Ֆիրդուսու Շահնամեն՝ էկրաններին ու բեմերում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i114364-Ֆիրդուսու_Շահնամեն_էկրաններին_ու_բեմերում
Ֆիրդուսու Շահնամեն, պարսկերեն լեզվով գրված ամենամեծ ու կարևոր գրքերից է, ու նաև աշխարհի ամենահայտնի հերոսապատումներից: Շահնամե դրաման, սցենարի և պատմական հերոսների տեսակետից, եզակի ստեղծագործություն է, ինչի պատճառով, արվեստագետներն այն համարում են անվերջանալի գանձ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Դեկտեմբեր 09, 2019 11:36 Asia/Tehran

Ֆիրդուսու Շահնամեն, պարսկերեն լեզվով գրված ամենամեծ ու կարևոր գրքերից է, ու նաև աշխարհի ամենահայտնի հերոսապատումներից: Շահնամե դրաման, սցենարի և պատմական հերոսների տեսակետից, եզակի ստեղծագործություն է, ինչի պատճառով, արվեստագետներն այն համարում են անվերջանալի գանձ:

Աբդուլհուսեյն Սեփանթայի «Ֆիրդուսի» ֆիլմն Իրանի կինոյի պատմության 6-րդ ֆիլմն է: Ֆիլմը նկարահանվել է Աբդուլղասեմ Ֆիրդուսու  կյանքի հիման վրա: Ֆիլմում կան նաև դրվագներ Շահնամեից, ինչը վկայում է, որ Սեփանթան շատ լավ տեղյակ է եղել պարսից գրականությունից: Այդ ֆիլմից հետո, Սեփանթան նկարահանել է ևս երեք ֆիլմ՝ «Շիրին ու Ֆարհադ», «Սև Աչքեր» և «Լեյլի ու Մաջնուն»: Ֆիլմը վերականգնվել է և դեկտեմբերի 4-ին, ցուցադրվել Թեհրանում՝ Իրանի կինոյի թատրոնում:

«Ֆիրդուսի» ֆիլմն  արտադրվել է 1934թ: Ֆիլմի իրադարձությունները սկսվում են Ֆիրդուսու տանից: Նա սենյակի պատուհաններից մեկից, տխուր հայացքով նայում է Թուս քաղաքի ավերված կամրջին: Այնուհետև նա կարդում է հատվածներ Շահնամեից՝ Սուլթան Մահմուդ Ղազնավիի ու այլ պալատականների առջև: Ֆիլմի ավարտին տեսնում ենք, որ Ֆիրդուսին  արդեն ծերացել է ու ապրում է մեկուսացած: Պատուհանից նայելով, նա լսում է, որ բակում խաղացող երեխաները կարդում են Շահնամե: Ֆիլմն ավարտվում է Ֆիրդուսու մահով: Երկու հոգի, կամրջի վրայով տանում են Ֆիրդուսու դիակը, իսկ նրանց հետևից գնում է բանաստեղծի դուստրը:

Դեկտեմբերի 4-ին, Իրանի կինոյի թանգարանում ցուցադրվեց «Ֆիրդուսի» ֆիմը

 

Սեփանթան ֆիլմը նկարահանել է բանաստեղծի 1000 ամյակի կապակցությամբ: Նա նշում է, որ երևի թե իր կյանքի կեսն անցկացրել է պարսկերեն գրականություն ուսումնասիրելով և ֆիլմը դրա արդյունքն է: Երբ Ռեզա շահը դիտեց ֆիլմը, հրամայեց փոխել Ֆիրդուսու և Մահմուդ Ղազնավիի հանդիպման մասը, ինչից հետո ֆիլմը փոփոխության ենթարկվեց:

Պատմության առումով, ֆիլմը որոշակիորեն հաջողված է: Որպես օրինակ, այն կադրը, երբ Ֆիրդուսին արդեն ծերացած ժամանակ նայում է բակում խաղացող երիտասարդներին, որոնք արտասանում են իր բանաստեղծություններից հատվածներ: Ֆիլմում  ներկայացվում է նաև Ռոստամի ուՍոհրաբի մենամարտը:

Շահնամեի տարբեր պատմություններից նույնպես նկարահանվել են ֆիլմեր: Դրանցից են՝ «Ռոստամը և Սոհրաբը», «Բիժանը  և Մանիժեն», «Սիավաշը Պերսեպոլիսում», «Իրանի որդին անտեղյակ է իր մորից»: Այս բոլոր ֆիլմերը նկարահանվել են Իրանի հեղափոխությունից առաջ: Հեղափոխությունից հետո նույնպես մեծ ցանկություն առաջացավ նկարահանել Շահնամեն, տարբեր ժանրերում: Հատկապես երիտասարդ ռեժիսորները նկարահանեցին «Հերոսը», «Հացը, սերը և Թուսը», «Շահնամեի պատմությունը», «Ֆիրդուսին», «Սիավաշի մահը», «Սիմորղը» և այլ ֆիլմեր:

 

Շահնամեն լի է հերոսապատումներով, որոնք զուգակցվում են բարոյականության վերաբերյալ տողերով և դրամատիկ պատմություններով: Եվ բնականաբար, նրա հետաքրքիր ու գրավիչ պատմությունները կարող են յուրաքանչյուր արվեստագետի համար և կինոյի, և թատրոնի ոլորտում, հանդիսանալ ստեղծագործության աղբյուր:  

Բեհռուզ Ղարիբփուրն իրանական առաջին տիկնիկային օպերայով ցույց տվեց, որ Շահնամեի պատմությունները կարելի է  ներկայացնել տարբեր ժանրերով: Իրանահայ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի համագործակցությամբ, նա Ռոստամի ու Սոհրաբի ողբերգական պատմությանը տիկնիկների միջոցով նոր շունչ տվեց: «Ռոստամ և Սոհրաբ» տիկնիկային օպերան Թեհրանում ներկայացվել է մի քանի անգամ: Օպերան սկսվում է Շահնամեի առաջին տողերով, Ֆիրդուսու լեզվով: Անձ, ով իր հերոսներին ներկայացրել է իրենց բոլոր բարդություններով: Ողբերգությունը սկսվում է այն ժամանակ, երբ Ռոստամի ձին մտնում է Սամանգանի թագավորի պալատ, իսկ նրա հետևից մտնում է Ռոստամը: Այնուհետև տեղի է ունենում տոնակատարություն, որտեղ նա սիրահարվում է  թագավորի դստերը՝ Թեհմինային:

Արան տիկնիկային խումբը մեծ ջանքեր է գործադրել այս հետաքրքիր ներկայացման համար: Բոլոր դերասաններն, առաջին անգամ Իրանում, խաղում են այնպիսի տիկնիկներով, որոնց մեծ մասն, ինչպես՝ Ռոստամը, 80 սմ բարձրություն ունեն: Տիկնիկներից յուրաքանչյուրը խաղացվում է 12 թելորով և ունի բնական շարժումներ: Օպերայի երգչուհին հայ է, Երևանի կոնսերվատորիայից և երեք ամիս սովորել է պարսկերեն, որպեսզի կարողանա կարդալ Շահնամեն:

Ֆիրդուսու Շահնամեն, ոչ միայն գրական ու գեղարվեստական առումով, այլ նաև դաստիրակչական ու դրամայի, ինչպես նաև պատմությունների տեսակետից, եզակի ստեղծագորություն է:

«Ռոստամ և Սոհրաբ»  տիկնիկային օպերան

 

Արվեստագետները փորձում են ճիշտ կերպով ներկայացնել Շահնամեի պամությունների մթնոլորտը, դեկորացիաները, ձայները, գույները, օգտվելով արվեստի բոլոր ճյուղերից:

Իրանցի երիտասարդ արվեստագետ Աշքան Ռահգոզարը, ով նկարահանել է մի քանի անիմացիոն ֆիլմ, «Վերջին պատմություն» ֆիլմում, փորձել է նոր ձևով ներկայացնել Շահնամեի պատմություններից մեկը: Ֆիլմը ներկայումս  ցուցադրվում է Թեհրանի կինոթատրոններում: Այն Զահակի մասին է: Այն ժամանակ, երբ Ահրիմանի ստվերը տարածվել էր երկրների վրա, Ջամշիդը մեծ զորք է կազմում իր դաշնակիցների հետ միասին՝ Ահրիմանի այսինքն՝ չարի դեմ պայքարելու համար: Աստծու կամոք, Ջամշիդը հաղթում է Ահրիմանին ու նստում գահին: Սակայն նա գոռոզանում է իր հաղթանակից և, ավելի մեծ հաղթանակներ կորզելու նպատակով, միայնակ թողնելով իր դուստր Շահրզադին, իր ամենախիզախ զինվորների բանակով, գնում է դեպի երկրի հյուսիս՝ Ահրիմանին որսալու նպատակով: Սակայն նա այնտեղից այլևս չի վերադառնում:

Դաշթե նեյզեվարանի արաբական ցեղերի Մարդաս շահը մեռած է ու նրա միակ որդին ու գահաժառանգը՝ Զահակը, զբաղեցնում է Ջամշիդի գահը: Սակայն հազար ափսոս, որ նրա գոյության մի մասը մութ էր: Զահակի էության սև մասը պատում է քաղաքը և խավարը պատում է աշխարհը:

 

Զահակն Ահրիմանի հետ պայման է կնքում, որի համաձայն, դևերը դառնում են զինվորներ: Նա հրամայում է կրկնապատկել հարկերը և եթե մարդիկ չկարողանան դրանք վճարել, ապա պետք է իրենց տան երիտասարդներին ուղարկեն պալատ՝ աշխատելու: Մարդիկ բողոքում են Զահակի այս որոշման դեմ և երբ նա մարդկանց երիտասարդ որդիներին բերեն պալատ, որպեսզի ինքն ուտի նրանց ուղեղները, բողոքներն ավելի են ուժեղանում: Բողոքները ղեկավարում է Քավե Ահանգյարը, որն իր որդու՝ Ռուզբեի ու մարդկանց օգնությամբ, դուրս է գալսի թագավորի դեմ:

«Վերջին պատմությունը»  որպես ստեղծագործություն, ռեժիսորական աշխատանքի,  երաժշտության ու ձայների օգտագործման առումով, առանձնահատուկ աշխատանք է: Բոլոր այլ ֆիլմերում Զահակը պատկերվում է որպես չարության մարմնացում, սակայն այստեղ, նրա էությունը սկսում է սևանալ աստիճանաբար: Երիտասարդ ով գեղեցիկ է  ու կարող է շատերին դուր գալ, սակայն իր ընտրության արդյունքում, գնում է մի ճանապարհով, որը նրան վերածում է հրեշի:

Այս պատմությունը մարդու ու դևերի կռիվն է, որը պատկերված է էպիկական մարտաֆիլմի ձևով: Այս ռիթմը պահպանվում է մինչև ֆիլմի ավարտը: Անիմացիայում ամբողջ ֆիլմի ընթացքում այս ռիթմը պահպանելն, շատ բարդ է, սակայն սցենարիստը հաղթահարել է այդ խնդիրը: Ֆիլմը, չնայած իր երկար տևողությանը, չի հոգնեցնում դիտողին:

«Վերջին պատմությունն» առաջին ձայնային անիմացիան է, որտեղ հերոսների ձայները պատկանում են պրոֆեսիոնալ դերասաններին ու արվեստագետներին: Այս փորձն արդեն վաղուց կիրառվում է ամբողջ աշխարհում և նպաստում է թե ֆիլմի վաճառքին, թե հեռուստադիտողի ընդունելությանը: Ֆիլմի հերոսների բոլոր ձայները պատկանում են Իրանի կինոյի աստղերին: Երգերից բացի, ֆիլմում օգտագործվել է նաև էպիկական երաժշտություն, որը համահունչ է պատմվածքին:

Ջամշիդի ու Զահակի պատմությունը արտացոլվել է շատ գրքերում, այդ թվում նաև Շահնամեում: Իսկ այս պատմության նման վերծանումը, Շահնամեի կամ Բոնդահիշնի պատմությունների ներկայացման լավագույն օրինակներից է:

Ֆիլմը  ցուցադրվել է  աշխարհի մեծ թվով հեղինակավոր փառատոններում ու արժանացել մեծ թվով մրցանակների, գրավելով խոշոր անիմացիոն ընկերությունների ուշադրությունը: