ԻԻՀ մեծարգո առաջնորդի հայեցակետը․ Հանդիպում «Բասիջի» աշխարհազորայինների հետ
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114081-ԻԻՀ_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը_Հանդիպում_Բասիջի_աշխարհազորայինների_հետ
Անցյալ շաբաթ լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան «հոսեյնիե»-ն լի էր հազարավոր «Բասիջի» աշխարհազորայիններով։ Խանդավառ մթնոլորտ էր տիրում։ Նրանք եկել էին հանդիպելու Իսլ.հեղափոխության մեծարգո առաջնորդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2019 08:49 Asia/Tehran

Անցյալ շաբաթ լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան «հոսեյնիե»-ն լի էր հազարավոր «Բասիջի» աշխարհազորայիններով։ Խանդավառ մթնոլորտ էր տիրում։ Նրանք եկել էին հանդիպելու Իսլ.հեղափոխության մեծարգո առաջնորդին:

 Բասիջը հավաքականությունն է գաղափարների, կամքի և վճռակամության  , հավատքի և նախաձեռնության ոգու, և անցյալ  շաբաթ Իրանի  բազմամիլիոնանոց ժողովուրդն  այդ կամքը և վճռակամությունը դրսևորեց խռովություններին դիմակայելու  ժամանակ; 


 «Բասիջ»-ի աշխարհազորայինների ու նրանց հրամանատարների հանդիպումը իսլ.հեղափոխության առաջնորդ այաթ.Խամենեիի հետ

 

Իր ելույթի սկզբում ,Իսլ. հեղափոխության առաջնորդը բարձր գնահատելով նրանց, ովքեր դավադրությունների դիմաց զգոնությամբ ասպարեզ իջան ասաց.« «Իսկապես, Իրանի  ժողովուրդը  մեկ անգամ ևս ապացուցեց, որ հզոր և,վեհ է....:Շատ լայնածավալ դավադրություն, որի վրա ծախսվել  էր հսկայական գումար, որքան գումար էին նրանք ծախսել, որքան դժվարություն  էին  կրել որպեսզի կարողանան պատեհ առիթով իրականացնեն նման խափանարարական աշխատանք, հրկիզումներ, մարդասպանություն և խուլիգանություն , ահա  բենզինի խնդրի բերումով նրանց թվաց թե առիթը ընձեռնվել է և իրենց բանակը հրապարակ իջեցրին  ,որը սակայն ձախողեց ժողովրդի շնորհիվ»:

«Նեսա սուրայի 71-րդ այան ասում է.«Դուք որ հավատում եք (զգոն եղեք թշնամու դիմաց և ի նշան պատրաստության)վերցրեք Ձեր զենքը ,ապա ցաք ու ցրիվ կամ էլ դասակարգված շարքերով շարժվեք դեպի թշնամիներ »: Այս այայի համաձայն,Բասիջի ժողովրդական ուժը, կարողականությունները  իմի բերելով և ճշտապահ   ներկայությամբ ,հուսահատեցրեց թշնամուն և նրան ստիպեց նահանջել»:

Այաթ.Խամենեին «Բասիջ-ե մոսթազաֆին»-ի ձևավորումը ,իմամ Խոմեյնիի կողմից բացառիկ նախաձեռնություն համարեց ,որը ձևավորվեց հեղափոխության գաղափարախոսության հիմամբ  և հավանաբար այսօր բասիջը, աշխարհի մշակութային, սոցիալական և ռազմական ամենամեծ ժողովրդական ցանցն է համարվում: Նա ընդգծել է.«Իմամի նախաձեռնության վեհությունը հետևյալն էր ,որ աննախընթաց այս երևույթը ձևավորեց քաղաքների փողոցներից և ժողովրդի միջից:Այդ գեղեցիկ իրողությունը ,ակունք առավ ժողովրդից ,ժողովրդի հոգուց ու բնակարաններից և  դա Իմամի գործն էր»:

 «Բասիջ»-ի աշխարհազորայինների ու նրանց հրամանատարների հանդիպումը իսլ.հեղափոխության առաջնորդ այաթ.Խամենեիի հետ

 

Իսլ.հեղափոխության առաջնորդի խոսքերով՝ իրանական աբան ամսի 13-ին՝ նոյեմբերի 4-ին , մի խումբ հեղափոխական երիտասարդների կողմից ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավումից  և ԱՄՆ-ի նսեմանալուց հետո ,նրանք ոչ միայն սպառնացին խոսքով այլ   , գործնական սպառնալիքի դիմելով ,իրենց նավերը ուղղորդեցին դեպի Պարսից ծոց :Այդ ժամանակ իսլ.հանրպետությունը զուրկ էր ռազմական ու պաշտպանական նպաստավոր հնարավորություններից ,սակայն Իմամը նոյեմբերի 4-ից ավելի քիչ քան մեկ ամիս  անց ,1358 թվականի նոյեմբերի 26-ին «Բասիջ»-ի կազմավորման հրամանը արձակեց .« Մի խոսքով բասիջը, սպառնալիքից առաջացած առիթ է ,դա է բասիջի իրողությունը: Եթե որևէ մեկը վախենար այդ սպառնալիքից ,ինչպես օրինակ Իմամը տեղիք տար ,կամ հավանկան համարեին  թշնամու    հարվածը ,չէր ձևավորվելու բասիջի հսկայական շարժումը  և հայտնի չէեր թե երկրի ապագան  ինչ էր լինելու :Բասիջը պատճառ դարձավ ,որ այդ սպառնալիքը վերածվի հնարավորության: Ուրեմն Բասիջի հիմքը հետևյալն է ՝չեզոքացնել  սպառնալիքները և սպառնալիքը  վերածել հնարավորության»: 

Իսլ. հեղափոխության առաջնորդի տեսանկյունից ՝ գերիշխող համակարգը, այսինքն ՝ ճնշողների համակարգը, աշխարհը բաժանում է գերիշխողի  և գերիշխանության ենթակա երկու տիրույթների, որոնք սկզբունքորեն դեմ են ազատությանն ու արդարությանը,  քանի որ ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում, որոնք հարուստ երկրներ են, մարդիկ մահանում են փողոցում ,սովից ,տոթից,կամ ցրտից  և նրանց հարստության մեծ մասը պատկանում է շատ սահմանափակ բնակչությանը:Նրանք անվարան անարդարություն են իրականացնում աշխարհի ժողովրդի դեմ:

Այդ համակարգը հակասում է նաև ազատությանը ,քանզի մերժում է ժողովուրդների ամենակարևոր ազատությունը ,որն է նրանց անկախությունը:Գերիշխող համակարգը հարատև պայքար է մղում ժողովուրդների անկախության դեմ և ամեն օր զանազան միջոցներուվ ժողովուրդներին նեղ վիճակի մատնում,և առանց տարակուսանքի ,ուր որ հարկն է համարում զինվորական ուժի է դիմում: Ինչպես ամերիկացիներն են ասում Սիրիայի նավթի համար են մտել Եփրատի արևելքը ,կամ էլ առանց իրավունքի մտնում են Իրաքում իրենց ռազմաբազան և որևե ուշադրություն չեն դարձնում այդ երկրի կառավարությանը: 

 

Այաթ.Խամենեին ,իսլամը համարում է նման գաղութատիրական մտայնությանը դիմակայող գործոն և շեշտում է .«Իսլամն արդարության և ազատության դրոշակակիրն է , հաստատակամ դրոշակակիրը,Իսլամն  իր խոսքը չի թաքցնում ,աներկբա դեմ հանդիման է կանգնում բռնապետությանը և անարդարությանը,հենց այնպես ,որ իսլամական հանրապետության համակարգը ,հեղափոխության առաջին օրերին և ԱՄՆ-ի հետ  հակամարտության բարձրակետին, դեմ գնաց Աֆղանստան ներխուժելու նախկին Խորհրդային միության քայլին։

Նա այն մասին թե՝ իսլամական համակարգը ինչու է հաճախ սպառնալիքների ենթարկվում  հիշեցնում է.«Երբ, իսլամը քաղաքական համակարգի շրջագծում  ,մի կառավարության շրջագծում ,ժողովուրդ ունեցող հզորության տեսքով  ,կազմավորվում է   իսլամական հանրապետությունը,որն ունի  կառավարություն ,բանակ,զինված ուժեր ,գիտական ու համալսարանական  կարողականություն, ,նրանց թշնամությունը հարյուր անգամ մեծանում է: Այնպես չէ, որ գաղութատեր համակարգի թշնամությունը մի ինչ որ երկրում ,իսլամական մի ինչ որ կուսակցության հետ համեմատելի լինի իսլամական հանրապետության նկատմամբ նրա թշնամանքին:Իսլամական հանրապետությունը  կայացած, ամուր, մեծ տարածություն ունեցող քաղաքական համակարգ է ,ունի անհրաժեշտ բոլոր սարքերը, արտահայտման կարողությունը, ազդեցության ուժը, աշխարհի բոլոր տարածքներում ներկայության ու ազդեցության կարողականություն ,ղեկավարում է ավելի քան 80 միլիոն բնակչություն, ահավասիկ  նրանց թշնամանքը այս համակարգի նկատմամբ  արտակարգ է և եթե որևէ մեկը այս իրականությունը նկատի չառնի ,իր քաղաքական գործելաոճում սխալ թույլ կտա»:

Իսլ. հեղափոխության առաջնորդի տեսանկյունից մոսթազաաֆ բառը,որը շաղախված է  «Բասիջի դիմադրության ուժի» հետ,  չի նշանակում աղքատներ կամ խոցելի խավ,նա այս բառը մեկնաբանելով ասում է.«Ղուրանը մոսթազաաֆն այդպես  չի համարում: Ղուրանը ասում է .«Մոսթազաաֆնեռը մարդկային կյանքի  Իմամներն ու ներուժ առաջնորդներն են ,դա է մոսթազաաֆ բառի իմաստը: Նրանք, ովքեր կլինեն երկրի և երկրի բոլոր արարածների ժառանգորդները ,մոսթազաաֆների բասիջը հենց դա է»: Մոսթազաաֆը նա է, ով  համարվում է  տիեզերքի ժառանգորդը և պոտենցիալ ձևով մարդկային կյանքի Իմամը  ու առաջնորդը »:

 

Այաթ.Խամենեին շեշտում է.«Դիմադրություն»տերմինը նման տրամաբանությամբ է իմաստավորվում: Այդ տերմինը ներկա ժամանակաշրջանում ստեղծվել է դիմադրության ճակատում և իսլամական այդ մեծ շարժումը ,դիմադրության տրամաբանությամբ հաջողել է գաղութատիրության օձիքը սեղմել և հետևել Աստվածային նպատակներին: Բարձրյալն Աստված ասում է ,եթե որևէ ազգ ընթանա Աստծու ճանապարհով և այդ ընթացքով նպաստի Աստծուն,Աստված ևս նրան հաղթական է դարձնելու և երբ բարձրյալն Աստված հաղթանակ պարգևի ,ոչ ոք չի հաղթելու ձեզ:

Իսլ.հեղափոխության առաջնորդի խոսքով բասիջն ունի երկու յուրահատկություն ՝«ծանր պաշտպանական բնագավառում անձնազոհություն »  և «փափուկ պատերազմում պաշտպանություն»;Նա  ավելացնում է.«Հզոր  պաշտպանության բնագավառում Բասիջն իր հրաշքը դրսևորեց  սրբազան պաշտպանության տարիներին , իսկ հետո յուրաքանչյուր  դեպքի պահին ասպարեզում էր  Բասիջը»:

Անդրադառնալով  բասիջի ազդեցիկ ներկայությանը փափուկ պաշտպանական և պատերազմի բնագավառում ,ի շարս «գիտության», «մշակույթի և կրոնական քարոզչության » և «շինարարության ու սպասարկության »ոլորտներում ,գերապատվիվ առաջնորդն ասել  է.«Բասիջի ընդարձակ  ասպարեզում  կան փայլուն անուններ և խորհրդանիշեր , ինչպիսիք են Հոսեյն Ֆահմիդեն, Բեհնամ Մոհամմադին, Մոհսեն Հոջաջին և Էբրահիմ Հադին մինչև Հեմաթ, Բաքերի, Խարազի, Քազեմի, Զեյնոդդին, Սայադ և Բաբայի, ինչպես նաև միջուկային  նահատակները, և  Չամրանի ու   Ավինիի պես նահատակներ,նաև Քազեմ Աշթիանիի պես անհատականություն ,որոնք թեև սոցիալական դիրքի և դերի առումով միմյանցից տարբեր էին ,սակայն բասիջի աշխարհազորայիններ  էին  ,որոնց  հիշատակը վառ  պահելով և երիտասարդներին նման խորհրդանիշներին ծանոթացնելով ,ամեն օր բասիջում կծնվեն լավագույն դեմքերը»:Նա ընդգծում է .«Իմամը ասաց որ բասիջը սուրբերի հետևորդն է: Սուրբերի հետևորդը այսինքն բոլոր ժամանակներում իր արգասիքը կունենա»:

Այաթ. Խամենեին իր ելույթը եզրափակեց  Բասիջի» աշխարհազորայիններին ուղղած  մի քանի առաջարկություններով ՝

Առաջին խորհուրդը՝ Միշտ պատրաստ եղեք աշխատանքի բոլոր բնագավառներում թե՝ ծանր մարտում պաշտպանության ժամանակ ,թե՝կիսածանր ասպարեզում և թե փափուկ ոլորտում:Բասիջը երկրի բոլոր վայրերում թող ունենա պատրաստ ռազմավարություն և տակտիկա:

Փափուկ պատերազմում երբևէ ռեակցիոն ձևով մի գործեք: Իհարկե պիտի պատասխանել թշնամուն ,իհարկե լավ է նախաձեռնող քայլի դիմել քան թե հակազդել: Միշտ մի քայլ թշնամուց առաջ անցեք:

Թույլ մի տվեք ձեր կապը մզկիթի հետ թուլանա:Բասիջը ծնունդ է առել մզկիթներից:

Բասիջի ծառայությունների մասին իրազեկեք հասարակությանը:

Մեկ այլ խորհուրդ՝ Բասիջը ծավալուն լինելով հանդերձ ,պիտի լինի ճկուն ,թույլ չտա ,որ Բասիջ կազմակերպությունը վարչական ընդհանրացած կապանքների ենթարկվի:

Վերջին խորհուրդը՝լավ իմացեք ,որ բասիջը գտվում է թշնամու դավադրությունների թիրախում ,մի մոռացեք սա....Լավ իմացեք որ Աստծու կամոք կհաղթեք բոլորին: