Արևմուտքը միջամտում է Իրանի ներքին գործերին
Իրանում վերջերս տեղի ունեցած անհանդարտությունները, որոնք սկսվել էին նոյեմբերի 15-ին, բենզինի գնի բարձրացման պատրվակով, Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների համար դա դիտվում էր, Իրանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն: Այս առումով նրանք ոչ միայն աջակցեցին խռովարարներին, այլև փորձեցին ճնշում գործադրել Իրանի վրա խռովարարներին ու սադրիչներին չդիմակայելու համար:
Ապացույցները վկայում են, որ կուլիսների հետևում Արևմուտքը պլանավորում է Իրանում տարածել անկարգություններ։ Վերջին խռովությունների ընթացքում հասարակական և պետական գույքի ոչնչացման չափը ցույց է տալիս, որ այդ գործողությունները սովորական մարդկանց գործը չեն և նախապես պլանավորված սցենարի արդյունք են:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ թշնամական դիրքորոշում է որդեգրել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Նա ընդգծել է Թեհրանի դեմ առավելագույն ճնշման մոտեցումը, Իրանին պարտադրելու ենթարկվել Վաշինգտոնի պահանջներն:
Միևնույն ժամանակ, Թրամփը օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները՝ Իրանի ներքին գործերին միջամտելու համար: Նոյեմբերի 17-ին Սպիտակ տունը մի հայտարարություն տարածելով սատարել է բենզինի գնի բարձրացման պատրվակով Իրանի մի շարք քաղաքներում հանրային և պետական գույքը ավերող խռովարարներին:
Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ Միացյալ Նահանգները աջակցում է կառավարության դեմ ուղղված ժողովրդի բողոքի խաղաղ ցույցերին: Մենք դատապարտում ենք մահացու ուժի կիրառումը և բողոքների նկատմամբ խիստ սահմանափակումները»:
Նոյեմբերի 18-ին, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն սատարում է Իրանում անկարգությունների մասնակիցներին։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որի երկիրը Իրանի ներքին գործերին միջամտելու երկար պատմություն ունի, նոյեմբերի 16-ին, անդրադառնալով Իրանի մի շարք քաղաքներում ցաք ու ցրիվ բողոքի ցույցերին, թուիթերում գրել է, որ Վաշինգտոնը սատարում է Իրանի ժողովրդին:
Իրանի տեսանկյունից Թրամփի վարչակազմը ձգտում է շահարկել ստեղծված իրավիճակը սեփական չար նպատակների իրականացման համար և լավ մտադրություններ չունի իրանցիների վերաբերյալ:
Թրամփի վարչակազմը, որը բազմիցս անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ, առավելագույն ճնշում գործադրելով փորձում է , ստիպել Իրանին փոխել իր քաղաքականությունը և ընդունել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի 12-կետանոց անօրինական պահանջները: Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալով և պատժամիջոցներ սահմանելով՝ տնտեսական պատերազմ է սկսել Իրանի դեմ: Նա և ԱՄՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ կարծում են, որ առավելագույն ճնշման և «աղքատության ու ապստամբության» քաղաքականության միջոցով, կարող են Իրանի ժողովրդին հանել Իսլամական հանրապետության համակարգի դեմ: Սա վկայում է Իրանի Իսլամական Հանրապետությունը տապալելու և ժողովրդին իր հետ համաքայլ դարձնելու ջանքերը ձախողելու պատճառով Իրանի ժողովրդի նկատմամբ Թրամփի ատելության մասին: ԱՄՆ-ն ուղղակիորեն փորձում է կազմակերպել և ղեկավարել անկարգություններն Իրանում: Այս կապակցությամբ, ամերիկյան « Ռոն Փոլ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դանիել Մաք Ադամսը բացահայտել է, որ ԿՀՎ-ն ներգրավված է Իրանի անկարգությունների մեջ: Դանիել Մաք Ադամսն ասել է, որ Իրանում վերջին զարգացումները ոչ միայն բողոքներ են վառելիքի գների բարձրացման համար, այլ ԱՄՆ դաշնակիցների կողմից Իրանում հարուցված անկարգություններ են, որոնք հետևում են ԿՀՎ-ի օրինակին:
Մաք Ադամսն անդրադառնալով մոնաֆեղին ահաբեկչական խմբի համագործակցությանը ԱՄՆ-ի հետ հավելել է.«Այսպիսի անհանգստությունները հիմնականում ԿՀՎ-ի գործունեության արդյունքն են և անցյալ տարի այն հանձնարարվել է Մայքլ Դե Անդրեա անունով ԿՀՎ սպային, որը հայտնի է Այաթոլլահ Մայք անունով»:
New York Times թերթը մի հոդվածում բացահայտել էր ԿՀՎ-ում Մայքլ Դե Անդրեայի գլխավորած նախագիծը, որն ուղղված է Իրանում անկարգություններ ու խռովություններ հրահրելուն: Այդ ամերիկյան նախագծին աջակցում են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները: New York Times-ի հրապարակած հոդվածը շատ արձագանքներ ունեցավ:
Իրանում վերջին անկարգությունների բնույթը և վերջին շաբաթերի ընթացքում ԱՄՆ պաշտոնյաների զեկույցներն ու հայտարարությունները, ցույց են տալիս որ Իրանում բողոքի ցույցերը սկսվելուց առաջ ամերիկացիները պատրաստել էին լայնածավալ ծրագրեր:
Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններից մի քանի օր առաջ ԱՄՆ-ի դեմոկրատական ներկայացուցիչ Գարի Գոնվալին հայտարարել էր. «Ամբողջ Իրանում բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ Իրանում հոգևոր իշխանությունը թուլացել է, և Իրանն ավելի շատ ազատության կարիք ունի»:
Ավելի վաղ սիոնիստական «Հաարեց» թերթը գրել էր. «ԱՄՆ քաղաքական գործիչները կարծում են, որ այժմ բացառիկ հնարավորություն է ստեղծվել տապալելու Իրանի ռեժիմը»:
ԱՄՆ կառավարության կապված Միջազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնը զեկույց է հրապարակել Իրանում անկարգությունների և բողոքի ցույցի վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ ամերիկացիները միշտ պլանավորում են Իրանի ներքին զարգացումները:
2018-ի հունվարին Իրանի որոշ շրջաններում տեղի ունեցած անկարգություններից ի վեր, ամերիկացիներն սկսեցին պլանավորել Իսլամական հանրապետությունը տապալելու նախագծեր և Թրամփն ու Վաշինգտոնի պաշտոնյաները հայտնել են իրենց վճռականությունը Իրանի դեմ ճնշում գործադրելու մասին:
Երկու տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերը Իրանում հիմնական գործոնը հանդիսացան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումների գործադրման համար:
Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը Twitter- ում գրել է «Մենք լսում ենք Իրանի ժողովրդի ձայնը: Մենք հասկանում ենք խնդիրները, բայց այս պահին մենք չենք կարող ավելի շատ մանրամասներ հրապարակել մեր կատարած աշխատանքների մասին»: Եվրոպական որոշ երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, բացահայտորեն աջակցել են Իրանում տիրող անկարգություններին և կոչ են արել ուժեղացնել ճնշումները Իրանի Իսլամական հանրապետության նկատմամբ: Սա ցույց է տալիս, որ չնայած եվրոպացիները պնդում են, որ միջուկային գործարքի հարցով դեմ են ԱՄՆ տեսակետին, սակայն նրանք նույնպես Իրանի իսլամական համակարգը տապալելու գործում համահունչ են ԱՄՆ-ի հետ: Ֆրանսիայի արտգործնախարարությունը նոյեմբերի 18-ին հայտարարել է,որ Իրանի պետք է հարգի ազատ արտահայտվելու և խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը: Իրանում «խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելու » կոչն արվում է այն պայմաններում, երբ մի քանի օր առաջ Ֆրանսիայում դեղին ժիլետավորների ցույցը ճնշվեց ոստիկանության միջամտությամբ:
Անդրադառնալով Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Գերմանիայի կառավարությունը կոչ է արել ուշադրություն դարձնել ցուցարարների պահանջներին: Նոյեմբերի 18-ին Գերմանիայի կանցլերի կառավարության խոսնակ Ուլրիկե Դեմերը միջամտողական հայտարարությամբ Թեհրանին կոչ է արել հարգել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը»: Դեմերը նշել է. «Երբ մարդիկ արտահայտում են իրենց տնտեսական և քաղաքական դժգոհությունը, ինչպես դա կատարվում է այժմ Իրանում, պետք է հարգել այն»: Ուլրիկե Դեմերը Իրանի կառավարությանը կոչ է արել պատշաճ կերպով արձագանքել «երկխոսության մեկնարկի» մոտեցմանը:
ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնական դիրքորոշումն Իրանի վերջին անկարգությունների վերաբերյալ, ցույց է տալիս որ Իրանի հանդեպ իրենց էական թշնամության պատճառով նրանք Իրանի իսլամական հանրապետությունը տապալելու նպատակ են հետապնդում: ԱՄՆ-ը կարծում է, որ հոգեբանական պատերազմով և դիվերսիոն միջոցներով և Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելով, կարող է Իրանին ստիպել ենթարկվել Վաշինգտոնի պահանջներին: ԱՄՆ-ի այս քաղաքականությունը նշանակում է միջամտել Իրանի ներքին գործերին: ԱՄՆ-ի այս քաղաքականությունը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնված է բացառապես սպառնալիքների, բռնության և ճնշման քաղաքականության վրա, իսկ Եվրոպայի մոտեցումը հիմնված է դիվանագիտական գործընթացի և միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների չկատարման հիման վրա:
Այնուամենայնիվ վերջին 40 տարիների ընթացքում Իրանը միշտ դիմակայել է Արևմուտքի և ԱՄՆ-ի քաղաքականություններին և չեզոքացրել է նրանց բոլոր դավադրույթունները: Իրանն ապացուցեց, որ կարող է դիմադրել Արևմուտքի թշնամական քաղաքականություններին: Իրանի ժողովուրդը բազմիցս փաստել է իր հավատարմությունը Իսլամական հանրապետությանը և արևմտյան դավադրություններին դիմակայելու վճռականությունը: Իրանի ժողովուրդը նաև չի խաբվում նրանց կեղծ կարեկցանքով:
Հակադարձելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջամտողական հայտարարությանը Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է, որ Իրանի ժողովուրդը քաջ գիտակցում է, որ նման կեղծավոր մոտեցումներում բարի մտադրություններ չկան»: