Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսանկյունից (3)
Որքան իսլամը տարածվում էր և նրա ժողովրդականությունն աճում ,այդքան բարեկամությունն ու թշնամությունը մեծանում էր իսլամի մարգարեի նկատմամբ:
Մուհամմադ իբն Աբդուլլահ մարգարեն ճանաչված էր Ղուրայշի ժողովրդի մոտ և նրանցից ամենաարժանին էր ,նրա փայլուն անցյալը պարզ էր հանրության համար և՝ բարոյական ու հոգեւոր արժանիքների շնորհիվ մեծ հռչակ էր վայելում քաղաքում։Մարգարե նշանակումից 40 տարի առաջ ապրել էր ժողովրդի մեջ: Նրա կյանքը զերծ էր կեղծավորությունից ու անպարկեշտ վարքագծից, և նա ուրիշների կողմից համարվում էր ազնիվ և վստահելի:Մուհամմադ մարգարեն Հառա լեռան վրա Աստծու կողմից ընտրվեց, որպես ժողովրդի մարգարեն և առաջնորդը , դառնալով աստվածային վերջին մարգարեն:Մարգարեի ջանքերով գրեթե ողջ Արաբական թերակղզին նրա կենդանության օրոք ընդունեց իսլամը:Հետագա տարիներում իսլամի տարածումը շարունակվեց և աստիճանաբար իսլամը դարձավ համաշխարհային կրոն :
Մուհամմադ մարգարեի անհատականությունն այնպիսին էր, որ երբ նա հայտարարեց իր առաքելությունը ,անհավատները ոչ թե հերքում էին նրան, այլ հերքում էին այաները: Սա նաև ասվում է Ղուրանում. «Նրանք քեզ չեն մեղադրում ստելու մեջ, բայց օրինազանցները մերժում են աստվածային այաները » (Մի հատված Անամ սուրայի 33-րդ այա):
Մուհամմադը համարվում է վերջին և մեծագույն մարգարեն, նա ունի այն բոլոր առաքինությունները, որոնք առկա են եղել պատմության ընթացքում աստվածային մարգարեների մոտ։
Ղուրանը նշում է, որ չնայած մարգարեության բարիքները, ըստ աստվածային նախախնամության, հատկացված են Աստծու մի խումբ ընտրյալներին , սակայն դա չի նշանակում, որ մարգարեները գտնվում են մեծության մի մակարդակի վրա,Իսլամի սուրբ մարգարեն ունի առանձնահատուկ առաքինություններ, որոնք մարգարեներից ոչ մեկը չեն ունեցել այն և դա առնչվում է իսլամի մեծ մարգարեին ,այն աստիճանի որ Ղուրանը մեկ այաի մեջ ,մարգարեի վեհ դիրքը ապացուցելու համար երդվում է նրա կյանքով(Հաջար սուրա 72-րդ այա):
Սուրբ Ղուրանը մարգարեի վեհության մասին հստակեցրել է .«Որոշ առաքյալների ավելի բարձր ենք դասել մյուսներից»:
Որքան իսլամը տարածվում էր և նրա ժողովրդականությունն աճում ,այդքան բարեկամությունն ու թշնամությունը մեծանում էր իսլամի մարգարեի նկատմամբ:Շատերը ցանկանում էին ճանաչել միաստվածության ու եղբայրության այս ջատագովին և ծանոթանալ նրա նպատակներին, իսկ ոմանք էլ այդ փայլուն անձնավորության կերպարը խեղաթյուրելու և նրան հարվածելու համար իրենց գրչին էին դիմում:Արևելագետներն այն մարդկանց թվում են, ովքեր կամ միտումնավոր կամ արդար ձևով ներկայացրել են մեծ մարգարեին :
Մինու Սամիմին «Մուհամմադը Եվրոպայում» գրքում ուսումնասիրել է արևելագետների տեսակետները և նրանց տեսակետների վերափոխումը ռենեսանսի դարաշրջանում:Նա գրում է. «Հաշվի առնելով,որ ի պաշտպանություն Մարգարեին գրված ստեղծագործությունները, ինչպես«Ջորջ Սիլ»-ի գիրքը, կարող էին վտանգել հեղինակներին , ուստի նրանք սովորաբար իրենց ստեղագործությունները տարածում էին անանուն ձեռագրերի տեսքով :Այս նմուշներից մի քանիսը պահվում են Բրիտանիայի գրադարանում, և այսօր, բացառությամբ մի քանի նմուշների ,հնարավոր է ճշտել դրանց հեղինակներին:Դրանցից ամենահինը կոչվում է «Մուհամեդականության ի հայտ գալու և տարածման, նաև Մուհամմադի և նրա կրոնի իրավացիության ապացույցը քրիստոնյաների կողմից հնչեցված հերյուրանքների ու զրպարտությունների դիմաց»:
Հռոմի պապի գրասենյակի աշխատակազմի անդամ,Չարլզ Հորբնին գտավ այդ ձեռագիրը և այն վերագրեց1631 թվականին ծնված «Հենրի Ստաբ»-ին:Ստաբը, Օքսֆորդ համալսարանի Բադելյան գրադարանի երկրորդ գրադարանավարն էր:Նրան աշխատանքից հեռացրին իսլամի մասին գիրք գրելու համար:Այդ աշխատության մեջ Ստաբը,Մուհամմադ մարգարեին ներկայացրել է մինչ այդ ապրած մեծագույն և ամենաիմաստուն օրենսդիր:
Նա դատապարտում է անգլիացի գրող «Համֆրի Պրիդո» -ին ,ով Մուհամմադ մարգարեին պատկերել է ոչ արժանի ձևով և խեղաթյուրել նրա անհատականությունը և պնդում է.«Իսլամի օրենքներն ու հրահանգները ոչ մի կերպ չեն հանգեցնում սեռական չափազանցությունների, և իսլամում ամուսնությունը խիստ վերահսկվում է»:
Հենրի Սնապի արտահայտությունների հետ միաժամանակ , լույս տեսավ գրողի անանուն հոդվածը ՝ «հայացք Մուհամեդականությանը և Մուհամմադի պահվածքն ու ուղղությունը»:Հեղինակը գրել էր. «Ես մտադիր եմ Մոհամմադին և նրա կրոնը հեռու պահել վերագրվող որոշ ստերից, որոնցով մեղադրվել է, և իմ հնարավորությունների սահմանում բացատրել և լուսաբանել դրանք ՝ավելի արժանավայել ,քան մինչ այժմ այն դրսևորել է արևմուտքը»:Հեղինակը շեշտում է, որ Մուհամմադ մարգարեի նկատմամբ սուր նախապաշարումները ծագում են անտեղյակությունից , տգիտությունից կամ ավելի վատ հատկանիշներից և գրում է.«Շատ անգլիացի հոգևորականներ տառապում են Մուհամմադի նկատմամբ սին և անհիմն կողմնակալություններով »:
Գոյություն ունեն գրողների և արևելագետների այլ օրինակներ, որոնք միջնադարյան նախապաշարումներից զերծ հավասարակշռված տեսակետներ ունեն Մուհամմադ մարգարեի մասին: Նրանցից է Հենրի Բոուլինգ Բուրկը ,ով Անգլիայի 18-րդ դարի առաջին կեսի պետական գործիչներից է ,ով իր մի հոդվածում խոսել է Իսլամի խեղաթյուրման մասին և գրել է.«Կռապաշտության կամ սնահավատության էլ ինչ մեղադրանքն կա , որ վերագրված չլինի մուհամեդականներին»:Նա, ավելի վաղ նման ստերի հեղինակներն էր համարում նրանց ովքեր վերադառնում էին սրբազան պատերազմից:
Հենրի Բոլինգը գրում է.«Պատումթյան ընթացքում քրիստոնյաներն ու մուսլումանները յուրահատուկ քարասրտությամբ .և թշնամանքով են մոտեցել միմյանց և մենք պարտավոր ենք ,որպես ագրեսոր մեզ հանցավոր ճանաչել: Քանի որ նրանք դարերի ընթացքում պատրաստակամ են եղել մեծ փոխզիջումների գնալ ի պատիվ մեր քրիստոնյաների երկնային հոր :Մինչդեռ, մենք նրանց մարգարեի նկատմամբ կատարելապես վիրավորական և քստմնալի վերաբերմունք ենք դրսևորել և նույնիսկ նրանց օգտին ամենաչնչին հնարավորությունից հրաժարվել ենք : Արևելյան եկեղեցիները վայելում են մուսուլմանների հովանավորությունը և լիազորված են իրականացնել իրենց կրոնական սովորությունները,սակայն Եվրոպայում....Նրանք նույնիսկ մահը գերադասում են մուսուլմանների նկատմամբ աջակցություն դրսևորելուց և իրենց կրոնական ծեսերն ազատորեն կատարելու թույլտվությունից : Մենք Մուհամմադի նկատմամբ լավ վերաբերմունք չենք դրսևորել»:
Ֆրանսիացի արևելագետ Քենթ Դը Բուլեյնվիլիեն , մեկն է նրանցից, ով թողել է բազմաթիվ գործեր և իր վերջին աշխատության մեջ ՝ «Մուհամմադի կյանքը»անվամբ , այնպես է պաշտպանել Մուհամմադ մարգարեի անհատականությունը, որ զգայնություն է առաջացրել քրիստոնյաների մոտ :Նա նշելով ,որ իսլամը բնածին, պարզ ու, բանական կրոն է ,գնահատել է իսլամը:Նա Մուհամմադին հիշատակում է ,որպես իմաստուն և լուսամիտ օրենսդիր, որի անկեղծությունն ու ազնվությունը դրսևորվում էին նրա կրոնի պարզության և հստակության մեջ:Բուլեյնվիլիեն համոզված էր, որ քրիստոնեության մեջ երկու սխալ տեսակետներ կան․նախ, Մուհամմադի կրոնը մերժված է համարվում եվրոպական իմացականությամբ , մինչդեռ չկա որևէ տրամաբանական ,ինտելեկտուալ, խելամիտ ընդունելի համակարգ , քան նրա կրոնը :Երկրորդ՝ նրանք Մուհամմադին անվանում են ոչ քաղաքակիրթ անձնավորություն:Քենթը պնդում էր, որ Մուհամմադը ո՛չ անբարեկիրթ էր և ո՛չ էլ անքաղաքակիրթ, այլ խորաթափանց և մարդամոտ էր և ուներ բոլոր բարեմասնությունները ինչպիսիք էին՝ վճռակամությունը, քաջությունն ու իրազեկությունը, որոնք հավասար պայմաններում մեծությունների յուրահատկությունն էր:
Մուհամմադի կյանքը, որը 1731 թվականին անանուն անձի կողմից անգլերեն վերտառությամբ է թարգմանվել , շատ ուշադրությամբ է գրված քանի որ դրա պատմական անցյալը փոխառնված է իսլամական աղբյուրներից:Քենթը, որպես բնական աստվածաբան, հավատում էր, որ անապատի մեկուսացումը և մենությունը պաշտպանում է արաբներին այն սնահավատությունից, որը ընդհանրացած էր աշխարհի ժողովրդի մեջ, և նրանց մոտ պահպանում էր ճշմարիտ Աստծու բնածին զգացողությունը :
Բուլին Վիլիեն պաշտպանում է մուսուլմանների օրենքներն ու ավանդույթները և դրանք ներկայացնում է որպես բանական և հասկանալի օրենքներ և սովորույթներ, որոնք ներկայացրել է Մուհամմադը:Չնայած արևմտյան շրջանակներում իսլամի մարգարեի դեմ քարոզչություններին ու ճնշումներին , նա միանշանակ գրեց.«Մուհամմադը մեծ և իմաստուն օրենսդիր էր, որը աշխարհին նվիրաբերեց սուրբ կրոն:Իմանալով ամեն ինչ ՝ Աստված որ գիտակ է ամեն բանի ,նրան ուղարկեց պատժելու շեղված ՝ քրիստոնյաներին, ջարդելու կուռքերը, հնազանդեցնել արևապաշտ իրանցիներին և աստվածաբանություն տարածել Չինաստանի պատերից մինչև Իսպանիայի ափերը»: