ԱՄՆ-ում արդարությունը դարձել է քաղաքականության զոհ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114044-ԱՄՆ_ում_արդարությունը_դարձել_է_քաղաքականության_զոհ
2018թ. հոկտեմբերի վերջերից, իրանցի գիտնական, ցողունային բջիջների ոլորտի մասնագետ դոկտոր Մասուդ Սուլեյմանին, բանտարկվել է և գտնվում է ԱՄՆ դաշնային կալանավայրերից մեկում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 01, 2019 12:19 Asia/Tehran

2018թ. հոկտեմբերի վերջերից, իրանցի գիտնական, ցողունային բջիջների ոլորտի մասնագետ դոկտոր Մասուդ Սուլեյմանին, բանտարկվել է և գտնվում է ԱՄՆ դաշնային կալանավայրերից մեկում:

 

Սուլեյմանին, Մայո կլինիկայում հետազոտություններ իրականացնելու նպատակով,   J-1 հեղինակավոր վիզայով մեկնել էր ԱՄՆ: Սակայն օդակայարանում նրան ձերբակալել էին՝ աճի հորմոններ տեղափոխելու համար համապատասխան արտոնագիր չունենալու մեղադրանքով:

Մանկավարժական համալսարանի բժշկական ֆակուլտետի ղեկավար Մանսուրե Մոֆահեդին այդ մասին ասում է. «Նա Մայո կլինիկա հեղինակավոր ինստիտուտի կողմից հրավիրվել էր ԱՄՆ: Նախկինում նույնպես Սուլեյմանին նույն կլինիկայի հրավերով այցելել էր ԱՄՆ: Նրանք խնդրել էին, որ պարոն Սուլեյմանին այցելի ինստիտուտ՝ գիտական փոխանակումների նպատակով: Այսինքն՝ նա տիրապետում էր որոշակի տեխնիկայի, որը Մայո կլինիկան ցանկանում էր կիրառել: Իսկ պարոն Սուլեյմանին, իր հերթին, ցանկանում էր ծանոթանալ գիտական վերջին ձեռքբերումներին և դրանք բերել Իրան»:

 

Դոկտոր Սուլեյմանիի ուսանողներից Էհսան Ջավանդուսթն ասում է. «Բոլորը գիտեն, որ նա հեմատոլոգիայի և ցողունային բջիջների ուսումնասիրությունների ոլորտում եզակի դեմք է»:

ԱՄՆ-ում իրանցի գիտնականի ձերբակալությունն ըստ երևույթին, քաղաքական բնույթ է կրում: Նախ՝ հարց է ծագում, թե Միացյալ Նահանգներն ինչպիսի պայմաններում է մարդկանց քաղաքական պատճառներով ձերբակալում և որոշ ժամանակ անց, ազատ արաձակում:

Մասուդ Սուլեյմանին ներկայումս գտնվում է Ատլանտայի կալանավայրում: Փաստերը վկայում են, որ Սուլեյմանին ընկել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ծուղակը: Բյուրոն,  շահարկել  է Մինեսոտայում տեղակայված հեղինակավոր Մայո կլինիկա այցելության հարցը: Ինչպես վկայում են Սուլեյմանիի ուսանողներից Մարիամ Ջազայերիի հարցաքննության փաստաթղթերը, դոկտոր Սուլեյմանին, նախքան 2018թ հոկտեմբերին ԱՄՆ կատարած այցը, առնվազն  երկու տարի հսկողության տակ է եղել: Փաստորեն երկու տարի շարունակ, Հետաքննությունների դաշնային բյուրոն զբաղված է եղել Սուլեյմանիի վերաբերյալ տվյալների հավաքագրմամբ: Սակայն հարց է առաջանում, թե որն էր դրա նպատակը և որքանով է տարածված այս երևույթը: Բացի այդ, հարց է առաջանում, թե Սուլեյմանիի նման անձանց սադրանքների միջոցով ձերբակալելով, ԱՄՆ կառավարությունն ի՞նչ նպատակ է հետապնդում:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ԱՄՆ կառավարությունը, քաղաքական պատճառներով,  ձերբակալեց մի խումբ իրանցիների: Ահմադ Շեյխզադեն, ով Կոլումբիա համալսարանի դոկտորական աստիճան է ստացել և ՄԱԿ-ի կողմից գործուղվել է Իրան, 2016թ. մարտին ՀԴԲ-ի հետ համագործակցելու առաջարկ է ստանում: Սակայն նա մերժում է  առաջարկությունը, ինչից անմիջապես հետո, մեղադրվում է մաքասանենգության և ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու մեջ: Ու թեև ՀԴԲ-ի մեղադրանքը չհաստատվեց ու նա բանտում անցկացրեց երեք ամիս, սակայն այս փաստը ցույց է տալիս, թե ԱՄՆ կառվարությունն ինչպես է թիրախավորում իրանցիներին՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասում է. «ԱՄՆ-ը շարունակում է հետևել, թե՝ Նահանգներում, թե՝ այլ երկրներում բնակվող  իրանցիների նկատմամբ ճնշումների քաղաքականությանը: Այս դեպքը պատահել է Միացյալ Նահանգներում և նշված անձի մի քանի ամիս տևած կալանավորուման վճիռը ցույց է տալիս, որ այն ծանր քարոզարշավ է, իսկ մեղադրանքները, որ ուղղված են նրա դեմ, անտեղի են ու սխալ»:

 

Շեյխզադեն, ինչպես արդեն ասացինք, մերժեց ՀԴԲ-ի առաջարկը: Սակայն դա պատճառ չդարձավ, որ ԱՄՆ կառավարությունը հրաժարվի վերջինիս քաղաքական նպատակներով շահագործելու մտքից:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավի. «Եվրոպական ու ոչ եվրոպական երկրներում նման գործերի թիվը հասնում է 20-30-ի: Նման մարդիկ կանգնած են այն վտանգի առջև, որ եթե այդ երկրները դրական պատասխան տան ԱՄՆ-ի անօրինական դիմումին, իրենց կարող են արտահանձնել ԱՄՆ-ին: Նրանցից ոմանք նույնիսկ գտնվում են ԱՄՆ-ում»:  

 

Այս կապակցությամբ կարելի է  հիշել Իրանի քաղաքացի Նեգար Ղոդս Քիանիի գործը, ով ձերբակալվեց 2018թ հունիսին՝ Ավստրալիայում, ԱՄՆ դատախազության դիմումի համաձայն: Վերջինս նույնպես մեղադրվեց պատժամիջոցները շրջանցելու մեջ: Այս հարցում ԱՄՆ-ը այնքան մեծ ճնշում գործադրեց Ավստրալիայի վրա, որ 2019թ հուլիսին, Ավստրալիան արտահանձնեց Ղոդս Քանիին: Հատկանշական է, որ Ավստրալիայի պաշտոնյաները տեղյակ էին, որ Ղոդս Քանին առողջական խնդիրներ ուներ, իսկ ձերբակալության պահին հղի էր: Նա ծննդաբերեց կալանավայրում: Իսկ 2019թ սեպտեմբերին, երբ ամերիկացի պաշտոնյաները հասկացան, որ նրանից որևէ քաղաքական ինֆորմացիա չեն կարող ստանալ, ազատ արձակեցին Քանիին: Հատկանշական է, որ ԱՄՆ կառավարությունը միայն իրանցիներին չի ձերբակալում, այլ նաև այն անձանց, ում կառավարությունների հետ լարվածության մեջ է, ինչպես օրիանկ՝ Ռուսատանի,  Կուբայի, Վենեսուելայի, Սիրիայի, Լիբանանի և այլն:

ՌԴ քաղաքացի Մարիա Բուտինայի գործն այդ օրինակներից է: Նա ձերբակալվեց 2018թ հուլիսին՝ ԱՄՆ-ի դեմ ուղղված քայլերի մեղադրանքով: Փորձագետներն ընդգծեցին, որ Բուտինայի ձերբակալությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՌԴ-ԱՄՆ հարաբերւթյունները լարվել էին: Բուտինան կալանավայրում անցկացրեց 18 ամիս և այնուհետև ազատ արձակվեց:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այն ժամանակ ասել է. «Մեր հայրենակիցը բառիս բույն իմաստով պարտավոր եղավ ստորագրել նամակների և հիմար մեղադրանքների տակ: Մենք Մարիա Բուտինայի ձերբակալությունը քաղաքական քայլ ենք համարում: Մեր կարծիքով, նա քաղաքական բանտարկյալ է և նպատակը եղել է քաղաքական շահեր կորզելը: Մենք համոզվել ենք, որ Մարիա Բուտինայի քրեական գործն առնչվում է ամերիկյան ուժերի մոտ հակառուսական հիստերիան խրախուսելու հետ»:

 

Սակայն հարց է ծագում, թե քաղաքական բանտարկյալների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերվում ԱՄՆ-ում: Ջերիկո շարժման անդամ Նինո Բրաունը, Real News լրատվական ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ում քաղաքական բանտարկյալները մոռացության են մատնվում, շարունակելով ապրել «կեղտոտ ջրում»: Նա նշում է. «Բանտարկյալները խմում են կեղտոտ ջուր և լողանում շագանակագույն ջրով: Նրանք նաև աշխատում են, իսկ երբեմն պարտավոր են խմել մոխրագույն ջուր, որի մեջ առկա են մեծ քանակությամբ մագնեզիում, երկաթ և այլ քիմիական նյութեր: Հակառակ դեպքում, նրանց սպասվում են միջնադարյան խոշտանգումներ ու մեկուսարան: Դա այն դեպքում, երբ  պահակ շները մաքուր ջուր են խմում: Սա մարդու իրավունքների խախտման բացարձակ օրինակ է»:

 

ԱՄՆ-ի ԱԳ նախարարությունը և դատախազության նախարարությունն, ինչպես նաև այլ կազմակերպությունները, պաշտոնյաների ու մի շարք տեղական կազմակերպությունների ցանկություններն իրականացնելու նպատակով, քաղաքական նկրտումներով, ձերբակալում են մի շարք անձանց: Նրանք ունեն հրաման, որը կոչվում է պատերազմ ահաբեկչության դեմ: Ամերիկյան կազմակերպությունների նկատմամբ ճնշում է գործադրվում «արդյուքն արտադրելու համար»: Այս նպատակով, ՀԴԲ-ն իրականացրել է «Խայթ» գործողությունը, որի համաձայն, ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվող անձինք, երկար ժամանակ եղել են լրտեսների ու ՀԴԲ-ի թիրախում և վերջիններիս դրդմամբ իրականացրել են ահաբեկչական գործողություններ:

Հաղորդումներից մեկի համաձայն, այս գործողության զոհ է  դարձել 300 մարդ, որպեսզի ապահովվեն ԱՄՆ-ի քաղաքական նպատակները: Այսպիսով, կարելի է  ասել, որ ոչ արտասահմանցիները և ոչ էլ ամերիկացիներն ապահովված չեն քաղաքական հետապնդումներից: Կասկածից դուրս է, որ արդարությունն ու ազատությունը, որոնց վրա ինչպես միշտ նշվել է, հենված է Միացյալ նահանգները, այս գործընթացի առաջին զոհերն են: