Մեդիա ահաբեկչություն (2)
Ողջույն ձեզ Թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ապօրինի ու դաժան պատժամիջոցներ սահմանելու միջոցով տեղեկատվական միակողմանի հոսք ապահովելու հարցում արբանյակը և Նեո-գաղութատիրական երկրների վնասաբեր գործունեությունը վերահսկող իրավական համակարգ ու կանոններ մշակելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի մասին:
Այս պատժամիջոցները, որ այժմ կարող ենք կոչել «մեդիա ահաբեկչություն» հակասում են երկրների ազգային ու անվտանգության շահերին, ինչի համար լուրջ և ժամանակակից քայլեր են պահանջվում միջազգային հանրության կողմից:
Արբանյակային հեռահաղորդակցության միջազգային կազմակերպությունը հայտնի է Ինթել Սաթ («INTELSAT») անունով: Այս կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 1946թ. արբանյակային կապի գլոբալ համակարգ ստեղծելու նպատակով: Այս կազմակերպության կանոնադրության նախաբանում ասված է.«Այս կազմակերպությունը միջկառավարական կառույց է, որ հիմնադրվել է ՄԱԿ-ի ԳԱ-ի թիվ 1721 բանաձևում նշված սկզբունքների համաձայն»: Այս բանաձևի մեջ շեշտվել է, որ արբանյակային կապը պետք է հնարավորինս արագ և առանց խտրականության տրամադրվի աշխարհի բոլոր ժողովուրդներին և տիեզերեքի մթնոլորտը օգտագործվի ի շահ բոլոր երկրների ժողովուրդների:
2000թ. ՄԱԿ-ի ԳԱ-ն արբանյակային հեռահաղորդակցության միջազգային կազմակերպության նպատակների իրագործման համար վավերացրեց Ինտել Սաթ անունով սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության հիմնադրման փաստաթուղթը: Համաձայն այս փաստաթղթի 3-րդ հոդվածի Բ կետի՝ այս ընկերության հիմնական նպատակների ու պարտականությունների մեջ ներառվում են գլոբալ կապերի պահպանումը, օգտատերերին ուղղակի ծառայության մատուցումը և առանց խտրականության INTELSAT-ի հնարավորություններին երկրների հասանելիությունը: Իրանը 1984թ.-ից անդամակցում է INTELSAT արբանյակային հեռահաղորդակցության միջազային կազմակերպությանը:
Միջազգային հեռահաղորդակցության ոլորտում գործող մյուս կառույցը Հեռահաղորդակցության միջազգային միությունն է (ITU): Այս միությունը ստեղծվել է 1932թ.՝ Թելեգրաֆի միջազգային միության ու Միջազգային անլար միության միաձուլումից: Բ աշխարհամարտից հետո 1947թ. «Atlantic City»-ում, ՄԱԿ-ի ու Հեռահաղորդակցության միջազգային միության հարաբերությունների մասին նոր կոնվենցիա ստորագրվեց: Այս կոնվենցիայի փաստաթուղթն ուժի մեջ մտավ 1949թ.: Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայիս կոնվենցիան ևս 1992 թ. մտավ ուժի մեջ.:
Հեռահաղորդակցության միջազգային միությունը համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է զարգացող աշխարհում զարգացնել հեռահաղորդակցության ենթակառուցվածքը, և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։
Հեռահաղորդակցության միջազգային միությունն ունի կառավարական ու ոչ կառավարական անդամներ և այս առումով մասնագիտական հաստատությունների ոլորտում բացառիկ է: Ներկա դրությամբ այս միությունը կազմված է 193 երկրներից և 700 մասնավոր ու ուսումնական հաստատություններից: Միության կենտրոնը գտնվում է Շվեյցարիայի Ժնևում և աշխարհի մյուս երկրներում ունի 12 տարածաշրջանային գրասենյակներ: Հեռահաղորդակցության միջազգային միության կարևորագույն նպատակներն են՝
-Անդամների միջև ցանկացած կապի օգտագործման հարցում միջազգային համագործակցության պահպանումն ու ընդլայնումը:
-Հեռահաղորդակցության ոլորտում զարգացող երկրներին քաջալերելը և տեխնիկական օգնություն ցուցաբերելը:
-Երկիր մոլորակի բնակիչների համար հեռահաղորդակցության միջոցների օգտագործման ընդլայնումը:
-Միջազգային մասշտաբով հեռահաղորդակցության ընդլայնման հարցում խրախուսումը:
Հեռահաղորդակցության միջազգային միությունն իր նպատակներին հասնելու համար ունի մի շարք պարտականություններ, որոնք են՝
-Արբանյակային ծառայությունների մատուցման և Արբանյակների գտնվելու դիրքի առումով երկիր մոլորակի կայուն ուղեծրի կարգավիճակների գրանցման համար հաճախականությունների բաշխումը:
-Ռադիո-հեռուստաալիքների խափանման կանխարգելման համար երկրների կայանների աշխատանքների համադրումը և կապի ծառայությունների համար անլար հաճախականությունների օգտագործումը:
-Արբանյակային հեռահաղորդակցության մեջ օգտագործվող միջոցների հատկապես դրանց ընդլայնման հարցում տարվող ջանքերի համակարգումը:
-Կանոնակարգերի ուսումնասիրումը, ձևակերպումը, բանաձևերի ընդունումը, առաջարկությունների և խնդրանքների պատրաստումը և հեռահաղորդակցության վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն ու տարածումը:
Վերջերս ներքին և միջազգային իրավակական ոլորտում օգտագործվում է «հաղորդակցության իրավունք» հասկացությունը The right to communicate: Այս հասկացությունը՝ խոսքի ազատության ու տեղեկությունների ազատության նման հասկացությունների կատարելագործման ընթացքի արդյունքն է: Խոսքի ազատությունը ֆեոդալական ժամանակարջանից մինչև հեռահաղորդակցության դարաշրջան տեղի ունեցած մարդկային աճի բնական ընթացքի արդյունքն է, որ թիկունքում է թողել գյուղատնտեսական ու արդյունաբերական երկու հեղափոխությունները: Հեռահաղորդակցության դարաշրջանը արդյունաբերական հեղափոխության արգասիքն է: Մի հեղափոխություն, որն ընդլայնել է հեռահաղորդակցության մշակույթը: Այս իրավունքը աղքատ ու հարուստ երկրների տարածությունների նվազեցման խնդրին ուշադրություն դարձնելու անհրաժեշտության արդյունքն է: Այլ խոսքով, իրավունքներին ու հեռահաղորդակցությանն ուշադրություն դարձնելը նշանակում է նվազեցնել իրազեկվածության ճեղքը: 1980թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային հանձնաժողովը հորդորել է.«Հեռահաղորդակցության հարցում ժողովրդավար հասարակության կարիքները պետք է ապահովվեն հատուկ իրավունքների ձևակերպման այդ թվում «տեղեկություն ստանալու, տեղեկություն փոխանցելու, անձնական կյանքի հարգվելու և հանրային հաղորդակցությանը մաս կազմելու իրավունքների ճանապարհով»: Այս իրավունքները բոլորն էլ կազմում են հեռահաղորդակցության իրավունքների նոր հասկացության շրջանակը:
Այս հորդորից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատաքային խումբը 1980թ. սեպտեմբերի 11-ի և 12-ի նիստերի ընթացքում ներկայացրեց «Հաղորդակցության իրավունք» հասկացության բացատրությունը,որի համաձայն՝ «Հեռահաղորդակցությունը հասարակական արմատական մի գործընթաց է, որ հասարակությունների անդամներին տեղեկությունների ու կարծիքների փոխանակման հնարավորություն է տալիս: Հաղորդակցության իրավունքը մարդկային և հիմնական կարիք է և հասարակական կառույցի հիմնքն է: «Հաղորդակցության իրավունք»-ը հավասարապես պատկանում է հասարակությունների անդամներին»: Այս բացատրության մեջ անդրադարձ է կատարվել հաղորդակցության իրավունքի երկու հիմնական կողմերին, այսինքն տեղեկության ու կարծիքի ազատության իրավունքներին: ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածը հաղորդակցության ազատության մասին է: ԻԻՀ-ի սահմանադրությունը նույնպես ընդունել է հիմնական իրավունքներն ու ազատությունները։ ԻԻՀ-ի սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն պարբերականներն ու մամուլը տեղեկատվության տարածման հարցում ազատ են համարվում, բացառությամբ այն պարագաների, որ այդ տեղեկատվությունը կհակասի իսլամի հիմունքներին ու հանրության իրավունքին»:
Այժմ, որ ԶԼՄ-ների ու կապի համաշխարհայնացումը իրականություն է դարձել, առավել քան երբևէ անհրաժեշտ են համարվում միջազգային մասշտաբով դրանց հետ կապված իրավունքների բացատրություններն ու կատարելագործումը: Վերանայումների նպատակը պետք է լինի տեղեկությունների ազատ հոսքն արգելող միջոցների վերացումը, հաղորդակցության ոլորտում անհամապատասխանությունների վերացումը և գերտերությունների կողմից կապի միջոցների չարաշահման կանխարգելումը: Իրանցի տեսաբան ու հաղորդակցության գիտությունների ոլորտի հետազոտող դոկտոր Մոթամեդնեժադը համոզված է.«Քանի որ անհամապատասխանությունները կարող են արգելք հանդիսանալ տեղեկությունների ազատ հոսքի համար, ընդհանրապես գլոբալացման ազդեցության տակ ընկնելը, միջազգային հնարային իրավունքները առավել քան երբևէ նպաստում են իրավական միասնության առաջացմանը»:
Թվում է թե հաղորդակցության մասին ընդգրկուն իրավունքների ձևակերպման ու տարածման ճանապարհով հնարավոր է ավելի լավ վերահսկել համաշխարհային ԶԼՄ-ների գործառույթները: Հակառակ դեպքում կշարունակվեն մեծ ուժերի կողմից իրականացվող գլոբալ կապի ու ԶԼՄ-ների չարաշահումները: Հեռահաղորդակցության միջազգային իրավունքները նույնպես կարող են ունենալ մի քանի նպատակներ այդ թվում խրախուսել ԶԼՄ-ների գլոբալացման դրական կողմերը, որոնք նաև օգտակար են հասարակությունների համար: Համաշխարհային նոր պայմաններում, որ հաղորդակցության ու տեղեկությունների նոր տեխնոլոգիան այևս սահմաններ չի ճանաչում, երկրները ստիպված են հեռահաղորդակցության միջազգային կազմակերպությունների շրջանակներում նոր համաձայնությունների գալ հաղորդակցության ու ԶԼՄ-ների անդրսահմանային օրենսդրության շուրջ:
Արբանյակային հեռահաղորդակցության ոլորտում միջազգային պարտավորեցնող օրենքների մշակման կարևորությունն այն է, որ այսօր միջազգային հաղորդակցության մասին օրենքի կարևորագույն սկզբունքը՝ հաղորդակցությունների հավասար մատչելիությունը, խախտվում է արևմտյան որոշ երկրների և, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից: Ինչպես ասացինք կապի հասանելիության ոչ խտրականության մասին սկզբունքը կարևորվել է ՄԱԿ-ի ԳԱ-ի 1721 բանաձևի, «Արբանյակային հեռահաղորդակցության միջազգային կազմակերպության» հիմնադրման փաստաթղթերի և «Հեռահաղորդակցության միջազգային միության», ՅՈՒՆԵՍԿՕ-ի վավերացրած փաստաթղթերի և Քաղաքցիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի մեջ: Սակայն ԱՄՆ-ի պես երկրներ արբանյակային հեռարձակումների ու հաղորդակցության տեխնոլոգիայի վրա իրենց հսկողությունը օգտագործում են որպես լծակ անկախ երկրներին ճնշելու համար: Նրանք մի կողմից ջանք են գործադրում անկախ երկրներին զրկել արբանյակային հեռարձակումների հնարավորությունից և մյուս կողմից արբանյակային հեռարձակումների հնարավորություն են տալիս ահաբեկիչներին, որոնք գործունեություն են ծավալում հօգուտ արևմտյան երկրների շահերի, ինչը «Մեդիա ահաբեկչության» բացահայտ նմուշ է համարվում:
Հարգելի բարեկամների դուք կարող եք ձեր կարծիքները կիսել մեզ հետ: Մեր անփոփոխ հեռախոսահամարն է 22013761, էլեկտոնային փոստարկղի հասցեն՝ [email protected] ։