Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(138)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i113898-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(138)
Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2019 09:47 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում, կանդրադառնանք Իրանում և աշխարհում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բժշկական, տեխնիկական և գիտական վերջին իրադարձություններին:

«Թարբիաթ Մոդարես»համալսարանի հետազոտողները ներկայացրել են ավտոմոբիլային և կենցաղային տեխնիկայի արդյունաբերության առաջատար նանոկառուցվածքային պողպատների նոր սերունդ:Արդիական նանոկառուցվածքային պողպատների յուրահատկություններից է՝ թեթև, բայց  խիստ ամուր լինելը  և չնայած արտադրության մեջ արդի  նանոտեխնոլոգիայի կիրառմանը, դրանց արտադրության մեթոդը բավականին նման է ընդհանրացած  մեթոդներին:Վառելանյութի  մեծ սպառման,կենսոլորտային  խնդիրների, ինչպես նաև թեթև և անվտանգ արտադրական սարքերի ևգործիքների  արտադրմանն ուղղված  ջանքերը , արդյունաբերության կարևորագույն կարիքներից են ՝ ավելի ամուր  մետաղների արտադրության համար:Այս առումով պողպատը  իր ցածր գնի, կոռոզիոն դիմադրության, ցանկալի մեխանիկական հատկությունների և որոշ դեպքերում հեշտ զոդվելու և ձևավորման շնորհիվ , մեծ ուշադրության է արժանացել  արհեստավորների և հետազոտողների կողմից:

Նախագծի հետազոտողի խոսքերով ՝ արտադրված պողպատների նանոկառուցվածքային երկրորդական տարրերը  միանման տարծված լինելով ավելացնում են ամրությունը: Նմուշների ամրությունը  տատանվում էր 700-ից 2100 Մեգապիկսել , իսկ երկարացման  տարածքը 20-ից 92 տոկոս:Հտազոտողն ասում է ՝ մենք ձգտում ենք ձերք բերել արտոնագրեր և ներգրավել ներդրողներ, ինչպես նաև ակադեմիական համագործակցություն Ավստրալիայի համալսարաններից մեկի հետ:

Նախագծի արդյունքները տպագրվել են Materials Science and Engineering հանդեսում:

Արդիական նանոկառուցվածքային պողպատից թեթև մեքենաներ արտադրելու հնարավորությունը,«Թարբիաթ Մոդարես »համալսարանի հետազոտողների ձեռքբերումն է 


 

« Բրիտիշ Կոլումբիա» համալսարանի իրանցի գիտաշխատող, մեկ այլ հետազոտողի հետ համատեղ, մշակել է սենսոր, որն ի վիճակի է ինքնաթիռի թևերի վրա ակնթարթորեն իրականանցնել սառույցի ձևավորումը , ինչպես նաև այս սառույցի բնույթը հայտնաբերել: Օդանավերի թևերի սառցակալումը ավիադեպքերի  և վթարների հիմնական պատճառներից մեկն է:Չնայած օդաչուները դա կարող են հասկանալ իրենց  աչքերով,սակայն  երբեմն մարդկային սխալը հանգեցնում է սխալ որոշման: Բայց այս նոր սենսորը լուծում է այս խնդիրը:

Սենսորների արտադրություն `իրանցի հետազոտողի կողմից օդային պատահարների նվազեցման համար

 

Սենսորը օգտագործում է միկրովեյվի ալիքներ `ինքնաթիռի թևերի վրա սառույցի ձևավորումը արագ հայտնաբերելու համար,որի արդյունքում  օդաչուն տեղյակ է պահվում  նույնիսկ  այն սառույցների  մասին, որոնք սովորաբար տեսանելի չեն:Այս սենսորը ամուր է  և էժան  և տարրրալուծարանային քննարկումներում կարողացել է  մի քանի վայրյանում հայտնաբերել սառույցի ձևավորումը և դրա մասին տեղեկացնել:Այնուամենայնիվ, սառույցը հայտնաբերելու համար սովորական պահանջվում երկու րոպե:Բացի այդ, օդաչուները սովորաբար այն ժամանակ են տեսնում  ինքնաթիռի թևերի սառույցը ,երբ   ջերմաստիճանը իջնում է 10 աստիճանից ցածր, իսկ մինչ այդ բարակ և գրեթե անգույն   սառույցը տեսանելի չէ անզեն աչքով:Նոր սենսորը կարող է նաև հայտնաբերել սառույցի հալչելը և ինքնաթիռի թևերի նորմալացումը և կարելի  է այն տեղադրել տարբեր ինքնաթիռների վրա:

Օդաչուն նույնիսկ տեղյակ է պահվում այն  սառույցի մասին, որը սովորաբար տեսանելի չէ

 

«Թարբիաթ Մոդարես» համալսարանի և«Ռոյան»  գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողները իրենց հետազոտության արդյունքում   եզրակացրեցին, որ «ցինկի օքսիդը» դրական ազդեցություն է ունենում ոսկրային ախտահարումների բուժման վրա և նշանակալի ազդեցություն ունի անգիոգենեզի և օստեոգենեզի վրա:Մեծ ոսկորների  վնասվածքների բուժումն այսօր հյուսվածքների ճարտարագիտության մարտահրավերներից մեկն է:Խնդրի կարգավորման համար փորձարկվել են բազմաթիվ ելքեր ,որոնց մեջ Անգիոգենիկը և Օստեոգենիկը համարվում են լավագույն տարբերակը:

Այս ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Յանգի մոդուլի օքսիդի առկայությունը մեծացնում է հենքը  5.5-ից մինչև 6.7 հարաբերակցությամբ: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ ցինկի օքսիդի առկայությունը նախագծված կառույցում  առաջացնում են ավելի մեծ ֆերմենտներ, որոնք արդյունավետ են անգիոգենեզում և օստեոգենեզում,այն դեպքում, երբ մարդու պորտալարի Անդոթելիալ բջիջները և ոսկրածուծի Աստրոմայի բջիջները մշակված լինեն  1-ից 5 հարաբերակցությամբ:Այն նաև առաջացնում է անգիոգենեզի առկայություն և մեծացնում է անգիոգենեզի վրա  գեների արտահայտության հնարավորությունը :Ուսումնասիրության արդյունքները ապացուցել են  , որ   ցինկի օքսիդի առկայությունը ոսկրային վնասվածքների բուժման համար  էական  ազդեցություն է ունեցել ներառված բջիջների անգիոգենեզի և օստեոգենեզի վրա:

Հետազոտության արդյունքները տպագրվել են Journal of Biomedical Materials Research միջազգային հանդեսում :

Ցինկի  օքսիդի դրական ազդեցությունը ոսկորների և անգիոգենեզի բուժման համար«Թարբիաթ Մոդարես»համալսարանի և«Ռոյան»գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողների կողմից:

 

 

«Շարիֆ» տեխնոլոգիական համալսարանի մաթեմատիկայի ուսանողների չորս հոգանոց  թիմը մաթեմատիկայի ուսանողական միջազգային 26-րդ մրցույթին գրավել է  13 -րդ տեղը ,շահելով  2 ոսկե և երկու արծաթե մեդալներ:Մրցաշարը անցկացվեց Բուլղարիայում ՝ օգոստոսի 1-8-ը տարբեր երկրների համալսարանների ավելի քան70 թիմերի մասնակցությամբ, և Ամիր Քաբիրի և Խաջե Նասիրեդդին Թուսի  տեխնոլոգիական համալսարանների այլ թիմերի մասնակցությամբ:

Մաթեմատիկայի ֆակուլտետի ռեկտորի խոսքերով ՝ IMC-ն ուսանողական մակարդակով ամենահեղինակավոր միջազգային  մաթեմատիկական մրցույթներից մեկն է, և ամեն տարի աշխարհի բարձրագույն համալսարանների թիմերը մրցակցում են այս մրցույթի ընթացքում: Մրցությունների այս շրջանում ,ուսանողներ են մասնակցել   աշխարհահռչակ մի շարք  համալսարաններից , ինչպիսիք են Բոնը, HSE, Սանկտ Պետերբուրգը, Զվիցերիայի ETHը, Քեմբրիջը և Չարլզը, որոնց մրցակցության արդյունքում   Գերմանիայի Բոնի համալսարանը, Ռուսաստանի HSE համալսարանը և Անգլիայից Քեմբրիջի համալսարանը մասնակից խմբերի մեջ դարձել են առաջատարներ:

Բուլղարիայի ուսանողական մաթեմատիկայի 26-րդ միջազգային մրցույթի (IMC2019-ին ) «Շարիֆ»համալսարանի  ուսանողները նվաճել են  4ոսկե և արծաթե մեդալներ:

 

 

Գիտնականներն առաջին անգամը լինելով հայտնաբերել  են հսկայական, անհայտ հնագույն գալակտիկաների գանձարան, որոնք մինչ օրս ճանաչված չեն եղել:Այս գալակտիկաները նույնիսկ տեսանելի չեն եղել  Հաբելի աստղադիտակի միջոցով:Սա առաջին անգամ է, որ նման հայտնագործություն է կատարվել այդքան մեծ թվով գալակտիկաներով:Այս գիտնականները հայտնաբերել են 39 գալակտիկաներ,որոնք միացված  են սև խոռոչներով։

Ըստ գիտնականներից մեկի, այդ գալակտիկաների լույսը  շատ քիչ է , և դրանց լույսի ճառագայթի ալիքը շատ երկար  է: Դրանք տեսանելի չեն մարդու անզեն աչքով և նույնիսկ հեռադիտակներով: Գալակտիկաների տեսանելի չլինելու պատճառներից մեկը,նրանց շուրջ առկա մեծ քանակությամբ փոշին է: Այսպիսով, գիտնականները օգտագործել են Ատակամա անապատում,  ALMA աստղադիտակները , որոնք  իդեալական են  նման երկնային օբյեկտները դիտարկելու համար:Սա առաջին անգամ է, որ  գալակտիկաների նման հսկա քանակ է  հայտնաբերվել,որոնք գոյացել են  աշխարհի 13.7միլիարդ տարվա կյանքի առաջին 2 միլիարդ տարվա ընթացքում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Նեյչրզ»հանդեսում:

 

Բարեկամներ մինչ նոր հանդիպում Տերն ընդ ձեզ: