Անկարգություն ու խռովություն. Քայլեր, որոնք մերժում է Իրանի ժողովուրդը
Նոյեմբերի 15-ին, Իրանում բենզինի գների վերանյման նախագծի գործադրումից հետո, Թեհրանում ու մի քանի այլ քաղաքներում, բողոքի ալիք բարձրացավ: Սակայն որոշ խռովարարներ, ներթափանցելով ցուցարարների շարքերը, մեծ վնասներ հասցրեցին մի շարք բանկերի, շտապ օգնության մեքենաներին ու հանրային տրանսպորտին, փորձելով բողոքները շեղել իրենց ուղուց:
Այս դառը իրողությանը հետևեց բռնությունը, որը դժբախտաբար մի խումբ իրանցիների զոհվելու պատճառ դարձավ:
Տնտեսական դժվարությունները յուրաքանչյուր երկրի կարևորագույն խնդիրն են համարվում: Փորձը ցույց է տալիս, որ տնտեսության կարգավորմանն ուղղված քայլերն արժանանում են մարդկանց ընդդիմությանը: Այս բողոքներն իհարկե պետք է քննարկման ենթարկվեն փորձագիտական և հնարավոր վնասների տեսակետից:
Այս նախագծը կարևոր է հատկապես այն առումով, որ դրա միջոցով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել տնտեսապես խոցելի խավերին՝ բենզինի գների աճից ստացված եկամտի հաշվին: Միևնույն ժամանակ, նախագիծը հետապնդում է երկու նպատակ: Նախևառաջ, այդպիսով կառավարվում է էներգիայի սպառման գործընթացը: Որոշ փորձագետների կարծիքով, այս նախագիծը պետք է գործադրվեր փուլ առ փուլ, որպեսզի հասարկության մեջ մեծ ցնցումների պատճառ չդառնար: Հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիների սղաճը երկրում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
Տնտեսական խնդիրներն անշուշտ հարվածում են առաջին հերթին խոցելի խավին, ինչի ականատեսը եղանք Ֆրանսիայում: Սակայն Իրանում, նման դեպքում, իշխանությունները կատարում են քաղաքական միջամտություն:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, անդրադառնալով Իրանի իրադարձությնների վերաբերյալ եվրոպացի մի շարք պաշտոնյաների, հատկապես ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակի հայտարարություններին, նշել է, որ նման հայտարարությունները համարվում են միջամտություն Իրանի ներքին հարցերին: Մուսավին եվրոպական երկրներին կոչ է արել նախ կարգավորել իրենց խնդիրները և կարգավորել բողոքի ցույցերը, որ տեղի են ունենում ամեն շաբաթ:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Եվրոպան պետք է նախ պատասխան տա այն հարցին, թե ինչու լռեց, երբ ԱՄՆ-ը պատժամիջոց ու տնտեսական ահաբեկչություն կիրառեց Իրանի ժողովրդի դեմ: Եվ դրանից հետո նոր թող Եվրոպան կոկորդիլոսի արցունք թափի մի խումբ խուլիգանների համար»:
Իրանի վերջին անկարգությունները, հատկապես 2009թ նախագահական ընտրությունների ժամանակ, ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցներն օգտվում են ցանկացած հնարավորությունից՝ Իրանի անդորրն ու կայունությունը խաթարելու համար: Իհարկե, պետք է նշել, որ բենզինի գների վերանայման նախագծի գործադրման համար անհրաժեշտ է ժամանակ և ուշադրություն հատկապես այն խմբերի նկատմամբ, որոնք նպատակ ունեն խաթարել հասարակության անդորրը:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, այս կապակցությամբ նշել է, որ չարիքի բոլոր կենտրոնները, Փահլավիներից մինչև հանցագործ ահաբեկչական խմբերը, վիրտուալ և այլ միջավայրերում փորձեցին սադրանքներ նյութել Իրանի դեմ: Նա նշել է. «Իմ ասելիքն այն է, որ ոչ ոք նրանց չաջակցի: Ոչ մի ուշիմ և խելացի մարդ, ով սիրում է իր հայրենիքն ու ցանկանում հանգիստ ապրել, չի աջակցելու նրանց: Նրանք սադրիչներ են, իսկ նրանց արարքները սովորական մարդկանց արարքներ չեն»:
Վերջին երկու տարիների ընթացքում, դուրս գալով ՀԳՀԾ-ից և խիստ պատժամիջոցներ կիրառելով Իրանի դեմ, ԱՄՆ-ը փորձում է քայքայել երկրի տնտեսությունը, սակայն դա Վաշինգտոնին չի հաջողվի: ԱՄՆ-ը փորձում է Իրանն անապահով դարձնելով, վնասել հեղափոխությանը: Վերջերս հրապարակված միջամտողական բանաձևով, ԱՄՆ-ն աջակցեց մի խումբ խուլիգանների, որոնք բենզինի գների բարձրացման դեմ բողոքի պատրվակով, անկարգություններ հրահրեցին երկրում, վնասելով հանրային գույքը:
Իրանի հարցերով Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Բրայան Հուքը, BBC լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, բացահայտորեն գունակություն հայտնեց Իրանում տեղի ունեցած խռովությունների կապակցությամբ: Նա նշեց. «Մենք փորձել ենք դասեր քաղել անցյալի բողոքներից, երբ Իրանի իշխանությունները թույլ չտվեցին, որ ցուցարարներն իրար հետ շփվեն ինտերնետի միջոցով: Երբ ես ստանձնեցի պաշտոնս, իրանցիներին տրամադրեցի այնպիսի տեխնոլոգիաներ, որ անգամ ինտերնետի բացակայության ժամանակ նրանք կարողանան շփվել իրար հետ»:
Heritage հիմնադրամի փորձագետ Թերի Բրումոնդը համոզված է, որ Թրամփի կառավարությունն երկար պետք է սպասի, որ իր քաղաքականությունն Իրանում իրագործվի: Իսկ դրա համար լավագույն միջոցն այն է, որ Վաշինգտոնը մեծ ծախսեր անի: Նա նշում է, որ այդ ռազմավարությունը նախատեսում է, որ ծախսերի արդյունքում, Իրանի տնտեսությունը քայքայվի ու ոչնչանա: Եվ տեղի կունենա այն, ինչ արեց ԱՄՆ-ը Գորբաչևի ժամանակ, ԽՍՀՄ-ում:
Մեդիա քարոզչության շրջանակում, հատկապես երկու արբանյակային ալիքները՝ Manoto-ն և Iran International-ը, BBC-ի հետ միասին, փորձեցին մեծ դերակատարություն ունենալ Իրանի անկարգություններն ավելի բորբոքելու հարցում: Բնականաբար, տնտեսական ենթակառուցվածքներում բարեփոխումները տարբեր հակազդեցությունների են բախվում և ունենում քաղաքական ու սոցիալական ծանր հետևանքներ:
Այնուամենայնիվ, չնայած այս նախագիծն ուներ երկու նպատակ, սակայն որոշ փորձագետներ համոզված են, որ դրա գործադրումը պետք է սկսվեր տարիներ առաջ և փուլ առ փուլ: Ինչևէ, նախագծի միանգամից իրագործումը մտահոգությունների տեղիք տվեց: Մարդիկ պահանջում են, որպեսզի իրենց կենցաղային խնդիրները հնարավորինս շուտ լուծվեն, իսկ պաշտոնյաներն այս ուղղությամբ լուջ քայլեր անեն: Միևնույն ժամանակ, Իրանի ժողովուրդը դեմ է յուրաքնաչյուր ընդվզման և երկիրն անապահով դարձնելուն ուղղված քայլերին: Իրանցիները թույլ չեն տա, որ որոշ խմբեր շահարկեն այս վիճակը, հօգուտ իրենց քաղաքական ծրագրերի: Եվ այսշրջանակներում, վերջին օրերին, Իրանի բազմաթիվ քաղաքներում տեղի ունեցան երթեր, որոնց մասնակիցները դատապարտեցին սադրիչ քայլերը և իրենց աջակցությունը հայտնեցին երկրի կայունացմանը և անդորրի հաստատմանն ուղղված գործողություններին: