Իսլամաֆոբիան արևմուտքում (91)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Նորվեգիայում մի մզկիթի վրա իրականացված հարձակման, Գերմանիայում մզկիթների վրա իրականացվող հարձակումների ավելացման, Բրիտանիայի Անկախություն կուսակցության նոր առաջնորդի հակաիսլամական արտահայտությունների և Դոնալդ Թրամփի իսլամատյացության մասին:
Եվրոպայում մզկիթները դեռևս ռասիստների ու իսլամատյացների հարձակումների թիրախակետում են գտնվում: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո քաղաքի արվարձանում գտնվող Նուր մզկիթի ապակե դուռը կոտրելուց հետո մի զինված անձ զինաթափվեց ներկաներից մեկի կողմից և քիչ անց ձերբակալվեց ոստիկանության կողմից: Վկայակոչելով ոստկիակությանը՝ տեղական աղբյուրները հաղորդել են, որ հարձակվող անձը Նորվեգիայի քաղաքացի 20-ամյա երիտասարդ է եղել: Այս դեպքի ընթացքում հարձակվող անձն ու մուսուլմաններից մեկը վերքեր են ստացել: Նորվեգիայի ոստիկանությունը մինչ այժմ պաշտոնական հաղորդում չի ներկայացրել հարձակման շարժառիթների մասին: Սակայն հաստատել է, որ նա մզկիթ գրոհելու պահին զրահաբաճկոն է հագած եղել ու առնվազն երեք հրազեն ու մի դանակ է ունեցել:
Նորվեգիայի ԶԼՄ-ների հաղորդմամբ հարձակվողը սոցիալական ցանցերում հովանավորել էր վերջերս տեղի ունեցած մուսուլմանների սպանությունները՝ ինչպես Նոր Զելանդիայի «Քրայստ չերչ» քաղաքի մզկիթում մուսուլմաների սպանությունը ու նույնպես վերջերս «Էլ Պասո» քաղաքում մի խումբ լատինամերիկացիների վրա իրականացված հարձակումը:
Պակիստանի ԱԳ նախարար «Շահ Մահմուդ Ղորեյշին» դրավատանքով էր խոսել այս երկրի 70-ամյա քաղաքցի՝ Մուհամմեդ Ռաֆիղի արագ արձագանքման քայլի մասին, որ Օսլոյում հարձակվող անձի մզկիթ մուտք գործելուն պես ընդհարվել էր նրա հետ և զինաթափ էր արել վերջինիս: Պակիստանի ԱԳ նախարարն ասել է.«Իսլամաֆոբիայի տարածման նպատակով իրականցվող ծայրահեղական հարձակումները լուրջ վտանգի են ենթարկել միջազգային խաղաղությունն ու կայունությունը»: Նորվեգիայում աջ ծայրահեղական, հակաիսլամական ու ռասիստական հակումների առկայությամբ հանդերձ վերջին տարիների ընթացքում ավելացել են իսլամ կրոնն ընդունողների թիվը: Նորվեգիայի բազմատպաքանակ «Verdens Gang» օրաթերթը անցյալ տարվա սեպտեմբերին հաղորդել էր.«Նորվեգիայի քաղաքացիները ծավալուն մասշտաբով փորձում են ճանաչել իսլամ կրոնը և ընդունել այն, ինչի հետևանքով էլ այս երկրում ավելացել է մուսուլմանների թիվը»: Այս օրաթերթը հայտարարել է.«Ընթացիկ տարվա ընթացքում այս երկրում մուսւոլմանների թիվը հասել է 3 հազարի ու դա այն դեպքում, երբ 90-ական թվականներին մուսուլմանների թիվը միայն 500 մարդ էր»: Օսլոյի համալսարանում Կրոնների պատմության խմբի հետազոտողներից մեկն ասել է.«Հին ժամանակներում կայանք մուսուլմանների հետ ամուսնանալով էին մուսուլման դառնում, սակայն այս երևույթն այժմ փոփոխության է ենթարկվել և կանայք ուսումնասիրում են իսլամ կրոնը»: Մյուս կողմից մարդաբանության ոլոտի հետազոտող Լինդա Նովորան ասել է.«Աշխարհը դարձել է փոքր գյուղ և այսօր բոլորը որտեղ էլ լինեն կարող են ձեռք բերել իսլամի մասին իրենց անհրաժեշտ տեղեկությունները»: Նորվեգիայում նոր իսլամացածներից «Մոնիկա Սալմոկն» ասել է.«Չորս տարի առաջ ընդունել եմ իսլամ կրոնը: Ես երկարատև ուսումասիրություններից ու հետազոտություններից հետո եմ ընդունել իսլամը»: Սալմոկը հավելել է.«Առաջին անգամ գնացել եմ Օսլոյում գտնվող իսլամական մշակութային կենտրոն և ապա գործադրել եմ իմ որոշումը»: Նա շարունակել է.«Իսլամ կրոնը ընդունելուց հետո ենթարկվել եմ խիստ հակազդեցությունների, այնպես որ որոշները թքում էին իմ երեսին»:
Մզկիթները իսլամական այն կարևոր վայրերն են, որ հայտնվել են իսլամատյացների ուշադրության կենտրոնում: Գերմանիայի կառավարության կողմից հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ անցած տարվա ընթացքում այդ երկրի մզկիթների դեմ 48 հարձակում է իրականացվել: 2017թ. Գերմանիայի դաշնային կառավարությունը հայտարարել էր, որ հարձակվողների նպատակը միայն մզկիթներն ու մուսուլմանների պաշտամունքային վայրերն են: Անցյալ տարի իսլամաֆոբիայի տարածման նպատակով մզկիթների ու իսլամական կենտրոնների դեմ 910 հարձակում է իրականացվել: Որոշ ժամանակ առաջ այս տվյալները հրապատակվել են ձախակաողմյան կուսակցության ֆրակցիայի ու «Noah Snabbroker Tsaytung» օրաթերթի պահանջով: Գերմանիայի դաշնային կառավարությունը այդ ժամանակ հայտարարել էր, որ հավանաբար գրանցված պարագաների վերջնական թիվը ավել է հրապարակված տվյալներից: Գերմանիայում մուսուլմանների համադրության խորհրդի խոսնակ Նուրհան Սույքանը այս կապակցությամբ ասել է.«Օրըստօրե ավելանում են մուսուլմանների դեմ աջակողմյան ծայրահեղական խմբերի քայլերը և դա մեզ սարսափեցնում է: Աջակողմյան ծայրահեղականների հարձակումներից մզկիթների ու իսլամական կառույցների պաշտպանության համար պետք է առաավել քայլեր ձեռնարկվեն: Սակայն ոստիկանությունն ու անվտանգության ուժերտ լռում են այս քայլերի նկատմամբ»: Գերմանիայի իսլամական կենտրոնական խորհրդի նախագահ Իման Մազիքը առաջարկել է ձևավորել իսլամաֆոբիայի կոմիսարի պաշտոն: Այս քայլի անհրաժեշտության մասին նա ասել է.«Այն դեպքում, երբ Գերմանիայի դաշնային կառավարությունը կոմիսարյատ է ձևավորել հակահրեականության դեմ պայքարի համար, մենք տեսնում ենք, որ իսլամաֆոբիայի դեմ պայքարի համար այս պաշտոնի կարիքը կա»: Մազիքը շեշտել է.«Իսլամաֆոբիայի հարցով կոմիսարի նշանակումը կարող է մի կարևոր ուղերձ հղել և հետո պատճառ դառնալ պաշտոնատարները նույնպես զգայուն մոտեցում ցուցաբերեն հակաիսլամական հանցագործությունների նկատմամբ»: Գերմանիայի իսլամական կենտրոնական խորհրդի նախագահը հավելել է.«Այն անձը, որ դեմ լինի մուսուլմաններին ու այլ կրոնական փոքրամասնություններին իրականում որպես դեմոկրատական երկրի քաղաքացիներ՝ համարվում է սպառնալիք բոլորիս ազատության համար և հասարակությանկողմից այս իրականության ընկալումը կենսական նշանակություն ունի»: Անցյալ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը հրեական կազմակերպությունների ներկայացրած պահանջներից ու հեռախոսային զանգերից հետո հիմնադրեց հրեաատյացության դեմ պայքարի դաշնային կոմիսարի գրասենյակը:
Իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը արմատավորվում են ԱՄՆ-ի ու եվրոպական կառավարությունների կառուցվածքում: Աջակողմյան ծայրահեղղական կուսակցությունները հասնում են իշխանության և նրանք հակամիգրացիոն քաղաքականությունների քողի տակ իրականում մուսուլմաններին են թիրախ դարձրել: Եվրոպայում մուսուլմանների ու իսլամական կենտրոնների դեմ իրականացվող հարձակումների ավելացումը աջակողմյան ծայրահեղական և իսլամատյաց կուսակցությունների ուժի տիրանալու արդյունքներից են: Այս ոլորտում տեղի ունեցած վերջին իրադարձությունը Բրիտանիայի «Անկախություն» աջակողմյան ծայրահեղական կուսակցության առաջնորդի պաշտոնում «Ռիչարդ Բրեյնի» ընտրությունն է: Կուսակցության առաջնորդ նշանակվելուց հետո նրանից մի տեսագրություն է հրապարակվել, որում վերջինս կոչ է անում Բրիտանիայում արգելել Ղուրանի ցրումը և այս երկրնային գիրքը ներկայացնում է բռություն տարածող գիրք: Այս տեսագրության մեջ Բրեյնը հայտարարում է, որ Բրիտանիայի որոշ քաղաքներ այնքան են իսլամացել, որ բրիտանացիներն իրենք օտար են համարվում այդ քաղաքներում: Նա նույնպես իր արձակած նետերով Թիրախ դարձնելով Ղուրանը ասաց.«Բրիտանիայի քաղաքացիները պետք է սովորեն, որ ղուրանի ուսուցումները նրանց վրա ազդեցություն չթողնեն»:
Այս կուսակցության նախկին առաջնորդ «Ջերարդ Բաթենը» նույնպես տարբեր պարագաներում անարգել էր իսլամ կրոնն ու իսլամական սրբությունները և որոշները հուսով էին, որ կուսակցության նոր առաջնորդը վերջ կտա այս ընթացքին: Ատլանտյան ովկիանոսի մյուս կողմում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մրցակցությունները պատճառ են դարձել առավել բացահայտվեն այս երկրում առկա իրականությունները: Դոնալդ Թրամփի մրցակից, Վերմոնթ նահանգի սենատոր Բրենի Սանդերսն ասել է.«Կոնգրեսի երկու մուսուլման անդամների մուտքը Պաղեստին արգելելում ԱՄՆ նախագահի քայլերը նրա ռասիստական ու հակաիսլամական մոտեցումների մի բաժինն են»: CNN հեռուստատեսության տված հարցազրույցում Սանդերսն ասել է.«ԱՄՆ նախագահի կողմից գործադրված ճնշումներով Իսրայելի պաշտոնատարները հայտարարել են, որ ԱՄՆ-ի կոնգրեսի երկու անդամներին արգելում են այցելել Իսրայել»: Այս անձինք, որ հայտնի են «Ջոկատ» կամ «Դասակ» անունով խստորեն քննադատում են Դոնլադ Թրամփի ռասիստական ու հակաիսլամական քաղաքականությունները: Այս խմբի անդամներն են Նյու Յուրքից Ալեքսանդրիա Օկազիո Կուրցը, Մինե Սուտա նահանգից Իլհան Օմարը, Մասաչուսեթ նահանգից Այանա Փրեսլին և Միչիգան նահանգից Ռաշիդե Թալեբը: CNN հեռուստատեսության տված հարցազրույցում Սանդերսը հավելել է.«Իսրայելի որոշման համաձայն Իլհան Օմարը և Ռաշիդե Թալեբը չեն կարող ճամբորդել Իսրայել»: Դեմոկրատականների առաջատար թեկնածուն ասել է.«ԱՄՆ-ի կոնգրեսի երկու անդամները զրկվել են Իսրայելին հասանելիությունից: ԱՄՆ-ն տարեկան մլիարդավոր դոլարներ ծախսում է Իսրայելին հովանավորելու համար: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեաթանյահուն և այդ ռեժիմի որոշ պաշտոնյաներ չեն կամենում, որ ԱՄՆ կոնգրեսի երկու անդմաները այցելեն Իսրայել: Գուցե նրանք այլևս ԱՄՆ-ի գումարները չեն ուզում: Իմ կարծիքով այս դեպքերի հետ կապված ԱՄՆ նախագահի քայլերը նրա ռասիստական ու հակաիսլամական մոտեցումների մի բաժինն են»: Այս քայլը չափազաց սարսափելի է: ԱՄՆ-ում ու Եվրոպայում իսլամաատյացության տարածումը Աֆիրկայում, Արևելյան Ասիայում ու Արևմտյան Ասիայում էլ իսատմատյացության ընդլայնման պատճառ է դարձել: Նիգերիայում այս երկրի կառավարությունը ամենամոտ հարաբերություններն ունի ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ: Այս երկրի շիա մուսուլմանների հասարակությունն ու նրանց առաջնորդ Շեյխ Էբրահիմ Զաքզաքին տարիներ է ինչ ճնշման տակ են ու հարձակումների են ենթարկվում և հարյուրավոր մուսուլմաններ տարբեր պատրվակներով նահատակվել կամ էլ ձերբակալվել են իսլամական արարողությունների ընթացքում: Արևելյան Ասիայում Մյանմայի և Շրի Լանկայի մուսուլմանները և Հարավային Ասիայում Հնդկաստանի մուսուլմանները Կաշմիրում հակաիսլամական ամենադաժան հարձակումների են ենթարկվում: