարձր տարիք ունեցողների կեսը համոզված է,որ այսօրվա ժամանակակից կյանքում առկա սթրեսի մեծ մասը ,բացասաբար է ազդում անհատի կյանքի զանազան ոլորտների վրա:
Երկարատև նստակյաց աշխատանքը, ևոչ առողջ սնունդով սնվելը ,թափ են հաղորդում մի շարք հիվանդությունների ,այդ թվում սրտի հիվանդության և ուղեղի կաթվածի և երկրորդ տիպի դիաբետի առաջացմանը: Աշխարում դիաբետ ունեցող 145 միլիոն հիվանդների երկու երրորդն բնակվում է քաղաքներում:
Նյարդերի և ուղեղի մասնագետ դոկտ. Սեյեդ Մասուդ Նաբավին համոզված է,որ ԷՄ.Էս հիվանդությունը քաղաքաբնակության և արդի կենցաղի հետևանքով է :Որովհետև ինչքանով մարդը ընթանում է դեպի արդիականություն և օգտագործում է մի շարք տեխնոլոգիաներ և արդյունաբերություններ ,ավելանում են մտավոր,աշխատանքային միջավայրի և ֆիզիքական պրոբլեմները:
Ավարտեցինք «Կյանքն արևմուտքում. Հայացք ներսից» հաղորդաշարի հերթական համարը ,մինչ նոր հանդիպում եթերում Տերն ընդ Ձեզ: